maandag 9 maart 2015

Առաջնորդապաշտություն Նորայր Ասրյանի ՖԲ էջից



ԱՌԱՋՆՈՐԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Սա Արիադավան հեթանոսների 7 պաշտամունքային սկզբունքներից մեկն է: Այն իր ծագումով գալիս է անհիշելի ժամանակներից: Առաջնորդապաշտությունն ունեցել է բազմապիսի դրսևորումներ:
1. Ըստ էության հայոց հեթանոս աստվածներն ու դիցերն իրենցից ներկայացրել են յուրահատուկ առաջնորդներ կյանքի այն ոլորտներում, որոնց պատասխանատուն էին հանդիսանում: Բնականաբար Գերագույն ու Պատերազմի աստվածը հենց հանդիսանում էր հայ ազգի համար առաջին առաջնորդը:
2. Հանդիսանալով յուրահատուկ կապող օղակ աստվածների ու մարդկանց միջև, քրմերը հանդիսանում էին երկրոդ կարևոր առաջնորդները: Հաշվի առնելով, որ ի տարբերություն աստվածների, քրմերն անմիջական շփում ունեին հասարակ մահկանացուների հետ, դառնում են ազգի իրական առաջնորդները: Ձգտելով իրական կյանքում հասնել ֆիզիկական ու հոգեմտավոր զարգացման բարձրագույն մակարդակի, քրմերն ի վերջո վեր էին ածվում կիսաստվածների: Հասկանալի է, որ դրան հասնում էին միայն ե- զակիները: Հազարամյակներ ընթացքում հղկված համակարգի արդյունքում քրմերին հաջողվում էր պահպանել այդ եզակիների մշտական գոյությունը, որն էլ հենց հանդիսանում էր ազգապահպանության գլխավոր երաշխիքներից մեկը: Ունենալով միաժամանակ իրար ոչնչով չզիջող մի քանի առաջնորդներ Գերագույն Քուրմ ընտրվում էր պարզապես նրանցից մեկը: Սա թույլ էր տալիս նախ անիմաստ դարձնել առաջնորդին սպանելով ազգին գլխատելու ցանկացած ծրագիր, քանի որ սպանված քրմին անմիջապես կփոխարիներ, նախորդին ոչնչով չզիջող մեկ այլ քուրմ, և երկրորդ` ստեղծվում էր ընտրյալների մի խումբ, որը պահպանում ու վերահսկում էր ազգի ողջ հոգեմտավոր արժեհամակարգը: Պարզ ասած` քրմերի գլխավոր առաքելությունը ազգի հանդեպ` ազգի հոգեմտավոր առաջնորդությունն էր:
3. Աշխարհիկ առաջնորդները` թագավորներ, իշխաններ, բդեշխներ, զորավարներ և այլն, հանդիսանում էին պետության կառուցվածքի կարևորագույն մասը, որի առաքելությունն ազգի հանդեպ` ազգի ֆիզիկական առաջնորդությունն էր: Հաճախ ելնելով իրականությունից ազգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդությունը մեկտեղվում էր: Հայտնի են բազմաթիվ փաստեր, երբ հայոց արքան միաժամանակ նաև Գերագույն Քուրմ էր:
Այսպիսով ստեղծելով հայոց հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների փոխգործակցության ներդաշնակ իրավիճակ քրմերին հաջողվեց մեր ազգին առաջնորդել հազարամյակների թոհ ու բովով: Բնականաբար հասարակությունը միայն գերզարգացած քրմերից չէր կազմված և քրմերին միշտ չէր, որ հաջողվում էր պահպանել նշածս ներդաշնակությունը: Ամեն անգամ, երբ այդ աստվածատուր ներդաշնակությունն ինչ ինչ պատճառով խախտվում էր, երկիրը կանգնում էր աղետի առաջ: Երբեմն նաև պետության կորուստ էինք ունենում: Ունենալով պարանորմալ ունակություններ, հայոց բարձրաստիճան քրմերը ի զորու էին կանխատեսել ազգի գլխին սպառնացող պատուհասները և ըստ կարելիության ազգը հեռու էին պահում կործանարար փորձություններից: Այս հատկանիշն էլ հենց թույլ էր տալիս, որ հայոց մեկ պետության անկումին կարճ ժամանակ անց փոխարիներ մեկ այլ պետականություն, ընդ որում հաճախ նոր ստեղծվող պետությունն ավելի հզոր էր լինում, քան նախորդը: Ի վերջո հեթանոս հայերին հաջողվեց ստեղծել մի <Աշխարհակալ> պետություն (մեր օրերի լեզվով ասած <Գերտերություն>), որի մասին անգամ քրիստոնյա Խորենացին նշում է <Երանելի ժամանակներ էին: Ժողովուրդը նման էր թագավորի, իսկ թագավորն աստծո>: Այսպես էլ կշարունակվեր, եթե տեղի չունենար հայոց պատմության մեծագույն առեղծվածը` հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայոց բարձրաստիճան քրմերը հրաժարվեցին առաջնորդ լինելուց և եղավ 301թ.: Հայաստանը կործանվեց: (Տես իմ <Հայոց պատմության մեծագույն առեղծվածը> :
Ինչպես հեթանոսական ամեն մի սրբության, այս հարցում ևս առաքելական քրիստոնյաներն անխնա պայքար սկսեցին առաջնորդապաշտության դեմ: Նրանք ամեն կերպ ջանում էին ոչնչացնել առաջնորդապաշտությունը: Դրա համար նրանք իրենց գոյության անկյունաքար դարձրին մեկ այլ սկզբունք` անձնապաշտությունը: Սրա միակ ու գլխավոր խորհրդանիշ դարձրին քրիստոսին: Առաքելական ամբողջ վարդապետությունը քրիստոսի անձի պաշտամունք է: Չունենալով քրմերի իմաստնությունն ու ունակություններն, բայց ունենալով ազգին միանձնյա առաջնորդելու մարմաջ, քահանաները արմատավորեցին նաև իրենց իսկ անձերի պաշտամունք: Արհեստականորեն իրենք իրենց շնորհելով <Սրբազան>;<Հայր սուրբ>;<Վեհափառ տեր> և այս օրինակ այլ մեծամիտ ու ամբարտավան տիտղոսներ, միաժամանակ հասարակ մահկանացուներին իջեցնելով <հոգևոր հոտի> աստիճան, առաքելական կղերներն հասան անգամ աշխարհիկ առաջնորդների նվաստացման, երբեմն էլ ոչնչացման: Առաքելական եկեղեցին դարձավ, ոչ թե պետության բաղկացուցիչ մասն, այլ պետության վերադասը: Նման պայմաններում բնական է, որ ազգային ցանկացած տիպի ընդվզում անպայմանորեն պետք է կրեր հակաառաքելական բնույթ: Եկեղեցին առանց խտրականության ոչնչացնում էր ժողովրդի մեջ ծագած ամեն մի ապստամբություն, անկախ նրանից, թե դրանց առաջնորդը հեթանոս Պապ Արշակունին էր, թե կիսաքրիստոնյա Կոնստանտին Սելիվանոսը:
Մեր օրերում էլ շատ բան չի փոխվել: Հայաստանում առկա բոլոր կրոնական, կուսակցական կամ հասարակական կազմակերպություններում առաջնորդապաշտությունը հասկացվում է միայն որպես առաջնորդի անձի պաշտամունք: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ակնհայտ է հին հեթանոս քրմերի օրինակով առաջնորդի ի հայտ գալը: Եթե անգամ հրաշքով հայտնվեր նման մեկն, ապա Հայաստանի հուդա-քրիստոնեական իրականության պայմաններում նրան անպայման կձախողեն, քանի որ առաքելականները կգերադասեն տեսնել կործանված Հայաստան, քան թե լինի Հայաստան, որի վերելքն իրականացվել է հեթանոս առաջնորդի օրոք: Ի՞նչ անել: Սրա մանրամասն պատասխանը տվել եմ <Ռեգրեսիվ հեղափոխություն> աշխատության մեջ:
Այստեղ ասեմ միայն հետևյալը: Որպեսզի մեր ազգը դուրս գա այսօրվա հոգեմտավոր ճգնաժամից ու կարողանա հետագա վերելք ապահովել անհրաժեշտ է, որ առաքելական անձնապաշտությունից օր առաջ հետ գալ դեպի արիադավան առաջնորդապաշտություն: Պարզ ասած պետք է հետևենք մեր պապերի իմաստնությանն` <Ամենալավ նորը, դա լավ մոռացված հինն է>:
Նորայր Ասրյան

Geen opmerkingen:

Een reactie posten