maandag 23 maart 2015

Ազատամարտիկ Նորայր Ասրյան· հետաքրքիր պատմություններից մեկը : Արջը

ԱՐՋԸ

Արևն արդեն մայր էր մտնում: Ես պատրաստվում էի մթության քողի տակ անցնել Ղուբաթլու- Հադրութ սահմանը: Դուրս գալով թաքստոցից ես ինչ որ տարօրինակ ձայներ լսեցի: Ականջ դրեցի, բայց ձայնի աղբյուրը կռահել չկարողացա: Ձայնը մոտենում էր: Վերջապես անտառի խիտ թփուտների ու ծառերի միջից դեմ առ դեմ դուրս եկավ մի հսկա արջ: Ապշեցի, մի թե էս պատերազմական թոհ ու բոհի պայմաններում այս տարածքներում դեռ արջ կա: Մենք կանգնել էինք իրարից 5-6մ հեռավորության վրա: Փոքրիկ քոթոթը, որն ամենայն հավանականությամբ, առաջին անգամ էր իմ նման գազան տեսնում, թաքնվեց մոր հետևում ու զարմացած ինձ էր նայում: Ես նայում էի ուղիղ արջի աչքերի մեջ ու մտովի կրկնում <<Դու ինձնից ուժեղ ես, բայց ես զինված եմ: Քեզ ոչ մի վատ բան չեմ ուզում անել: Հեռացիր, պարզապես հեռացիր>>: Դժվար է ասել դա էր պատճառը, թե մեկ այլ բան, բայց արջը հեռացավ ու նստեց քիչ հեռվում գտնվող բացատի այն մասում, որտեղ դեռ հասնում էին արևի ճառագայթները: Քոթոթը մի առ ժամանակ թաքնվեց մոր թիկունքում, իսկ հետո երևի հասկանալով, որ ես վտանգավոր չեմ, սկսեց խաղալ մոր հետ: Արջն անտարբեր էր իր փոքրիկի չարաճճիությունների հանդեպ: Հրաշալի տեսարան էր: Կարելի էր ժամերով նայել, բայց ես պետք է գնայի: Բավական տարածություն անցնելուց հետո կրակոցներ լսեցի: Վատ բան կանխազգալով հետ դառա: Այն ինչ բացվեց աչքերիս առաջ նկարագրել հնարավոր չի: Չորս թուրք սպանել էին արջերին, կտրել նրանց կոկորդներն ու վայրենի ձայներ հանելով ցատկոտում էին արջերի դիակների վրա: Հրհռում էին ու ինչ որ բաներ գորգոռում իրենց պիղծ լեզվով: F1-ի պայթյունը վերջ տվեց այդ բորենիների խրախճանքին: Մի պահ սպասելուց հետո, դուրս եկա ծառի հետևից ու զգուշորեն մոտեցա դրանց: Զգուշությունս իզուր չէր, քանի որ նրանցից մեկը դեռ ողջ էր մնացել: Տեսնելով ինձ գլուխը բարձրացրեց ու հարցրեց.
__ Էրմանի սան:
__ Հա գորշ գայլի վիժվածք, հայ եմ,__ասացի ես ու ավտոմատի փողը դեմ տալով նրա արևահյուսակին, վերջ տվի դրա գարշելի գոյությանը: Քիչ առաջ նրանք էին կանգնած արջերի դիակների վրա, հիմա ես էի կանգնել իրենց դիակների վրա ու սրտիցս արյուն էր հոսում, ոչ պակաս քան արջերի կտրված կոկորդներից: Նայում էի քոթոթի անկենդան, սառած աչքերին ու կատաղությունից չգիտեի ինչ անեմ արդեն իսկ սատկացրածս թուրքերի հետ, որ սիրտս հովանար: Որկրամոլ բորենիներ, գոնե քոթոթին խնայեիք: Դուք թշնամի եք ոչ միայն հայության, այլև բնության: Մոտեցող շան հաչոցներն ինձ ուշքի բերին ու ես նորից հեռացա, իմ հետ տանելով նաև դրանց որսորդական հրացանները: Անտանելի ծանր զգացում էր պատել: Չէի կարողանում ներել ինքս ինձ, որ շուտ հեռացա: Մի 15 րոպե ուշ հեռանայի արջերը ողջ կլինեին, թուրքերն էլի սատկած: Արդեն ոչինչ փոխել հնարավոր չէր: Միակ սփոփանքս այն էր, որ արջի միսն օգտագործվելու էր թուրքի թաղման սեղանին:
Նորայր Ասրյան
23 Մարտ, 2013

Geen opmerkingen:

Een reactie posten