donderdag 28 maart 2013
woensdag 27 maart 2013
vrijdag 15 maart 2013
Արթուր Արմին. Գաղափարական որևէ բան ո´չ իշխանական դաշտում գոյություն ունի, ո´չ էլ` ընդիմադիր դաշտում
Արթուր Արմին. Գաղափարական որևէ բան ո´չ իշխանական դաշտում գոյություն ունի, ո´չ էլ` ընդիմադիր դաշտում
15/03/13 11:36
Երկրում տիրող ներքին իրավիճակի, ընդդիմություն-իշխանություն սպասվելիք քայլերի և արտաքին ազդակների ազդեցության մասին «Ազատ Ձայն» լրատվականը զրուցեց Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր, գրող, հայագետ Արթուր Արմինի հետ:
Պրն Արմին, ինչպե՞ս եք գնահատում ներկա հետընտրական ներքաղական զարգացումները:
-Ժողովրդական ընդվզում է, որն առիթի դեպքում արտահայտվեց։ Ժողովուրդն իր լավ օրից չէ, որ ոտքի է ելել։
Արդյո՞ք չի օգտագործվում ժողովրդի «ընդդեմի» ուղղված քվեն հանուն ինչ-ինչ շահերի:
-Թող չհասցնեին «ընդդեմի»։ Որևէ նույնիսկ տարրերային, բնական ընդվզում` կարող է դառնալ լուրջ շարժում ու կարող է նաև շահարկվել տարբեր ուժերի կողմից։ Ամեն ինչ հնարավոր է։ Բոլոր դեպքերում, ողջ պատասխանատվությունը իշխող վարչախմբի ուսերին է։
Մինչև ո՞ւր կհասնի այս խաղը:
-Ժողովրդական ընդվզումը` խաղ չէ։
Ըստ Ձեզ, ո՞ր դաշտից է գործում Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդյո՞ք հացադուլը քաղաքական ճիշտ քայլ է:
-Նրանից հարցրեք։ Դուք լավ գիտեք իմ տեսակետը։ Նաև լավ գիտեք, որ 2009 թվականին ԱՄՆ–ի հայագիտական ամբիոնների դեմ շարժումը, որոնք զբաղվում են հայոց պատմության կեղծարարությամբ, ես եմ կազմակերպել։ Եվ Րաֆֆու հոր` Ռիչարդ Հովհաննիսյանի հետ, որը խմբագիրն էր ”The Armenian People From Ancient To Modern Times ” տխրահռչակ բուհական դասագրքի ու այդ կեղծարարների հիմնական պաշտպանն էր, եղել ենք ոխերիմ հակառակորդներ։ Եվ այժմ, ես չեմ ցանկանում դառնալ իշխանությունների գործիքը` Րաֆֆու դեմ։ Թե Րաֆֆին ո՞ր դաշտից է գործում` ակնառու է, ինչո՞ւ եք ինձ հարցնում։
Կա՞ արդյոք գաղափարական որևէ բան «ընդդիմադիր» ներկայացուցչի քայլերում:
-Գաղափարական որևէ բան ո´չ իշխանական դաշտում գոյություն ունի, ո´չ էլ` ընդիմադիր դաշտում։
Կրկին ժողովուրդը մոլորվե՞լ է, թե՞…
-Ժողովուրդը չի մոլորվել, ժողովուրդն անկեղծ ընդվզել է։ Տնտեսական սարսափելի վիճակը ստեղծում է արտագաղթից արյունաքամ լինող Հայաստան։
Այս ընտրությունները, ըստ Ձեզ, տապալեցին իշխանությանը, թե՞ նոր ոգի տվեցին:
-Ես ինքս կոչ եմ արել չմասնակցել ընտրություններին, քանզի բոլոր թեկնածուները չունեին ազգային զարգացման ծրագիր և համակարգային փոփոխությունների լուրջ մշակված ծրագիր։
Հնարավո՞ր է` Սերժ Սարգսյանից տեսնենք անսպասելի ինչ-որ քայլ` կամ գնա Ազատության հրապարակ, կամ հակառակը՝ կոշտ քայլերի դիմի:
-Ես Սամուէլ մարգարեն չեմ և տափակ գուշակություններ չեմ սիրում անել։ Ամեն դեպքում, ըստ իս, նրա մարտավարական թիմին կարելի է անբավարար նշանակել։
Արդյո՞ք միայն Սերժ Սարգսյանին են դրսի ազդակներն ուղղորդում, մի՞թե Րաֆֆի Հովհաննիսյանը այդքան ազգային է:
-Բոլորի վրա կան դրսի ճնշումները, սակայն մարդուս ազգային կամ ապազգային լինելը որոշվում է ոչ թե քաղաքական կամ պետական գործչի խոսքերով, այլ նրա արդեն կատարած վարքագծով։
Ի՞նչ է պետք անել այս իրավիճակից դուրս գալու համար, կան արդյոք քայլեր, որոշակի մեխանիզմներ` ազատվելու թե նման իշխանությունից և թե նման ընդդիմությունից:
-Չկան անլուծելի հանելուկներ, կան մոտեցման սխալ մեթոդներ։
Իսկ կա՞ արդյոք մեկը ով կառաջնորդի ժողովրդին:
-Ես չեմ ընդունում «վոժդ»–ի շուրջ կամ «լավ առաջնորդ» մոտեցումը։ Կուզենայի տեսնել` գաղափարի, ծրագրի շուրջ համախմբում։
Պրն Արմին, չե՞ք կարծում,որ հայ ազգն ու հայ ժողովրդը չեն կարողանում համաչափ քայլել:
-Այն ժողովուրդը, որը կոնկրետ պահի դեռևս չունի ազատ ու ինքնազոհաբերության գնացող ազգային մտավորականություն, մնում է ամբոխակերտ ժողովուրդի կարգավիճակում։
Ի՞նչ անենք ավելի ազգային դառնալու համար:
-Նժդեհին ամեն վայրկյան ցիտելու ու Լենին պապի դարձնելու փոխարեն, կատարենք նրա ուղերձները։
zaterdag 9 maart 2013
Այն մասին, թէ ի՞նչ փսփսաց Եհովան Սաբբաթայան Ցվիյի ականջի
donderdag 7 maart 2013
. Օրվա հերոսը
Այսօր Հայ Դատի նվիրյալ Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է
Այսօր Հայ Դատի նվիրյալ Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է: Հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործիչ, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման ճանապարհին մեծ ավանդ ներդրած մեր հայրենակից Գուրգեն Մկրտիչի Յանիկյանը ծնվել է 1895թ մարտի 22-ին Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Հայկական ջարդերի տարիներին նրանց ընտանքիը գաղթել է Կարս:Ուսումը ստացել է Ժնեւի համալսարանում, ապա ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը: Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել է Կովկասյան ճակատի մարտերին: 1929-30թթ Հյս. Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգեւատրման է արժանացել: Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել և բնակություն է հաստատել Իրանում: Թավրիզում հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար ել արժանացել է Պատվո շքանշանի: Կառավարության պատվերով կառուցել է երկրի առաջին զինգործարանը: Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգներին մատուցած ռազմական ծառայությունների համար արժանացել է ԱՄՆ քաղքացիության իրավունքի եւ արդյունաբերողի ու գյուտարարի իր գործուներությունն է շարունակել ծավալել նոր աշխարհամասում: ԱՄՆ ապրած տարիներին նա փորձել է Հայոց Ցեղասպոնության իրողության ու Հայկական հարցի մասին իրազեկել ողջ աշխարհին եւ այդ նպատակով Հայոց Ցեղասպոնթյան մասին ֆիլմ է սկսել նկարել, որը սակայն, ԱՄՆ կառավարության պահանջով կիսատ է մնացել: Ի վերջո համոզվելով, որ միայն ուժի գործադրումով հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել հայ ժողովրդի արդարացի պահանջի վրա, 1973թ հունվարի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրք հյուպատոսին եւ նրա օգնականին, ինչի համար ել դատարապրտվել է ցմահ ազատազրկման: 1984թ հունվարին ազատ է արձակվել վատառջողջության պատճառով: Նա իր ահաբեկչական արարքով սկիզբ է դրել Հայ Դատի հետապնդման նոր` զինված մի փուլի, որն իրագործել է Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի անդամները,, Հայկական Ցեղասպության արդարության մարտիկներն ու այլ ազգանվեր կազմակերպությունները: Հեղինակել է գրական եւ իմաստասիրական երկեր եւ հուշեր, որոնք թարգմանվել եւ 1990թ հրատարակվել են Բեյրությում լույս տեսնող «Սփյուռք» պարբերականում: Նրա անձնական արխիվը գտնվում է Հայաստանի պետական կենտրոնական արխիվում: Գուրգեն Յանիկյանը մահացել է 1984թ ապրիլի 27-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում
:
:
ԱՍԱԼԱ. Հայաստանի ազատագրության գործին նվիրաբերված կյանք
ԱՍԱԼԱ-ի անունը(Հայաստանիազատագրության հայգաղտնի բանակ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) երեքտասնամյակ առաջ չէրհեռանումհամաշխարհային մամուլիէջերից: Այս անունըհակասականզգացմունքներ էրառաջացնում. ոմանցհամար ԱՍԱԼԱ-ն սոսկահաբեկչականկազմակերպություն էր,ոմանց համար` հանունհայրենիքի ևվրեժխնդրության իրենցզոհաբերող մարտիկներիբանակ: Սակայն այսօր,ցավոք, ԱՍԱԼԱ-ի մարտիկների մղած պայքարը դուրս է մղված անգամ Հայոց պատմությանդասագրքերից:
1973 թ. հունվարի 27-ին ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքի Բալթիմոր հյուրանոցի ռեստորանում կրակոցներ հնչեցին. տարեց մի հայ հանրության առջև գնդակահարեց Լոս Անջելես քաղաքի թուրքական հյուպատոս Մեհմեդ Բայդարին և փոխհյուպատոս Բահադր Դեմիրին: Սպանողը ցեղասպանությունը վերապրած և իր ողջ ընտանիքը հայկական ջարդերի ժամանակ կորցրած, ԱՄՆ-ում գորգավաճառությամբ զբաղվող հայ էր` Գուրգեն Յանիկյանը:
Նա նախապես և հանգամանորեն պատրաստվել էր այդ գործողությանը: Հյուպատոսին ու փոխհյուպատոսին ընթրիքի հրավիրելուց առաջ նա 120-էջանոց նամակ էր ուղղել «Կալիֆոռնիա կուրիեր» թերթին, որում մանրամասն նկարագրում էր Հայոց ցեղասպանության պատմությունը և իր արարքի դրդապատճառները: Իր նամակում Յանիկյանը նաև կոչ էր ուղղել համայն հայությանը. «Ես պայքարի նոր ձև եմ հորինել: Ես գնում եմ առջևից, դուք հետևեք ինձ: Հասել է երկարատև քնից արթնանալու և թուրքերի հետ իրենց իսկ լեզվով խոսելու ժամանակը: Ոչ մի պետություն չպետք է հարաբերություններ ունենա թուրքական կառավարության հետ, և Թուրքիայի կառավարության անդամները պիտի ոչնչացվեն»: Հետագայում, արդեն բանտից ցմահ դատապարտված Յանիկյանը գրում է. «Թող աշխարհը իմանա, որ հայ ազգին պարտք ունի վճարելիք: Ես հպարտ եմ որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել, հպարտ եղեք և դուք…»:
Գուրգեն Յանիկյանի օրինակը ոգեշնչող էր: Հայկական գաղթօջախներում հակաթուրքական հզոր ալիք բարձրացավ: Հուզումներն առավել հզոր էին Լիբանանում, որ այդ ժամանակ Մերձավոր Արևելքի ամենակազմակերպված հայկական գաղթօջախն էր: Որոշ մասնագետների կարծիքով` ԱՍԱԼԱ-ն կազմավորման սկզբնական փուլում որդեգրեց Պաղեստինի ազատագրության կազմակերպության և «Ֆաթհ» կազմակերպության մարտավարությունը և էապես ազդված էր նրանց գործելաոճից: Այս տեսակետը պետք է լուրջ ընդունել, քանի որ Լիբանանն այդ տարիներին նաև պաղեստինցիների հակաիսրայելական պայքարի հնոցն էր:
ԱՍԱԼԱ-ի հիմնադրման հստակ ամսաթիվ հայտնի չէ, սակայն շատ չանցած` աշխարհի տարբեր ծայրերում Գուրգեն Յանիկյանի օրինակին բազում հետևողներ եղան: Միգուցե սրանք դեռ տարերային, անկազմակերպ գործողություններ էին: Այսպես թե այնպես, ԱՍԱԼԱ-ն առաջին անգամ պաշտոնապես հանդես եկավ 1979 թ. օգոստոսին, երբ ստանձնեց Ֆրանկֆուրտում թուրքական ավիաուղիների գրասենյակի պայթյունի պատասխանատվությունը: Շատ չանցած` 1979 թ. հոկտեմբերին հետևեց ԱՍԱԼԱ-ի երկրորդ գործողությունը. Հաագայում սպանվեց Թուրքիայի դեսպանի որդին` Ահմեդ Բենլերը: Դրանց նախորդել էին պայթյունները Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակում…
Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով): Նա մասնակցել է Պաղեստինի ազատագրման շարժման գործունեությանը, հակաիսրայելական պատերազմներին և սերտ կապեր ուներ Յասեր Արաֆաթի, պաղեստինյան այլ գործիչների հետ: Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ:
Իսկ մինչ այդ` 1975 թ. հոկտեմբերի վերջին, Ավստրիայում սպանվեց Թուրքիայի դեսպան Դանիշ Թուանալըգլըն, Ֆրանսիայում սպանվեց Թուրքիայի դեսպանը, 1977 թ. Վատիկանում սպանվեց Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թահա Քարիմը, Իսպանիայում` Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Զեքի Քուներալփին` ընտանիքով: Սակայն այս գործողությունների համար ոչ մի կազմակերպություն այդպես էլ պատասխանատվություն չվերցրեց:
ԱՍԱԼԱ-ի ամենահայտնի գործողություններից են 1981 թ. սեպտեմբերին Փարիզում Թուրքիայի դեսպանատան գրավումը, Անկարայի օդանավակայանի գրավումը, Ստամբուլի շուկայի պայթյունը, 1984 թ. Թեհրանի թուրքական հաստատությունների պայթյունները, ևս տասնյակ գործողություններ, որ կատարեցին հայազգի նվիրյալները:
ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզվով, տարբեր երկրներում ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն:
Իսկ նրա գործողություններից ամենից շատ արձագանք ստացավ 1983 թ. հուլիսի 15-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանի պայթեցումը: Սա ԱՍԱԼԱ-ի դեմ բողոքի հսկայական ալիք բարձրացրեց և ստիպեց եվրոպական պետությունների ղեկավարությանը, որպեսզի ավելի շրջահայաց լինեն և միասնական պայքար ծավալեն հայկական կազմակերպության դեմ: Պայքարի առաջամարտիկը, բնականաբար, Թուրքիան ու Ֆրանսիան էին: Եղան բազում ձերբակալություններ, դատավարություններ… Պետք է նշել, որ ԱՍԱԼԱ-ի դեմ պայքարում Ֆրանսիային մեծ ծառայություն մատուցեց հայկական կազմակերպության դաշնակիցը համարվող Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը, երբ նրա ծախու անդամներից մեկը ֆրանսիական իշխանություններին տեղեկություններ տվեց ԱՍԱԼԱ-ի անդամների մասին:
Թուրքերն իրենց հերթին, ի հակադրություն ԱՍԱԼԱ-ի, ստեղծեցին մի քանի ահաբեկչական կազմակերպություններ, որոնք մի քանի անգամ հարձակումներ իրականացրին սփյուռքի հայկական հաստատությունների վրա: Սակայն այս հարձակումները մեծ մասամբ անկազմակերպ էին և անարդյունավետ: Թուրքերի ձեռքբերումները սոսկ մի քանի հայ գործիչների առևանգումն ու սպանություններն էին:
Թուրքական մեքենան չկարողանալով էական հաջողության հասնել` պատերազմ սկսեց լրատվության ասպարեզում` համաշխարհային մամուլում ԱՍԱԼԱ-ի մասին տարածելով կեղծ, ստահոդ լուրեր: Թուրքերն անգամ այնքան հեռու գնացին, որ 1988 թ. հայտարարեցին, թե Աթենքում սպանել են ԱՍԱԼԱ-ի լեգենդար առաջնորդ Հակոբ Հակոբյանին, որ, ինչպես պարզվեց հետագայում, մտացածին լուր էր: Նրանք նաև հայտարարեցին, թե ԱՍԱԼԱ-ն սերտ համագործակցության մեջ է Քրդական բանվորական կուսակցության հետ: Դրանով Անկարան ցանկանում էր վարկաբեկել ԱՍԱԼԱ-ն` որպես մարքսիստական ուղղություն ունեցող շարժում, և միաժամանակ վարկաբեկել ՔԲԿ-ն` որպես «ահաբեկչական» կառույցի հետ համագործակցող կուսակցություն: Սակայն թե՛ ԱՍԱԼԱ-ն, թե՛ ՔԲԿ-ն խայծը կուլ չտվեցին: Առհասարակ, հայ-քրդական մերձեցումն անհնարին էր, այդպես է և հիմա, քանզի ՔԲԿ-ն Արևմտյան Հայաստանի ողջ տարածքը համարում է քրդերի պատմական հայրենիքը, և նրան դուր չի գալիս հայկական պահանջատիրությունը:
1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ն դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: Նշված տարիներին բազում այլ գործողություններ կատարեցին նաև «Ցեղասպանության դեմ պայքարող արդարության մարտիկները», «Նոր հայկական դիմադրությունը», «Հայոց ազատագրական շարժումը», այլ կազմակերպություններ, բայց թե՛ հայության, թե՛ օտարների շուրթերին միայն մեկ անուն էր` ԱՍԱԼԱ:
Այդ տարիներին Թուրքիայի կառավարությունը գնաց ծայրահեղ քայլերի. Անկարան իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինեց… զրահապատ մեքենաներով:
ԱՍԱԼԱ-ի հեղինակությունն այնքան բարձր էր այդ ժամանակ, որ նրա գործունեությունը մեծ աջակցություն ու հավանություն էր գտնում անգամ մայր հայրենիքում, խորհրդային վարչակարգի պայմաններում: Սրա մեջ թաքնված վտանգ տեսնելով` խորհրդային ղեկավարությունը ԱՍԱԼԱ-ն վարկաբեկելու համար հորինեց և շրջանառության մեջ դրեց այն վարկածը, թե իբր այն ԽՍՀՄ ՊԱԿ-ի ստեղծած ահաբեկչական կառույց է, որի գործունեությունը ղեկավարվում է Կրեմլից:
Առհասարակ ԱՍԱԼԱ-ի նկատմամբ հայ քաղաքական ու հոգևոր-մշակութային գործիչների վերաբերմունքը միանշանակ չէր: Մասնավորապես, Պոլսի հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը մամուլով ու հեռուստատեսությամբ ոչ միայն հայտարարում էր, որ պոլսահայերը չեն աջակցում «հայկական ահաբեկչությանը», այլև ջանք չէր խնայում` ապացուցելու Անկարային իր հավատարմությունը: Անկարայի կառավարությունն անում էր ամեն ինչ` հայության աչքում ԱՍԱԼԱ-ն վարկաբեկելու համար: Թուրք ոստիկանների ջանքերով անգամ մի քանի հայեր լրատվության բազում միջոցներով հանդես եկան դատապարտող ելույթներով ու կոչերով… Բանը հասավ նրան, որ Ստամբուլում անգամ մի «հայ» ինքնահրկիզվեց` իր բողոքն արտահայտելով ԱՍԱԼԱ-ի գործունեության դեմ:
ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից մազապուրծ այն հայորդիների զավակների, որոնք տասնամյակներ շարունակ զուր հույսեր էին փայփայում` սպասելով համաշխարհային «հումանիտար» հանրության արդար դատաստանին: Համաշխարհային հանրության լռությունը ստիպեց զենք բարձրացնել հային: Այլ կերպ ասած` ԱՍԱԼԱ-ն բնականոն շարունակությունն է դեռևս 1919 թ. հայ գրող և հասարակական գործիչ Շահան Նաթալու նախաձեռնած «Նեմեսիս» շարժման, որի նպատակը ցեղասպանության պատասխանատու երիտթուրքական պարագլուխներին ոչնչացնելն էր:
1980-ական թթ. վերջին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, և երբևէ չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին: ԱՍԱԼԱ-ի աշխատանքը բավականին արդյունավետ էր: Կազմակերպությունը հասավ իր նպատակին. աշխարհը դարձյալ սկսեց խոսել Հայոց ցեղասպանության մասին: ԱՍԱԼԱ-ի բարձրացրած ալիքը բավականին հզոր էր, և հայոց հարցը դարձյալ հայտնվեց միջազգային դիվանագիտության ուշադրության կենտրոնում: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԱՍԱԼԱ-ի շնորհիվ թուրքական դիվանագիտական շրջանակներում կատարյալ խուճապ ու քաոս էր տիրում:
ԱՍԱԼԱ-ի 10 տարվա գործունեության արդյունքում իրականացվեց ավելի քան 200 հարձակում աշխարհի զանազան կետերում, սպանվեցին ավելի քան 70 թուրք դիվանագետներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ,ավելի քան 500 հոգի վիրավորվեց: Ընդ որում, ԱՍԱԼԱ-ի գործունեության ընթացքում չեն տուժել անմեղ քաղաքացիներ, հայ մարտիկների թիրախը միայն թուրք պաշտոնյաներն էին:
Հարկ է նշել, որ ԱՍԱԼԱ-ն իրեն թշնամի էր հռչակել ոչ միայն Թուքիային, այլև ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են Թուրքիային:
Տարբեր ժամանակներում ԱՍԱԼԱ-ի իրականացրած գործողությունների հերոսներն են Սյուզի Մահսերեջյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հակոբ Տարագջյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը, Գևորգ Գյուզելյանը, Վազգեն Սիսլյանը, Վարուժան Կարապետյանը, Պիեռ Գուլումյանը, Մկրտիչ Սատալյանը, Աբրահամ Թովմասյանը, Լևոն Էքմեջյանը, Զոհրապ Սարգիսյանը, Մկրտիչ Մատարյանը, Սիմոն Նայիրյանը, Հովհաննես Սեմերջյանը, Զավեն Պետրոսյանը, Եղիա Քեշիշյանը, Զավեն Աբեթյանը, Նշան Դանիելյանը, Վարդան Շիրվանյանը, Նուբար Յալիմյանը, Խաչիկ Հավարյանը, շատ ուրիշներ, որոնք իրենց կյանքը նվիրեցին Հայաստանի ազատագրության գործին:
Նրանցից շատերը նահատակվեցին գործողությունների ժամանակ, շատերն իրենց մահկանացուն կնքեցին բանտերում, ուրիշները զոհ գնացին թշնամու գնդակին…
Եվ թուրք դիվանագետների արյան գնով ԱՍԱԼԱ-ն տասնամյակներ անց կրկին բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության և հայկական պահանջատիրության մասին:
Հայոց ազատամարտի մերօրյա փուլում` Արցախյան գոյապայքարում էլ ԱՍԱԼԱ-ն չլռեց: ԱՍԱԼԱ-ի շատ մարտիկներ դարձյալ զենք վերցրին: Նրանցից մեկը` Ավոն` Մոնթե Մելքոնյանը, այսօր ՀՀ ազգային հերոս է: Բացի Ավոյից, Արցախում իրենց արյունը տվեցին Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Մարտիրոս Ժամկոչյանը, տասնյակ ուրիշներ:
ԱՍԱԼԱ-ի պատմությունը նորագույն ժամանակաշրջանի հայոց ազատամարտի պատմության կարևորագույն էջերից է:
Պատճառները դրսերում պետք չէ փնտրել, դրանք մեր մեջ են։
1. Հասարակության տնտեսաքաղաքական բարեշրջման եւ կտրուկ փոփոխությամբ զարգացման մեջ անհատի դերը` խիստ սահմանափակ է, եթե չասենք անհնարին։ Հասարակության հավաքական գիտակցության եւ հավաքական բարոյահոգեւոր նկարագրի փոփոխությամբ է պայմանավորված փոփոխություն իրականացնող անհատների ի հայտ գալը։ Ընդհանրապես նման պրոցեսները լինում են երկարատեւ` սերնդափոխությունների արդյունքում։ Նոր տնտեսական հարաբերությունները եւ նոր բարոյահոգեւոր արժեհամակարգը բավականին պետք է ձեւավորված լինի հասարակության մեջ, որպեսզի հեղափոխական կամ էվոլյուցիոն ճանապարհներով փոփոխությունները հնարավոր դառնան։
2. Հնարավոր է նաեւ նոր մարդու ձեւավորում` վերեւից, պարտադրաբար։ Սակայն որքան այն կենսական ու երկրատեւ կարող է լինել։ Մենք` մեր սերունդը, համարյա ականատեսն ենք եղել ստալինյան կերտած «նոր մարդու» հոմոսովետիկում տեսակի ձեւավորմանը եւ նրա ընթացքին։ Եվ որքա՞ն այն «ձեգեց»։ Այո՛, ունեցավ կարճ կյանք, քանի–որ արհեստածին էր, հենված էր նոր կրոնի` «ամեն գնով կոմունիզմին հասնելու» գրասենյակային կեղծ գաղափարաբանության վրա։
3. Հայաստանի իրականությունն այլ է. մենք մեզ համար ոչ ուղղակի, բայց ընտրել ենք «վայրի կապիտալիզմի» ուղղին, որը փոքր երկրների համար մահաբեր է, քանի–որ փոքր միջավայրում սոցիալական անհավասարությունը բերում է սոցիալական սարսափելի անտոգոնիզմի, եւ հասարակության կյանքը երբեք չի կարող դառնալ սոցիալական անհավասար խավերի ներդաշնակ գոյություն։ Սակայն համաշխարհային փորձը ցուցել է կապիտալիստական հարաբերությունների այլ բազմազան արտահայտություններ նույնպես` ֆիննական, շվեդական, սինգապուրյան եւ այլն տարբերակների կենսունակությունը։ Մերը` հայկականը, պետք է բխի մեր իսկ հավաքական էության առանձնակատկություններից։ Հայաստանյան հավաքական հասարակությունը երբեք չի ընդունի վայրի ու սանձարձակ օլիգարխների հետ սոցիալական աղքատության եզրին միեւնույն հարթությունում ապրելու տարբերակը։ Նա կամ կլքի` կարտագաղթի, կամ անընդհատ կդառնա ամբոխակերտ հեղափոխական։ Արդյունքում` մենք կարող ենք կորցնել մեր հայրենիքը։
4. Ըստ իս, Հայաստանի դիրքը` նրա դարավոր հարեւան թշնամի երկրների կողմից շրջափակված վիճակը, մեզ պետք է պարտադրի երկու բան` ա.– տնտեսական զարգացման եւ արդյունքի բախշման մեզ հարմար մոդել։ բ.– սպարտացու դաստիարակմամբ ազգայնական նոր սերունդ` բնակչություն։ Այլապես... մենք գնում ենք հոսանքին հակառակ եւ ինքնափլուզման ու ինքնաոչնչացման ճանապարհով։
Արթու Արմին
06-03-2013
Երեվան
2. Հնարավոր է նաեւ նոր մարդու ձեւավորում` վերեւից, պարտադրաբար։ Սակայն որքան այն կենսական ու երկրատեւ կարող է լինել։ Մենք` մեր սերունդը, համարյա ականատեսն ենք եղել ստալինյան կերտած «նոր մարդու» հոմոսովետիկում տեսակի ձեւավորմանը եւ նրա ընթացքին։ Եվ որքա՞ն այն «ձեգեց»։ Այո՛, ունեցավ կարճ կյանք, քանի–որ արհեստածին էր, հենված էր նոր կրոնի` «ամեն գնով կոմունիզմին հասնելու» գրասենյակային կեղծ գաղափարաբանության վրա։
3. Հայաստանի իրականությունն այլ է. մենք մեզ համար ոչ ուղղակի, բայց ընտրել ենք «վայրի կապիտալիզմի» ուղղին, որը փոքր երկրների համար մահաբեր է, քանի–որ փոքր միջավայրում սոցիալական անհավասարությունը բերում է սոցիալական սարսափելի անտոգոնիզմի, եւ հասարակության կյանքը երբեք չի կարող դառնալ սոցիալական անհավասար խավերի ներդաշնակ գոյություն։ Սակայն համաշխարհային փորձը ցուցել է կապիտալիստական հարաբերությունների այլ բազմազան արտահայտություններ նույնպես` ֆիննական, շվեդական, սինգապուրյան եւ այլն տարբերակների կենսունակությունը։ Մերը` հայկականը, պետք է բխի մեր իսկ հավաքական էության առանձնակատկություններից։ Հայաստանյան հավաքական հասարակությունը երբեք չի ընդունի վայրի ու սանձարձակ օլիգարխների հետ սոցիալական աղքատության եզրին միեւնույն հարթությունում ապրելու տարբերակը։ Նա կամ կլքի` կարտագաղթի, կամ անընդհատ կդառնա ամբոխակերտ հեղափոխական։ Արդյունքում` մենք կարող ենք կորցնել մեր հայրենիքը։
4. Ըստ իս, Հայաստանի դիրքը` նրա դարավոր հարեւան թշնամի երկրների կողմից շրջափակված վիճակը, մեզ պետք է պարտադրի երկու բան` ա.– տնտեսական զարգացման եւ արդյունքի բախշման մեզ հարմար մոդել։ բ.– սպարտացու դաստիարակմամբ ազգայնական նոր սերունդ` բնակչություն։ Այլապես... մենք գնում ենք հոսանքին հակառակ եւ ինքնափլուզման ու ինքնաոչնչացման ճանապարհով։
Արթու Արմին
06-03-2013
Երեվան
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
...Բագինների լույսը մարած,
Խարխափելով ցուրտ խավարում,
ճամփա ընկանք խաչը վերցրած,
Ապավինած օտար աստծուն...
Աստվածներին մեր ուրացած,
Տաճարները թողած ավեր,
Այլոց մեղքը լու՜ռ շալակած՝
Խաչ բարձրացանք ազգովին մեր:
Ոչ աստվածը գթաց օտար,
Ոչ էլ որդին այդ աստծո,
Երկինք հառնած աղոթքն ազգիս,
Հասու չեղավ աստծուն անգո:
Խարխափելով այսքան դարեր
Խավարի մեջ ազգն իմ Հայկյան,
Այսօր արդեն հառնելով վեր,
Գենն է պեղում ԱՐԻԱԿԱՆ...
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
08.11.2008թ.
Բելգիա
Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
Կրկին մթնշաղ` վերջալույսի անդորր, իմ երազելու նվիրական պահը, որոնք ավելի կենդանի ու ավելի իրական են, քան կյանքը: Ու ես նստում եմ իմ երազների ոսկեզօծ կառքը, ձգում է հրեղեն ձիու ադամանդակուռ սանձն ու սլացքի եմ ելնում երազներիս տիեզերքի աստղազարդ երկնակամարով` հանդիպելու իմ սիրելի հերոսին:
Ակամայից զարմանում եմ, որ աշխարհի մի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հերոսներին, որոնք կարող են լինել ամբողջ աշխարհի զարդն ու հպարտու-թյունը:
Հերոսների մահով սկսվում է նրանց անմահությունը: Նրանք սովորական մահկանա-ցուներիս նման չեն, որ վախենան մահից. Այրվում են մարդկության համար ու սպառ-վում մոմի պես: Եվ որքան ուժեղ է լույսը, այնքան արագ` ինքնայրումը: Որքա՜ն վա-ղամեռիկ հերոսներ ունենք: Կարճ է եղել, ցավոք, այդպիսիների երկրային կյանքը, բայց նրանց թողած հիշատակը հաղթում է թե՛ մահին, թե՛ ժամանակին:
Հոգիս թևեր է առնում, և ես ճախրում եմ մոլորակի վրայով, որտեղ էլ հանդիպում եմ ամենահայրենասեր հերոսներից մեկին` թե՛ մեր պատմության, թե՛ գեղարվես-տական գրականության :
Նա գեղեցիկ էր, առողջ, ուժեղ, լավ մարզված ու լավ կրթված: Եթե ապրեր խաղաղ ժամանակներում` գուցեև արժանի լիներ հայոց գահին կամ դառնար մեծ առաջնորդ: Սակայն նա չորրորդ դարի ծնունդ էր, դար, երբ առանց ձևականությունների ոչնչաց-նում էին գաղափարական ու քաղաքական հակառակորդներին: Ու այդ դաժան դա-րում բախտի ամենադառը պաստառներից մեկն էլ նրան բաժին ընկավ:
Վտանգված էր սրբություն սրբոց հայրենիքի ապագան, քրիստոնեական հավատքի ճակատագիրը: Եվ նա ստեղծված էր ձեռք բարձրացնել երկրորդ սրբության` ծնող-ների վրա:
Հանդիպելով իմ սիրելի հերոսին, հասկացա, որ ազատությունն ու անկախությունը հենց այնպես չեն պարգևում, դրանք նվաճում են: Ազատության և անկախության համը ճաշակած մեր ժողովուրդը այլևս չի հանդուրժի որևէ մեկին բռնանալ իր կամքին:
Սիրելի՛ Սամվել, մինչ դավաճան հորդ հանդիպելը դու անցար նրա ավերի ուղիով, տեսար այրվող մագաղաթներ, ծխացող քաղաքներ, սպանված հարազատներ: Հայրե-նասերի քո հոգում կաթիլ առ կաթիլ կուտակվող դառնությունը ատելություն էր դառ-նում: Համոզված եմ, որ այժմ էլ կարող ենք օգնել ձեր տեսակին կարոտյալ հայ ժո-ղովրդին, որի մի մասնիկն էլ ես եմ, հետնորդը Ձեր գաղափարի, գաղափարախոսը Ձեր հավատի, հավատը Ձեր հաղթանակի, սահմանապահը Ձեր նվաճածի, դրոշակակի-րը Ձեր փառքի դափնիների, Ձեր սխրանքների՛, արիությա՛ն, հայրենասիրությա՛ն:
Սակայն , հորդ հանդիպելիս , դու փորձեցիր դավաճան իշխան Վահան Մամիկոնյա-նին ետ դարձնել խոտոր ուղուց: Նա չուզեց քեզ լսել: Ավելին` մերկացրեց սուտը: Քեզ բախտը ընտության հնարավորություն չթողեց...
Դառնացած ու մոլոր` Ողական ամրոց գնացիր: Այնտեղ էլ մայրդ կրակապաշտությամբ հավատուրացության դասեր էր տալիս: Զայրացար, նորից խոցվեց վիրավոր հոգիդ, ու պահանջեցիր հանգցնել ատրուշանի կրակը: Ու երբ չհանգցրեց, դու կրկնեցիր հուսահատ ծնողասպանի քո արարքը, որ թեև գնահատվում է իբրև անձնազոհ հայրենասիրություն, բայց ծանր է ու հատկապես այսօր դժվար ըմբռնեի: Քո արարքը մեզ թվում է արտառոց այն պատճառով, որ մեզ հաճախ չեն հանդիպում իսկական հայրենասեր երիտասարդներ, որոնք պատրաստ են հանուն հայրենիքի գնալ այդպիսի զոհաբերությունների:
Սիրելի՛ Սամվել, մեծ հայրենասեր, այդ ամենը կատարեցիր հանուն հայրենիքի, հա-նուն քո սուրբ նպատակի: Եվ քո անձնազոհ և հայրենասիրական արարքը թող օրի-նակ դառնա հետագա սերունդների համար և ինձ համար, որովհետև հայրենասերի արյունն է հոսում իմ երակներում, որովհետև ես Ձեր հետնորդն եմ, գալիքի խորհրդա-նիշը: Դուք` ազգի նվիրյալ, ազգիս գլուխգործո՜ց... Դուք ցույց տվեցիք աշխարհին, թե ինչպես պիտի ապրել և ինչպես չի կարելի մեռնել:
Իմ երկրում ծնված յուրաքանչյուր մանկան համար, հայոց յուրաքանչյուր բացվող օրվա համար խաղաղ լուսաբացներ են պետք ու կապույտ երկինք:
Ես համոզվեցի, որ նրա խիղճը հանգիստ չէ: Նրա զայրույթի ու ցասման զոհն է դար-ձել հայրը, որն իր հույսերի ամրոցը կառուցում էր գուցե նաև նրա համար: Նրա ա-կանջներում դեռ հնչում է << հայրասպան>> բառը: Նա հեղել է մոր տաք արյունը, սա-կայն իրեն մեղավոր չի զգում: Եթե նրան տրվեր նույն պայմաններում նորից գործելու անհրաժեշտություն, նա կվարվեր նույն կերպ:
Լսելով ամբողջ պատմությունը, հասկացա, որ Սամվել Վահանի Մամիկոնյանը` ազ-գային նկարագիր ունեցող հայրենասեր գործիչ է, ով պետական մտածողությունը գե-րադասել է իր արյունակցական կապից: Կանգնած լինելով հայահալած քաղաքա-կանության դեմ` առ այսօր մնացել է հայրենասիրության բարձրագույն տիպար, ով սովորեցնում է, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը և պաշտպանել պետությունը:
Ահա այս ամենը և շատ իղձերի ու երազանքների մասին էր, որ իմացա իմ սիրելի հերոսի հետ հանդիպելով:
Ես էլ եմ երազում, որ մոտիկ և հեռու ապագայում, հայոց գալիք բոլոր դարերում դեռ կծնվեն Սամվելի նման հերոսներ և կհնչեցնեն հայոց շեփորները և կազդարարեն այս հին ու նոր աշխարհին, որ կանք ու կլինենք , և մեր հազարամյա անգին գանձերը շա-լակած, մեր ազգային սուրբ իղձերը որևէ իրականություն դարձած`տեսնելու մեծ երա-զանքով, մեր այսօրով, գալիքով ու նաև` անցյալով:
Ուզում եմ հավատալ, որ քսանմեկերորդ դարը չի հալածելու ազատատենչներին, որ ազատամարտիկների արյունով չի հանգցնելու իր ծարավը: Բռնության ոգին ... Այո՛, ու-զում եմ, հավատալ, քանի որ իմ հոգին էլ է ազատաբաղձ, քանի որ ես էլ եմ Միքայել Նալբանդյանի հանրահայտ բանաստեղծության քնարական հերոսի նման պատրաստ ընտրելու միմյան դեպի ազատություն տանող ճանապարհը` թեկուզ տատասկոտ ու ահալի...
Նայում եմ ճերմակափառ Արարատին ու նրա երկնահաս բարձունքին, փրկության լույս եմ տեսնում` զորեղ, աստվածային...
Լույս, որ հույս է ճառագում` հայրենիքի փրկության հույսը, գերյալ սրբավայրերի, շղթայված սուրբ լեռան ազատության հույսը...
Եվ դու` իմ սիրելի հերոս, այդ լուսեղեն օրերում անձնուրաց քաջամարտիկ, որ հարազատների արյունով ես գծել քո տառապած հայրենիքի նոր սահմանները:
Ների՛ր, բայց այսօր քեզ մի քիչ ավելի դժվար են հասկանում , քան քո ժամանա-կակիցը լինելու դեպքում:
Abonneren op:
Posts (Atom)