zondag 13 juli 2014

Հայրենիքիս լիցքաթափում

Հայրենիքիս լիցքաթափում 
Ախ լինեի ես ծիածան գեթ մեկ անգամ ու կապեիր մեջքիթ կրակ իմ արեգակ դու Հայաստան:
Թող լինեի ես մեկ անգամ արքայական փառքիտ զնդան մոռացվեի այնտեղ հավերժ անհիշատակ բայց տեսնեի արքունական գահտ հայկաց լոկ մեկ անգամ իմ Հայաստան:
Թող լինեի գեթ մի թիթեռ կամ մի սողուն բայց տեսնեի քո դարերի փառքե հայկաց իմ Հայաստան գեթ մեկ անգամ:
Սոֆիա :13 07 2014Հայրենիքիս լիցքաթափում 
Ախ լինեի ես ծիածան գեթ մեկ անգամ ու կապեիր մեջքիթ կրակ իմ արեգակ դու Հայաստան:
Թող լինեի ես մեկ անգամ արքայական փառքիտ զնդան մոռացվեի այնտեղ հավերժ անհիշատակ բայց տեսնեի արքունական գահտ հայկաց լոկ մեկ անգամ իմ Հայաստան:
Թող լինեի գեթ մի թիթեռ կամ մի սողուն բայց տեսնեի քո դարերի փառքե հայկաց իմ Հայաստան գեթ մեկ անգամ:
Սոֆիա :13 07 2014

հոքեվախ

լիցքաթափում 
Հոգիս պարուրված արեւվի լույսով հալչում է անտես սպասումների մեջ
բայց կրակ չկա``
Միրքս գերեված է այրվող այդ հոքով, որ գիշերները արեւ է ծնում 
բայց կրակ չկա: 
Շունչս դառնում է հավասար շնչին այդ խելակորույս:
Սակայն անոգուտ մարում է լույսը հոքուտ խավարում երբ կրակ չկա:
Սոֆիա 11 07 2014
Ազգս հերոս է

Մեզանից առաջ և մեր օրերում

Միշտ բախվել ենք մենք մի մեծ պատմության,

Գերի ենք եղել մենք շատ դարերում,

Բայց չենք կորցրել հույսն ու ապագան:


Փորձել են ստիպել խաչը ուրանալ,

Խաչը կոտրելով բագին են սարքել,

Բայց մեր սրտերի խաչը չեն կոտրել,

Ոչ թե չեն ուզել, չեն կարողացել:


Ունեցել ենք մենք շատ մեծ հերոսներ

Մեծերից էլ մեծ ու հանճարեղ.

Ունեցել ենք մենք ճարտար քանքարներ`

Խոսքով ու գործով, բազուկով զորեղ:


Պայքար չենք մղել տիրելու համար,

Այլ պայքարել ենք լոկ մեր ինքնության,

Մեր լեզվի, հոգու, հավատքի համար

Կռվել ու պահել գնով մեր արյան:


Կռվարար չենք ու ոչ էլ կռվեցնող,

Կարող ենք լռել, հանդուրժել, ներել,

Հայրենիք սիրող, սրբություն հարգող

Ազգում կան նաև դավաճան և ստոր:


Ազգս հերոս է, եթե ես ասեմ,

Դուք չզարմանաք, քանզի այդպես է,

Ինչու և ինչպես, ես հիմա կասեմ,

Սրանք պատրանք չեն այլ միայն փաստ են:


Եթե մի ազգի բախտ է վիճակվել

Այս լեռների մեջ երկրի հիմք դնել,

Ծառեր է տնկել բարձր ժայռերում,

Հաց է արարել ապառաժներում:


Չունենք դարդ դաշտեր, մարգագետիններ,

Ո’չ ոսկու հանքեր, ո’չ նավթի հորեր,

Դրանց փոխարեն ունենք բազուկներ,

Որոնք կարող են քարից հաց քամել:


Անապատի հեղեղ ցեղերի

Հարվածները ես ախր ո՞նց չասեմ,

Նրանք քանդեցին տունը հայկական

Վանքեր պղծեցին ելուզակները:


Գյուղացին ցանում ու էլ չէր քաղում,

Կամ էլ քաղում էր, իսկ գայլը լափում,

Արցունքն աչքերին բերք էր հավաքում,

Տալիս սուլթանին ու հարամուն:


Վերջին շապիկը հագից հանեցին,

Վերջին հատիկը ամբարից տարան,

Անտեր, անտիրունչ տանից քշեցին,

Ծեծով ու ջարդով անապատ տարան:


Անապատ տարան ու գզգզեցին,

Այն բանի համար, որ հավատ ունեն,

Մանուկ, կին, ծեր անխնա հոշոտվեցին,

Այն բանի համար, որ խաչ ունեն:


Այդ ամենն տեսան ու աչք փակեցին,

Մանկանց ճիչերին արհամարհեցին,

Ու դա այն ազգին, որն արարում է,

Գրում, ծաղկում է, մատյաններ կազմում:


Բայց դրանից էլ մենք ողջ մնացինք,

Վիշտը սրտերում մենք արարեցինք,

Ծառը ճյուղ չուներ, արմատը ծաղկեց,

Վարդը բույր չուներ, փշերն բուրեցին:


Այս ավերներից դեռ ուշքի չեկած`

Ընկանք օտարի ծանր լծի տակ,

Սև ագռավից մի կերպ ազատված`

Սպիտակ ագռավի ճանկերը ընկանք:


Նորից բռնություն, նորից հալածանք,

Հոգու, հավատքի անվերջ տառապանք,

Անձի պաշտամունք, կեղծավոր խոսքեր,

Հետո պատերազմ անհամար զոհեր:


Սկսվեց պատերազմ հայոց աշխարհում,

Կռվի գնացին ջահել ու ահել,

Կրակ ու արյուն Արցախ աշխարհում,

Կռվի էինք ելել ազգը պահելու:


Կռվի էինք ելել փոքրաթիվ զորքով,

Բայց մեծ հավատքով, հաղթելու պարտքով,

Երկար մարտերից դուրս ելանք պատվով`

Հայոց աշխարհը ազատագրելով:


Սրանից հետո մենք դեռ ապրում ենք,

Ոչ միայն ապրում, այլ արարում ենք,

Երկիրն անկախ է, բարգավաճում է,

Ա~խր ոնց չասեմ` ազգս հերոս է:


Գևորգ-Արեգ Ջնդոյան


dinsdag 1 juli 2014

ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ԵՐԱԶ

Սիամանթո մի երազ որ իրականություն դարցավ

ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ԵՐԱԶ

Գարնան ու կոտորումներու իրիկուն,
Հոգիս վրէժի շատրուան մըն է նորէն կատաղօրէն դեպի վեր,
Ու տերեւներ յուսահատ հոգիներու նման`
Աւազաններուն պայծառութեանը մէջ ու բոլորին վրայ կ'իջնան,
Անդունդներու մէջէն սրածումներու ձայն,
Ու դէպի հոն օգնութեան աճապարող,
Արդէն մեռնող ճիչէր, արդէն մեռնող կեանքեր:
Ու նորէն այս գիշեր,
Տաճարներուն մէջ անմեղներու դիակներ անհամար,
Ու տանիքիս վրայ տեղատարափ մը երկաթեայ,
Հրդեհներու մրրիկ մը գանկիս տակ,
Ու տեղափոխուող ջուղերուն վրան
Խաչուած նահատակներ կ'երեւան...
Ու անձրեւի ու պատուհասի իրիկունով`
Վերահաս խողխողումներու արհաւիրք մը կը մրրկի...
Պարապ դագաղ մը մի խեղճ ձեռներուս հպումին տակ,
Ու մարմարեայ անսահման սանդուխներու կատարներէն...
Օ՜, օգնութեան եկէ՜ք, գլխատուած մարմիններ դէպի զիս կ'արշաւեն...
Բայց, ո՜վ դուք երեկոներու եւ չարչարանքի եղբայրական հոգիներ,
Փոթորիկին եւ բարբարոսներու խուժումէն առաջ, այս գիշեր,
Յամառօրէն ու արիաբար դուք ձեր ճամբան վճռեցէք...:
Artur Armin
Կոմիտաս Ծիրանի ծառ

ՍԻԱՄԱՆԹՈ (1878 - 1915)

ՍԻԱՄԱՆԹՈ (1878 - 1915)
ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ ԱՂՕԹՔ ԱՌ ԴԻՑՈՒՀԻՆ ԱՆԱՀԻՏ
Ո՜վ Դիցուհի, ես մեղկութեան կրօններէն ահա իմ խիղճս լուացի...
Ու պերճօրէն դէպի զՔեզ կը քալեմ։ Հողաթափներս դեռ սուրբ են։
Բաց մարմար դուռը մեհեանիդ, անոր դիմաց ես ճակատդ թող արիւնեմ...
Բա՛ց բագինըդ եւ տուր ինծի շէկ զօրութիւնը Արտաշիսեան նախնիքներուս...։

Լսէ՛ ինծի, Ոսկեղեն մա՛յր, Քո՛յր արգաւանդ, քո՛յր բարութեան,
Առատութեւանց պարգեւիչ եւ Տիրուհիդ հին հայոց,
Նաւասարդի առաւօտով Քու նախկին ցեղդ ահաւասիկ կը ցնծա՜յ...
Թոյլ տուր որ ես, ծնրադիր՛ ձեւիդ աչջեւ աղօթեմ...։
Լսէ՛ ինծի Հրաշքի՛ Վարդ, ոսկի ոտքով աստուածուհի,
Գիշերային սպիտակ Հարս եւ Տարփուհիդ Արեգական
Եւ լուսամարմին մերկութիւն Արամազդեան Առագաստի,
Արեւն իր մէկ ճառագայթով թո՛ղ քու բագինդ դարձեալ վառէ...։
Կը հաւատամ ես ի Քեզ։ Բագրեվանդեան բլուրներուն վրայ կանգուն,
Ե՛ս բազմադարեան դիցապաշտ եւ նիզակազէն քու որդիդ,
Իբր առաքեալ եւ խնդրարկու Քեզի կուգամ վեհօրէն,-
Լսէ՛ ինծի, Հայկեան բամբիռս ողթան հողէն է ծներ...
Ուխտի կու գամ։ Քղամիտ մը հասակէս վար եւ բարսամունքի դալար ոստեր ի ձեռիս,
Ահավասիկ արծաթ ցնցուղ մը վարդահիւթով՛ ստինքներդ օծելու...
Ահավասիկ խնկաման մը սափորաձեւ, ուր կործանոումդ իմ արցունքովս ես լացի...
Ու ստուերիս հետեվող եղնիկներով նուիրական՛ Քեզ կը քալեմ...։
Բագրեւանդեան բլուրներէն հեթանոս կեանքը հոսի,
Արեւորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգօտուած,
Աղեղներու, նիզակներու եւ նետերու վարժէն յետոյ, զոհարանիդ սեմին վրայ
Յաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը թող՛ սեւեռէն...
Թող՛ պտղաւորեալ հայ հարսներուն ուսերէն յստակ տարմը տատրակներուն
Դէպի անդրիդ թռիչք առնեն։ Վարդավառի ջրախաղերը թող բացուի՜ն...
Եւ վեշտասնամեա աղջիկներ բագինիդ շուրջ պարի ելած,
Իրենց մարմինը մոգական, ո՜վ զգաստութեանց Տիրամայր, թող քե՛զ բաշխեն...
Քսան դարու Քու վրէժդ թո՛ղ որ այսօր ես լուծեմ,
Ո՛վ աստուածուհիդ Անահիտ։ Ահավասիկ քու բագինիդ կրակներուն մէջ նետեցի
Իմ խորտակուած խաչափայտիս թեւերը թունավոր,
Եւ ցնծա՛ դուն, ո՛վ Ոսկեմայր, Լուսավորչի կողերէն, ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ...։
Կը պաղատիմ ես Քեզի, ո՛վ զօրութեանց Դուն աներկրորդ գեղեցկութիւն...
Դուն քու մարմնինդ արեգակին ընծայելով՛ բեղմնաւորուէ անոր տարրէն
Եւ անյաղթելի ահեղ Աստուած մը պարգեվէ դուն Հայութեան...
Քու ադամանդեայ արգանդէդ, ո՛վ Դիցուհի, ահեղ Աստուած մը ծնանէ՛ մեզ...