zondag 24 februari 2013

Ազգային գաղափարախոսություն Հայ նոր մտավորական դասի ձեվավորում Արթուր Արմին

Սոցիալիստական ինտերնացիոնալիզմի թմբիրից ազատված եւ դրա մի
նոր տարբերակի` գլոբալիզացիոն կոսմոպոլիտիզմի թույնով չվարակված ու
բանականությամբ օժտված մարդիկ հասկանում են, որ քաղաքական աշխարհում
իրավմամբ գործում է` շահերի հակամարտությունն ու գերիշխանության
հաստատումը, իսկ "քաղաքակիրթ" կոսմոպոլիտ քարոզչական
գաղափարաբանական մեթոդաբանությունները՝ քնաբերներ են հիմարների
համար: Որեւէ երկրի հասարակության զարգացման համար անհրաժեշտ է
գաղափարախոսությո՛ւն: Որեւէ պետություն չի կարող դառնալ հզո՛ր, չի կարող
ուենալ արդա՛ր սոցիալական հասարակություն, չի կարող ունենալ անպարտելի
բանակ, եթե այդ երկրի հասարակության համար ազգային
գաղափարախուսությունը չդառնա գերիշխող հավատամք:
1.1 Ազգային գաղափարաբանությունը` հասարակության կամ ազգային
հավաքականության ընդհանրական բարոյահոգեւոր նկարագրից բխող
արժեքների ընդհանրական սկզբունքների համակարգն է, որի հիմքով ազգային
հավաքականությունն ի վիճակի է պահպանել իր էթնիկական տեսակը, իր
մշակույթը, իր լեզուն, կարող է ապահովել իր հասարակական ներդաշնակ
զարգացումը՝ կյանքը, եւ դիմագրավել արտաքին թշնամուն:
Բնությունն արարվում է տեսակների բազմազանության սիմֆոնիայով,
որտեղ յուրաքանչյուր տեսակ ունի իր բնույթը եւ ֆունկցիան:
"Ո՛չ գոյ բնութիւն անանձն եւ ո՛չ գոյութիւն առանց դիմաց, վասնզի
յանձինս եւ ի դեմս տեսանին՝ գոյութիւն եւ բնութիւն" /Յովհ. Օձնեցի/:
1.2 Բնության մեջ յուրաքանչյուր միավոր ձգտում է հավաքականություն կազմել
իր տեսակի հետ: Ազգային տեսակի հիմքով հավաքականության ձեւավորումն
ունի անհատի ներքին պահանջից բխող բնույթ եւ պայմանավորված է բնության
մեջ տեսակների գոյության եւ կենսական օրինաչափությամբ:
Բնության մեջ հիմնարար եւ երկարակյաց են ազգային
հասարակությունները: Կրոնական, սոցիալական, տնտեսական, եւ
գաղափարաբանական ընդհանրություններով պայմանավորված
հավաքականությունների ձեւավորումներն ունեն արտաքին պահանջից բխող
բնույթ եւ ժամանակավոր են:
/Մանրանասն տես՝ Արթուր Արմին, "Արեւի լեռան տիեզերական
գաղափարաբաությունը"/:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում, անհրաժեշտ է
հայ մարդու, հատկապես հայ նոր մտավորական դասի ձեւավորում:

ՀԽՍՀ-ում ձեւավորված հոմո-սովետիկում հավաքական
մտավորականության մնացուկներով, եւ անցած 20 տարիների գաղափարական
բացթողումով դաստիարակված սերնդով, հնարավոր չէ կատարել որեւէ լիարժեք
համակարգային փոփոխություն, հնարավոր չէ լիարժեք կառուցել արդար
հասարակություն եւ հզոր պետություն:
- Անհրաժեշտ է՝ Նժդեհյան ազգային գաղափարաբանությունը որպես
"Հայրենապաշտություն" առարկա պարտադիր մտցնել ՀՀ դպրոցակրթական
համակարգ:
- Անհրաժեշտ է նաեւ, որ հայոց պատմության եւ հայ գրականության
դասագրքերը վերախմբագրվեն` մատաղ սերնդի դաստիարակության հարցում
ունենան ներքին ազգային գաղափարաբանական նպատակայնություն:
- ՀՀ պետությունը պետք է սատարի հայ մշակույթի զարգացմանը:
Անհրաժեշտ է, որ հեռուստատեսային ընկերությունների համար սահմանվի
օրենք` հաղարդումների 51%-ը լինեն ազգային-մշակութային ծրագրեր:
- Հայաստանի եւ սփյուռքի դպրոցական եւ բուհական բոլոր միավորները
պետք է լինեն Հայոց պատմության եւ հայ ինքնության մեկ-միասնական
տեղեկատվական կրթական դաշտում՝ ՀՀ Գիտությունների Ազգային
Ակադեմիայի վերահսկողության ներքո:
ԱՅՍՕՐ, ՆՈՐ՝ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ Է
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ
ՀԱՅ ՆՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԴԱՍԻ ԱՏԱՂՁԸ:
Այսօր Հայաստանում ոմանք փորձում են հայ ազգայնական
երիտասարդությանը պիտակավորել՝ "ֆաշիստ" կամ "ներկա իշխանությունների
կամակատար" տգիտության հասնող պիտակավորումներով: Անշուշտ որեւէ նոր
ձեւավորվող ուժ, այն էլ երիտասարդական, օրինաչափորեն պիտի ունենա
շեղումներ, սայթաքումներ եւ այլն, սակայն մեծ սերնդի ներկայացուցիչներից
շատերը չեն կարողանում տեսնել, որ այս ազգայնական երիտասարդությունն է
հասարակության այն շերտը, որն անվերապահ հավատում է իր ճշմարտությանը,
եւ այս երիտասարդությունն է, որ վտանգի պահին որպես կամավոր ունակ է
ինքնազոհաբերման, ունակ է զենք վերցնել եւ պաշտպանել հայրենիքը՝ ինչպես
1988-1990-ականներին Արցախի պատերազմ մեկնած հայ ազգայնականները:
Հասարակության մեջ հավատացյալ երիտասարդությունից առավել զորեղ ուժ չի
լինում: Եթե նույնիկ իշխանության լծակների մոտ կանգնած նյութապաշտ
չինովնիկների թողտվությամբ են նրանք սկսել ձեւավորվել որպես էլիտայի
ենթադրյալ հենարան, ապա պիտի տխրեցնեմ այդ չինովնիկներին. միայն
ազգայնական երիտասարդությունն է ունակ դառնալ նոմենկլատուրային
ապազգային էլիտայի գերեզմանափորը:

Անհրաժեշտ է օգնել եւ ուղղություն տալ մեր երեխաներին՝ մեր
ազգայնական երիտասարդությանը, որովհետեւ միայն նրանք են, որ կարող են
ձեւավորվել որպես՝ Հայաստանի վաղվա օրվա հայ նոր եւ ճշմարիտ
մտավորականություն:

Geen opmerkingen:

Een reactie posten