vrijdag 27 maart 2015

Փորձված հրաշք դեղամիջոց գրիպի տարածված վիրուսների դեմ

Գարնան այս սեզոնին տարածված են հիմնականում գրիպի A կամ B տեսակները: Ըստ Առողջապահության նախարարության մասնագետների՝ այս պահին Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը, որը վերջին տարիներին գրեթե չի հանդիպել:
Ըստ մասնագետների՝ այս գրիպի ախտանիշերն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մի շարք այլ ցավեր և տհաճ ախտանիշեր: Բարձր ջերմությունը պահպանվում է երեք օր, անկողնային ռեժիմ: Ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող է զարգանալ նաև թոքաբորբ: Գրանցվել են դեպքեր, երբ հիվանդության հետևանքով հնարավոր չի եղել խուսափել թոքաբորբից, և հիմնականում տուժողները երեխաներ են:
Եթե առաջին երկու օրը հիվանդության հետնահանջ, վիճակի լավացում չի լինում, ջերմությունը բարձր սանդղակների վրա է պահպանվում, պետք է անմիջապես բժշկի դիմել:
Մեր ընթերցողները առաջարկում են փորձված ու բնական մի դեղամիջոց, որը պատրաստելը չափազանց հեշտ է: Հիմնական բաղադրիչը սխտորն է:
 Բաղադրություն
  • Սխտորի 1 ատամիկ
  • 1 ճ/գ թարմ քամած կիտրոնի հյութ
Սխտորը ճզմեք, խառնեք կիտրոնի հյութի հետ և խմեք՝ ծամելով սխտորը: Օրը 2-3 անգամ կարող եք կրկնել: Արդյունքը շատ արագ նկատելի կլինի:
Բարձր ջերմության դեպքում նաև փորձեք այս դեղատոմսերը 
Տրորեք 1-2 ատամիկ սխտոր, խառնեք 200 մլ գազարի հյութի հետ։ Խմեք 100-ական մլ` օրը 1-5 անգամ:
Գրիպ. Սխտորի քերուկը խառնեք մեղրի հետ (1։1)։ 1 ճ/գ-ն լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, խմեք քնելուց առաջ։
Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։ Սխտորի հյութը և յուղամզվածքն ունեն նաև բարերար ազդեցություն արյան վրա. տրորած սխտորը դանդաղորեն իջեցնում է արյան մակարդելիությունը, ինչի շնորհիվ լավանում է սրտի, գլխուղեղի սնուցումը թթվածնով, հեշտանում է արյան հոսքը դեպի ծայրանդամների մազանոթները։ Սխտորն ունի ոչ միայն հակաբիոտիկ, այլև հակավարակային, ջերմիջեցնող և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկություններ։

donderdag 26 maart 2015

օգտակար խորհոէրդներ

Livingtraditionally.com կայքը ներկայացրել է գերմանական ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը: Այս դեղատոմսը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն կոճապղպեղ, սխտոր, կիտրոն և ջուր:
Այս ըմպելիքը, որը 3 սննդարար մթերքից է  կազմված, դրական է ազդում մարդու առողջության վրա՝ կանխարգելելով հոգնածությունը, ինֆեկցիաները, մրսածությունը, նվազեցնելով արյան մեջ ճարպերի մակարդակը, մաքրելով լյարդը, բարձրացնելով իմունիտետը:
Այս ըմպելիքն իր բաղադրիչների շնորհիվ ազատ ռադիկալների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:
Բաղադրություն
  • 4 սխտոր
  • 3-4 սմ կոճապղպեղ
  • 4 կիտրոն
  • 2լ  ջուր
Պատրաստման եղանակը
Լվացեք կիտրոնները և կտրատեք մի քանի մասերի: Այնուհետև մաքրեք սխտորը և կիտրոնի ու կոճապղպեղի հետ հարեք բլենդերի մեջ: Մետաղյա մեծ տարայի մեջ ջուրը լցրեք, ավելացրեք հարած զանգվածը, տաքացրեք և եփեք մինչև եռալը: Եռալուց առաջ կրակն անջատեք և թողեք՝ խառնուրդը սառչի: Հեղուկը լցրեք շշերի մեջ:
Կիտրոնի հյութը վերացնում է սխտորի հոտը:
Ամեն օր, ուտելուց առնվազն 2 ժամ առաջ,  դատարկ ստամոքսին խմեք այս հեղուկը: Խմելուց առաջ անպայման թափահարեք շիշը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

ոգտակար խորհոէրդներ

Շատերը տառապում են ոտքերի սնկային հիվանդությամբ: Դրանք սովորաբար ի հայտ են գալիս խոնավ գետնին քայլելու կամ մեկ այլ մարդու կոշիկ հագնելու արդյունքում:
Սնկային ինֆեկցիաների ամենատարածված ախտանիշերը
Սկզբում մաշկը թեփոտում է, և անցավ կարմիր հետքեր են հայտնվում: Ցանը տարածվում է, և սաստիկ քոր է առաջանում, ապա՝ տհաճ բշտիկներ, որոնք սաստիկ ցավ են պատճառում: Ամենատարածված ինֆեկցիաներն ի հայտ են գալիս ոտնաթաթի հատվածում, իսկ մաշկի ձևափոխումը տեղի է ունենում ոտնաթաթի տակ:
healthyfoodstar.com-ը ոտնաթաթի՝ սնկից ազատվելու բնական դեղատոմս է ներկայացնում:
Բաղադրություն
  • 3թ/գ խոզի յուղ
  • Սխտորի 3մեծ ատամ
  • 2թ/գ խնձորի քացախ
  • 1թ/գ ջուր
  • Փոքր-ինչ դարչին
Պատրաստման եղանակը
  1. Մաքրեք և կտրատեք սխտորը, տեղադրեք տարայի մեջ և ավելացրեք ջուրը: Այնուհետև ավելացրեք խնձորի քացախը և հետո տրորեք սխտորը՝ հյութ ստանալու համար:
  2. Մեկ այլ տարայի մեջ տեղադրեք խոզի յուղը: Խառնեք և ավելացրեք դարչինը, նորից խառնեք, ամբողջովին քամեք սխտորի հյութը: Այնուհետևսխտորի հյութը լցրեք խոզի յուղով տարայի մեջ և խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Քսուքը պատրաստ է:
Օգտագործման եղանակը
Օրական 2 անգամ օգտագործեք այս քսուքը և թողեք որքան հնարավոր է երկար ժամանակով: Քորն աստիճանաբար կպակասի և շուտով ամբողջովին կվերանա ընդմիշտ, իսկ եղունգները կսկսեն կարգին և բնական գույնով աճել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

recepts

Апельсиновая кожура очень аппетитно выглядит, ее аромат сводит с ума. Потому идея сделать из апельсиновых корок десерт не кажется мне безумной! Наслаждаясь вкусом апельсина, не торопись выбрасывать кожуру. Простой рецепт апельсиновых цукатов тебе точно понравится, это лакомство станет незаменимым атрибутом дружеских чаепитий.

Для приготовления апельсиновых цукатов тебе понадобятся:
  • корки четырех апельсинов
  • сахар — 2,5 стакана
  • вода — 2 стакана

Приготовление:
1. Хорошо промой кожуру. Тщательно очисти ее от внутреннего белого слоя с прожилками, он будет горчить и может испортить вкус десерта.
2. Порежь корочки полосками. Поставь их в холодную воду на 2 часа.
3. Раствори 2 стакана сахара в 2 стаканах воды, помешивая смесь на слабом огне.
4. Высыпь корки в сахарный сироп и вари 30 минут. Проверь, размягчилась ли кожура, если нужно, продли время варки.
5. Застели на противень пергамент. Вынь цукаты из воды, выжми, обваляй в сахаре и корице.
6. Подсуши цукаты в духовке. Готовые цукаты замечательно хранятся в закрытых стеклянных емкостях и могут служить не только лакомством, но и украшением интерьера!

Кухня — волшебное место, магическим образом даже обычная кожура может превратиться в пищу богов. Ты можешь усовершенствовать рецепт, окунув цукаты в растопленный шоколад. Получатся изысканные конфеты собственного приготовления!
Вспомни об этом рецепте, вдыхая аромат сочного апельсина.

maandag 23 maart 2015

Ազատամարտիկ Նորայր Ասրյան· հետաքրքիր պատմություններից մեկը : Արջը

ԱՐՋԸ

Արևն արդեն մայր էր մտնում: Ես պատրաստվում էի մթության քողի տակ անցնել Ղուբաթլու- Հադրութ սահմանը: Դուրս գալով թաքստոցից ես ինչ որ տարօրինակ ձայներ լսեցի: Ականջ դրեցի, բայց ձայնի աղբյուրը կռահել չկարողացա: Ձայնը մոտենում էր: Վերջապես անտառի խիտ թփուտների ու ծառերի միջից դեմ առ դեմ դուրս եկավ մի հսկա արջ: Ապշեցի, մի թե էս պատերազմական թոհ ու բոհի պայմաններում այս տարածքներում դեռ արջ կա: Մենք կանգնել էինք իրարից 5-6մ հեռավորության վրա: Փոքրիկ քոթոթը, որն ամենայն հավանականությամբ, առաջին անգամ էր իմ նման գազան տեսնում, թաքնվեց մոր հետևում ու զարմացած ինձ էր նայում: Ես նայում էի ուղիղ արջի աչքերի մեջ ու մտովի կրկնում <<Դու ինձնից ուժեղ ես, բայց ես զինված եմ: Քեզ ոչ մի վատ բան չեմ ուզում անել: Հեռացիր, պարզապես հեռացիր>>: Դժվար է ասել դա էր պատճառը, թե մեկ այլ բան, բայց արջը հեռացավ ու նստեց քիչ հեռվում գտնվող բացատի այն մասում, որտեղ դեռ հասնում էին արևի ճառագայթները: Քոթոթը մի առ ժամանակ թաքնվեց մոր թիկունքում, իսկ հետո երևի հասկանալով, որ ես վտանգավոր չեմ, սկսեց խաղալ մոր հետ: Արջն անտարբեր էր իր փոքրիկի չարաճճիությունների հանդեպ: Հրաշալի տեսարան էր: Կարելի էր ժամերով նայել, բայց ես պետք է գնայի: Բավական տարածություն անցնելուց հետո կրակոցներ լսեցի: Վատ բան կանխազգալով հետ դառա: Այն ինչ բացվեց աչքերիս առաջ նկարագրել հնարավոր չի: Չորս թուրք սպանել էին արջերին, կտրել նրանց կոկորդներն ու վայրենի ձայներ հանելով ցատկոտում էին արջերի դիակների վրա: Հրհռում էին ու ինչ որ բաներ գորգոռում իրենց պիղծ լեզվով: F1-ի պայթյունը վերջ տվեց այդ բորենիների խրախճանքին: Մի պահ սպասելուց հետո, դուրս եկա ծառի հետևից ու զգուշորեն մոտեցա դրանց: Զգուշությունս իզուր չէր, քանի որ նրանցից մեկը դեռ ողջ էր մնացել: Տեսնելով ինձ գլուխը բարձրացրեց ու հարցրեց.
__ Էրմանի սան:
__ Հա գորշ գայլի վիժվածք, հայ եմ,__ասացի ես ու ավտոմատի փողը դեմ տալով նրա արևահյուսակին, վերջ տվի դրա գարշելի գոյությանը: Քիչ առաջ նրանք էին կանգնած արջերի դիակների վրա, հիմա ես էի կանգնել իրենց դիակների վրա ու սրտիցս արյուն էր հոսում, ոչ պակաս քան արջերի կտրված կոկորդներից: Նայում էի քոթոթի անկենդան, սառած աչքերին ու կատաղությունից չգիտեի ինչ անեմ արդեն իսկ սատկացրածս թուրքերի հետ, որ սիրտս հովանար: Որկրամոլ բորենիներ, գոնե քոթոթին խնայեիք: Դուք թշնամի եք ոչ միայն հայության, այլև բնության: Մոտեցող շան հաչոցներն ինձ ուշքի բերին ու ես նորից հեռացա, իմ հետ տանելով նաև դրանց որսորդական հրացանները: Անտանելի ծանր զգացում էր պատել: Չէի կարողանում ներել ինքս ինձ, որ շուտ հեռացա: Մի 15 րոպե ուշ հեռանայի արջերը ողջ կլինեին, թուրքերն էլի սատկած: Արդեն ոչինչ փոխել հնարավոր չէր: Միակ սփոփանքս այն էր, որ արջի միսն օգտագործվելու էր թուրքի թաղման սեղանին:
Նորայր Ասրյան
23 Մարտ, 2013

dinsdag 10 maart 2015

ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ Նորայր Ասրյանի ՖԲ էջից

ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
301թ.-ին առաքելական քրիստոնյաներն Հայաստանում իրականացրին, մինչ այդ մարդկության պատմության մեջ չլսված, մշակութային եղեռն: Հիմնահատակ ավերվեցին մեհյաններն իրենց գրադարաններով, չփրկվեց վերացումից գեթ մի հատիկ մագաղաթ: Հեթանոս հայերը, որ մինչ այդ երբեք չեն զիջել իրենց դիրքերն ընդհանուր համաշխարհային մշակույթի զարգացման գործընթացում, անհետ կորցրին հազարամյակների մշակութային հարստությունները: Մշակութային եղեռնը, համեմատաբար փոքր մասշտաբներով, շարունակվել է նաև հետագա 17 դարերի ընթացքում: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ 301թ-ից առաջ եղած Հայերի ու Հայաստանի մասին չենք կարող ներկայացնել գոնե մեկ փաստ, որը հիմնված լինի հայկական աղբյուրների վրա: Մենք ցանկացած հարցի պատասխան փորձում ենք գտնել առաքելական պատմիչների կողմնակալ պատմությունների տողամիջում առկա մտքերից ու այլազգի պատմիչների շահագրգիռ պատումներից: Այսպիսի իրավիճակում, որքան էլ մենք մեր մտքերը հիմնավորենք, միևնույն է հոգու խորքում միշտ կասկած է մնում դրանց իսկության հանդեպ: Սրան զուգահեռ, որքան ժամանակակից հեթանոսները որևէ հարցում մոտենում են ճշմարտությանն, այնքան կատաղի ու ցինիկ են դառնում առաքելականների հակազդեցությունները: Ընդ որում, երբ գաղափարական պայքարը մտնում է փակուղի, նրանք անցնում են անձնական ոլորտ, որտեղ էլ նրանց միակ փաստարկը հայհոյանքն է: Բազմաթիվ հարցերից մեկն էլ ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է:
1.Այստեղ հնչող ամենաառաջին մեղադրանքն Արիադավան հեթանոսների հանդեպ, այսպես կոչված <Ֆալոսապաշ-տություն>-ն է: Ֆալոսապաշտությունը Նախնիապաշտության հետ ունի միայն խորհրդանշական աղերս: Բանն այն է, որ հնագույն ժամանակներում մարդիկ իրենց ծագումնաբանությունը բխեցնում էին, ոչ թե ինչ որ գերբնական ուժերից (այդպես եղավ ավելի ուշ ժամանակներում), այլ սեփական ծնողներից: Նրանք համարում էին, որ իրենք իրենց ծնողների սեռական օրգանների աշխատանքի արդյունք են (այս առումով նրանք ավելի գիտակից են, քան այժմյան մեծ ու փոքր աղանդների հետևորդները), որտեղից էլ ծագել է սեռական օրգանների պաշտամունքը: Մայրիշխանության տիրապետության ժամանակ,բնականաբար պետք է երկրպագվեր հակառակ սեռի սեռական օրգանը, որից էլ ծագել է ֆալոսապաշտությունը: Սա եղել է նախնիապաշտության ամենապարզունակ դրսևորում: Սա համընդհանուր զարգացման ելակետային շրջանն է, որը վերաբերվում է երկրագնդի ազգերի մեծամասնությանը: Բայց կան նաև որոշ ազգեր, որոնց այս օրինաչափությունը չի վերաբերվում:Դրանցից մեկն են հեթանոս հայերը:
Այստեղ չխոսեմ այն մասին, որ ինձ դեռ չի հանդիպել մի առաքելական, որը կարողանար բերել թեկուզ մի փաստ, որն ապացուցեր, թե Հայկ Նահապետից մինչև Խոսրով Մեծ, երբևէ հայերը ֆալոսապաշտ են եղել: Հայերը միշտ էլ, սկսած դեռևս մեր ամենահին Արատտա պետության ժամանակներից, ունեցել են աստվածային պանթեոն: Հայերը կրոնական զարգացման տեսանկյունից մարդկությանը ներկայանում են, որպես ի սկզբանե զարգացած կրոնափիլիսոփայական արժեհամակարգ ունեցող ազգ: Համընդհանուր զարգացումից հայերի այս դրական շեղումը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն: Հայերը գոյություն ունեն դեռևս Երկիր մոլորակի նախորդ քաղաքակրթությունից: Հետևաբար չի բացառվում, որ մենք նախորդ քաղաքակրթությունից հայտնի, այսպես կոչված <Աստվածների ռասսա>-ի անմիջական հետնորդներն ենք, ասել է, թե ոչ մի կապ չունենք պարոն Նոյի հետ: Այսինքն Արիադավան հեթանոսներին ֆալոսապաշտության մեջ մեղադրելն ընդամենը հայհոյանք է:
Պատմական Հայաստանի այս կամ այն վայրում ֆալոսների առկայությունը ոչինչ դեռ չի նշանակում: Դրանք կարող էին տեղադրվել նաև այդ տարածքում բնակվող այլազգիներիկողմից կամ ժամանակ առ ժամանակ այդ սահմանային տարածքներն օտար տիրապետության տակ հայտնվելու ընթացքում: Տարբերակները բազմաթիվ են և սա դրոշակ դարձնել հեթանոսների դեմ պայքարում քրիստոնյաներին խորհուրդ չեմ տալիս, քանօի որ աշխարհում քրիստոնյաներն իրենց ֆալոսապաշտությամբ զիջում են միայն հուդայականներին: Ամեն տարի հունվարի 13-ին արդեն ավելի քան 1700 տարի քրիստոնյաները տոնում են քրիստոսի թլպատումը: Մեզ անհիմն փնովելուց առաջ նայեք հայելու մեջ:
2. Նախնիապաշտության ինքնատիպ դրսևորում հեթանոս հայերի մեջ եղել է Արարիչ աստծո` Արի, հանդեպ պաշտամունքը: Մեր հեթանոս նախնիներն իրեն պարզապես անվանել են իրենց ստեղծող աստծո Արի անունով: Այժմ ոչ մի անաչառ մարդու մոտ կասկած չի առաջացնում <Ար- Հար- Հայ> փոխակերպումը: Մեր Մեծագույն Նախնու` Արի, պաշտամունքը մեր հեթանոս նախնիների մեջ այնքան զորեղ է եղել, որ հետագայում անգամ օտարները մեզ տվել են <Արմեն> իմա <Արարիչ աստծո մարդ> անունը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով ժամանակակից հայ հեթանոսներս մեզ անվանում ենք <Արիադավան>:
3.Նախնիապաշտության դրսևորում է նաև զավակներին իրենց պապերի ու տատերի անուններով անվանադրելը: Ես թեև հասկանում եմ, որ սա ծնողների հանդեպ հարգանքի ցուցադրման ձև է, բայց կատեգորիկ չեմ ընդունում այն, քանի որ դա մետաֆիզիկայի տեսանկյունից չխրախուսվող երևույթ է: Մետաֆիզիկան այլ ոլորտ է, հետևբար գերադասում եմ լռել:
4. Նախնիապաշտության մի դրսևորում էլ կա, որը ևս, թեև ոչ այնքան հաճախ, դառնում է հեթանոսներին ուղղված մեղադրանք: Խոսքը վերաբերվում է ծնողների մահից հետո նրանց հետ կապված որևէ իր կամ առարկա, որպես հիշատակ պահելու մինչ օրս հայերի մոտ պահպանված սովորույթը, որն առաքելականները համարում են ֆետիշիզմ, այսինքն` հեթանոսական մնացուկ: Քանի որ հեթանոսական ժամանակներում մարդկանց աշխարհընկալման մեջ գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումներն, ապա այս սովորույթը ևս ունի մետաֆիզիկական հիմնավորում: Թույլատրելիության սահմաններում ասեմ, որ հասարակ մարդկանց մեջ նման սովորույթի առաջացմանը նպաստել են քրմերը: Քրմերը, լինելով բարձր զարգացած անհատականություններ, նպաստել են այս սովորույթին, որպեսզի հարազատի մահը չդառնա այդ հարազատից լիակատար կտրվելու երևույթ, որը համապատասխան հոգեմտավոր պատրաստություն չունեցող հասարակ մահկանացուների մոտ կառաջացնի անկանխատեսելի հետևանքներով ստրես: Ես չեմ բացառում, որ մի գուցե այստեղից է առաջացել <Մեռնողի հետ չեն մեռնում> մեր պապական իմաստնությունը: Ինչևէ, դեռևս հեթանոսական ժամանակներից եկող այս սովորույթը հայոց մեջ շարունակում է մնալ հաստատուն, անկախ առաքելականների քննադատություններից: Այստեղ երևի գործում է ինքնապահպանման բնազդը:
5. Նախնիապաշտության մի դրևորում էլ կա, որն առաքելական իրականության մեջ օր ըստ օրե վեր է ածվում անհեթեթության: Նկատի ունեմ գերեզմանոցներ մահացած հարազատներին այցելությունները: Եթե հեթանոսական ժամանակներում դա տարվա մեջ մի օր էր, երբ մարդիկ այցելում էին մահվան հովիտներ (վայրեր, որտեղ ցրում էին հանգուցյալների աճյունների մոխիրներն) և որոշակի ծիսակատարությունների օգնությամբ հարգանքի տուրք մատուցում իրենց նախնիներին, ապա քրիստոնյաներն այդ անում են իրենց ամեն մի տոնից հետո: Սրանով առաքելական կղերականները, կրոնամիստիկ անհեթեթ հիմնավորումների քողի ներքո, իրականում կատարում են մետաֆիզիկայի տեսանկյունից մի շատ կեղտոտ քայլ: Ամեն անգամ որևէ տոնի ընթացքում ստացած դրական էներգիան, անպայմանորեն չեզոքացնում են հաջորդ օրը գերեզմաններ այցելությամբ ստացված բացսական էներգիայով: Այսինքն` տոները, որոնք ի սկզբանե ունեն մարդկանց մեջ դրական էներգիա կուտակելու իմաստ, կորցնում են իրենց ուժը: Սա նպաստում է հասարակության մեջ բացսական աուրայի մշտական գոյության: Նաև այս պատճառով է, որ առաքելականները հեթանոսական նոր տարին` մարտի 21, երբ բնությունը ծաղկում է, շուրջ բոլորը կյանքի վերազարթոնք է, հետևաբար` դրական էներգիա, փոխարինեցին դեկտեմբերի 31-ով, երբ բնությունը դեռ մեռած է ու առջևում գրեթե 80 օր ցուրտ եղանակ է, հետևաբար` բացսական էներգիա: Սրանով առաքելականները նպաստում են հասարակության մեջ բացսական աուրայի մեծացմանը: Նոր տարվան հաջորդող օրը պարտադիր կերպով գերեզման այցելելը ևս այս նպատակին է ծառայում: Չնայած, որ մեր պապական մեկ այլ իմաստնություն նշում է, որ <Տարին ինչպես սկսես, այնպես էլ կընթանա>, քրիստոնյաները համառորեն մարդկանց քշում են դեպի գերեզմաններ: Ցավոք սրտի այս դեպքում, անգամ ինքնապահպանման բնազդը չի գործում: Այս կետում ավելացնեմ միայն այն, որ առաքելականներն, իրենց բնորոշ լկտիությամբ, այս հիմար սովորույթը պարտադրում են նաև Հայաստանում ապրող այլադավաններին: Այն, որ մենք` Արիադավան հեթանոսներս խուսափում ենք այս սովորույթից, եղանակ չի ստեղծում, քանի որ մենք քանակով շատ քիչ ենք:
6.Նախնիապաշտության մի դրսևորում է նաև ազգի մեծագույն զավակների հանդեպ հարգանքի տուրքի մատուցման ամենատարբեր ձևերը: Սա սկզբունքորեն դրական երևույթ է, քանի որ նախ ամուր է պահում սերունդների միջև կապը և երկրորդ` տալիս է հոգեմտավոր մեծ դրական լիցքեր: Հենց այս դրական մեծ լիցքերն են, որ հանգիստ չեն տալիս մեր ազգի բարին չցանկացողներին և նրանք ամենատարբեր միջոցներ են փնտրում այդ լիցքերը չեզոքացնելու համար: Ամենատարածված, բազմիցս փորձարկված ու ցավոք սրտի հայոց մեջ մեծ հաջողություն ունեցող միջոցն, ազգի մեծագույն զավակի անձի պաշտամունքի ստեղծումն է: Շեշտը դնելով տվյալ մարդու, ոչ թե գաղափարների ու գործունեության, այլ անձի կարևորության վրա, ստեղծվում է տվյալ գաղափարներն ու գործունեությունը երկրորդական համարողների մի բազմություն, որոնք ի վերջո իրենց ֆանատիկությամբ կարողանում են ստվեր նետել այդ գաղափարների վրա:
Մի գուցե կան նախնիապաշտության այլ դրսևորումներ, որոնց մասին ես չնշեցի, բայց նշվածներն էլ հերիք են, որպեսզի պարզ լինի, որ ի սկզբանե դրական համարվող ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ երևույթը մեր ազգի թշնամիների ջանքերով կարող է վերածվել բացսական գործոնի: Հետևաբար հայ ազգայնականները պետք է ծայրահեղ զգույշ լինեն այս հարցում:

Նորայր Ասրյան

maandag 9 maart 2015

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Հայտնի է, որ 301թ-ի ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը ցածր ու միջին դասի քրմերի առաջնորդությամբ կատաղի ու անհավասար կռիվ է մղել Հայաստանի ջհուդացման դեմ: Այդ մասին բազմաթիվ վկայություններ կան: Բայց անգամ հեթանոսների հանդեպ թույն ու թարախ արտաշնչող առաքելական պատմագրությունը ոչինչ չի գրում այդ կռվին հայոց Գերագույն քրմերի ու բարձրաստիճան քրմապետերի որևէ մասնակցության մասին: Եթե նրանք որևէ կերպ մասնակցած լինեին այդ պայքարին, ապա առաքելական պատմագրությունն, իրեն բնորոշ հիստերիկությամբ, հազրապատիկ անգամ կսևացներ այդ մասնակցությունն ու անպայման դրոշակ կդարձներ հակահեթանոսական քարոզարշավում: Բայց տիրում է քար լռություն: Պարզից էլ պարզ է, որ բարձրաստիճան քրմերն այդ պայքարին չեն մասնակցել: Բարձրաստիճան քրմերը սովորական մարդիք չեն եղել, այլ եռամոգեր, ասել է թե կիսաստ- վածներ: Նրանք կատարելապես տիրապետել են մետաֆիզիկական գիտելիքների և ունեցել են պարա- նորմալ ունակություններ, այդ թվում նաև պայծառատեսություն: Նրանք շատ լավ իմացել են,թե անապատի մարդիք (քրիստոնյաներն) ինչ ճակատագիր են նախապատրաստել Արևի աստծո մարդկանց (հեթանոս հայերի) երկրի համար: Գիտեին, բայց ոչինչ չարեցին: Ինչու՞: Այս հարցի պատասխանն արդեն ավելի քան 20 տարի մտատանջում է ինձ: Այժմ, երբ քրիստոնեական ժամանակաշրջանի ամոթի ու խայտառակության, բազմիցս չգոյության, կոտորածների ու կորուստների պատմությունն անժխտելի փաստ է, ես ուզում եմ մի հարց տալ: Պարոնայք բարձրաստիճան քրմեր ու քրմապետեր այդ ի՞նչն էր ավելի թանկ ու ավելի կարևոր, քան հայրենիքը և դուք դա ընտրեցիք ու թույլ տվեցիք, որ Սիոնի բորենիները հոշոտեն Հայաստանը: Ես էլ հեթանոս եմ, բայց ձեզ չեմ հասկանում:
Ինֆորմատիկայի տեսության մեջ կա մի այսպիսի սկզբունք` <Եթե երկու հավասարազոր ինֆորմացիաներից մեկը չհիմնավորված կերպով անտեսվում է, ապա արդյունարար ինֆորմացիան պետք է համարել, ոչ թե կիսով չափ ճիշտ, այլ սխալ>: Այս սկզբունքից ելնելով ես բազմիցս ամենատարբեր առիթներով նշել եմ, որ հեթանոսական ժամանակներին վերաբերվող ցանկացած հարցի քննարկման դեպքում, եթե անհիմն կերպով անտեսվում է հարցի մետաֆիզիկական կողմն, ապա ինչպիսին էլ լինի վերջնական եզրակացությունն, այն լինելու է սխալ: Հարցերից մեկը, որի մասին վերը նշեցի 301թ-ին քրիստոնյա ստահակների կողմից Հայաստանում իրականացված ցեղասպանությանն ու մշակութային եղեռնին Հայոց Գերագույն ու բարձրաստիճան քրմերի անհաղորդ ու դիտորդական պահվածքն է: Ինչու՞ է սա առեղծված, այն էլ մեծագույն: Այս հարցին պատասխանելու համար նախ փորձեմ պարզաբանել, թե ովքեր են այդ քրմերը:
301թ-ին իրագործված եղեռնից հետո մինչև 12-րդ դարում Արևորդիների սպանդն իրականացված բազմաթիվ մանր ու մեծ կոտորածների արդյունքում հայ իրականության մեջ հիմնահատակ ոչնչացվեցին քրմերի մասին բոլոր հավաստի տեղեկությունները: Քրիստոնյա պատմիչներն, ունենալով պատմություն գրելու մենաշնորհ, 1700 տարիներ ի վեր ստեղծել են քրմերի մասին մեղմ ասած <բացսական> կերպար: Այսօր հայ հասարակության մեջ հայոց քրմերին մեծ մասամբ պատկերացնում են, որպես <հեթանոս տերտեր>, այստեղից բխող բոլոր հետևանքներով, այսինքն` Գերագույն Քուրմն օբյեկտներ ու բիզնես ունեցող կաթողիկոս, իսկ բարձրաստիճան քրմերը Բենտլիներով ու Լեքսուսներով պտտվող եպիսկոպոսներ:Եթե կաթողիկոսի ու եպիսկոպոսների պարագայում այս մոտեցումը հիմնավորված է, ապա քրմերի հետ այն ոչ մի աղերս չունի: Հիմնավորեմ ասածս:
Ինչպես ֆիզիկայի, այնպես էլ մետաֆիզիկայի օրենքներն ու սկզբունքները օբյեկտիվ իրականություն են ու անկախ են մարդկանց ռասսայական, ազգային, դավանաբանական, կուսակցական պատկանելիությունից: Այդ օրենքները համասեռ են տիեզերքի բոլոր ուղղություններով և ենթակա չեն մարդու հայեցողական մոտեցմամբ փոփոխվելու: Այս հանգամանքը թույլ է տալիս այլ հեթանոս ազգերի մոտ իրենց քրմերի մասին պահպանված տեղեկությունների հիման վրա որոշակի եզրակացություններ անել նաև հայոց քրմերի մասին, քանի որ թե այլազգի, թե հայ քրմերը առաջնորդվել են նույն մետաֆիզիկական սկզբունքներով:
Մի կողմ թողնելով ամենատարբեր դավանանքների միստիկ ու էթնիկ առանձնահատկությունները մետաֆիզիկայի տեսանկյունից մեծամասնության մոտ նկատելի է հետևյալ փաստը: Կառուցվածքային առումով քրմական համակարգերը բաժանվում են 7 մասի: Հայոց Միհր աստծո քրմապետությունը ևս բաժանված է 7 աստիճանակարգի /տես Հովիկ Ներսիսյանի <Նախաքրիստոնեական աստվածները հայոց, մի թռիչք ճշմարտության երկնակամարում> աշխատությունը/: Այս աստիճանակարգերի բնույթները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց մետաֆիզիկական իմաստը կապված է այդ աստիճանակարգերից յուրաքանչյուրում քրմի գիտակցության մակարդակի հետ: Միաժամանակ հաշվի առնելով, որ քրմերի ընդհանուր զարգացումը բաժանվում է 3 մասի` ռազմիկի, վանականի և իմաստունի ուղիների /Տես իմ <ՈՒժապաշտություն> հոդվածը/ կարելի է ենթադրել, որ այդ 7 աստիճանակարգերի ու 3 աստիճանի միջև պետք է կապ լինի: Այդ կապն, ըստ իս, պետք է լինի հետևյալը:
Մարդու գիտակցությունը բաժանվում է 2 մասի` եռաչափ և եռաչափից բարձր աստիճաների: Հաշվի առնելով, որ գիտակցական մեկ մակարդակից մեկ այլ մակարդակ կտրուկ անցումը համարվում է մարդու էներգոֆիզիկական վիճակի կտրուկ փոփոխություն` ստրես, քրմերը չէին կարող թույլ տալ նման բան: Հետևաբար`ըստ իս, վերը նշածս կապը հետևյալն է
Եռաչափ գիտակցություն
1. Ռազմիկի ուղի
2. Անցումային փուլ Ռազմիկի ու Վանականի ուղիների միջև
3. Վանականի ուղի
4. Անցումային փուլ Վանականի ու Իմաստունի ուղիների միջև
5. Իմաստունի ուղի
Եռաչափից բարձր գիտակցություն
6. Անցումային փուլ Իմաստունի և Եռամոգի միջև
7. Եռամոգի աստիճան
Այստեղ պետք է նշեմ, որ եռամոգը նույն իմաստունի ուղու ամենաբարձր աստիճանն է, որի ընթացքում մարդը հասնում է տիեզերական գիտակցության:
Ռազմիկի ուղի կարող է մտնել սկզբունքորեն յուրաքանչյուր ոք, որը չունի ֆիզիկական ու հոգեմտավոր որևէ արատ: Բայց արդեն հաջորդ իսկ փուլ անցնել կարող են միայն նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել որոշակի փորձություններ`մոգարգելքներ: Այս մոգարգելքները ստեղծվում են այնպիսի սկզբունքով, ըստ որի յուրաքանչյուր քուրմ, որը կփորձի անցնել հաջորդ գիտակցական աստիճան, անպայման պետք է հաղթահարի այդ փորձությունները կամ մահանա: Ձախողումը միայն մահացու ավարտ է ունենում: Սա բացառում է մոգարգելքների իմաստը հաջորդ հավակնորդներին հայտնի դառնալը, հետևաբար յուրաքանչյուր հաջորդ աստիճանակարգ անցնում է միայն արժանին: Բնականաբար ամեն մի հա- ջորդ աստիճանակարգում հայտնվելու համար քուրմը պետք է հաղթահարի էլ ավելի խիստ մոգարգելքներ: Հասկանալի է, որ նման իրավիճակում 1-ից դեպի 7-րդ աստիճանակարգ քրմերի քանակը պետք է նվազի: Քանի, որ 5-ից 6-րդ աստիճանակարգ անցման ժամանակ փոխվում է ոչ միայն քրմի գիտակցական մակարդակն, այլև գիտակցության աստիճանը`եռաչափից դեպի եռաչափից բարձր, ապա ակնհայտ է, որ Միհրի քրմապետության 6 և 7 աստիճանակարգերում գտնվող քրմերը կտրուկ առանձնանում են ստորին հինգ աստիճանակարգերում գտնվող քրմերից ու հանդիսանում են առանձին կաստա կամ օկկուլտային օրդեն, որի առաջնորդն էլ հենց հանդիսանում է Հայոց Գերագույն Քուրմը:
2-րդ աստիճանակարգում ստեղծվում են նախադրյալներ, իսկ արդեն Վանականի ուղու ընթացքում քրմի մոտ ձևավորվում են պարանորմալ ունակություններ, որոնք իրենց զարգացումն են ստանում 4-րդ աստիճանակարգում և հասնում եռաչափ գիտակցության սահմաններում հնարավոր ամենաբարձր մակարդակի Իմաստունի ուղու ընթացքում: Այդ պարանորմալ ունակություններից ամենակարևորը քրմի գործունեության մեջ հանդիսանում է պայծառատեսությունը: Այսպիսի քրմերն ի զորու են լինում դառնալ միջնորդ մարդկանց ու բնության միջև: Նրանք կարողանում են ի շահ ազգի բարգավաճման ներդաշնակեցնել հասարակության զարգացման օրինաչափությունները բնության օրենքների հետ /տես իմ <Առաջնորդապաշտություն>հոդվածը: Այսպիսի քրմերին կարելի է, առանց վերապահության, համարել <Գերմարդ>:
Ինչ վերաբերվում է բարձրաստիճան քրմերի կաստային, ապա նրա անդամների գիտակցությունը գտնվում է այլ` ավելի բարձր, չափողականության սահմաններում: Նրանք ունակ են հավուր պատշաճի ընկալել հիպերտարածությունն ու հիպերժամանակը: Նրանց համար <Հավիտենական ներկա> և <Մտքի /գերլուսային/ արագություն> հասկացություններն ունեն միանգամայն շոշափելի իմաստ: Նրանց համար այլևս չկա որևէ անհասկանալի բան Նյութ- Էներգիա և Էներգիա- Նյութ փոխակերպման գործընթացում: Այսինքն նրանք ընդհուպ մոտեցել են տիեզերքի ընկալման խորագույն աստիճանին` Համատիեզերական Բանականության կամ Բացարձակ Գոյի ընկալմանը: Այս պատճառով էլ նրանց կարելի է անվանել <Կիսաստված>, քանի որ ավելի բարձր գիտակցության տիեզերքում ունակ է միայն Համատիեզերական Բանականությունը, որին եռաչափ գիտակցությամբ մարդիք անվանում են <Աստված>:
Այսպիսով հենց այս կիսաստված քրմերն էլ հազարամյակներ ի վեր կառավարել են Հայոց Աշխարհը: Նրանք են մեր ազգին առաջնորդել բազում փորձությունների միջով, նվազագույնի հասցնելով կորուստները և խուսափելով ապագայի հնարավոր վտանգներից: Այդպիսի մի վտանգ էր նաև 44թ-ին Հայաստան մտած ջհուդական վիրուսը Թադևոս անվամբ: Գրեթե 250 տարի բարձրաստիճան քրմերը անողոք պայքար էին մղում անապատի վարդապետության դեմ, բայց ինչ որ մի պահի նրանք դադարեցին պայքարել: Ինչո՞ւ: Սա ես համարում եմ հայոց պատմության մեծագույն առեղծվածը, քանի որ ոչ մի այլ առեղծված մեր պատմության ընթացքում այդպիսի ճակատագրական նշանակություն չի ունեցել` Հայաստանը կործանվեց:
Քրիստոնյա գաղափարախոսների կողմից շրջանառության մեջ է դրված հիմնականում երեք վարկած, որոնք միտված են բարձրաստիճան քրմերի հանիրավի վարկաբեկմանը:
1. Քրմերի նյութապաշտությունը:
Այս վարկածը հիմնված է 301-ին իրականացված մշակութային եղեռնի նկարագրությունների ընթացքում մեհյանների հարստությունների ծավալից /Տես Ագաթանգեղոսի <Հայոց պատմությունը>:
<Գողը կկարծի, թե ողջ աշխարհը գող է> սկզբունքով քրիստոնյա զեղծարարները մեհյանների այդ հարստությունը բացատրում են քրմերի նյութապաշտությամբ ու ընչաքաղցությամբ: Մինչդեռ մեհյանների հարստությունը պարզ բացատրություն ունի` այն կուտակվել է հազարամյակների ընթացքում: Մինչև քրիստոնյա ստահակների մուտքը Հայաստան հայերն ունեցել են նվազագույնը 2800 տարվա պատմություն /նկատի ունեմ հին թվարկության 2492թ. Հայկի ու Բելի ճկատամարտը/: Եթե ընդունենք, թե յուրաքանչյուր տարի մեհյանում ընդամենը մեկ մշակութային արժեք է հայտնվել, ապա արդյունքում կունենաք յուրաքանչյուր մեհյանում 2800 մշակութային արժեք: Եթե հաշվի առնենք, որ չի բացառվում, որ տարեկան մեհյաններից յուրաքանչյուրում կարող էր հայտնել, ոչ թե մեկ, այլ 10; 20 կամ ավել մշակութային արժեք, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչպիսին է եղել հեթանոս հայերի մշակութային ժառանգությունը, որը քրիստոնյա հարամիների բաժին դառավ:
Ասվածից ակնհայտ է, որ եթե քրմերը նյութապաշտ լինեին, ապա ըստ տրամաբանության հենց իրենք պետք է շահագրգռված լինեին այդ հարստությունը պահպանելու համար, բայց տեղի ունեցավ հակառակը` նրանք մատը մատին չխփեցին այն պահպանելու:
2. Լրտեսի գործունեությունը:
Այս վարկածը հիմնված է այն պատմության վրա, ըստ որի ջհուդ Մովսեսին հաջողվեց մուտք գործել եգիպտացի քրմերի աստիճանակարգի վերին աստիճան ու տիրանալ Եգիպտոսի օկկուլտային գաղտնիքներին: Արդյունքում Եգիպտոսը կործանվեց: Նման լրտեսի առկայությունը նույնիսկ Միհրի քրմապետության ստորին աստիճանակարգերում բացառվում է հենց վերը նշված մոգարգելքների առկայության պատճառով: Իսկ վերին կաստայում սուպեր լրտեսի առկայությունը կարելի է համարել քրիստոնեական հերթական հրաշապատում- զարմանապատում, որին լուրջ վերաբերվելու համար պետք է կամ տխմար լինել կամ քրիստոնյա: Այսպիսի լրտես չէր կարող լինել նախ, որ Միհրի քրմապետություն մուտք ունեին միայն հայերը: Այլազգիների մուտքը բացառվում է, քանի որ այն հայոց աստվածների աստիճանակարգեր են, որտեղ այլազգիներն անելիք չունեն: Երկրորդ, եթե նման սուպեր լրտես լիներ քրմական վերին կաստայում, ապա քրիստոնյա պատմիչները նրան կդարձնեին երկրորդ մարդը Քրիստոսից հետո: Բայց պատմիչները լռում են:
3. Քրմերի դավաճանությունը:
Այս վարկածը ոչ մի հիմք չունի: Այն պայմանավորված է միայն ամեն գնով քրմերի վրա մեղքը բարդելու ցանկությամբ:
Նախ հանուն ինչի՞ պետք է քրմերը դավաճանեին իրենց հայրենիքին, եթե նրանք ամեն ինչ ունեին` իշխանություն, հարստություն, պատիվ ու հարգանք:
Երկրորդ` սկսած Վանականի ուղուց քրմերի համար նյութական արժեքները դառնում են հազարերորդական կարգի, իսկ վերին կաստայի քրմերի համար նյութական աշխարհում կա միայն երկու նյութական արժեք` հայրենիք ու ընտանիք:
Երրորդ` այդ ինչպե՞ս եղավ, որ միանգամից դավաճանեցին անխտիր բոլոր բարձրաստիճան քրմերը:
Ամփոփեմ: Անկախ նրանից, թե <ինչու բարձրաստիճան քրմերը ոչինչ չարեցին 301թ. թույլ չտալու համար> հարցի պատասխանը գտնվում է եռաչափ գիտակցության սահմաններում և մենք մի գեղեցիկ օր հասու կլինենք այն իմանալու, թե գտնվում է եռաչափից բարձր գիտակցության սահմաններում ու մեր համար անհասանելի է, ես ինքս, հեթանոս լինելով հանդերձ, ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացում գտնել քրմական վերին կաստայի այդ կոլեկտիվ որոշմանը: Դա հայակործան որոշում էր, որ հետևանքով Հայաստանը մխրճվեց քրիստոնեական ճահիճ:
Վերը բերված վերլուծությունների արդյունքում ես հանգել եմ հետևյալին: Քանի որ այս առեղծվածային որոշումն ընդունել են մարդիք, ովքեր ունեին եռաչափից բարձր գիտակցություն և անգամ իրենց դավանակից, բայց եռաչափ գիտակցություն ունեցող քրմերին տեղյակ չեն պահել իրենց որոշման մասին, ապա պետք է ենթադրել, որ պատճառը ևս գտնվում է եռաչափ գիտակցությունից դուրս և այն մեզ համար ընկալելի չի: Այսինքն այդ պատճառը հասկանալու համար պետք է հասնել եռաչափից բարձր գիտակցության աստիճանի: Ասել է, թե հայտնվել Միհրի քրմապետության գոնե 6-րդ աստիճանում: 1996թ-ից ի վեր ես ինքս գտնվում եմ այդ քրմապետության 2-րդ աստիճանակարգում և անձնական փորձից գիտեմ, թե որքան դժվար է մի աստիճանակարգից մյուսին անցնելը և որքան երկար ժամանակ է դրա համար պահանջվում` երբեմն բազում տարիներ: Յուրաքանչյուր հաջորդ աստիճանակարգին անցնելն էլ ավելի դժվար է լինում իր նախորդից: Այս իրավիճակում 6-րդ աստիճանակարգում հայտնվելը դառնում է անհասանելի երազանք: Թվում է, թե այդ առեղծվածի լուսաբանումը մեր համար անհույս է: Իսկապես մեր գիատակցական մակարդակի համար դա այդպես է, բայց կան հանգամանքներ, որ ստիպում են մտածել, թե կարելի է , եթե ոչ լուսաբանել, ապա ընդհուպ մոտենալ այդ լուսաբանմանը: Նկատի ունեմ հետևյալը:
Եթե քրմական վերին կաստան չի մասնակցել քրիստոնյաների դեմ պայքարին; նրանց սպանության մասին ևս ոչ մի տեղեկություն չկա, առավել ևս, որ երկիր մոլորակում չկար նման բանի ունակ որևե ուժ; նրանց կոլեկտիվ ինքնասպանության մասին ևս ոչ մի փաստ չկա, առավել ևս, որ նրանք բնապաշտներ էին ու նման քայլի չէին դիմի, քանի որ դա հակաբնական քայլ է, ուրեմն հարց կծագի ի՞նչ կատարվեց նրանց հետ: Ակնհայտ է, որ նրանք պարզապես հեռացել են: Հարց կծագի` ու՞ր: Հնարավոր է 2 տարբերակ
1. Քրմերը հեռացել են երկիր մոլորակից:
Այս տարբերակն առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ, բայց շտապել պետք չի: Ես արդեն նշեցի, որ տիեզերական գիտակցությամբ օժտված քրմերի համար Նյութ- Էներգիա և հակառակ փոխակերպումների խնդրում գաղտնիք չկա, իսկ սա մետաֆիզիկայի տեսանկյունից միանգամայն հնարավոր է դարձնում մարդկանց տելեպորտացիան սկզբունքորեն անսահման հեռու տարածություններ: Բացի այդ հին աշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող որևե մեկին կարիք չկա ապացուցել, որ հազարամյակներ ի վեր Երկիր մոլորակ են այցելել տիեզերական այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչներ: Փաստերը ժայռապատկերների ու տաճարների քանդակների վրա եղած համապատասխան պատկերներն են: Այս առումով չպետք է անտեսել, որ հենց մենք` հայերս, ոմանց կարծիքով, անհիշելի ժամանակներում Երկիր մոլորակ ենք եկել Աղեղնավոր Հայկի (Օրիոն) համաստեղությունից: Եթե սա ճիշտ է, ապա չի բացառվում, որ բարձրաստիճան քրմերն այս մասին գիտեին: Ավելին` գիտեին նաև հետ գնալու հնարավորությունը: Ինչից էլ մի գուցե օգտվել են:
2. Քրմերը մնացել են երկիր մոլորակի վրա:
Եթե քրմերը մնացել են Երկիր մոլորակի վրա, այսինքն` պարզապես հեռացել են Հայաստանից, ապա ու՞ր: Մոլորակի մակերեսին, նրանց գոյության մասին ոչ մի փաստ չկա: Մնում է կարծել, որ նրանք գետնի տակ են: Եթե նրանք կան կամ գոնե կան նրանց սերունդներն, ապա ինչու՞ նրանք իրենց մասին ոչ մի լուր մեզ չեն հայտնում: Ինչու՞ դուրս չեն գալիս, առավել ևս երբ քրիստոնեական 1700 -ամյա խայտառակ պատմությունն արդեն փաստ է, ավելին <Ոսկե միլիարդի> ծրագրի իրականացման շրջանակներում /տես իմ <Ռեգրեսիվ հեղափոխություն> աշխատությունը/ մինչև դարավերջ դրված է նաև Հայի և Հայաստանի ոչնչացման հարցը: Ինչի՞ են սպասում: Երկար տարիներ մտածելով վերջին հարցերի մասին հանգել եմ այն եզրակացության, որ հայ իրականության մեջ սա արդեն շատ ծանոթ իրավիճակ է: Նկատի ունեմ Փոքր Մհերին: Իրավիճակն այն աստիճան համահունչ է, որ ես երբեմն կարծում եմ, թե Փոքր Մհերը հենց հանդիսանում է քրմական վերին կաստայի հավաքական կերպարն, առավել ևս, որ <Սասնա ծռեր> էպոսն ունի հեթանոսական ծագում: Փորձեմ տալ նմանությունները:
Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում: Քրմերը 250 տարի պայքարում են քրիստոնյաների դեմ ու հաղթում: Այնուհետև դադարեցնում է պայքարն ու թաքնվում Ագռավաքարում: Քրմերը նույնպես կտրուկ հրաժարվում են պայքարից: Մհերը փակվում է քարանձավում մեզ թողնելով մի հանելուկ: Քրմերը ևս անհետանում են հանելուկային ձևով:
Մինչև Մհերի ինքնամեկուսացումը Դավիթը նրան անիծել էր ու Մհերն անժառանգ էր: Հոր անեծքն այլաբանորեն հասկանալու և քրմերի հետ համադրության մեջ դնելու դեպքում կարելի է ասել, որ <Հոր> դերը քրմերի համար կարող էր կատարել միայն Համատիեզերական Բանականությունը (Բացարձակ Գո), իսկ անեծքը կարող է լինել ուղակի հրաման: Այս հանգամանքի հաստատմանը բերում է նաև Մհերի պատգամը
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
< Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն >: Այսինքն ինչ որ մեկն էլ հենց հրամանք է տվել մտնել այդտեղ: Ընդ որում նկատի ունեցեք, որ Մհերն իր մասին խոսում է հոգնակի թվով մի ժամանակաշրջանում երբ հայոց մեջ <Դուք>-ով խոսելու սովորույթ չկար / տես <Դուք>-ով խոսելու մասին իմ հոդվածը/: Սա փաստում է Մհերի հավաքական կերպար լինելու իմ միտքը:
< Քանի աշխարք չար է, Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,>: Սա ակնհայտորեն գաղտնագիտություն է: Եթե ինչ որ հրաշքով կարողանանք հասկանալ այս արտահայտության թաքնված իմաստը, հենց դա էլ կլինի հայոց պատմության մեծագույն առեղծվածի բացատրությունը:
< Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի>: Արդյոք սա նկատի չունի <Ոսկե միլիարդի> աշխարհակործան ծրագիրն ու նրանից հետո ստեղծվելիք աշխարհը:
< Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, Ու գարին էղավ քանց ընկուզ մի,>: Ժամանակակից գենետիկ ինժեներիայի տեսանկյունից սա ամենևին էլ անկարելի բան չի:
Ինչպես տեսանք նմանությունները շատ շատ են: Ինֆորմատիկայի տեսության մեկ այլ սկզբունք ասում է <եթե մի երևույթ պատահում է մեկ անգամ, ապա դա պատահականություն է: Եթե նույն երևույթը կրկնվում է երկրորդ անգամ, ապա դա զուգադիպություն է: Իսկ եթե նույն երևույթը կրկնվում է երրորդ և ավելի անգամ, ապա դա օրինաչափություն է>: Այս սկզբունքից ելենելով Հայոց Քրմերի վերին կաստայի ու Փոքր Մհերի պատմությունների նմանությունը ես համարում եմ ոչ պատահական օրինաչափություն: Քրիստոնյա բարբարոսների ձեռքից հրաշքով մազապուրծ մեր էպոսի վերը բերածս հատվածն էլ հենց իր մեջ ամփոփում է առեղծվածի բացատրությունը:
Նորայր Ասրյան

Ուժապաշտություն Նորայր Ասրյանի ՖԲ էջից

 
ՈՒԺԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Ես բազմիցս նշել եմ, որ 301թ-ի ցեղասպանությունն ու մշակութային եղեռնը գրեթե ամեն ինչում անդառնալի կորուստներ բերեց հայ ազգին: Հայ ազգին բռնի դուրս գցեցին իր զարգացման բնականոն հունից: Խեղվեցին աշխարհընկալման մինչ այդ հայերի մեջ առկա աստվածային ըմբռնումները, որոնցից ամենակործանարարը եղավ այն, որ բնության ուժերի պաշտամունքը փոխարինվեց մեկ անձի պաշտամունքով: Եթե մինչ այդ հեթանոս հայերը գիտակցում էին, որ բնության բոլոր ուժերին միանձնյա ի զորու չի անգամ մեկ մի աստված տիրապետել և բնության յուրաքանչյուր ուժի տիրապետման իրավասություն տվել են մեկական համապատասխան աստծու, ապա առաքելականներն ամեն ինչ վերագրեցին մեկ մի աստծու: Հայտնի է, որ երբ ինչ որ մեկը պատասխանատու է ամեն ինչի համար, գործնականում պատասխան չի տալիս ոչնչի համար: Դա է պատճառը, որ 17դարերի ընթացքում հայ ժողովրդի գլխին եկած բոլոր փորձությունների պատճառ հանդիսացող աստվածն ու նրա եկեղեցին իրենց ոչնչի համար պատասխանատու չեն համարում:
Հեթանոս հայերի մեջ բնության ուժերի պաշտամունքն ունեցել է ոչ միայն հայեցողական, այլև միանգամայն նյութական դրսևորում: Հիմա որևէ կերպ ապացուցել որևէ միտք կապված հեթանոս հայերի ուժապաշտության խնդրի հետ հիմնվելով համապատասխան փաստերի վրա ուղակի անհնար է, քանի որ այդ փաստերը պարզապես ոչնչացված են: Արդեն գիտեք, թե երբ և ում կողմից: Հետևաբար իմ հետագա ասելիքը հիմնված կլինի միայն տրամաբանության ու այնպիսի փաստերի վրա, որոնք ակնհայտ են և ապացուցման կարիք չունեն:
Ես բազմիցս նշել եմ, որ հեթանոսական ժամանակներում մարդկային աշխարհընկալումներում գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումները: Ուժապաշտությունը ևս չէր կարող խուսափել այդ մոտեցումներից, հետևաբար քրմերը չէին կարող հաշվի չառնել այն ուժերին, որոնց այժմ ընդունված է կոչել <Գերբնական>: Լինելով բազմակողմանիորեն զարգացած, գիտակ ու իմաստուն մարդիք, քրմերը շատ լավ հասկանում էին, որ <Գերբնական> կարող են լինել միայն այն ուժերը, որոնք դուրս են գալիս բնական ընկալումների սահմաններից, բայց դա չի նշանակում, որ դրանք գտնվում են նաև Տիեզերքից դուրս: Պարզ ասած <Գերբնական> և <Բնական> ուժերն իրարից տարբերվում են միայն նրանով, որ բնական ուժերի գոյությունը կարելի է ընկալել 5 նյութական զգայարանների միջոցով, իսկ գերբնական ուժերի առկայությունն, այսպես կոչված վեցերորդ զգայարանի միջոցով: Արդյունքում համակարգելով այդ ուժերին Գերբնական ուժերը դարձան աստվածներ, իսկ բնական ուժերը դիցեր:
Ելնելով շրջակա աշխարհի դաժանաբարո իրականությունից, քրմերն այդ ուժերից ամենակարևորը համարեցին պատերազմը և գերագույն աստծուն տվեցին նաև <Պատերազմի Աստված> կոչումը: Արամազդը հենց <Գերագույն և պատերազմի> աստված էր: Աստվածային յոթնյակում Վահագնը խորհրդանշում էր ֆիզիկական հզոր ուժի պաշտամունքը: Միհրը, որ կենսատու լույսի աստվածն էր, խորհրդանշում էր հոգևոր ուժի պաշտամունքը: Տիրն էլ խորհրդանշում էր գիտության ու մտքի ուժի պաշտամունքը:Նույնիսկ աստվածային յոթնյակի իգական եռյակը ուժեր էին խորհրդանշում: Անահիտը մայրության ուժի, Աստղիկը` սիրո ուժի, Նանեն` խոհեմության ուժի, պաշտամունք էին խորհրդանշում:
Այսպիսի կատարյալ հոգեմտավոր արժեհամակարգ ստեղծած քրմերը չէին կարող չստեղծել նաև այնպիսի համակարգ, որը հասարակ մահկանացուներին հնարավորություն կտար հասնելու աստվածային ընկալումների: Ցավոք սրտի հայոց մեջ նման հոգեմտավոր համակարգի առկայության ուղակի փաստ չկա, բայց հետհեթանոսական ժամանակների որոշ հանգամանքներ ստիպում են չկասկածել հեթանոսների մոտ նման համակարգի առկայությանը: Խնդիրը հետևյալն է:
Մետաֆիզիկայով զբաղվող յուրաքանչյուր ոք գիտի, որ անկախ կրոնամիստիկ պատկերացումներից, աշխարհագրական դիրքից, ազգային ու ռասսայական պատկանելիությունից, բոլոր ժողովուրդների մոտ ստեղծված հոգեմտավոր զարգացման ճանապարհը բազմաստվածային դավանանքներում ունի հետևյալ տեսքը:
1. <Ռազմիկի ուղի>:
Այս ուղուն մարդը կանգնում է իր ծննդյան օրից իսկ: Սրա նպատակն է հասնել մարդու ֆիզիկական զարգացման հնարավորինս կատարյալ մակարդակի: Սրա հիմքում դրվում են ֆիզիկական վարժությունների համակարգեր ու մարտարվեստներ: Հոգևոր ու մտավոր գիտելիքներ այս փուլում տրվում են որոշակի վերապահումներով:
2. <Վանականի ուղի>:
Այս փուլում մարդը շարունակում է իր ֆիզիկական կատարելագործումը, բայց արդեն նրա զարգացման մեջ առաջնային տեղ է տրվում հոգևոր կողմին: Բնականաբար ավելանում է նաև մտավոր գիտելիքների չափաբաժինը: Այս փուլը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր տևողություն ունենալ:
3. <Իմաստունի ուղի>:
Այս փուլում մարդը շարունակում է իր ֆիզիկական ու հոգևոր զարգացումը, բայց արդեն առաջնայնությունը տրվում է մտավոր զարգացմանը: Այս փուլը տևում է մինչև կյանքի վերջ: Թե ինչպիսի մտավոր զարգացման կկարողանա հասնել յուրաքանչյուր ոք, կախված է հենց տվյալ մարդու անհատականությունից: Այս փուլի բարձրագույն աստիճանը եռամոգերի աստիճանն է: Միայն նրանք են ունակ ընկալել եռաչափից բարձր տարածությունները:
Եթե Արիադավան հեթանոսները գնում էին մարդու զարգացման այս բնականոն հունով` ցածրից բարձր և պարզից բարդ դիալեկտիկական սկզբունքին համպատասխան, ապա առաքելականները կտրուկ փոխեցին այս ճանապարհը: Առաքելական իրականության մեջ ռազմիկի ուղու մասին գրեթե խոսք չկա: Սրանք միանգամից անցնում են վանականի ուղուն: Քառասուն օրը լրացած փոքրիկին կնքում են հայտարարելով նրան <Աբրահամի որդի>: Մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած եկեղեցու պատմություն են ուսուցանում, բանակում տարվում է քրիստոնեական պրոպագանդա և այս ամենի արդյունքում մարդը ստանում է ոչ, թե հոգևոր զարգացում, այլ հոգևոր խաթարում: Նման ձևով, մատղաշ տարիքից սկսած լվանալով և արդուկելով մարդկանց ուղեղն, առաքելականները մարդուն դարձնում են զոմբի, որն այլևս որևէ մի ոչ առաքելական հոգեմտավոր արժեք ի վիճակի չի ընդունել: Ավելին` որպես մանկուրտ պատրաստ է հոշոտել ցանկացած մեկ այլ արժեհամակարգ կրողի:
Ինչևե, փորձենք հասկանալ, թե որն է եղել հեթանոս հայերի ստեղծած <Ռազմիկի ուղու>-ն բնորոշ ֆիզիկական վարժություններն ու մարտարվեստները:
Հայտնի է, որ մարտարվեստների գծով Արևելքի հեթանոսական երկրները միշտ եղել են առաջամարտիկներ: Մարտարվեստների բնագավառում իմ գիտելիքների սահմաններում իմ մոտ միշտ կասկածներ են եղել արևելյան երկրներում մարտրվեստների հայակական ծագման հարցում: Բացատրեմ:
1. Հայտնի է, որ Չինաստանն աչքի է ընկնում բազմապիսի ու բազմաբնույթ մարտարվեստների առատությամբ: Միաժամանակ հայտնի է, որ հայ վաճառականները Չինաստանի տարծքում անարգել ու անվնաս զբաղվել են իրենց գործով: Այն, որ չինական իշխանությունները շահագրգիռ են եղել հայ վաճառականների բարեհաջող գործունեությամբ, հասկանալի է` հայերը նպաստել են Չինաստանի տնտեսության զարգացմանը, բայց ինչո՞վ են շահագրգիռ եղել չինացի ավազակները, որոնց դժվար, թե մտահոգեր պետության զարգացումը: Ես անբնական եմ համարում չինացի ավազակների հարգալից վերաբերմունքը հայկական հարուստ քարավանների հանդեպ: Միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ չինացի ավազակները պարզապես չեն հանդգնել մոտենալ այդ քարավաններին: Ասել է, թե դրանք հուսալիորեն պաշտպանված են եղել: Այսինքն դրանք հսկվել են հայ մարտիկների կողմից, որոնք տիրապետել են այնպիսի մարտարվեստի, որի առջև չինական բոլոր մարտարվեստները ոչինչ չեն արժեցել: Հաշվի առնելով նաև այն հանագամանքը, որ չինացիներին հարյուրամյակների ընթացքում այդպես էլ չի հաջողվել տիրանալ այդ մարտարվեստի գաղտնիքներին, նշանակում է, որ այդ մարտարվեստը եղել է օկկուլտային գաղտնի օրդենի մենաշնորհ: Որն է եղել այդ օրդենը ես միայն ենթադրել կարող եմ: Ըստ իս դա եղել է <Սարմունգ> օրդենը, որին փնտրում էր Գեորգի Գյուրջիևը: Այս օրդենն իր գոյությունը պահպանեց նաև քրիստոնյաների օրոք: Ամենայն հավանականությամբ հենց այս օրդենի մարտիկներից էին իրենց թիկնազոր ընտրում բյուզանդական կայսրերը: Հասկանալի է, որ սա միայն ենթադրություն է, քանի որ քրիստոնյաները չէին հանդուրժի քրիստոնյա կայսրերի թիկնազորում հեթանոսների առկայության մասին որևէ փաստի գոյությունը:
Հարց կծագի, թե ինչ եղան նրանք հետագայում: Մի մասը դարձան քրիստոնեական խարդավանքների զոհ, իսկ մյուս մասը հեռացավ Արևելք, քանի որ Արևելք էին հեռացել նաև քրիստոնյաների իրականացրած սպանդից մազապուրծ իրենց նախնիները:
Հետևաբար չի բացառվում, որ արևելյան մարտարվեստների հիմնադիր համարվող Բոդխիդհարման իր նախնական ուսումը ստացած լինի հենց հայկական մարտարվեստի գիտակներից: Կասկածներիս հիմնավորումը հաջորդ կետերում:
2. Ճապոնական մարտարվեստներից մեկը կոչվում է <Այկի դո>: Մարտարվեստներին փոքր ինչ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ <Դո>-ն ճապոներենում նշանակում է <Ճանապարհ> կամ <Ուղի>: Եթե միանգամայն հնարավոր համարենք, որ ճապոներենում կարող է չհնչել հայերենից ճապոներեն անցած որևէ բառի որևէ տառ, ապա <Այկի>-ն կարելի է կարդալ <Հայկի>: Հետևաբար <Այկի դո>-ն կարելի է մեկնաբանել, որպես <Հայկի ուղի>:
3. Կորեական մարտարվեստներից մեկը կոչվում է <Տայկվան դո>: Ես չեմ բացառում, որ սա Ճապոնիայից Կորեա անցած մարտարվեստ է, որի պատճառով էլ ունի <Դո> վերջածանցը, բայց նախորդ երկու վանկերն ունեն հայակական հնչողություն <Տայք> ու <Վան>: Ես չեմ կարող հիմնավորել իմ կասկածը, բայց կուզենայի տեսնել հիմնավորումներ, որոնք կբացառեին այս մարտարվեստի ծագումը հայոց Տայքի և Վանի տարածաշրջաններից:
4. Այս տեսանկյունից աններելի կլիներ անտեսել հայկական <Կոխ> և ճապոնական <Ձյու դո> մարտարվեստների նմանությունը:
5. Հայտնի է, որ Հնդկաստանում ի հայտ եկած ու արևելյան բոլոր մարտարվեստների հիմք համարվող Կալարի Պայատ մարտարվեստի հիմնական կիրառողները եղել են հնդակական ազնվազարմ ռազմիկների կաստան, որոնք կոչվում էին Նաիրներ: Հարազատ անուն ամեն հայի համար:
Ամփոփելով վերը նշվածը պետք է եզրակացնել, որ հեթանոս հայերն ունեցել են բարձրակարգ մարտարվեստ, որը եղել է <Ռազմիկի ուղու> հիմնական բաղադրիչը: Սա ևս 301-ի հետևանքով հայոց կորուստներից մեկն է, որն այս կամ այն չափով կամ ձևով պահպանվել է այլոց մոտ: Ինչպես դրանց հիմքի վրա վերականգնել մեր մաքուր հեթանոսական մարտարվեստը կա մի միջոց, բայց այդ մասին առայժմ գերադասում եմ լռել:
Ուժապաշտության տեսանկյունից <Ռազմիկի ուղու> մասին իմ արված դատողությունների նպատակը հայոց մեջ հետագայում բնական զարգացում ներդնելու ցանկությունն է: Դրա ամենակարևոր քայլը պետք է լինի դպրոցներում եկեղեցու պատմության փոխարեն մարտարվեստների ուսուցում մտցնելը: Դրա հիմքի վրա կարելի է ստեղծել <Հայկական Բուսիդո>: Այս առաջարկը ես արել եմ նաև <Ռեգրեսիվ հեղափոխություն> աշխատության մեջ: Սա մեզ թույլ կտա ժամանակի ընթացքում ձևավորել սեփական ուժերին ապավինող, մարտունակ, չծխող, չհարբեցող ու ոչ թմրամոլ հայերի սերունդ:
Նորայր Ասրյան

Առաջնորդապաշտություն Նորայր Ասրյանի ՖԲ էջից



ԱՌԱՋՆՈՐԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Սա Արիադավան հեթանոսների 7 պաշտամունքային սկզբունքներից մեկն է: Այն իր ծագումով գալիս է անհիշելի ժամանակներից: Առաջնորդապաշտությունն ունեցել է բազմապիսի դրսևորումներ:
1. Ըստ էության հայոց հեթանոս աստվածներն ու դիցերն իրենցից ներկայացրել են յուրահատուկ առաջնորդներ կյանքի այն ոլորտներում, որոնց պատասխանատուն էին հանդիսանում: Բնականաբար Գերագույն ու Պատերազմի աստվածը հենց հանդիսանում էր հայ ազգի համար առաջին առաջնորդը:
2. Հանդիսանալով յուրահատուկ կապող օղակ աստվածների ու մարդկանց միջև, քրմերը հանդիսանում էին երկրոդ կարևոր առաջնորդները: Հաշվի առնելով, որ ի տարբերություն աստվածների, քրմերն անմիջական շփում ունեին հասարակ մահկանացուների հետ, դառնում են ազգի իրական առաջնորդները: Ձգտելով իրական կյանքում հասնել ֆիզիկական ու հոգեմտավոր զարգացման բարձրագույն մակարդակի, քրմերն ի վերջո վեր էին ածվում կիսաստվածների: Հասկանալի է, որ դրան հասնում էին միայն ե- զակիները: Հազարամյակներ ընթացքում հղկված համակարգի արդյունքում քրմերին հաջողվում էր պահպանել այդ եզակիների մշտական գոյությունը, որն էլ հենց հանդիսանում էր ազգապահպանության գլխավոր երաշխիքներից մեկը: Ունենալով միաժամանակ իրար ոչնչով չզիջող մի քանի առաջնորդներ Գերագույն Քուրմ ընտրվում էր պարզապես նրանցից մեկը: Սա թույլ էր տալիս նախ անիմաստ դարձնել առաջնորդին սպանելով ազգին գլխատելու ցանկացած ծրագիր, քանի որ սպանված քրմին անմիջապես կփոխարիներ, նախորդին ոչնչով չզիջող մեկ այլ քուրմ, և երկրորդ` ստեղծվում էր ընտրյալների մի խումբ, որը պահպանում ու վերահսկում էր ազգի ողջ հոգեմտավոր արժեհամակարգը: Պարզ ասած` քրմերի գլխավոր առաքելությունը ազգի հանդեպ` ազգի հոգեմտավոր առաջնորդությունն էր:
3. Աշխարհիկ առաջնորդները` թագավորներ, իշխաններ, բդեշխներ, զորավարներ և այլն, հանդիսանում էին պետության կառուցվածքի կարևորագույն մասը, որի առաքելությունն ազգի հանդեպ` ազգի ֆիզիկական առաջնորդությունն էր: Հաճախ ելնելով իրականությունից ազգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդությունը մեկտեղվում էր: Հայտնի են բազմաթիվ փաստեր, երբ հայոց արքան միաժամանակ նաև Գերագույն Քուրմ էր:
Այսպիսով ստեղծելով հայոց հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների փոխգործակցության ներդաշնակ իրավիճակ քրմերին հաջողվեց մեր ազգին առաջնորդել հազարամյակների թոհ ու բովով: Բնականաբար հասարակությունը միայն գերզարգացած քրմերից չէր կազմված և քրմերին միշտ չէր, որ հաջողվում էր պահպանել նշածս ներդաշնակությունը: Ամեն անգամ, երբ այդ աստվածատուր ներդաշնակությունն ինչ ինչ պատճառով խախտվում էր, երկիրը կանգնում էր աղետի առաջ: Երբեմն նաև պետության կորուստ էինք ունենում: Ունենալով պարանորմալ ունակություններ, հայոց բարձրաստիճան քրմերը ի զորու էին կանխատեսել ազգի գլխին սպառնացող պատուհասները և ըստ կարելիության ազգը հեռու էին պահում կործանարար փորձություններից: Այս հատկանիշն էլ հենց թույլ էր տալիս, որ հայոց մեկ պետության անկումին կարճ ժամանակ անց փոխարիներ մեկ այլ պետականություն, ընդ որում հաճախ նոր ստեղծվող պետությունն ավելի հզոր էր լինում, քան նախորդը: Ի վերջո հեթանոս հայերին հաջողվեց ստեղծել մի <Աշխարհակալ> պետություն (մեր օրերի լեզվով ասած <Գերտերություն>), որի մասին անգամ քրիստոնյա Խորենացին նշում է <Երանելի ժամանակներ էին: Ժողովուրդը նման էր թագավորի, իսկ թագավորն աստծո>: Այսպես էլ կշարունակվեր, եթե տեղի չունենար հայոց պատմության մեծագույն առեղծվածը` հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայոց բարձրաստիճան քրմերը հրաժարվեցին առաջնորդ լինելուց և եղավ 301թ.: Հայաստանը կործանվեց: (Տես իմ <Հայոց պատմության մեծագույն առեղծվածը> :
Ինչպես հեթանոսական ամեն մի սրբության, այս հարցում ևս առաքելական քրիստոնյաներն անխնա պայքար սկսեցին առաջնորդապաշտության դեմ: Նրանք ամեն կերպ ջանում էին ոչնչացնել առաջնորդապաշտությունը: Դրա համար նրանք իրենց գոյության անկյունաքար դարձրին մեկ այլ սկզբունք` անձնապաշտությունը: Սրա միակ ու գլխավոր խորհրդանիշ դարձրին քրիստոսին: Առաքելական ամբողջ վարդապետությունը քրիստոսի անձի պաշտամունք է: Չունենալով քրմերի իմաստնությունն ու ունակություններն, բայց ունենալով ազգին միանձնյա առաջնորդելու մարմաջ, քահանաները արմատավորեցին նաև իրենց իսկ անձերի պաշտամունք: Արհեստականորեն իրենք իրենց շնորհելով <Սրբազան>;<Հայր սուրբ>;<Վեհափառ տեր> և այս օրինակ այլ մեծամիտ ու ամբարտավան տիտղոսներ, միաժամանակ հասարակ մահկանացուներին իջեցնելով <հոգևոր հոտի> աստիճան, առաքելական կղերներն հասան անգամ աշխարհիկ առաջնորդների նվաստացման, երբեմն էլ ոչնչացման: Առաքելական եկեղեցին դարձավ, ոչ թե պետության բաղկացուցիչ մասն, այլ պետության վերադասը: Նման պայմաններում բնական է, որ ազգային ցանկացած տիպի ընդվզում անպայմանորեն պետք է կրեր հակաառաքելական բնույթ: Եկեղեցին առանց խտրականության ոչնչացնում էր ժողովրդի մեջ ծագած ամեն մի ապստամբություն, անկախ նրանից, թե դրանց առաջնորդը հեթանոս Պապ Արշակունին էր, թե կիսաքրիստոնյա Կոնստանտին Սելիվանոսը:
Մեր օրերում էլ շատ բան չի փոխվել: Հայաստանում առկա բոլոր կրոնական, կուսակցական կամ հասարակական կազմակերպություններում առաջնորդապաշտությունը հասկացվում է միայն որպես առաջնորդի անձի պաշտամունք: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ակնհայտ է հին հեթանոս քրմերի օրինակով առաջնորդի ի հայտ գալը: Եթե անգամ հրաշքով հայտնվեր նման մեկն, ապա Հայաստանի հուդա-քրիստոնեական իրականության պայմաններում նրան անպայման կձախողեն, քանի որ առաքելականները կգերադասեն տեսնել կործանված Հայաստան, քան թե լինի Հայաստան, որի վերելքն իրականացվել է հեթանոս առաջնորդի օրոք: Ի՞նչ անել: Սրա մանրամասն պատասխանը տվել եմ <Ռեգրեսիվ հեղափոխություն> աշխատության մեջ:
Այստեղ ասեմ միայն հետևյալը: Որպեսզի մեր ազգը դուրս գա այսօրվա հոգեմտավոր ճգնաժամից ու կարողանա հետագա վերելք ապահովել անհրաժեշտ է, որ առաքելական անձնապաշտությունից օր առաջ հետ գալ դեպի արիադավան առաջնորդապաշտություն: Պարզ ասած պետք է հետևենք մեր պապերի իմաստնությանն` <Ամենալավ նորը, դա լավ մոռացված հինն է>:
Նորայր Ասրյան