donderdag 7 maart 2013

. Օրվա հերոսը


Այսօր Հայ Դատի նվիրյալ Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է


Այսօր Հայ Դատի նվիրյալ Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է
Այսօր Հայ Դատի նվիրյալ Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է: Հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործիչ, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման ճանապարհին մեծ ավանդ ներդրած մեր հայրենակից Գուրգեն Մկրտիչի Յանիկյանը ծնվել է 1895թ մարտի 22-ին Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Հայկական ջարդերի տարիներին նրանց ընտանքիը գաղթել է Կարս:Ուսումը ստացել է Ժնեւի համալսարանում, ապա ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը: Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել է Կովկասյան ճակատի մարտերին: 1929-30թթ Հյս. Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգեւատրման է արժանացել:   Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել և բնակություն է հաստատել Իրանում: Թավրիզում հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար ել արժանացել է Պատվո շքանշանի: Կառավարության պատվերով կառուցել է երկրի առաջին զինգործարանը: Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգներին մատուցած ռազմական ծառայությունների համար արժանացել է ԱՄՆ քաղքացիության իրավունքի եւ արդյունաբերողի ու գյուտարարի իր գործուներությունն է շարունակել ծավալել նոր աշխարհամասում:   ԱՄՆ ապրած տարիներին նա փորձել է Հայոց Ցեղասպոնության իրողության ու Հայկական հարցի մասին իրազեկել ողջ աշխարհին եւ այդ նպատակով Հայոց Ցեղասպոնթյան մասին ֆիլմ է սկսել նկարել, որը սակայն, ԱՄՆ կառավարության պահանջով կիսատ է մնացել:    Ի վերջո համոզվելով, որ միայն ուժի գործադրումով հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել հայ ժողովրդի արդարացի պահանջի վրա, 1973թ հունվարի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրք հյուպատոսին եւ նրա օգնականին, ինչի համար ել դատարապրտվել է ցմահ ազատազրկման:   1984թ հունվարին ազատ է արձակվել վատառջողջության պատճառով:   Նա իր ահաբեկչական արարքով սկիզբ է դրել Հայ Դատի հետապնդման նոր` զինված մի փուլի, որն իրագործել է Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի անդամները,, Հայկական Ցեղասպության արդարության մարտիկներն ու այլ ազգանվեր կազմակերպությունները:   Հեղինակել է գրական եւ իմաստասիրական երկեր եւ հուշեր, որոնք թարգմանվել եւ 1990թ հրատարակվել են Բեյրությում լույս տեսնող «Սփյուռք» պարբերականում:    Նրա անձնական արխիվը գտնվում է Հայաստանի պետական կենտրոնական արխիվում:   Գուրգեն Յանիկյանը մահացել է 1984թ ապրիլի 27-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում
:

Geen opmerkingen:

Een reactie posten