maandag 9 maart 2015

Ուժապաշտություն Նորայր Ասրյանի ՖԲ էջից

 
ՈՒԺԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Ես բազմիցս նշել եմ, որ 301թ-ի ցեղասպանությունն ու մշակութային եղեռնը գրեթե ամեն ինչում անդառնալի կորուստներ բերեց հայ ազգին: Հայ ազգին բռնի դուրս գցեցին իր զարգացման բնականոն հունից: Խեղվեցին աշխարհընկալման մինչ այդ հայերի մեջ առկա աստվածային ըմբռնումները, որոնցից ամենակործանարարը եղավ այն, որ բնության ուժերի պաշտամունքը փոխարինվեց մեկ անձի պաշտամունքով: Եթե մինչ այդ հեթանոս հայերը գիտակցում էին, որ բնության բոլոր ուժերին միանձնյա ի զորու չի անգամ մեկ մի աստված տիրապետել և բնության յուրաքանչյուր ուժի տիրապետման իրավասություն տվել են մեկական համապատասխան աստծու, ապա առաքելականներն ամեն ինչ վերագրեցին մեկ մի աստծու: Հայտնի է, որ երբ ինչ որ մեկը պատասխանատու է ամեն ինչի համար, գործնականում պատասխան չի տալիս ոչնչի համար: Դա է պատճառը, որ 17դարերի ընթացքում հայ ժողովրդի գլխին եկած բոլոր փորձությունների պատճառ հանդիսացող աստվածն ու նրա եկեղեցին իրենց ոչնչի համար պատասխանատու չեն համարում:
Հեթանոս հայերի մեջ բնության ուժերի պաշտամունքն ունեցել է ոչ միայն հայեցողական, այլև միանգամայն նյութական դրսևորում: Հիմա որևէ կերպ ապացուցել որևէ միտք կապված հեթանոս հայերի ուժապաշտության խնդրի հետ հիմնվելով համապատասխան փաստերի վրա ուղակի անհնար է, քանի որ այդ փաստերը պարզապես ոչնչացված են: Արդեն գիտեք, թե երբ և ում կողմից: Հետևաբար իմ հետագա ասելիքը հիմնված կլինի միայն տրամաբանության ու այնպիսի փաստերի վրա, որոնք ակնհայտ են և ապացուցման կարիք չունեն:
Ես բազմիցս նշել եմ, որ հեթանոսական ժամանակներում մարդկային աշխարհընկալումներում գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումները: Ուժապաշտությունը ևս չէր կարող խուսափել այդ մոտեցումներից, հետևաբար քրմերը չէին կարող հաշվի չառնել այն ուժերին, որոնց այժմ ընդունված է կոչել <Գերբնական>: Լինելով բազմակողմանիորեն զարգացած, գիտակ ու իմաստուն մարդիք, քրմերը շատ լավ հասկանում էին, որ <Գերբնական> կարող են լինել միայն այն ուժերը, որոնք դուրս են գալիս բնական ընկալումների սահմաններից, բայց դա չի նշանակում, որ դրանք գտնվում են նաև Տիեզերքից դուրս: Պարզ ասած <Գերբնական> և <Բնական> ուժերն իրարից տարբերվում են միայն նրանով, որ բնական ուժերի գոյությունը կարելի է ընկալել 5 նյութական զգայարանների միջոցով, իսկ գերբնական ուժերի առկայությունն, այսպես կոչված վեցերորդ զգայարանի միջոցով: Արդյունքում համակարգելով այդ ուժերին Գերբնական ուժերը դարձան աստվածներ, իսկ բնական ուժերը դիցեր:
Ելնելով շրջակա աշխարհի դաժանաբարո իրականությունից, քրմերն այդ ուժերից ամենակարևորը համարեցին պատերազմը և գերագույն աստծուն տվեցին նաև <Պատերազմի Աստված> կոչումը: Արամազդը հենց <Գերագույն և պատերազմի> աստված էր: Աստվածային յոթնյակում Վահագնը խորհրդանշում էր ֆիզիկական հզոր ուժի պաշտամունքը: Միհրը, որ կենսատու լույսի աստվածն էր, խորհրդանշում էր հոգևոր ուժի պաշտամունքը: Տիրն էլ խորհրդանշում էր գիտության ու մտքի ուժի պաշտամունքը:Նույնիսկ աստվածային յոթնյակի իգական եռյակը ուժեր էին խորհրդանշում: Անահիտը մայրության ուժի, Աստղիկը` սիրո ուժի, Նանեն` խոհեմության ուժի, պաշտամունք էին խորհրդանշում:
Այսպիսի կատարյալ հոգեմտավոր արժեհամակարգ ստեղծած քրմերը չէին կարող չստեղծել նաև այնպիսի համակարգ, որը հասարակ մահկանացուներին հնարավորություն կտար հասնելու աստվածային ընկալումների: Ցավոք սրտի հայոց մեջ նման հոգեմտավոր համակարգի առկայության ուղակի փաստ չկա, բայց հետհեթանոսական ժամանակների որոշ հանգամանքներ ստիպում են չկասկածել հեթանոսների մոտ նման համակարգի առկայությանը: Խնդիրը հետևյալն է:
Մետաֆիզիկայով զբաղվող յուրաքանչյուր ոք գիտի, որ անկախ կրոնամիստիկ պատկերացումներից, աշխարհագրական դիրքից, ազգային ու ռասսայական պատկանելիությունից, բոլոր ժողովուրդների մոտ ստեղծված հոգեմտավոր զարգացման ճանապարհը բազմաստվածային դավանանքներում ունի հետևյալ տեսքը:
1. <Ռազմիկի ուղի>:
Այս ուղուն մարդը կանգնում է իր ծննդյան օրից իսկ: Սրա նպատակն է հասնել մարդու ֆիզիկական զարգացման հնարավորինս կատարյալ մակարդակի: Սրա հիմքում դրվում են ֆիզիկական վարժությունների համակարգեր ու մարտարվեստներ: Հոգևոր ու մտավոր գիտելիքներ այս փուլում տրվում են որոշակի վերապահումներով:
2. <Վանականի ուղի>:
Այս փուլում մարդը շարունակում է իր ֆիզիկական կատարելագործումը, բայց արդեն նրա զարգացման մեջ առաջնային տեղ է տրվում հոգևոր կողմին: Բնականաբար ավելանում է նաև մտավոր գիտելիքների չափաբաժինը: Այս փուլը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր տևողություն ունենալ:
3. <Իմաստունի ուղի>:
Այս փուլում մարդը շարունակում է իր ֆիզիկական ու հոգևոր զարգացումը, բայց արդեն առաջնայնությունը տրվում է մտավոր զարգացմանը: Այս փուլը տևում է մինչև կյանքի վերջ: Թե ինչպիսի մտավոր զարգացման կկարողանա հասնել յուրաքանչյուր ոք, կախված է հենց տվյալ մարդու անհատականությունից: Այս փուլի բարձրագույն աստիճանը եռամոգերի աստիճանն է: Միայն նրանք են ունակ ընկալել եռաչափից բարձր տարածությունները:
Եթե Արիադավան հեթանոսները գնում էին մարդու զարգացման այս բնականոն հունով` ցածրից բարձր և պարզից բարդ դիալեկտիկական սկզբունքին համպատասխան, ապա առաքելականները կտրուկ փոխեցին այս ճանապարհը: Առաքելական իրականության մեջ ռազմիկի ուղու մասին գրեթե խոսք չկա: Սրանք միանգամից անցնում են վանականի ուղուն: Քառասուն օրը լրացած փոքրիկին կնքում են հայտարարելով նրան <Աբրահամի որդի>: Մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած եկեղեցու պատմություն են ուսուցանում, բանակում տարվում է քրիստոնեական պրոպագանդա և այս ամենի արդյունքում մարդը ստանում է ոչ, թե հոգևոր զարգացում, այլ հոգևոր խաթարում: Նման ձևով, մատղաշ տարիքից սկսած լվանալով և արդուկելով մարդկանց ուղեղն, առաքելականները մարդուն դարձնում են զոմբի, որն այլևս որևէ մի ոչ առաքելական հոգեմտավոր արժեք ի վիճակի չի ընդունել: Ավելին` որպես մանկուրտ պատրաստ է հոշոտել ցանկացած մեկ այլ արժեհամակարգ կրողի:
Ինչևե, փորձենք հասկանալ, թե որն է եղել հեթանոս հայերի ստեղծած <Ռազմիկի ուղու>-ն բնորոշ ֆիզիկական վարժություններն ու մարտարվեստները:
Հայտնի է, որ մարտարվեստների գծով Արևելքի հեթանոսական երկրները միշտ եղել են առաջամարտիկներ: Մարտարվեստների բնագավառում իմ գիտելիքների սահմաններում իմ մոտ միշտ կասկածներ են եղել արևելյան երկրներում մարտրվեստների հայակական ծագման հարցում: Բացատրեմ:
1. Հայտնի է, որ Չինաստանն աչքի է ընկնում բազմապիսի ու բազմաբնույթ մարտարվեստների առատությամբ: Միաժամանակ հայտնի է, որ հայ վաճառականները Չինաստանի տարծքում անարգել ու անվնաս զբաղվել են իրենց գործով: Այն, որ չինական իշխանությունները շահագրգիռ են եղել հայ վաճառականների բարեհաջող գործունեությամբ, հասկանալի է` հայերը նպաստել են Չինաստանի տնտեսության զարգացմանը, բայց ինչո՞վ են շահագրգիռ եղել չինացի ավազակները, որոնց դժվար, թե մտահոգեր պետության զարգացումը: Ես անբնական եմ համարում չինացի ավազակների հարգալից վերաբերմունքը հայկական հարուստ քարավանների հանդեպ: Միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ չինացի ավազակները պարզապես չեն հանդգնել մոտենալ այդ քարավաններին: Ասել է, թե դրանք հուսալիորեն պաշտպանված են եղել: Այսինքն դրանք հսկվել են հայ մարտիկների կողմից, որոնք տիրապետել են այնպիսի մարտարվեստի, որի առջև չինական բոլոր մարտարվեստները ոչինչ չեն արժեցել: Հաշվի առնելով նաև այն հանագամանքը, որ չինացիներին հարյուրամյակների ընթացքում այդպես էլ չի հաջողվել տիրանալ այդ մարտարվեստի գաղտնիքներին, նշանակում է, որ այդ մարտարվեստը եղել է օկկուլտային գաղտնի օրդենի մենաշնորհ: Որն է եղել այդ օրդենը ես միայն ենթադրել կարող եմ: Ըստ իս դա եղել է <Սարմունգ> օրդենը, որին փնտրում էր Գեորգի Գյուրջիևը: Այս օրդենն իր գոյությունը պահպանեց նաև քրիստոնյաների օրոք: Ամենայն հավանականությամբ հենց այս օրդենի մարտիկներից էին իրենց թիկնազոր ընտրում բյուզանդական կայսրերը: Հասկանալի է, որ սա միայն ենթադրություն է, քանի որ քրիստոնյաները չէին հանդուրժի քրիստոնյա կայսրերի թիկնազորում հեթանոսների առկայության մասին որևէ փաստի գոյությունը:
Հարց կծագի, թե ինչ եղան նրանք հետագայում: Մի մասը դարձան քրիստոնեական խարդավանքների զոհ, իսկ մյուս մասը հեռացավ Արևելք, քանի որ Արևելք էին հեռացել նաև քրիստոնյաների իրականացրած սպանդից մազապուրծ իրենց նախնիները:
Հետևաբար չի բացառվում, որ արևելյան մարտարվեստների հիմնադիր համարվող Բոդխիդհարման իր նախնական ուսումը ստացած լինի հենց հայկական մարտարվեստի գիտակներից: Կասկածներիս հիմնավորումը հաջորդ կետերում:
2. Ճապոնական մարտարվեստներից մեկը կոչվում է <Այկի դո>: Մարտարվեստներին փոքր ինչ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ <Դո>-ն ճապոներենում նշանակում է <Ճանապարհ> կամ <Ուղի>: Եթե միանգամայն հնարավոր համարենք, որ ճապոներենում կարող է չհնչել հայերենից ճապոներեն անցած որևէ բառի որևէ տառ, ապա <Այկի>-ն կարելի է կարդալ <Հայկի>: Հետևաբար <Այկի դո>-ն կարելի է մեկնաբանել, որպես <Հայկի ուղի>:
3. Կորեական մարտարվեստներից մեկը կոչվում է <Տայկվան դո>: Ես չեմ բացառում, որ սա Ճապոնիայից Կորեա անցած մարտարվեստ է, որի պատճառով էլ ունի <Դո> վերջածանցը, բայց նախորդ երկու վանկերն ունեն հայակական հնչողություն <Տայք> ու <Վան>: Ես չեմ կարող հիմնավորել իմ կասկածը, բայց կուզենայի տեսնել հիմնավորումներ, որոնք կբացառեին այս մարտարվեստի ծագումը հայոց Տայքի և Վանի տարածաշրջաններից:
4. Այս տեսանկյունից աններելի կլիներ անտեսել հայկական <Կոխ> և ճապոնական <Ձյու դո> մարտարվեստների նմանությունը:
5. Հայտնի է, որ Հնդկաստանում ի հայտ եկած ու արևելյան բոլոր մարտարվեստների հիմք համարվող Կալարի Պայատ մարտարվեստի հիմնական կիրառողները եղել են հնդակական ազնվազարմ ռազմիկների կաստան, որոնք կոչվում էին Նաիրներ: Հարազատ անուն ամեն հայի համար:
Ամփոփելով վերը նշվածը պետք է եզրակացնել, որ հեթանոս հայերն ունեցել են բարձրակարգ մարտարվեստ, որը եղել է <Ռազմիկի ուղու> հիմնական բաղադրիչը: Սա ևս 301-ի հետևանքով հայոց կորուստներից մեկն է, որն այս կամ այն չափով կամ ձևով պահպանվել է այլոց մոտ: Ինչպես դրանց հիմքի վրա վերականգնել մեր մաքուր հեթանոսական մարտարվեստը կա մի միջոց, բայց այդ մասին առայժմ գերադասում եմ լռել:
Ուժապաշտության տեսանկյունից <Ռազմիկի ուղու> մասին իմ արված դատողությունների նպատակը հայոց մեջ հետագայում բնական զարգացում ներդնելու ցանկությունն է: Դրա ամենակարևոր քայլը պետք է լինի դպրոցներում եկեղեցու պատմության փոխարեն մարտարվեստների ուսուցում մտցնելը: Դրա հիմքի վրա կարելի է ստեղծել <Հայկական Բուսիդո>: Այս առաջարկը ես արել եմ նաև <Ռեգրեսիվ հեղափոխություն> աշխատության մեջ: Սա մեզ թույլ կտա ժամանակի ընթացքում ձևավորել սեփական ուժերին ապավինող, մարտունակ, չծխող, չհարբեցող ու ոչ թմրամոլ հայերի սերունդ:
Նորայր Ասրյան

Geen opmerkingen:

Een reactie posten