Կրկին մթնշաղ` վերջալույսի անդորր, իմ երազելու նվիրական պահը, որոնք ավելի կենդանի ու ավելի իրական են, քան կյանքը: Ու ես նստում եմ իմ երազների ոսկեզօծ կառքը, ձգում է հրեղեն ձիու ադամանդակուռ սանձն ու սլացքի եմ ելնում երազներիս տիեզերքի աստղազարդ երկնակամարով` հանդիպելու իմ սիրելի հերոսին:
Ակամայից զարմանում եմ, որ աշխարհի մի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հերոսներին, որոնք կարող են լինել ամբողջ աշխարհի զարդն ու հպարտու-թյունը:
Հերոսների մահով սկսվում է նրանց անմահությունը: Նրանք սովորական մահկանա-ցուներիս նման չեն, որ վախենան մահից. Այրվում են մարդկության համար ու սպառ-վում մոմի պես: Եվ որքան ուժեղ է լույսը, այնքան արագ` ինքնայրումը: Որքա՜ն վա-ղամեռիկ հերոսներ ունենք: Կարճ է եղել, ցավոք, այդպիսիների երկրային կյանքը, բայց նրանց թողած հիշատակը հաղթում է թե՛ մահին, թե՛ ժամանակին:
Հոգիս թևեր է առնում, և ես ճախրում եմ մոլորակի վրայով, որտեղ էլ հանդիպում եմ ամենահայրենասեր հերոսներից մեկին` թե՛ մեր պատմության, թե՛ գեղարվես-տական գրականության :
Նա գեղեցիկ էր, առողջ, ուժեղ, լավ մարզված ու լավ կրթված: Եթե ապրեր խաղաղ ժամանակներում` գուցեև արժանի լիներ հայոց գահին կամ դառնար մեծ առաջնորդ: Սակայն նա չորրորդ դարի ծնունդ էր, դար, երբ առանց ձևականությունների ոչնչաց-նում էին գաղափարական ու քաղաքական հակառակորդներին: Ու այդ դաժան դա-րում բախտի ամենադառը պաստառներից մեկն էլ նրան բաժին ընկավ:
Վտանգված էր սրբություն սրբոց հայրենիքի ապագան, քրիստոնեական հավատքի ճակատագիրը: Եվ նա ստեղծված էր ձեռք բարձրացնել երկրորդ սրբության` ծնող-ների վրա:
Հանդիպելով իմ սիրելի հերոսին, հասկացա, որ ազատությունն ու անկախությունը հենց այնպես չեն պարգևում, դրանք նվաճում են: Ազատության և անկախության համը ճաշակած մեր ժողովուրդը այլևս չի հանդուրժի որևէ մեկին բռնանալ իր կամքին:
Սիրելի՛ Սամվել, մինչ դավաճան հորդ հանդիպելը դու անցար նրա ավերի ուղիով, տեսար այրվող մագաղաթներ, ծխացող քաղաքներ, սպանված հարազատներ: Հայրե-նասերի քո հոգում կաթիլ առ կաթիլ կուտակվող դառնությունը ատելություն էր դառ-նում: Համոզված եմ, որ այժմ էլ կարող ենք օգնել ձեր տեսակին կարոտյալ հայ ժո-ղովրդին, որի մի մասնիկն էլ ես եմ, հետնորդը Ձեր գաղափարի, գաղափարախոսը Ձեր հավատի, հավատը Ձեր հաղթանակի, սահմանապահը Ձեր նվաճածի, դրոշակակի-րը Ձեր փառքի դափնիների, Ձեր սխրանքների՛, արիությա՛ն, հայրենասիրությա՛ն:
Սակայն , հորդ հանդիպելիս , դու փորձեցիր դավաճան իշխան Վահան Մամիկոնյա-նին ետ դարձնել խոտոր ուղուց: Նա չուզեց քեզ լսել: Ավելին` մերկացրեց սուտը: Քեզ բախտը ընտության հնարավորություն չթողեց...
Դառնացած ու մոլոր` Ողական ամրոց գնացիր: Այնտեղ էլ մայրդ կրակապաշտությամբ հավատուրացության դասեր էր տալիս: Զայրացար, նորից խոցվեց վիրավոր հոգիդ, ու պահանջեցիր հանգցնել ատրուշանի կրակը: Ու երբ չհանգցրեց, դու կրկնեցիր հուսահատ ծնողասպանի քո արարքը, որ թեև գնահատվում է իբրև անձնազոհ հայրենասիրություն, բայց ծանր է ու հատկապես այսօր դժվար ըմբռնեի: Քո արարքը մեզ թվում է արտառոց այն պատճառով, որ մեզ հաճախ չեն հանդիպում իսկական հայրենասեր երիտասարդներ, որոնք պատրաստ են հանուն հայրենիքի գնալ այդպիսի զոհաբերությունների:
Սիրելի՛ Սամվել, մեծ հայրենասեր, այդ ամենը կատարեցիր հանուն հայրենիքի, հա-նուն քո սուրբ նպատակի: Եվ քո անձնազոհ և հայրենասիրական արարքը թող օրի-նակ դառնա հետագա սերունդների համար և ինձ համար, որովհետև հայրենասերի արյունն է հոսում իմ երակներում, որովհետև ես Ձեր հետնորդն եմ, գալիքի խորհրդա-նիշը: Դուք` ազգի նվիրյալ, ազգիս գլուխգործո՜ց... Դուք ցույց տվեցիք աշխարհին, թե ինչպես պիտի ապրել և ինչպես չի կարելի մեռնել:
Իմ երկրում ծնված յուրաքանչյուր մանկան համար, հայոց յուրաքանչյուր բացվող օրվա համար խաղաղ լուսաբացներ են պետք ու կապույտ երկինք:
Ես համոզվեցի, որ նրա խիղճը հանգիստ չէ: Նրա զայրույթի ու ցասման զոհն է դար-ձել հայրը, որն իր հույսերի ամրոցը կառուցում էր գուցե նաև նրա համար: Նրա ա-կանջներում դեռ հնչում է << հայրասպան>> բառը: Նա հեղել է մոր տաք արյունը, սա-կայն իրեն մեղավոր չի զգում: Եթե նրան տրվեր նույն պայմաններում նորից գործելու անհրաժեշտություն, նա կվարվեր նույն կերպ:
Լսելով ամբողջ պատմությունը, հասկացա, որ Սամվել Վահանի Մամիկոնյանը` ազ-գային նկարագիր ունեցող հայրենասեր գործիչ է, ով պետական մտածողությունը գե-րադասել է իր արյունակցական կապից: Կանգնած լինելով հայահալած քաղաքա-կանության դեմ` առ այսօր մնացել է հայրենասիրության բարձրագույն տիպար, ով սովորեցնում է, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը և պաշտպանել պետությունը:
Ահա այս ամենը և շատ իղձերի ու երազանքների մասին էր, որ իմացա իմ սիրելի հերոսի հետ հանդիպելով:
Ես էլ եմ երազում, որ մոտիկ և հեռու ապագայում, հայոց գալիք բոլոր դարերում դեռ կծնվեն Սամվելի նման հերոսներ և կհնչեցնեն հայոց շեփորները և կազդարարեն այս հին ու նոր աշխարհին, որ կանք ու կլինենք , և մեր հազարամյա անգին գանձերը շա-լակած, մեր ազգային սուրբ իղձերը որևէ իրականություն դարձած`տեսնելու մեծ երա-զանքով, մեր այսօրով, գալիքով ու նաև` անցյալով:
Ուզում եմ հավատալ, որ քսանմեկերորդ դարը չի հալածելու ազատատենչներին, որ ազատամարտիկների արյունով չի հանգցնելու իր ծարավը: Բռնության ոգին ... Այո՛, ու-զում եմ, հավատալ, քանի որ իմ հոգին էլ է ազատաբաղձ, քանի որ ես էլ եմ Միքայել Նալբանդյանի հանրահայտ բանաստեղծության քնարական հերոսի նման պատրաստ ընտրելու միմյան դեպի ազատություն տանող ճանապարհը` թեկուզ տատասկոտ ու ահալի...
Նայում եմ ճերմակափառ Արարատին ու նրա երկնահաս բարձունքին, փրկության լույս եմ տեսնում` զորեղ, աստվածային...
Լույս, որ հույս է ճառագում` հայրենիքի փրկության հույսը, գերյալ սրբավայրերի, շղթայված սուրբ լեռան ազատության հույսը...
Եվ դու` իմ սիրելի հերոս, այդ լուսեղեն օրերում անձնուրաց քաջամարտիկ, որ հարազատների արյունով ես գծել քո տառապած հայրենիքի նոր սահմանները:
Ների՛ր, բայց այսօր քեզ մի քիչ ավելի դժվար են հասկանում , քան քո ժամանա-կակիցը լինելու դեպքում:
Geen opmerkingen:
Een reactie posten