zondag 24 februari 2013

Ինչպիսի՞ Հայրենիք կունենանք վաղը": Արթուն Արմին

Գարեգին Նժդեհն իր գրվածքներում ունի այսպիսի հարցադրում` "Ինչպիսի՞ Հայրենիք կունենանք վաղը": Եվ ինքն էլ ճշգրիտ պատասխանում է իրհարցին` "Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի եւ հոգու մեջ": Այսինքն, այսօր 10-12 միլիոնի հասնող աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իրհայրենիք-Հայաստանի համար արդյոք ունի՞ ընդհանրական տեսլական: Հայրենիքի ապագայի մտահոգությունը՝ պաթետիկ հայրենասրիությանկամ տեսաբանական ասպարեզի խնդիր չէ: Հայրենիքի ապագայիմտահոգությունը եւ կառուցումը՝ հայ մարդու, մեր երեխաների ազատ եւ երջանիկապրելու խնդիրն է: Ազգի հավաքական մտահայեցողության մեջ հայրենիքի ապագայի տեսլականը նախեւ առաջ ձեւակերպվում եւ հրամցվում է նրամտավորականության կողմից, եթե իհարկե մտավորականությունն օժտված էհասարակության նկատմամբ սիրո եւ պարտավորության զգացողությամբ, ինչպես նաեւ` ունակ է ընդհանրական ազգային տեսլական ձեւավորել: Եթեհնագույն Հայաստանում այդ տեսլականը ձեւակերպում էր Արատտա երկրիբարձրագույն քրմական դասը, ապա այսօր՝ Հայաստան-հայրենիքի ապագայիառումով, հայ ազգային հավաքականության մտահայեցողական տեսլականներըբարձիթողի են. հայ ժողովրդի համար նախատեսված եւ նրա ընդհանրականբարոյահոգեւոր նկարագրի հետ կապ չունեցող գաղափարաբանություններըձեւակերպվում են կամ Լոնդոն/Վաշինգտոններում, կամ էլ Մոսկվաներում: Եվմեր հասարակությունը, դրսից հրամցված խառնափնթոր "արեւմտյանլիբերալիզմի" եւ "արեւելյան օլիգարխիկ նոմենկլատուրային-չինովնիկական" կեղծ արժեհամակարգերի արանքներում, մնում է միայն մոլորության եւվիճաբանության ստորին հարթակում: Հայաստանի ապագայի առումով ո՞րն է 20-30 տարվա կտրվածքովապագայի այն իրատեսական տեսլականը, որին պիտի ձգտի համայնհայությունն այսօ՛ր, եւ իր հոգու ու մտքի մեջ կառուցի այն: Ավելին, հայոցհամազգային տեսլականի (Հայաստանի զարգազման հեռահար ծրագիր) անհրաժեշտությունը` նրա գոյապահպանության խնդիրն է, քանի-որ հայազգային հավաքականության 70%-ը աշխարհասփյուռ է, եւ Հայաստան-հայրենիքը գտնվում է աշխարհաքաղաքական վտանգավոր-փակուղիտարածքում:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆ Ինչպես առաջին եւ երկրեորդ աշխարհամարտերից հետո աշխարհիվարչաքաղաքական քարտեզը լիովին վերափոխվեց, այնպես էլ "սառըպատերազմից" հետո (երրորդ աշխարհամարտ) քաղաքական աշխարհիքարտեզը սկսեց փոփոխվել ՍՍՀՄ-ի եւ սոցիալիստական լագերի փլուզումով:
ցիալիստական լագերի փլուզումով:
ենթարկված էթնոսի վերականգնման իրատեսական հնարավորություն.- տարածքային, տնտեսական եւ իրավական համարժեք փոխհատուցում, որպեսզիցեղասպանոթյան ենթարկված էթնոսը կարողանա վերականգնվել եւ ապահովիիր հետագա գոյությունը /տես՝ Ara Papian's "Legal Bases for Armenians Claims"/:* /Սակայն, նախ անհրաժեշտ է հայության համար իրատեսորեն ճշտելտարածքային եւ ֆիննանսական պահանջատիրական այն սահմաձողը, որը մեզ՝որպես ազգային տեսակ, ոչ թե կտանի Պատմական Հայաստանի 350 հազարքառակուսի կիլոմետր տարածքներում ապրող ավելի քան 30 միլիոնից ավելիքուրդ եւ թուրք բնակչության հետ միաձուլման եւ վերացման, այլ՝ կուղղորդիդեպի վերականգնում եւ կնձեռնի գոյատեւման հնարավորություն ապագադարերի քառուղիներում: Այս մոտեցումը ենթադրում է՝ ցեղասպանության դիմաց"Վիլսոնյան իրավարար վճռում" տեղ գտած սահմանային քարտեզներիցմասնակի տարածքային պահանջատիրություն, որը Հայաստանի սահմաներըկընդլայնի դեպի Սեւ ծով: Ինչպես նաեւ ցեղասպանության դիմաց ֆինանսական պահանջատիրություն հետեւյալ ֆորմատով - Թուրքիայի Հարապետության 50 տարով պարտավորվածությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքումարտադրվող ապրանքների առաքում դեպի Միջերկրական ծով՝ առանցտուրքավճարումների/: ---- Թուրքիայի վարչական տարածքում առանց համապատասխանպայմանագրի եւ օրինականության Կարս եւ Իգդիր նահանգների գտնվելը: գ.- Գործընթացային լծակների հնարավորություն: Ազգերի ինքնորոշման ինքնաբուխ եւ մշտական հեղափոխականգործընթացների հնարավորությունը տարածաշրջանում, որոնք ունենմիջազգային իրավունքի պաշտպանություն եւ հիմնավորում: /* Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների եւազգերի ինքնորոշման իրավունքի հիմքով՝ ներքին քաղաքացիականպատերազմի եւ հեղափոխության վտանգի հնարավորությունը, քանի-որթուրքական "էթնոսը" կազմում է Թուրքիայի բնակչության միայն 37%-ը: * Ըստ ՄԱԿ-ի միջազգային օրենքների, ատոմակայան ունեցող երկիրը, տարածաշրջանում պատերազմ սկսվելու դեպքում, իրավունք ունի իր զորքերըտեղաշարժել 100 մղոն շառավիղով, որպեսզի ապահովվի ատոմակայանըհնարավոր հարվածներից /:
Տնտեսական ռազմավարություն 1.- Արեւմուտք-արեւելք տրանսկոնտինենտալ երկաթուղային ճանապարհիապահովումը ՀՀ տարածքով, քանի-որ այս երկաթուղու իրականացման համարաշխարհագրականորեն ամենակարճ եւ քաղաքականապես ամենակայունտարբերակը Հայաստանի Հանրապետության տարածքով անցումն է: * / ՀՀ ազգային միատարրության (98%) հանգամանքը, հայ ժաողովրդիեվրոպական ժողովուրդ լինելու, պրակտիկ նախաձեռնող եւ գիտատեխնիկականստեղծագործ տեսակ լինելու հանգամանքներն աշխարհաքաղաքականվերադասավորումների ժամանակ միշտ հաշվի են առնվում գերպետություններիկողմից /: 2.- Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող խմելուբնական ջրի անվերջանալի պաշարների առկայությունը. խմելու բնական ջրիվաճառք Իրանին եւ Արաբական երկրներին: 3.- Հայաստանն ինքը կարող է դառնալ դեպի Եվրոպա (Իրանական եւՄիջին Ասիական) նավթի եւ գազի տրանսկոնտինենտալ խողովակաշարերիտարանցիկ երկիրը: 4.- Հաշվի առնելով 7-8 միլիոնի հասնող հայկական սփյուռքը, համաշխարհային՝ համահայկական ընդհանրական տնտեսական դաշտիձեւավորման անհրաժեշտություն: 1.- Արեւմուտք-արեւելք տրանսկոնտինենտալ երկաթուղային ճանապարհ: Դեռեւս 1930-ականներին, մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանընամակով դիմելով այն ժամանակվա Խորհրդային Հայաստանիղեկավարությանը, մատնանշում է, որ Հայաստանի ապագայիռազմավարությունը պետք է լինի "Մետաքսի ճանապարհը". այսինքն, արեւմուտք-արեւելք տնտեսական ճանապարհը` երկաթգիծը, որը կսկսի ՍեւԾովից, կանցնի Հայաստանով, կմտնի Պարսկաստան եւ կձգվի դեպիՀնդկաստան: Այսօր, ավելի քան արդիական է մեծ ճարտարապետիտնտեսաքաղաքական տեսլականը: Առաջիկա տասնամյակի կտրվածքով պետք էլուծվի "արեւմուտք-արեւելք" տրանսկոնտինենտալ առեւտրաշրջանառությանամենակարճ ուղեգծերից մեկը: Հայաստանի Հնարապետությունն ունի լիարժեքհավակնություն, որպեսզի այդ ճանապարհն անցի նրա տարածքով: Ավելին, արեւմուտք-արեւելք տրանսկոնտինենտալ երկաթգիծը եւ ավտոճանապարհըկարող է ունենալ երեք ուղղություններով ճյուղավորումներ` 1.- Սեւ Ծովից (Բաթում) սկսվող եւ Հայաստանի հյուսիս-հարավկառուցվելիք ճանապարհով մինչեւ Ռաշթ կամ Բանդար-ի Անզալի (ԻրանումԿասպից Ծովի նավահանգիստ է) հասնող երկաթուղին, կարող է ծովային կապովկապել Հայաստանը Ռուսաստանի (Մախաճկալա, Աստրախան) հետ:
կապել Հայաստանը Ռուսաստանի (Մախաճկալա, Աստրախան) հետ:
2.- Խմելու բնական ջրի անվերջանալի պաշարների վաճառք:Երկրագնդի վրա խմելու ջրի պաշարները խիստ սահմանափակ են, իսկերկրագնդի բնակչության թվաքանակը գնալով ավելանում է: 1996 թվականին անգլո-ամերիկյան նավթային ընկերություններիկոնսիլիումին առընթեր AMOCA տնտեսաքաղաքական վերլուծություններիկենտրոնի ներկայացուցիչ Ջոն Վուդսի Հայաստան կատարած այցելությունը
նպատակ ուներ պարզելու, թե ի՞նչ բացառիկ բնական հարստություն ունիՀայաստանը: 1996-1998 թվականներին Հարություն Առաքելյանը կառավարությանառջեւ դրեց իր մշակած ծրագիրը, ըստ որի՝ Հայաստանի բնական քաղցրահամջուրը ամենաթանկ ապրանքն է, որը ինքավերարտադրվող եւ անսպառ է, եւ այնկարելի է վաճառվել թե՛ Իրանին եւ թե՛ Արաբական երկրներին (1998 թ.-ին, Օմանպետության Մասադ քաղաքում Արաբական երկրների միջազգային տնտեսականսիմպոզիումը հայտարարեց, որ նրանք պատրաստ են մեկ բարել հում նավթըվաճառել կամ փոխանակել մեկ բարել քաղցրահամ բնական ջրի հետ): Հարություն Առաքելյանի մշակած ծրագիրն ուներ երեք փուլ` 1) ստեղծելՀայաստանի ջրի կառավարման մարմին, 2) պատնեշելով Մեղրիի կիրճը ստեղծելջրամբար եւ ՀԷԿ, 3) ստեղծել Հայաստանի ստորգետնյա եւ վերգետնյաջրամբարների ընդհանուր ցանց, 4) Մեղրիի ջրամաբարից ջուրը 222 լիտր/վայրկ. արագությամբ, խողովակներով մղել դեպի Իրան եւ Արաբական թերակղզի: Հարություն Առաքելյանի մշակած ծրագրի 1-ին եւ 2-րդ փուլերը իրականացմանընթացքի մեջ են: Հուսանք, որ նավթի եւ գազի փոխանակությունը Հայաստանիքաղցրահամ ջրի դիմաց կարող է ունենալ իր հաջորդ փուլերի զարգացումը, քանի-որ այն առաջնահերթ ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար: 3.- Դեպի Եվրոպա նավթի եւ գազի խողովակաշարերի տարանցիկ երկիր: Ի տարբերություն Ադրբեջանական "Նաբուկո" ծրագրի, Հայաստանն ինքըկարող է դառնալ դեպի Եվրոպա Իրանական եւ Միջին Ասիական նավթի եւ գազիտրանսկոնտինենտալ խողովակաշարերի տարանցիկ երկիր, քանի-որՀայաստանն ունի ներքին քաղաքական կայունության առավել մեծ գործակից(ազգային մեծամասնության միատարրություն (98%):4.- Ստեղծել համաշխարհային՝ համահայկական ընդհանրական տնտեսական դաշտ, հաշվի առնելով 7-8 միլիոնի հասնող հայկական սփյուռքը: Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում արտադրվող եւարտահանվող ապրանքների համար ապահովում է միջազգայինապարնքանիշերի իրավական գրանցված բացառիկ իրավունքներ՝ ԱՄՆ եւԿանադա, Եվրոմիություն եւ ԱՊՀ երկրներում, եւ իրականացնում էապրանքանիշի վաճառք-օգտագործումը տարեկան վերահաստատումով, մասնավոր ընկերությունների կողմից դրանց նախորոք գնման պայմանով:
-- Հայաստանի Հանրապետությունը ապահովում է պետականապրանքանիշ ունեցող արտահանվող հայկական արտադրատեսակներիմասնակի գովազդը արտերկրներում՝ հեռարձակվող հեռուստաեթերներով: ---- Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է միջազգայինապրանքանիշերից առաջացած ամբողջ գումարը վերաբախշել ՀՀ-ու գործողուսուցիչներին՝ որպես հավելյալ աշխատավարձ, եւ պետական իր բաց կայքեջումներկայացնել թե՛ այս հիմնադրամի ծավալները, թե՛ դրանց վերաբախշումը` ուսուցիչներին - անուն առ անուն ներկայացումով: Նման նախագիծը հնարավորություն կստեղծի՝ հայրենական ապրանքներիհամար սպառողական շուկայի ծավալային աճ արտերկրում, աշխատատեղերիավելացում Հայաստանում, եւ "Սփյուռք-Հայաստան" տնտեսական եւ հոգեւորմիասնության ամրապնդում: Զինված ուժեր՝ պաշտպանություն Առ այսօր աշխարհում արդիական է մնում՝ "Որեւէ պետության քաղաքացիների անվտանգ կյանքի երաշխիքը՝ այդ պետության բանակն է"բանաձեւը: Տարածաշրջանում, Հայասատնի Հանրապետությունը պարտադրվածէ ունենալ գերհզոր բանակ՝ նոր կառույցների եւ առաջավոր մոտեցումներիվերաձեւավորմամբ: Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է ունենալռազմական արդյունաբերություն, որը հենված պետք է լինի սեփականգիտատեխնիկական մտքի վրա:

Geen opmerkingen:

Een reactie posten