dinsdag 10 maart 2015

ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ Նորայր Ասրյանի ՖԲ էջից

ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
301թ.-ին առաքելական քրիստոնյաներն Հայաստանում իրականացրին, մինչ այդ մարդկության պատմության մեջ չլսված, մշակութային եղեռն: Հիմնահատակ ավերվեցին մեհյաններն իրենց գրադարաններով, չփրկվեց վերացումից գեթ մի հատիկ մագաղաթ: Հեթանոս հայերը, որ մինչ այդ երբեք չեն զիջել իրենց դիրքերն ընդհանուր համաշխարհային մշակույթի զարգացման գործընթացում, անհետ կորցրին հազարամյակների մշակութային հարստությունները: Մշակութային եղեռնը, համեմատաբար փոքր մասշտաբներով, շարունակվել է նաև հետագա 17 դարերի ընթացքում: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ 301թ-ից առաջ եղած Հայերի ու Հայաստանի մասին չենք կարող ներկայացնել գոնե մեկ փաստ, որը հիմնված լինի հայկական աղբյուրների վրա: Մենք ցանկացած հարցի պատասխան փորձում ենք գտնել առաքելական պատմիչների կողմնակալ պատմությունների տողամիջում առկա մտքերից ու այլազգի պատմիչների շահագրգիռ պատումներից: Այսպիսի իրավիճակում, որքան էլ մենք մեր մտքերը հիմնավորենք, միևնույն է հոգու խորքում միշտ կասկած է մնում դրանց իսկության հանդեպ: Սրան զուգահեռ, որքան ժամանակակից հեթանոսները որևէ հարցում մոտենում են ճշմարտությանն, այնքան կատաղի ու ցինիկ են դառնում առաքելականների հակազդեցությունները: Ընդ որում, երբ գաղափարական պայքարը մտնում է փակուղի, նրանք անցնում են անձնական ոլորտ, որտեղ էլ նրանց միակ փաստարկը հայհոյանքն է: Բազմաթիվ հարցերից մեկն էլ ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է:
1.Այստեղ հնչող ամենաառաջին մեղադրանքն Արիադավան հեթանոսների հանդեպ, այսպես կոչված <Ֆալոսապաշ-տություն>-ն է: Ֆալոսապաշտությունը Նախնիապաշտության հետ ունի միայն խորհրդանշական աղերս: Բանն այն է, որ հնագույն ժամանակներում մարդիկ իրենց ծագումնաբանությունը բխեցնում էին, ոչ թե ինչ որ գերբնական ուժերից (այդպես եղավ ավելի ուշ ժամանակներում), այլ սեփական ծնողներից: Նրանք համարում էին, որ իրենք իրենց ծնողների սեռական օրգանների աշխատանքի արդյունք են (այս առումով նրանք ավելի գիտակից են, քան այժմյան մեծ ու փոքր աղանդների հետևորդները), որտեղից էլ ծագել է սեռական օրգանների պաշտամունքը: Մայրիշխանության տիրապետության ժամանակ,բնականաբար պետք է երկրպագվեր հակառակ սեռի սեռական օրգանը, որից էլ ծագել է ֆալոսապաշտությունը: Սա եղել է նախնիապաշտության ամենապարզունակ դրսևորում: Սա համընդհանուր զարգացման ելակետային շրջանն է, որը վերաբերվում է երկրագնդի ազգերի մեծամասնությանը: Բայց կան նաև որոշ ազգեր, որոնց այս օրինաչափությունը չի վերաբերվում:Դրանցից մեկն են հեթանոս հայերը:
Այստեղ չխոսեմ այն մասին, որ ինձ դեռ չի հանդիպել մի առաքելական, որը կարողանար բերել թեկուզ մի փաստ, որն ապացուցեր, թե Հայկ Նահապետից մինչև Խոսրով Մեծ, երբևէ հայերը ֆալոսապաշտ են եղել: Հայերը միշտ էլ, սկսած դեռևս մեր ամենահին Արատտա պետության ժամանակներից, ունեցել են աստվածային պանթեոն: Հայերը կրոնական զարգացման տեսանկյունից մարդկությանը ներկայանում են, որպես ի սկզբանե զարգացած կրոնափիլիսոփայական արժեհամակարգ ունեցող ազգ: Համընդհանուր զարգացումից հայերի այս դրական շեղումը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն: Հայերը գոյություն ունեն դեռևս Երկիր մոլորակի նախորդ քաղաքակրթությունից: Հետևաբար չի բացառվում, որ մենք նախորդ քաղաքակրթությունից հայտնի, այսպես կոչված <Աստվածների ռասսա>-ի անմիջական հետնորդներն ենք, ասել է, թե ոչ մի կապ չունենք պարոն Նոյի հետ: Այսինքն Արիադավան հեթանոսներին ֆալոսապաշտության մեջ մեղադրելն ընդամենը հայհոյանք է:
Պատմական Հայաստանի այս կամ այն վայրում ֆալոսների առկայությունը ոչինչ դեռ չի նշանակում: Դրանք կարող էին տեղադրվել նաև այդ տարածքում բնակվող այլազգիներիկողմից կամ ժամանակ առ ժամանակ այդ սահմանային տարածքներն օտար տիրապետության տակ հայտնվելու ընթացքում: Տարբերակները բազմաթիվ են և սա դրոշակ դարձնել հեթանոսների դեմ պայքարում քրիստոնյաներին խորհուրդ չեմ տալիս, քանօի որ աշխարհում քրիստոնյաներն իրենց ֆալոսապաշտությամբ զիջում են միայն հուդայականներին: Ամեն տարի հունվարի 13-ին արդեն ավելի քան 1700 տարի քրիստոնյաները տոնում են քրիստոսի թլպատումը: Մեզ անհիմն փնովելուց առաջ նայեք հայելու մեջ:
2. Նախնիապաշտության ինքնատիպ դրսևորում հեթանոս հայերի մեջ եղել է Արարիչ աստծո` Արի, հանդեպ պաշտամունքը: Մեր հեթանոս նախնիներն իրեն պարզապես անվանել են իրենց ստեղծող աստծո Արի անունով: Այժմ ոչ մի անաչառ մարդու մոտ կասկած չի առաջացնում <Ար- Հար- Հայ> փոխակերպումը: Մեր Մեծագույն Նախնու` Արի, պաշտամունքը մեր հեթանոս նախնիների մեջ այնքան զորեղ է եղել, որ հետագայում անգամ օտարները մեզ տվել են <Արմեն> իմա <Արարիչ աստծո մարդ> անունը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով ժամանակակից հայ հեթանոսներս մեզ անվանում ենք <Արիադավան>:
3.Նախնիապաշտության դրսևորում է նաև զավակներին իրենց պապերի ու տատերի անուններով անվանադրելը: Ես թեև հասկանում եմ, որ սա ծնողների հանդեպ հարգանքի ցուցադրման ձև է, բայց կատեգորիկ չեմ ընդունում այն, քանի որ դա մետաֆիզիկայի տեսանկյունից չխրախուսվող երևույթ է: Մետաֆիզիկան այլ ոլորտ է, հետևբար գերադասում եմ լռել:
4. Նախնիապաշտության մի դրսևորում էլ կա, որը ևս, թեև ոչ այնքան հաճախ, դառնում է հեթանոսներին ուղղված մեղադրանք: Խոսքը վերաբերվում է ծնողների մահից հետո նրանց հետ կապված որևէ իր կամ առարկա, որպես հիշատակ պահելու մինչ օրս հայերի մոտ պահպանված սովորույթը, որն առաքելականները համարում են ֆետիշիզմ, այսինքն` հեթանոսական մնացուկ: Քանի որ հեթանոսական ժամանակներում մարդկանց աշխարհընկալման մեջ գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումներն, ապա այս սովորույթը ևս ունի մետաֆիզիկական հիմնավորում: Թույլատրելիության սահմաններում ասեմ, որ հասարակ մարդկանց մեջ նման սովորույթի առաջացմանը նպաստել են քրմերը: Քրմերը, լինելով բարձր զարգացած անհատականություններ, նպաստել են այս սովորույթին, որպեսզի հարազատի մահը չդառնա այդ հարազատից լիակատար կտրվելու երևույթ, որը համապատասխան հոգեմտավոր պատրաստություն չունեցող հասարակ մահկանացուների մոտ կառաջացնի անկանխատեսելի հետևանքներով ստրես: Ես չեմ բացառում, որ մի գուցե այստեղից է առաջացել <Մեռնողի հետ չեն մեռնում> մեր պապական իմաստնությունը: Ինչևէ, դեռևս հեթանոսական ժամանակներից եկող այս սովորույթը հայոց մեջ շարունակում է մնալ հաստատուն, անկախ առաքելականների քննադատություններից: Այստեղ երևի գործում է ինքնապահպանման բնազդը:
5. Նախնիապաշտության մի դրևորում էլ կա, որն առաքելական իրականության մեջ օր ըստ օրե վեր է ածվում անհեթեթության: Նկատի ունեմ գերեզմանոցներ մահացած հարազատներին այցելությունները: Եթե հեթանոսական ժամանակներում դա տարվա մեջ մի օր էր, երբ մարդիկ այցելում էին մահվան հովիտներ (վայրեր, որտեղ ցրում էին հանգուցյալների աճյունների մոխիրներն) և որոշակի ծիսակատարությունների օգնությամբ հարգանքի տուրք մատուցում իրենց նախնիներին, ապա քրիստոնյաներն այդ անում են իրենց ամեն մի տոնից հետո: Սրանով առաքելական կղերականները, կրոնամիստիկ անհեթեթ հիմնավորումների քողի ներքո, իրականում կատարում են մետաֆիզիկայի տեսանկյունից մի շատ կեղտոտ քայլ: Ամեն անգամ որևէ տոնի ընթացքում ստացած դրական էներգիան, անպայմանորեն չեզոքացնում են հաջորդ օրը գերեզմաններ այցելությամբ ստացված բացսական էներգիայով: Այսինքն` տոները, որոնք ի սկզբանե ունեն մարդկանց մեջ դրական էներգիա կուտակելու իմաստ, կորցնում են իրենց ուժը: Սա նպաստում է հասարակության մեջ բացսական աուրայի մշտական գոյության: Նաև այս պատճառով է, որ առաքելականները հեթանոսական նոր տարին` մարտի 21, երբ բնությունը ծաղկում է, շուրջ բոլորը կյանքի վերազարթոնք է, հետևաբար` դրական էներգիա, փոխարինեցին դեկտեմբերի 31-ով, երբ բնությունը դեռ մեռած է ու առջևում գրեթե 80 օր ցուրտ եղանակ է, հետևաբար` բացսական էներգիա: Սրանով առաքելականները նպաստում են հասարակության մեջ բացսական աուրայի մեծացմանը: Նոր տարվան հաջորդող օրը պարտադիր կերպով գերեզման այցելելը ևս այս նպատակին է ծառայում: Չնայած, որ մեր պապական մեկ այլ իմաստնություն նշում է, որ <Տարին ինչպես սկսես, այնպես էլ կընթանա>, քրիստոնյաները համառորեն մարդկանց քշում են դեպի գերեզմաններ: Ցավոք սրտի այս դեպքում, անգամ ինքնապահպանման բնազդը չի գործում: Այս կետում ավելացնեմ միայն այն, որ առաքելականներն, իրենց բնորոշ լկտիությամբ, այս հիմար սովորույթը պարտադրում են նաև Հայաստանում ապրող այլադավաններին: Այն, որ մենք` Արիադավան հեթանոսներս խուսափում ենք այս սովորույթից, եղանակ չի ստեղծում, քանի որ մենք քանակով շատ քիչ ենք:
6.Նախնիապաշտության մի դրսևորում է նաև ազգի մեծագույն զավակների հանդեպ հարգանքի տուրքի մատուցման ամենատարբեր ձևերը: Սա սկզբունքորեն դրական երևույթ է, քանի որ նախ ամուր է պահում սերունդների միջև կապը և երկրորդ` տալիս է հոգեմտավոր մեծ դրական լիցքեր: Հենց այս դրական մեծ լիցքերն են, որ հանգիստ չեն տալիս մեր ազգի բարին չցանկացողներին և նրանք ամենատարբեր միջոցներ են փնտրում այդ լիցքերը չեզոքացնելու համար: Ամենատարածված, բազմիցս փորձարկված ու ցավոք սրտի հայոց մեջ մեծ հաջողություն ունեցող միջոցն, ազգի մեծագույն զավակի անձի պաշտամունքի ստեղծումն է: Շեշտը դնելով տվյալ մարդու, ոչ թե գաղափարների ու գործունեության, այլ անձի կարևորության վրա, ստեղծվում է տվյալ գաղափարներն ու գործունեությունը երկրորդական համարողների մի բազմություն, որոնք ի վերջո իրենց ֆանատիկությամբ կարողանում են ստվեր նետել այդ գաղափարների վրա:
Մի գուցե կան նախնիապաշտության այլ դրսևորումներ, որոնց մասին ես չնշեցի, բայց նշվածներն էլ հերիք են, որպեսզի պարզ լինի, որ ի սկզբանե դրական համարվող ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ երևույթը մեր ազգի թշնամիների ջանքերով կարող է վերածվել բացսական գործոնի: Հետևաբար հայ ազգայնականները պետք է ծայրահեղ զգույշ լինեն այս հարցում:

Նորայր Ասրյան

Geen opmerkingen:

Een reactie posten