zondag 26 mei 2013

ARMENIAN etnosik alter found underground Echmiadzin cathedral

Ամբողջ Հայաստանի տարածքում կան շուրջ 40.000 պատմական հուշարձան: Մ.թ. 301-ին հայերն առաջին ազգն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես իրենց երկրի պետական կրոն: Որպես արդյունք հայոց մշակութային ժառանգության մեծ մասը ձևավորված է քրիստոնեական հավատքի հետ կապված սիմվոլներով և արժեքներով: Հայաստանում պահպանվող 40.000 հնագույն հուշարձաններից շատերը քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր են, որոնց մեծ մասը կառուցվել են քանդված հեթանոսական տաճարների հիմքի վրա: Հայաստանում միայն մեկ հեթանոսական տաճար է մնացել` Գառնիի տաճարը: Իրենց եկեղեցիները կառուցելով, հայերը զգալի ներդրում են կատարել աշխարհի ճարտարապետական ավանդության մեջ: Նրանք մշակեցին եկեղեցու հատակագիծը խաչի տեսքով պատկերելու գաղափարը: Այս վաղ քրիստոնեական բազիլիկա ոճն ավելի ուշ ներմուծվեց եվրոպական տաճարների գոթական ճարտարապետության մեջ: Հայկական խաչքարերն ազգային ժառանգության յուրահատուկ մասն են: Հայաստանում կա շուրջ 4000 խաչքար և նրանցից յուրաքանչյուն ունի եզակի նախշեր:
Էջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոնն է: Այն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ նստավայրն է:Մայր Տաճարը կառուցվել է մ.թ. 301-ին նախկին հեթանոսական տաճարի տեղում: Հայաստանի լեռնային տարածքները հարուստ են հանքային ջրի աղբյուրներով` հայտնի իրենց բուժիչ հատկություններով: Չնայած հայկական հանքային ջրերն այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Ջերմուկը, Արզնին, Բջնին, Հանքավանը և Դիլիջանը շշալցվում են և լայնորեն տարած-վում ամբողջ երկրում, խորհուրդ է տրվում այդ ջրերի բուժիչ հատ- կություններից օգտվել` այցելելով աղբյուրներն, որոնցից յուրաքանչյուրը գեղեցիկ և հայտնի առողջարաններ են: Օրինակ Դիլիջանը իր փարթամ անտառներով և հրաշալի բլուրներով իդեալական է արշավների և ճամբարների կազմակերպման համար, որի գեղեցկությունն ոգեշնչել է շատ հայտնի կոմպոզիտորների և երաժիշտների, ինչպիսիք են Բենյամին Բրիտտենը, Արամ Խաչատուրյանը, Դիմիտրի Շեստակովիչը, Մստիսլավ Ռոստրոպովիչը և շատ ուրիշներ, ովքեր օթևանել են երաժիշտների համար նախատեսված առողջարանում:

Geen opmerkingen:

Een reactie posten