woensdag 25 december 2013

ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Արթուր Արմին ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ Հարգելի Տիայրք, հարգելի ՀՀ Նախագահության թեկնածուներ, այսօր, թե՛ հայ հասարակության ընկալումը, թե՛ ՀՀ Նախագահ դառնալու ձեր բոլորիդ բուռն մղումը, ևս մեկ անգամ ցուցեց այն պարզ ճշմարտությունը, որ ՀՀ նախագահական պաշտոնն առնվազն ենթադրում է անսահմանափակ իշխանության կարգավիճակ, որտեղ միմիայն նախագահ անհատից է կախված երկրում որեւէ փոքր կամ մեծ փոփոխության հնարավորություն։ Որեւէ թեկնածուի նախընտրական ծրագրում նույնիսկ ուրվագծորեն չի կանխագծված սահմանադրական եւ պետական կառավարման իրական համակարգային փոփոխություններ։ Ձեր օգնությամբ, մեր հասարակության մեջ նորից շրջանառության մեջ է` «լավ կամ վատ թագավոր», «լավ ու սին խոստումներ», «արեւմտյան» կամ «ռուսական» ազդեցության խաղացողներ ընկալումները։ Եվ սա այն դեպքում, երբ համաշխարհային պատմությունն արդեն վաղուց փաստել է, որ մեկ անհատի վրա կառուցված ուրևէ համակարգ, ըստ էության` ամենաթույլն է։ Ախր ինչո՞ւ եք ուզում դառանալ թագա... ՀՀ նախագահ։ 1. Այսօր, Հայաստանի Հնարապետության հիմնական եւ ստրատեգիական նշանակության ողջ հարստության (էներգետիկայի արտադրություն և ռեսուրսներ, կապ, գազ, երկաթուղի, ջուր եւ այլն), մեծագույն մասը գտնվում է օտար կապիտալի ձեռքին, եւ հասարակությունը կամ Հայաստանի պետությունը` դրան հավասարակշռելու որեւէ լծակ չունի։ Եվ մոտ ապագայում ՀՀ պետական կառավարման ինստիտուտը և ՀՀ նախագահը` դառնալու են այս կապիտալի կատարածուները միայն։ Արդո՞ք, ձեր նախընտրական ծրագիրը շոշափում է այս կարեւոր ու հիմնարար իրողությունը։ Ո՛չ։ 2. Այսօր բոլոր թեկնածուները խոսում են երկրում «ժողովրդավարություն» կառուցելու մասին, սակայն իրական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների հավասարությամբ, եւ այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է պետության քաղաքականության մշակման գերագույն օրենսդիր ատյանում` Ազգային Ժողովում, այդ խավերի ներկայացչություն: Արդյո՞ք, ՀՀ Ազգային Ժողովն այսօր ներկայացնում է մեր հասարակության բազմաշերտ սոցիալական խավերի շահերը։ Երիցս` ո՛չ։ Թեկնածուներից որեւէ մեկի ծրագրում սահամադրական փոփոխությամբ ՀՀ Ազագյին Ժողովի հետ կապված համակարգային փոփոխություն նախատեսվո՞ւմ է. ո՛չ։ 3. Թեկնածուներից որևէ մեկի ծրագրում արդո՞ք աշխատավոր ժողովրդի կամ արհմիությունների (Ատոմակայանի, տաքսիստների, ատամնաբույժերի ինքաբուխ շարժումներ) շահերի հետ կապված նախագծեր կան։ Կամ միթե՞ գործազուրկների իրավունքների մասին իրական նախագծեր ունեք դուք։ 4. Դատական համակարգի (դատավորների ընտրության, ատենակալների ինստիտուտի) հետ կապված համակարգային փոփոխություն արդյո՞ք նախատեսված է ձեր նախընտրական ծրագրերում. ո՛չ։ 5. Թեկնածուներից որեւէ մեկի ծրագրում ՀՀ Պետական կառավարման համակարգային փոփոխություն` բազամշերտ և բազմանկյուն կառույցների ստեղծում նախատեսվա՞ծ է. ո՛չ։ 6. Ազգային գաղափարաբանության հետ կապված մատաղ սերնդի դաստիարակության ու կրթական համակարգի առումով` համակարգային իրական ծրագրեր ունե՞ք. ո՛չ։ 7. Սփյուռքյան կառույցների, ինչպես նաեւ սփյուռքի երիտասարդության հայեցի դաստիարակման առումով, ՀՀ պետության կենտրոնամետ քաղաքականությունից բխող համակարգային կառույցների ստեղծման ծրագրեր ներկյացվա՞ծ են. ո՛չ։ Եվ ուրեմն, ինչի՞ մասին է ձեր նախընտրական քարոզարշավն ու ձեզ համար լեզվի վարժանք դարձած «ժողովրդավարություն» բառը։ Խոստումների՞։ ՀՀ հասարակությունն արդեն քսան տարի է ինչ լսում է նմանատիպ խոստումներ և հավատացեք հոգնել է «լավ թագավոր» պարտադրված հին խաղից։ Մեզ համակարգային փոփոխություներ են պետք, որտեղ ՀՀ նախագահական պաշտոնը չի լինի անսահմանափակ իշխանության ստատուս, քանի–որ նման համակարգը կառավարման ամենաթույլ կառույցն է` թե՛ արտաքին ուժերի հարվածներին դիմագրավելու առումով, եւ թե՛ հասարակության տնտեսա–քաղաքական բարեշրջման առումով։ Տնտեսական անելանելի վիճակում գտնվող ու արտագաղթից արյունաքամ եղած Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուներ, ձեր այս բեմադրության համար միակ մահացու վտանգը կարող է լինել միմիայն ընտրատեղամասերի դատարկությունը։ Եվ ահա ես` որպես մեկ միավոր բազմավորներից, դիմում եմ հայ հասարակությանը, որ ձեզանից որևէ մեկին ձայն չտա, որ ընտրողները նույնիսկ չգնան ընտրատեղամաս, քանզի անհրաժեշտ է, որ դուք մտածեք այս ամենի մասին, վերակառուցվեք եւ վերակառուցեք ձեր մոտեցումները։ Իսկ հայ հասարակությանը կոչ եմ անում, որ ժողովուրդը պահանջի համակարգային փոփոխությունների ծրագրեր, և գոնե այս անգամ չխաղա «լավ թագավոր» հին ու տափակ խաղը, որն արդեն քսան տարի շարունակ պարտադրվում է։

ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Արթուր Արմին ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ Հարգելի Տիայրք, հարգելի ՀՀ Նախագահության թեկնածուներ, այսօր, թե՛ հայ հասարակության ընկալումը, թե՛ ՀՀ Նախագահ դառնալու ձեր բոլորիդ բուռն մղումը, ևս մեկ անգամ ցուցեց այն պարզ ճշմարտությունը, որ ՀՀ նախագահական պաշտոնն առնվազն ենթադրում է անսահմանափակ իշխանության կարգավիճակ, որտեղ միմիայն նախագահ անհատից է կախված երկրում որեւէ փոքր կամ մեծ փոփոխության հնարավորություն։ Որեւէ թեկնածուի նախընտրական ծրագրում նույնիսկ ուրվագծորեն չի կանխագծված սահմանադրական եւ պետական կառավարման իրական համակարգային փոփոխություններ։ Ձեր օգնությամբ, մեր հասարակության մեջ նորից շրջանառության մեջ է` «լավ կամ վատ թագավոր», «լավ ու սին խոստումներ», «արեւմտյան» կամ «ռուսական» ազդեցության խաղացողներ ընկալումները։ Եվ սա այն դեպքում, երբ համաշխարհային պատմությունն արդեն վաղուց փաստել է, որ մեկ անհատի վրա կառուցված ուրևէ համակարգ, ըստ էության` ամենաթույլն է։ Ախր ինչո՞ւ եք ուզում դառանալ թագա... ՀՀ նախագահ։ 1. Այսօր, Հայաստանի Հնարապետության հիմնական եւ ստրատեգիական նշանակության ողջ հարստության (էներգետիկայի արտադրություն և ռեսուրսներ, կապ, գազ, երկաթուղի, ջուր եւ այլն), մեծագույն մասը գտնվում է օտար կապիտալի ձեռքին, եւ հասարակությունը կամ Հայաստանի պետությունը` դրան հավասարակշռելու որեւէ լծակ չունի։ Եվ մոտ ապագայում ՀՀ պետական կառավարման ինստիտուտը և ՀՀ նախագահը` դառնալու են այս կապիտալի կատարածուները միայն։ Արդո՞ք, ձեր նախընտրական ծրագիրը շոշափում է այս կարեւոր ու հիմնարար իրողությունը։ Ո՛չ։ 2. Այսօր բոլոր թեկնածուները խոսում են երկրում «ժողովրդավարություն» կառուցելու մասին, սակայն իրական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների հավասարությամբ, եւ այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է պետության քաղաքականության մշակման գերագույն օրենսդիր ատյանում` Ազգային Ժողովում, այդ խավերի ներկայացչություն: Արդյո՞ք, ՀՀ Ազգային Ժողովն այսօր ներկայացնում է մեր հասարակության բազմաշերտ սոցիալական խավերի շահերը։ Երիցս` ո՛չ։ Թեկնածուներից որեւէ մեկի ծրագրում սահամադրական փոփոխությամբ ՀՀ Ազագյին Ժողովի հետ կապված համակարգային փոփոխություն նախատեսվո՞ւմ է. ո՛չ։ 3. Թեկնածուներից որևէ մեկի ծրագրում արդո՞ք աշխատավոր ժողովրդի կամ արհմիությունների (Ատոմակայանի, տաքսիստների, ատամնաբույժերի ինքաբուխ շարժումներ) շահերի հետ կապված նախագծեր կան։ Կամ միթե՞ գործազուրկների իրավունքների մասին իրական նախագծեր ունեք դուք։ 4. Դատական համակարգի (դատավորների ընտրության, ատենակալների ինստիտուտի) հետ կապված համակարգային փոփոխություն արդյո՞ք նախատեսված է ձեր նախընտրական ծրագրերում. ո՛չ։ 5. Թեկնածուներից որեւէ մեկի ծրագրում ՀՀ Պետական կառավարման համակարգային փոփոխություն` բազամշերտ և բազմանկյուն կառույցների ստեղծում նախատեսվա՞ծ է. ո՛չ։ 6. Ազգային գաղափարաբանության հետ կապված մատաղ սերնդի դաստիարակության ու կրթական համակարգի առումով` համակարգային իրական ծրագրեր ունե՞ք. ո՛չ։ 7. Սփյուռքյան կառույցների, ինչպես նաեւ սփյուռքի երիտասարդության հայեցի դաստիարակման առումով, ՀՀ պետության կենտրոնամետ քաղաքականությունից բխող համակարգային կառույցների ստեղծման ծրագրեր ներկյացվա՞ծ են. ո՛չ։ Եվ ուրեմն, ինչի՞ մասին է ձեր նախընտրական քարոզարշավն ու ձեզ համար լեզվի վարժանք դարձած «ժողովրդավարություն» բառը։ Խոստումների՞։ ՀՀ հասարակությունն արդեն քսան տարի է ինչ լսում է նմանատիպ խոստումներ և հավատացեք հոգնել է «լավ թագավոր» պարտադրված հին խաղից։ Մեզ համակարգային փոփոխություներ են պետք, որտեղ ՀՀ նախագահական պաշտոնը չի լինի անսահմանափակ իշխանության ստատուս, քանի–որ նման համակարգը կառավարման ամենաթույլ կառույցն է` թե՛ արտաքին ուժերի հարվածներին դիմագրավելու առումով, եւ թե՛ հասարակության տնտեսա–քաղաքական բարեշրջման առումով։ Տնտեսական անելանելի վիճակում գտնվող ու արտագաղթից արյունաքամ եղած Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուներ, ձեր այս բեմադրության համար միակ մահացու վտանգը կարող է լինել միմիայն ընտրատեղամասերի դատարկությունը։ Եվ ահա ես` որպես մեկ միավոր բազմավորներից, դիմում եմ հայ հասարակությանը, որ ձեզանից որևէ մեկին ձայն չտա, որ ընտրողները նույնիսկ չգնան ընտրատեղամաս, քանզի անհրաժեշտ է, որ դուք մտածեք այս ամենի մասին, վերակառուցվեք եւ վերակառուցեք ձեր մոտեցումները։ Իսկ հայ հասարակությանը կոչ եմ անում, որ ժողովուրդը պահանջի համակարգային փոփոխությունների ծրագրեր, և գոնե այս անգամ չխաղա «լավ թագավոր» հին ու տափակ խաղը, որն արդեն քսան տարի շարունակ պարտադրվում է։

zondag 22 december 2013

Համախմբվեք այլ ճանապհար չկա

Սիրելի հայրենակիցներ վաղը պատմական օր է մեր հայրենիքի հետգա գոյատեվման համար
Ժամանակն է որ հայ մարդը գիտակցի որ պատմությունը բոլոր  ժամանակաշրջաններում նույնն է եղղել եւ այսպես անկատելիորեն կործանվել են բազում իմաստիւն ազգեր,  վաղը նաեւ մեր արեւորդի աստվածածին նախահայր  Միհրի ծնունդն է սա մի նշան է որ հաղթանակը մեր կողմն է լինելու, կուլ մի գնացեք անտարբերությանը ինքնիշխանության կորուստը դա ստրկություն է, մենք հայերս որ միշտ հպարտանում ենք մեր հազարամյակների պատմությամբ սակայն չենք կարողանում համախմբվել մեր հայրենիքի փրկության գործում , իսկ նայեք Թայլանդի ժողովրդին եւ ոստիկաններին որ համախմբվեցին եւ արդյունքում ոստիկանները զենքը վայր դրեցին ըւ հրաժարվեցին ժողովրդի դեմ բռնություն անել ուր է հայ ազգի այն ոստիկանը որ հազարամյակների գեն է կրում ուր է հայ ազգի այն     արորդին որ հպարտանում է իր աստվածներով եւ Միհրի գենն է կրում  ?? համախմբվեք ի սեր մեր գոյատեվման համախմբվեք ի սեր մեր արեւոտ հայրենիքի ամբողջականության: 

dinsdag 3 september 2013

ԱՆԱՀԻՏ

Խոտին մէջ թաղուած բագինդ: Չեն ծխար
Խունկերն անուշ, զոհն այնտեղ չի՛ արիւնիր:
Կու գայ լոկ բոյր մը յամպար
Խորխի՝ զոր հոն թողեր է օձ մը կարմիր:

Հոն կը նստիմ, խո՛նջ ուղեւոր: Զիս կ՚արծի,
Եւ Վահագնի զամբկին կարծես հոտն առած՝
Կըտղուցէն խոլ կը խանձի:
Բայց արեւէն մեզ չի գար ոչ մէկ աստուած:

Անհետացան անդարձ խորերն անտառին
Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր
Ծիծերըդ՝ վինը Վրոյրին:
Բագինիդ շուրջ կը հեծկըլտան եղէգներ:

Չես հանգրըճեր պատմուճանդ ալ. ո՛չ մէկ վիթ
Նիզակահար՝ կը ներկէ ծունկդ արիւնով:
Թանգարանին մէջ անդրիդ
Կը տաղտկանա, եւ չի՛ պսակուիր գարունով:

Բայց դուն կ՚ապրիս, պիտի ապրիս յաւիտեան,
Ո՛չ երկրիս վրայ, երկինքի՛ն մէջ, Անահի՛տ:
Ահա կ՚ծագի լուսընկան,
Եվ կը ծագիս դարձեալ՝ մահիկը ճակտիդ:

Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերէդ
Լոյս կը հոսի աղբիւրին մէջ՝ ուրկէ խմող
Եղնիկին դունչը նամէտ
Եվ եղ’իւրները կ՚օծանուին ոսկեշող:

Վա՛ր կը նայիս.— օրիորդները վարար
Կը զգաստանան. գինիին տաշտը կ՚իյնայ
Բագոսուհւոյն ուսէն վար:
Կ՚աղոթէ կոյսը ծնրադիր մահճին վրայ:

Կապարճդ ուսիդ, լարած աղեղդ լայնշի՝
կը վարես սայլը լուսնակին լռելյայն...
Կեանքն անտառին կը շարժի.—
Ձեռքիդ չահէն վախցած՝ գայլերը կ՚ոռնան:

Կ՚երազէ դաշտն.— ու կոկոնները վարդին,
Բըքիններուդ խայթին ներքեւ, մի առ մի,
Բերանիդ պէս կը բացվին:
Կ՚եռայ ավիշն այգիին մէջ վաղեմի:

Կ՚հոսես ծիծերդ, կ՚անցնիս կ՚երթաս,— բայց մարդիկ
Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ՚ընդունին:
Քանդած են հովն ու ալիք
Մեհյա՛նդ իսկ Քերսոնեսի աբունքին:

Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված
Կը տեսնէ վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,
Ու բագինիդ վրայ նստած՝
Կը նայի քեզ եւ կու լայ, ո՛ Անահիտ:

Դանիէլ Վարուժան
 

donderdag 4 juli 2013

Հայկական դիվանագիտությունը դեռ կարող է հաջողության հասնել, քանի դեռ պատերազմը չի վերսկսվել

Հայկական դիվանագիտությունը դեռ կարող է հաջողության հասնել, քանի դեռ պատերազմը չի վերսկսվել

«Տիգրան Մեծ», պատմավեպ


1.Տիգրան թագավոր


Թագավորական պալատը երբեք այդքան անմարդաբնակ չէր թվացել: Լռություն էր այնտեղ, չարագուշակ, սահմռկելի լռություն: Աղոտ լուսավորված անհամար դահլիճներն ու միջանցքները, որոնք այնքան շքեղ ու կենսախինդ էին ցերեկային լույսի տակ, այժմ, երեկոյան, ասես լցված լինեին չար ոգիներով ու դևերով: Թվում էր` մոտակա անկյունից ուր որ է մի ալ դուրս կգա և իր դիվական հմայություններով բազում փորձանքներ կբերի: Դա մի մարտադաշտ էր կռվից հետո, ուր գիշակեր թռչուններն արդեն հոշոտել էին դիակները և միայն ոսկորները թողել` իբրև հիշատակ մի հերոսական ու վեհ ճակատամարտի: Մահն էր ասես սողոսկել Տիգրան թագավորի հինավուրց նստավայր ու սև թևերը տարածել վրան: 

Մեծ Հայքի թագավորի առողջությունը կտրուկ վատացել էր: Ութսունամյա Տիգրանը` Արտաշես Մեծի վերջին, վեցերորդ որդին թուլանում էր օրեցօր, և արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ երկար չի ապրի: Օրվա մեծ մասը թագավորն անցկացնում էր իր ննջարանում, միակ բժշկի` Արբակի խնամակալության ներքո, իսկ երեկոյան ժամերին նրան այցելում էր արքայազն Գուրը: Այսօր նա սովորականից շուտ էր եկել, բժշկի հրավերով: Կամակորության հերթական տենդով բռնված արքան գրողի ծոցն էր ուղարկել բժշկի խորհուրդները և անկարելիության աստիճան հարբել, իսկ բժիշկն արքայազնին շտապ կանչելուց լավ բան չէր կարողացել մտածել: 

Բժիշկ Արբակը և արքայազն Գուրը, ահա միակ մարդիկ, որոնք ինչ-որ չափով կարող էին ազդեցություն ունենալ Մեծ Հայքի թագավորի վրա, և որոնց նա ցանկանում էր տեսնել: Նախարարներն արդեն վաղուց չէին այցելում արքային: Քրմապետ Վահունին դժվար հիշեր, թե երբ է նրա հետ որևէ տոնախմբության մասնակցել, իսկ պալատականներին արքան վռնդում էր նրանց հայտնվելուն պես: Ուտելիք նրան աշխատում էին բերել, երբ քնած էր, հակառակ դեպքում բժիշկն ու արքայազնն էին հանձն առնում կատարել սպասավորի դերը: 

Երբ Գուրը մոտեցավ, Տիգրանը ոտքերը կախած` նստած էր մահճակալին ու լուռ մտորում էր: Մի քանի քայլի վրա գեղեցիկ փորագրություններով զարդարված սեղանն էր, վրան կիսով չափ դատարկված արծաթե սափոր, ամբողջովին թանկարժեք քարերով պատված ոսկյա գավաթ և մրգերով լի մի սկուտեղ: 

Արքայազնը զգուշորեն գրկեց հոր ուսերն ու մեղմաձայն ասաց: 

- Պառկիր ու ծածկվիր վերմակով, հա՛յր: 

Նույնիսկ մահամերձ` թագավորը վեհ տեսք ուներ: Սև խոշոր աչքերի սառը, դաժան հայացքը հառել էր անորոշ մի կետի և ասես բոլորովին չէր լսում որդուն: 

- Այդ ապուշ Արբակը փորձում էր արգելել ինձ գինի խմել,- վերջապես ասաց նա,- ուզում էի ոսկյա գավաթով ջարդել գլուխը, բայց չգիտես ինչու` չարեցի: Երևում է ճիշտ են ասում` իսկապես ծերացել եմ, դարձել անկամք ու թույլ: 

- Չես արել, որովհետև քաջ գիտակցում ես, որ Արբակը քո թագավորության ամենահավատարիմ հպատակն է և լավագույն բժիշկը: Հայր և տեր արքա՛, նրան պետք է լսել: 

- Մի ժամանակ ասում էիր, «Տեր արքա և հայր»,- նկատեց Տիգրանը: 

- Օտարների ներկայությամբ քեզ միշտ դիմել եմ «Տեր արքա և հայր», իսկ երբ մենակ ենք եղել` «Հայր և տեր արքա»,- ժպտաց Գուրը:

- Իսկ տերության մեջ ինչպես միշտ ամեն ինչ կարգի՞ն է,- հեգնական հարցրեց թագավորը: 

Արքայազնը միանգամից չպատասխանեց: Ցանկանալով խնայել հոր առողջությունը` Գուրը վերջին ժամանակներս փորձում էր նրան հեռու պահել գործերից: Թագավորը դրանից ավելի էր գրգռվում ու նյարդայնանում: Իմաստ չուներ ամեն ինչ թաքցնել, ուստի արքայազնը երբեմն նրան կարևոր լուրեր էր հաղորդում, բայց ամեն ինչ ներկայացնում էր լավատեսորեն և ակնհայտորեն «թեթևացրած տարբերակով»: 

- Գլխավոր քուրմ Վահան Վահունին կրկին Հռոմից եկած մարդկանց է ընդունել, սակայն բոլորն էլ աննշան մարդիկ են: Արևմտյան նախարարություններն ուշացնում են տերունական հարկը, բայց դա ժամանակի խնդիր է: Ամենաշատը երկու երեք օրից...

- Իսկ գուցե Վահան Վահունին Մաննիոս Աքվիլիոսի մարդկա՞նց է ընդունում իր մոտ: Գուցե արևմտյան նախարարությունները բոլորովին հրաժարվո՞ւմ են հարկ վճարել,- բարկացած գոռաց թագավորը: 

Նայելով Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու վերջին` վեցերորդ որդուն, ակնհայտ կարելի էր տեսնել, որ սկյութական վայրագ արյունն այդ պահին հաղթել էր առավել հավասարակշռված հայկականին: Տիգրանի աչքերը ցասկոտ չռվել էին, բերանը` տգեղ ծամածռվել: Արքան հաստատապես ցանկանում էր պատժել հանդուգն քրմապետին և անհնազանդ նախարարներին, ինչպես իր կյանքի լավագույն տարիներին կաներ: Գուրը փորձեց հանգստացնել հորը. ասաց, որ, իրոք, երկու-երեք նախարարներ իրենց այնպես չեն պահում, ինչպես հարկն է, բայց նրանց դեմ միջոցներ են ձեռնարկված, իսկ գլխավոր քրմի գործողությունների նկատմամբ հսկողություն է սահմանվել: 

Թագավորը ուժասպառ ու հոգնած շարժում արեց ձեռքով: Գուրը լռեց: 

- Մենք այլևս չենք հսկում տերության արևմտյան նախարարությունները, իսկ գլխավոր քուրմն ինքն է հսկողություն սահմանել մեր գործողությունների վրա: Հիմա շրջափակած կլինի հարավային բոլոր մայրուղիները, որպեսզի խանգարի եղբորդ վերադարձին: 

Փոքր լռությունից հետո թագավորը գինի պահանջեց: 

- Քեզ այլևս չի կարելի, հա՛յր...

- Դու հիմար ես, Գո՛ւր, ավելի հիմար, քան բժիշկ Արբակը: Ասում եմ` այստե՛ղ տուր գավաթը: 
Արքայազնն աղերսական հայացք գցեց հոր վրա, բայց լուռ կատարեց հրամանը: Տիգրանը մի շնչով դատարկեց գավաթը: 

- Առաջ ամբողջ տակառ գինի էի խմում, իսկ հիմա մի գավաթն էլ են արգելում...

- Հա՛յր, մեկ գավաթից շատ ավելի ես խմել...

- Այո, բայց մեկ տակառից շատ ավելի պակաս: 

Այս ասելով թագավորը վեր կացավ անկողնուց ու սկսեց քայլել սենյակում: Արքայազնն անմիջապես միացավ նրան: Տիգրանը մի գավաթ գինի էլ պահանջեց, խմեց նախկին հաստատակամությամբ, ապա սեղանից մի կարմրաթուշ խնձոր վերցնելով ու գոտկատեղից հանելով դաշույնը` սկսեց մաքրել:

- Ծերությունը դառը բան է,- վերջապես ասաց նա,- առաջ ճաշին մի ամբողջ ոչխար էի ուտում, իսկ հիմա մաքրում եմ խնձորի կճեպը, որ ստամոքսիս աշխատանքը թեթևացնեմ: 

- Անհրաժեշտ է զորք ուղարկել արևմուտք,- խոսակցության նյութը փոխեց արքայազնը, - դու պետք է կնքես այս թղթերը...

Թագավորը դեն նետեց կիսատ խնձորն ու հիացմունքով նայեց իր ոսկեզօծ դաշույնին: 

- Սա իմ հոր` Արտաշես թագավորի նվերն է,- ասաց նա` անտեսելով որդուն,- ստացել եմ տասնհինգ տարիս լրանալու առթիվ և այդ օրվանից երբեք չեմ բաժանվել սրանից: Շեղբը մաքուր պողպատից է ու մինչև դաշույն դառնալը հազար անգամ կոփվել է թագավորական դարբնոցներում, իսկ արծաթյա կոթն ու ոսկեզօծ պատյանը լավագույն ոսկերիչների մի քանի ամսվա աշխատանք են: 

Այս ասելով` Տիգրան թագավորը տեղը դրեց իր համար այնքա՜ն թանկ իրը ու կրկին ձեռքն առավ գինով լի գավաթը: Վստահ, որ արքան իր մյուս հարցին կպատասխանի վերհիշելով, թե ումից է նվեր ստացել ոսկյա, նույնպես լավագույն վարպետների մի քանի ամսվա աշխատանք գավաթը կամ ոչ պակաս հետաքրքիր կպատմի, թե ինչպես էր երիտասարդ տարիներին մի ամբողջ ոչխարի վրայից մեկ տակառ գինի խմում, Գուրը համբերությունը կորցրեց:

- Հա՛յր,- ասաց արդեն խստաձայն,- Մի կողմ դիր գինու գավաթը և լսիր: Հյուսիսից` իբերները, արևելքից` աղվանները անհանգստացնում են մեր սահմանները: Արտան Երվանդունին բանակցությունների մեջ է մտել Տուրուբերանի նախարարների հետ և ցանկանում է նրանց իր կողմը գրավել: Վասպուրականի նախարարությունները որոշել են առանձնանալ Մեծ Հայքից և ինքնուրույն պետություն ստեղծել: Թշնամին տերության չորս կողմից խեղդում է մեզ, պետությունը ձեռքներիցս գնացել է, մի կողմ դիր գինու գավաթը...

Տիգրանը պատասխանեց անմիջապես, համարյա առանց մտածելու.

- Մոռացար երկու ամենախոշոր սրիկաներին` Միհրդատ Եվպատորին ու Միհրդատ Արշակունուն: Իսկ եթե որոշել ես հանդես գալ իբրև գալիք սերունդների փոխարեն գնահատական տվող,- վիրավորված հավելեց թագավորը,- ապա հիշեցնում եմ, որ ես դեռ կենդանի եմ և իմ թագավորած տարիներին ոչ մի ափ հող չեմ պակասեցրել այն երկրից, որն իմ հայր Արտաշեսը փոխանցեց Արտավազդ եղբորս, նա էլ` ինձ: 

- Այդ գինին...

- Ես ութսուն տարեկան եմ, Գո՛ւր,- բարկացած` գավաթը սեղանին զարկեց թագավորը,- և իմ կյանքի վերջին օրն եմ ապրում: Մի խանգարիր, ուրեմն, ծերուկիս վայելել այս գինին և բոլորովին դադարիր մտածել դրա մասին: Ես առաջվա նման մի ամբողջ ոչխար չեմ կարող ուտել, բայց մեկ տակառ գինին խմում եմ ուզածդ երիտասարդից լավ ու միևնույն ժամանակ սթափ եմ մնում: 




Ծանր լռություն տիրեց: Գուրը սպասում էր, իսկ թագավորը հայացքը հառել էր մի անորոշ կետի և շարունակում էր փոքր կումերով գինի խմել: Քիչ անց Տիգրանը նորից սկսեց հետուառաջ քայլել սենյակում և կիսաձայն խոսել ինքն իր հետ: Ծերունի թագավորը հետզհետե ձայնն այնքան բարձրացրեց, որ արքայազնը հստակ հասկանում էր ասածները:

- ... արևելքում` աղվանները, իսկ հյուսիսում` իբերները... քնձռո՜տ թշվառներ, շուտով պոչներդ ձեզ կքաշեք ու մարդ կուղարկեք Հայաստանի թագավորին հավաստիացնելու, որ պատրաստ եք լիզել նրա ոտքերը... Վասպուրականի և Տուրուբերանի նախարարնե՛ր, դուք էլ կխաղաղվեք, բայց թերևս հարկ լինի մի քանիսիդ գլուխը կտրել... Միհրդատ Եվպատո՜ր, եղեռնագո՜րծ մայրասպան... դու նույնպես բարեկամություն կխնդրես մեզնից... Միհրդատ Արշակունի՜, սրիկա և գող, ինչպե՜ս եմ ուզում այս գինու փոխարեն քո արյունը խմել... Արտա՛ն, խորամանկ դավաճան, ինչո՞ւ քեզ չճզմեցի ոտքերիս տակ, երբ առիթը եկել էր... Որոշել եք մաս-մաս անել Հայաստանը, հա՜-հա՜-հա՜... ողորմելի՜ մարդիկ, մոռացե՞լ եք ով է նստած Մեծ Հայքի գահին: Հենց միայն հորս անունը պիտի հերիք լիներ ձեզ` հավերժ մոռանալու մեր երկրի տեղը, բայց երևում է բոլորիդ պետք է դաս տալ: Կարծում եք Տիգրանը ծեր է և անօգնական, հա՜-հա՜-հա՜... Մի հարվածով վերջ կտամ բոլորիդ բանսարկություններին: Ուժեղները մեծապես կտուժեն, իսկ թույլերը ոտքի տակ կգնան... Ամբողջ սրտով ծիծաղել եմ ուզում, երբ պատկերացնում եմ դրանց հիմարացած դեմքերն ու կտրված գլուխները: Որքան կուզենայի ապրել և տեսնել այդ ամենը... Մի՛ խռովվիր, հա՛յր, ես երկիրն իմ հաջորդին կհանձնեմ առանց կորուստների... Քիչ համբերիր մորս հետ, կգամ շուտով և ամեն ինչ կպատմեմ: Ինչպե՜ս եմ կարոտել ձեզ, եղբայրնե՜ր... Արտավազդ, Զարեհ, Տիրան, Մաժան, Վրույր... Իսկ ամենաշատը որդուս եմ կարոտել, սակայն աստվածները կամեցան, որ այլևս չտեսնեմ նրան... 
Մոտ քառորդ ժամ Տիգրան թագավորը խոսեց ինքն իր հետ: Ծերունին սպառնում էր թշնամիներին, երդումներ տալիս իր հայր Արտաշեսին, քնքուշ խոսքեր ուղղում իր մայր Սաթենիկին և վաղուց մահացած կնոջը, կարոտալից ուղերձներ հղում եղբայրներին, որոնք վաղուց թողել էին այս աշխարհը: Հետո դառնությամբ հիշում էր Մեծ Հայքի գահաժառանգին` իր ավագ որդի Տիգրանին, որը պատանդ էր պարթևական արքունիքում: Ապա թագավորն անսպասելի խաղաղվեց ու ևս քառորդ ժամ արձանի պես լուռ էր: 

- Գո՛ւր,- անսպասելիորեն ասաց արքան, երբ արքայազնն իսպառ հույսը կտրել էր նրանից,- ես իմ կյանքի վերջին օրն եմ ապրում և կուզեի ավարտել կիսատ գործերս: 
Թագավորի` իր մահվան մասին երկրորդ անգամ խոսելը անհանգստացրեց արքայազնին, և նա փորձեց կատակի տալ. 

- Դու դեռ երկար կապրես, հա՛յր: Մեր ցեղում բոլորն էլ երկար են ապրում: Ինչպես ասում է պալատական բանաստեղծ Համազասպը` յուրաքանչյուր Արտաշիսյան երկարակյաց է արծվի նման: 

- Երազումս Դեմետրե աստվածն այցելեց, Գո՛ւր: Ոչ ավելի ուշ, քան այս գիշեր, կմեռնեմ: 

- Իսկ ես պատրաստ եմ գրազ գալ, որ ամենաքիչը տասնհինգ տարի էլ կապրես: 

- Այլևս չեմ ցանկանում ապրել, Գո՛ւր: Հոգնել եմ ապրելուց և շատ եմ կարոտել ծնողներիս ու եղբայրներիս: 

- Վաղ է խոսել մահվան մասին, հա՛յր: Մենք միասին ուժեղ երկիր կդարձնենք Հայաստանը: Դու դեռ բոլոր թշնամիներիդ կտեսնես ծնկի եկած:

Թագավորը հոգոց հանեց: 

- Պարթևները մեր դաշնակիցներն են,- շարունակեց Գուրը:- Ամեն անգամ, երբ Միհրդատ Արշակունին պատերազմում է, մեր քառասուն հազարանոց այրուձին...

- Հավատա, զավա՛կս, երբ օգնելու իր հերթը գա, նույնպես քառասուն հազար այրուձի կխոստանա, բայց չորս հազարից ավելի մարդ չի ուղարկի: 

- Ըստ պետական պայմանագրի...

- Ճիշտ է, մենք փոխադարձ օգնության պայմանագիր ունենք, բայց նա ի հավելումն` պատանդ է պահում եղբորդ` թագաժառանգին:- Թագավորը դադար տվեց:- Դու, որպես սիրասուն զավակ, ուզում ես հանգստացնել հորդ, բայց երբ հայրը Հայաստանի տիրակալն է, նրան պետք է ասել միմիայն ճշմարտությունը: Եկ վերջ տանք դատարկ խոսակցություններին: Ես այս գիշեր կպառկեմ քնելու և այլևս չեմ արթնանա: Անհրաժեշտ է վերջացնել բոլոր կիսատ գործերը: 

Եվս մի քանի րոպե Տիգրան թագավորն ու արքայազն Գուրը լուռ մնացին: Վերջապես թագավորը խոսեց. 

- Մի պահ պատկերացրու, որ Հայաստանի թագավորն ես: Ի՞նչ միջոցներով կպահես ու կհզորացնես երկիրը:

- Քանի դեռ Մեծ Հայքն ունի թագաժառանգ,- վիրավորված պատասխանեց արքայազնը,- ես ինձ երբեք թագավոր չեմ պատկերացնի: 

- Նեղացար, հա՞- ծիծաղեց Տիգրանը և մոտենալով որդուն` շոյեց գլուխը: - Դու լավ տղա ես, Գո՛ւր: Քեզ նման հավատարիմ որդի ու եղբայր ամբողջ աշխարհում չի գտնվի: Հիշու՞մ ես ինչպես էիր ուզում պատանդ գնալ եղբորդ փոխարեն: Բայց հիմա մենք ոչ թե հայր ու որդի ենք, այլ` սառը դատող պետական այրեր: Երբ մեռնեմ, երկրի իշխանությունը միառժամանակ կմնա քո ձեռքերում: Ի՞նչ գործողությունների կդիմես մինչև եղբորդ գալը... 

Թագավորը էլի մի քանի հարց տվեց որդուն և առանց ուշադրություն դարձնելու նրա վիրավորվածությանը` նորից աներկիմաստ ակնարկներ արեց` ի՞նչ կաներ նա, եթե թագավոր լիներ: Բնավ խմած մարդու շատախոսություն չէր: Տիգրանն իր նպատակներն ուներ, և Գուրը դա հասկացավ: Արքայազնի մտքով իհարկե չի անցնի թագադրվել եղբոր փոխարեն, բայց քանի դեռ թագ կրելու գայթակղությունը մեծ է բոլոր արքայական տներում, Գուրն ամեն դեպքում թող իմանա, որ իր թագավոր դառնալու դեպքում ոչ մի լուրջ քաղաքական հենարան չի ունենա և շուտով կորստյան կմատնվի: 

- Իսկ հիմա, որդի՛ս, այստեղ կանչիր Աստղիկին: 

- Բանաստեղծ Համազասպի դստե՞րը: Ինչի՞դ է պետք այս ուշ ժամին: 

- Մեզ համար գիրք կկարդա: 

Արքայազնը չհակառակվեց: Քիչ անց ներս մտավ մի սևաչյա գեղեցկուհի ու խոնարհ կանգնեց Տիգրանի առաջ: Թագավորը մոտեցավ աղջկան, մի քանի վայրկյան հիացմունքով զննեց նրա անկրկնելի դիմագծերը ու ճակատը համբուրելով` ասաց:

- Սեղանից վերցրու այն գիրքը և կարդա մեզ համար, աղջի՛կս: 

Աստղիկը փոքր-ինչ շփոթված կատարեց թագավորական հրամանը, որ ավելի շատ հայրական խնդրանքի էր նման, ապա հաղթահարեց հուզմունքը և շարունակեց իր երգեցիկ ու կարկաչուն ձայնով: Գիրքը Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու սիրո պատմությունն էր և համառոտ ուներ հետևյալ բովանդակությունը: 

Ալանների անհամար զորքը ասպատակել էր Կովկասը և շարունակում էր դեպի հարավ առաջանալ: Բարեհաջող հասնելով մինչև Քուռ գետը` նրանք հանդիպեցին Արտաշես թագավորի հեծյալներին և դաժան հակահարված ստացան: Ալանները քաջարի ռազմիկներ էին և անշուշտ նոր գրոհի փորձ էլ կանեին, բայց այդ ճակատամարտում Արտաշեսը գերել էր նրանց թագաժառանգին, և նույնիսկ միամիտ լինելու դեպքում կարելի էր հեշտությամբ գլխի ընկնել, որ դա առավելագույնս օգտագործելու էր ի շահ իրեն: Ալանների թագավորը որոշեց խորամանկության դիմել և Արտաշեսի հետ բանակցելու ուղարկեց իր դուստր Սաթենիկին, որ հազվագյուտ գեղեցկուհի էր, և նրա հմայքները պետք է որ դրական ազդեին բանակցությունների վրա: Ալանների թագավորը չէր սխալվել, բայց, ինչպես հայտնի է, ցանկացած չափազանցություն իր հետ նաև անցանկալի հետևանքներ է բերում: Սաթենիկին տեսնելով` Արտաշեսը խելացնորության աստիճան սիրահարվեց և ժամանակավորապես մի կողմ թողնելով ալանների թագաժառանգին ազատ արձակելու հրատապ հարցը` իր հերթին արքայական պատվիրակություն կազմակերպեց ու խնամախոսության ուղարկեց հակառակորդի ճամբար: Լսելով Արտաշեսի առաջարկը` ալանների թագավորը առուծախի ամենախայտառակ բանակցություններ սկսեց և այնքան տարվեց դրանով, որ նույնիսկ մոռացավ որդուն փրկելու նվիրական գործի մասին: Հայտնի չէ, թե ագահ ալանն ինչքան է պահանջել դստերը կնության տալու համար, բայց ստույգ հայտնի է, որ ալանների և հայերի միջև այդ կապակցությամբ միջպետական սակարկություններ չեն եղել: Լսելով ապագա աներոջ պատասխանը` Արտաշեսն առանց երկար-բարակ մտածելու թռչում է իր հրեղեն ձիու վրա, կայծակի պես անցնում Քուռ գետը և առևանգում Սաթենիկին: Թե քանի մարդ է Արտաշեսը կոտորել, վախեցրել և փախուստի մատնել մեն-մենակ այդ քաջագործությունը կատարելիս, պատմական աղբյուրները լռում են: Ասվում է միայն, որ Սաթենիկին առևանգեց օղապարանով, որը փոքր-ինչ ցավեցրել էր գեղեցկուհու մեջքը և, ինչը, սակայն, չխանգարեց, որ նա սիրի Արտաշեսին եզակի և կրքոտ սիրով, իսկ այդ սիրուց ծնվեցին վեց որդիները...
Սիրո թեման փակելով` թագավորը վերջապես անդրադարձավ երկրի խնդիրներին և երկար ու հանգամանալից խորհուրդներ տվեց որդուն: 

- Արևմտյան նախարարների դեմ առայժմ ոչինչ մի ձեռնարկիր: Մի քանիսին արտոնություններ կտաս. դա կխարխլի նրանց միասնական շարքերը և որոշ ժամանակ թույլ չի տա միաբան լինել: Աշխուժացրու բանակցություններդ պարթևների հետ, խնդրիր նրանց որպես կրտսեր եղբայր և, ի միջի այլոց, հիշատակիր հռոմեացիներին: Բոլոր կարող ուժերը և մեզ հավատարիմ զորքերը հավաքիր Արտաշատում ու մատույցներում: Փոքր խմբերով, բայց այնպիսի տարածության վրա, որ կարողանան անմիջապես ի մի գումարվել: Պատրաստվիր դիմավորելու եղբորդ: Շատերին ձեռնտու չէ նրա վերադարձը, առաջին հերթին` գլխավոր քրմին, և նա բազում դարաններ ու ծուղակներ կսարքի: Շքեղ հագնված թույլ զորքեր կդնես այն ճանապարհին, որը կհայտարարես եղբորդ գալստյան ուղի, իսկ մեկ այլ, նրա գալիք իսկական ճանապարհին գեղջուկների հագուստներ հագած ամենաընտիր զորքեր կդնես: Լուր ուղարկիր եղբորդ, որ գալուց առաջ կեղծ քարավան ուղարկի` իր անունով եկող, իսկ ինքը գա մեկ այլ, ծածուկ ճանապարհով: Այսօրվանից լուր ուղարկիր մեր պետության սահմաններն` իմ մահվան կապակցությամբ: Նախ` դա հեռու չէ ճշմարտությունից, իսկ երկրորդը` կխառնի մեր հակառակորդների հաշիվները: Մեծ Հայքի գահն ազատ է, օրինական թագաժառանգը` հեռվում... Շատերը կուզենան հարմարավետ տեղավորվել Արտաշես թագավորի գահին, ուրիշներն` իրենց մարդկանց նստեցնել: Հանգամանքներն ամեն օր փոփոխական կլինեն: Երբ ուժեղ կլինես, զգույշ շուրջբոլորդ նայիր և դարան մտնելով` կործանիր ամենալկտիացած թշնամուն: Իսկ երբ թույլ կլինես, քեզ առյուծ ձևացրու և նույնիսկ ամենամերձավորներիդ մոտ ի ցույց մի դիր անկարողությունդ: Ամենուր լուր տարածիր, թե թագաժառանգ Տիգրանը գալիս է` հսկայական զորքի գլուխն անցած, և իմիջի այլոց նշիր, որ Մեծ Հայք է գալու` սկզբնապես այցելելով երկրի արևմտյան նախարարությունները: Դրանից հետո կրկին արտոնություններ խոստացիր նախարարներից ոմանց և սպասիր իրադարձությունների զարգացմանը: Արդեն հասկացար, որ այդ խոստումներից ոչ մեկը չես կատարի: Եթե Միհրդատ Արշակունին օգնության դիմաց հողային զիջումներ պահանջի, սակարկեք ամեն մի ափ հողի համար, սակայն վաճառականի պես մի տարվեք դրանով և առավել ուշադրություն դարձրեք հարցի քաղաքական կողմին: Այժմ պետք է, որ կենտրոնանանք տերության արևմտյան սահմանին, որտեղ, խելացի և հաշվենկատ լինելու դեպքում, տասնապատիկը կհատուցենք հարավում կորցրած հողերի դիմաց... Միհրդատ Արշակունին իմ անձնական թշնամին է, երբեք չեմ ների նրան: Սակայն իմ մահից հետո նա պետք է Մեծ Հայքի բարեկամը դառնա: Ավելի լավ է որոշ ժամանակ կախված ձևանալ պարթևներից, քան մաս-մաս անել տերությունը: Հավատա՛, մեր երկրի թուլությունը թվացյալ է: Հայաստանը վաղուց մեծ պատերազմի մեջ չի եղել: Մեծ Հայքի լեռներն այլևս նեղ են իմ ժողովրդի համար, ինչպես մանկան համար` օրօրոցը: Ուժեղ ու եռանդուն ձեռք է անհրաժեշտ: Եթե տարիքս և հիվանդությունը չխանգարեին, շատ երկրներ կնվաճեի: Հիշի՛ր, ամենակարևորը եղբորդ բարեհաջող վերադարձն է...

Տիգրան թագավորը հաջորդ օրը չմեռավ, ինչպես համառորեն պնդում էր: Ոչինչ չպատահեց նաև մյուս օրը: Բայց երևում է ծերունին իսկապես ինչ-որ բան զգացել էր: Այդ զրույցից երեք օր անց Հայաստանի տիրակալը ծանր հիվանդացավ և անկողին ընկավ:

zondag 30 juni 2013

ՄԱՇՏՈՑՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՇՈՒՐՋ /Մաս 1–ին// Arthur Armin/

ՄԱՇՏՈՑՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՇՈՒՐՋ
/Մաս 1–ին/

Նախ,
1.0.0. Ինչպես ժամանակին ակադեմիկոս Գ. Ջահուկյանն է ընդգծել` բոլոր մասնագետ լեզվաբանները լավ հասկանում են, որ որևէ գրավոր մշակույթ, առնվազն պետք է մի քանի հարյուրամյա զարգացման ընթացք անցնի, որպեսզի ստեղծի Մաշտոցյան գրանշաններով, գրաբարով, առաջին գիրքի` «Աստվածաշնչի» կատարելիությունը։ 5–րդ դարում հայերենի թարգմանված «Աստվածաշունչn» ունի 96 հազարից ավելի բառապաշար, կուռ քերականություն, փայլուն դարձվածքաբանություն և այլն։ Պարզ պատկերացնելու համար տանենք զուգահեռներ: Ողջ հայ գրականության մեջ ամենահարուստ բառապաշարը Պ. Սևակինն է` 17,000 բառ, համաշխարհային գրականության մեջ ռեկորդակիրը Պուշկինն է, նրա բառապաշարը մոտ 30,000 է, իսկ անտիկ հունական հանճարի` Հոմերոսի բառապաշարը` 9,000 է։ Բանավոր խոսքը` մի քանի հարյուր բառից կարող է հասնել մինչև 2–3 հազարի։ Փաստորեն, haje8en «առաջին» գրքի ֆենոմենը` 96,000 բառ, անհնարի՛ն է, և այստեղ հանճարի կամ աստվածայինի խնդիր չկա։ Հիշատակածս օրինակներն ու հեղինակները նույնպես հանճարներ են, որոնք արդեն դարերով դպրական մշակույթով զարգացում ապրած ու պատրաստի բառապաշար ու քերականություն օգտագործելով հանդերձ չեն կարողացել հասնել 96,000 բառապաշարին և այլն։ Այո՛, եղել է հայոց հզոր դպրություն մինչև Մաշտոցյան գրանշանները։ Եվ եղել է ո՛չ թե սեպագրային կամ մեհենագրային դպրություն, այլ առողջ դատողությունն ասում է, որ եղել է հե՛նց գրանշանային այբուբենով դպրություն, որը ոչնչացվել է նոր կրոնի «հաղթանակով»` 301–314թթ։
1.1.0. Մինչև Քրիստոնեության մուտքը, Հայաստանը եղել է իր ժամանակի ամենհզոր պետությունների հնգյակում, և գիր, գրականություն, հաշիվ, հարկահավաքություն, հաշվապահություն, ճարտարապետություն, շինարարություն, կենցաղավարություն և այլն, նման պետության մեջ, իր մայրենի լեզվով չլինել` չէ՛ր կարող։
1.2.0. Հարևան երկրների կողքին, որոնք Մ. Թ. Ա. 5–րդ դարից սկասած ունեին տառանշանային դպրություն /հունարենի, ասորերենի, արամերենի, պարսկերենի և այլն/, Հայոց պետությունը չէր կարող չունենալ իրե՛նը` սեփականը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայերենն ունեցե՛լ է տառանշանային այբուբեն մինչև Մաշտոցյան գրերը։ Սակայն դրա նմուշները չեն հասել մինչև մեր օրերը։ Ինչե՞ս է դա հնարավոր։ Շատ պարզ. այսօր մենք ո՛չ Մատենադարանում, ո՛չ էլ որևէ այլ գրապահոցում չունենք հինգերորդ դարի Մաշտոցյան գրանշաններով պահպանված գիրք` մատեան /պահպանված ամենահինը 7–րդ դարի է/, ուր մնաց թե քրիստոնեական հրից ու ավերումից հետո հեթանոսական ժամանակների մատեան պահպանվեր։
1.2.1 Ըստ միջնադրայան պատմինչների` Կորյունի, Փարպեցու, Խորենացու, Մաշտոցը փնտրում էր հայոց նշանագրերը և գտավ այն, սակայն երկու տարի փորձարկելուց հետո համոզվեցին, որ... այն չէ, լավ չի համապատասխանում մեր լեզվին։ Միթե՞ երկու տարի է պետք նման բան համոզվելու համար, սա արդեն ոչ ուղղակի իմֆորմացիա է այն մասին, որ երկու տարի օգտագործել են «ինչ–ինչ» նշանագրեր, ապա անհայտ պատճառներով, գուցե քաղաքական պատճառներով հրաժարվել են դրանից։
1.2.2 Այբուբենի հետ կապված «հայտնագործության» մասին Մաշտոցի աշակերտների վկայությունները ունեն թաքնագիտական ենթատեքստեր։ Մաշտոցի տեսիլքում հրեղեն աջով գրված տառերը, ենթադրում է երկնքում «Ձեռք» համաստեղությունը /ըստ Ա. Դավթյանի, դա Քիրոն աստվածության համաստեղությունն է, որը հունարեն հե՛նց նշանակում է` «ձեռք»/։
1.2.3 Ամեն դեպքում բացահայտ է, որ Մաշտոցը Այբուբենը նորագրել է կամ վերականգնել է հին կամ հնագույն համակարգի հիմքով։ Ստորև բերեմ Արմեն Դավթյանի նկատառումները` «Հայոց աստղային դիցաբանություն» գրքից, որտեղ նա համադրել է Շիրակացու, Անհաղթի, Խլաթեցու, Շնորհալու վկայությունները մեր այբուբենի մասին /էջ` 236/։

« + Հայոց այբուբենի 36 տառերը արեգակի ընթացքով են չափված (Շնորհալի)։ 
++ Արեգակն անցնում է 36 աստղերի միջով, որովհետև Արեգակն անցնում–պտտվում է Ա–ից մինչև Ք։ Այդ ընթացքում Արեգակը վեց ամսում բարձրանում–հասնում է իր բարձրակետին և իջնում–հասնում է իր ցածրակետին (Խլաթեցի)։
+++ Այբուբենի 36 թվի կառուցվածքն է` 3 x 12 = 36 (Անհաղթ)։
++++ Հայոց այբուբենի տառերը 12 ամիսներից կազմված տարեշրջանն են։ 3 x 12 = 36 –ը աստեղային երկնքի կառուցվածքն է` 12 հյուսիսային, 12 հարավային, 12 կենդանակերպ (Շիրակացի)»։

Ավելացնենք ևս մի քանի փաստ։

1.2.4 Հյուսիսային Միջագետքից գտնված Mul. Apin կոչվող աստեղային քարտեզը, որը թվագրվում է Մ.Թ.Ա. 7–րդ դարով, և Ուրարտական թագավորության ժամանակակիցն է, պարունակում 36 աստեղատների քանակություն, դասավորված երեք շրջանագծերով` յուրաքանչյուրում 12 աստեղատներ։ 3 x 12 = 36։
ՄՈՒԼ. ԱՓԻՆ, տես` 
http://members.westnet.com.au/gary-david-thompson/page11-7.html

1.2.5 Ուրարտական «Մհեր դռան» վրայի երեք գլխավոր աստվածներին զոհաբերվող ցուլերի թվաքանակը ևս 36 է։ Հիմնական, մեծ աստվածությունների թվաքանակը` 8–ն է, իսկ 1–ից մինչև 8 թվերի գումարը` 36 է նմանապես։

1.2.6 Հին Պարսկերեն սեպագրանման, բայց տառագրանշանային այբուբենը ուներ 36 գրանշան, և աշխարհում ընդունված գիտական տեսակետ է, որ պարսկական այս նշանները ուրարտական են ծագումով, թեև այն պարզեցված է մինչև տառային աբուբենի աստիճան։ Տես`
http://www.google.am/imgres?imgurl=http%3A%2F%2Fwww.cais-soas.com%2FCAIS%2FImages2%2FMisc%2Foldpersian.gif&imgrefurl=http%3A%2F%2Fwww.cais-soas.com%2FCAIS%2FLanguages%2Faryan%2Faryan_language.htm&h=360&w=560&sz=8&tbnid=t_ZJ_v2-aQ5ruM%3A&tbnh=82&tbnw=128&prev=%2Fsearch%3Fq%3DPersian%2Bcuniform%2Balphabet%26tbm%3Disch%26tbo%3Du&zoom=1&q=Persian+cuniform+alphabet&usg=__V87ofNtjwJfgVt9xBXKc3XMltd8%3D&docid=JGfUMzmtsIx4dM&sa=X&ei=gmjPUeiuNojGtAbOwoDABQ&ved=0CC0Q9QEwAA&dur=586

Նորից վերադառնանք Մաշտոցյան այբուբենին։

1.2.7 Որևէ լեզվի, նաև հայերենի, ձայնահնչյունային համակարգը` ուրի՛շ բան է, ձայնավիբրացիոն համակարգի տիպականությունը տարբե՛ր բան է, և այդ լեզվի հնչյուններին համապատասխան տառերի տեղադրությունը որպես մաթեմատիկական մատրիցա՝ լրի՛վ տարբեր բան է: Այն որ Ա-ից Ք տառերի աղավաղված տեղադրությունն անմիջական աղերսվում է քրիստոնեության՝ նոր կրոնի հետ, դա որևէ մեկը չի կարող բացառել: Օրինակ, որ 300 թվային արժեքի տակ գտնվող 21–րդ Յ-ը տառը նկատի է առել «Յիսուս» անունը, կամ 9000 թվային արժեքի տակ գտնվող 36–րդ Ք-ը տառը նկատի է առել «Քրիստոս» անունը` բացահա՛յտ է։ Եվ ամենակարևորը` այդ անունները ո՛չ հայկական են, և ո՛չ էլ որևէ իմաստ ունեն հայերենով։ Հիմա, մեր այբուբենը աղավաղվա՞ծ է օտար անվանումներով ու նոր կրոնի թեոլոգիան կրո՞ւմ է, թե՞ – ոչ։ 
Իհարկե` այո՛, կրո՛ւմ է։

1.2.8 36–ը` 6–ի քառակուսին է։ Իսկ 6 x 6 = 36 մատրիցան` կատարյա՛լ է։ Սա հնագույն Շումերական 6–ական համակարգն է, որի ժառանգությունը մենք օգտագործում ենք առ այսօր` 
1 րոպեն = 60 վրկ., 1 ժամը = 60 րոպե, շրջանագիծը = 360 /6 x 60/ աստիճան, 1 օրը = 24 /6 x 4/, 1 տարին = 360 /6 x 6 x 10/ + 5/6 օր, 
մեծ դարաշրջանը` ՇԱՐ–ը = 3600 տարի, փոքր ՇԱՐԸ /հունական` Սարոս/ = 54 տարի, որը արևի պարբերական խավարման փուլն է և այլն։ 

Եվ եթե Մաշտոցը վերցնում է այս հնագույն 6 x 6 = 36 մատրիցան, որը երկնային 36 աստեղատների /12–ը` հյուսիսային սֆերայում, 12–ը` միջնամասում, 12–ը` հարավային սֆերայում/ համակարգն է, որը ժամային համակարգն է, որը հնագույն սրբազան համարվող կատարյալ համակարգն է, որը արևի մոգական քառակուսու համակարգն է, ապա այդ կատարյալ մատրիցայում տառերի դասավորությունը, և հատկապես ձայնավորների դասավորությունը` նույնպե՛ս պիտի լինի համապատասխան, և ունենա մաթեմատիկական ճշգրտություն։ 
Արդյո՞ք մեր այբուբենն ունի այդ համակարգային ճշտությունը։

/Շարունակելի/


Arthur Armin

maandag 24 juni 2013

Դանդուռը (պորտուլակ) մոլախոտ չէ, դեղ է





Դեռեւս Հիպոկրատի ժամանակներից դանդուռն օգտագործել են անքնության դեպքում, թունավոր օձերի կծելուց առաջացած վերքերը բուժելու, եւ առհասարակ` վերքեր բուժելու համար: Այն օգտագործվում է նաեւ մեղվի խայթոցի դեպքում ու դիզենտերիայի բուժման համար: Դանդուռի վերգետնյա հատվածը սպիտակուցներ, շաքար, տարբեր մակրոէլեմենտներ է պարունակում` կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, օրգանական թթուներ, ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ, նորադրենալին եւ բազմաթիվ վիտամիններ: Դանդուռի տերեւները պարունակում են մոտ 300 գ վիտամին C, այլ վիտամիններ` E, PP, կարոտին, դոպամին, օրգանական թթուներ, հանքային աղեր, եւ այլն: Դանդուռի` աղցանների, ապուրների տեսքով հաճախակի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացումը: Թարմ բույսը օժտված է հակաբորբոքային, միզամուղ, լեղամուղ, շաքարի քանակությունը որոշակիորեն նվազեցնող հատկություններով: Դանդուռի թարմ բուսահյութը օգտակար է երիկամների բորբոքային հիվանդությունների, լյարդի եւ միզապարկի լորձաթաղանթի համար:
Այնպես որ, օգտակար են դանդուռի եւ սերմերը, եւ ցողունը, եւ տերեւները, եւ ծաղիկները: Գիտական բժշկության մեջ դանդուռի սերմերն ու բույսը օգտագործվում է որպես գլիստ տեսակի ճիճուների դեմ պայքարող միջոց: Դանդուռը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դանդուռի թարմ հյութն ու ջրաթուրմն ընդունում են աչքի հիվանդության ժամանակ: Այս բույսը շատ հայտնի է դարձել հատկապես Կալիֆոռնիայի 1849թ. ոսկե տենդի ժամանակ, երբ թվով 10.000 ոսկի փնտրողների մոտ ցինգա էր առաջացել: Մահից փրկվել հաջողվեց միայն նրանց, ովքեր իրենց սննդի մեջ սկսեցին դանդուռ օգտագործել: Բացի միզամուղ հատկություններից, դանդուռն ունի հակաբորբոքային նշանակություն: Ժողովրդական բժշկության մեջ դանդուռն օգտագործում են մի շարք հիվանդություններ բուժելու համար: Մանրացնել դանդուռի տերեւները, լավ տրորել, դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա ու ֆիքսել: Կամ` թանզիֆի կտորը թրջել դանդուռի հյութով ու դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա: Դանդուռն օգտակար է նաեւ ստամոքսի բարձր թթվայնության ու գաստրիտի դեպքում. դանդուռի 1 գդալ չոր տերեւների վրա լցնել 1 բաժակ եռջուր ու մարմանդ կրակի վրա եռացնել 15 րոպե, հետո քամել եւ ընդունել 2-3 ճաշի գդալ` օրվա մեջ 3 անգամ, ուտելուց հետո: Այս նույն դեղատոմսով կարելի է նաեւ բուժել թութքը: Քամել դանդուռի 2 ճաշի գդալ հյութը, այն բացել մի քանի ճաշի գդալ գոլ ջրով ու հոգնա անել` օրը 2 անգամ: Կրկնել 2 շաբաթ: Թույլ արտահայտված շաքարային դիաբետի դեպքում 2 ճաշի գդալ մանրացրած դանդուռի վրա լցնել 1,5 բաժակ եռջուր, թրմել եւ խմել: Ի դեպ, դանդուռն օգտագործվում է նաեւ բացիլային դիզենտերիայի դեպքում: Սերմերն օգտագործվում են խրթեշավոր որքինի (փպՔցռփՈՑօռ սՌՔՈռ) դեպքում: 2 ճ/գ սերմերը 2 թեյի բաժակ ջրի հետ էմալապատ տարայի մեջ 2-3 րոպե եռացնել, ապա թողնել սառչի, եւ օրը 3 անգամ ուտելուց հետո 1 ճաշի գդալով խմել: Հիպոկրատի ժամանակներում դանդուռի սերմերը համարվում էին օրգանիզմը մաքրող միջոց: Ավիցենան դանդուռի մասին հիշատակել է 70 անգամ:
Դանդուռի բուն հայրենիքը Հնդկաստանն է համարվում, չնայած այն մեծ տարածում ունի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ճապոնիայում այն օգտագործվում է որպես միզամուղ եւ հակաբորբոքային միջոց: Ինչպես նաեւ՝ օգտագործվում է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, հոնորեայի, սիֆիլիտիկ արտրիտի, ավիտամինոզի, պարալիչի, ինֆեկցիոն ծագում ունեցող հիվանդությունների դեպքում: Թարմ հյութը օգտակար է աչքի հիվանդությունների դեպքում: Որոշ երկրներում այն օգտագործվում է որպես սիրտ-անոթային հիվանդությունները ապաքինող միջոց: Սերմերի ջրաթուրմն օգտակար է ստամոքսի խանգարումների եւ պսորիազի դրսեւորումների դեպքում:
Ստամոքսի խանգարումների դեպքում 1 թեյի բաժակ եռջրի մեջ լցնել 1 թեյի գդալ դանդուռի սերմեր, 2-3 րոպե եռացնել, թողնել սառչի եւ օրը երեք անգամ խմել բաժակի 1/3 չափով: Իսկ պսորիազի եւ արտաքին ուռուցքների դեպքում դանդուռի սերմերը լավ տրորել, խառնել վազելինի հետ եւ քսել մաշկի վրա:
Դանդուռ խորհուրդ չի տրվում հիպերտոնիկներին, նյարդային ջղաձգումներ ունեցողներին:
Ի դեպ, հին եգիպտացիները թարմ դանդուռը մշտապես օգտագործել են սննդի մեջ: Հիերոգլիֆներում նույնիսկ այն հիշատակվում է` Մակխ-մակայ անվամբ: Հնագույն բժշկության մեջ դանդուռն իր ուրույն տեղն է ունեցել` նաեւ գլխացավերի, կոնյուկտիվիդի, արյունաթքության, ճիճուների, ստամոքսային հիվանդությունների բուժման համար: Արաբների մոտ նույնիսկ լեգենդ կա, ըստ որի` Մոհամեդը դանդուռի միջոցով բուժել է ոտքերի հիվանդությունը` քայլելիս ոտքերը հպելով դանդուռի տերեւներին: Արաբ բժիշկ Իբն Էլ-Բենտերը դանդուռով բուժել է լյարդի, երիկամների հիվանդությունները եւ շաքարախտը: Այն օգտագործվել է նաեւ որպես արյունաստեղծ միջոց: Դանդուռի թուրմը (1 ճ/գ չոր բույսի վրա լցնել 200 մլ եռջուր, 1 ժամ թրմել եւ թողնել սառչի) խորհուրդ է տրվում տղամարդկանց` սեռական անկարողությունը բուժելու համար: Թուրմը պետք է խմել օրը 3-4 անգամ` 2 ճ/գ չափով: 
http://www.louysworld.com/archives/24897

AMUSNUS PATASXANE STEPAN ABRAHAMYANIN...



lsi stypan abrahamyanys inches isk um xerina petk te et votanavorner@ es Njdehi gratsnern en te en Njdehi , inchi qo kartsiqov mardiq dra hamar en Njdehin metsarum, ev enthanrapes es hamozvatsem vor hayeri 90% texyakel chi et gratsneri masin, inch verabervuma Njdehi kerparin asem hajorde, du ches haskanum vor es vochxar joxovrdin mi hat hexinakutyun e petk vori hetevits iranq kgnan ev vochmekin xerinel chi te da haruyr tokosanots tisht klini te voch, arants aytel mer tshnaminer@ portsum en mer jshmarit patmutyun@ sti veratsel pastoren herqelov Njdehin du oqnumes mer tshnaminerin, letsun sovats hay patmabanner Hrachik Martirosyani Richard Hovanisyani ev eli et dzevi gyuter mi qani kopeki hamar tsaxum en mer patmutyunn otarnerin hima du inches kartsum et gyoteri aratse tishta??? isk ashxari amboxch patmutyun@ himnvats e sti vra mardiq portsum en irents axpin arjeq tal ev dra hamrel artyunqi en hasel, isk ete menq amen kisaherosi votnatak tanq ev enknenq qo usumnasirutyunneri hetevits enqan sxalner khanenq vor qez voch pakas davachani pitak ketanq, bayts de ho du davachan ches ?? du inchqan yes haskatsa portsum es qo tishte arach tanesa, vornel mer xerin petk chi hamozvatsem jamani entatsqum du da khaskans. ete menq du el mer het ltsvatsenq mi enthanur gaxapari vori himq@ hayreniqin ogneln e iharke ayd tanaparin menq tuyl ktanq akamayits sxalner vornel ev Njdehn e arel, hents menak ayn bane vor Njdeh@ hayastani mi mase maqrela pornik turqerits hents miayn et gortsoxutyun e heriqe vor artaratsni nra tuyl tvats manr muner sxalnern,amen ban inch inqe arela arela hanun Hay azgi prkutyan ev da arel en bolor evropakan arachatar azger@, himqum dnelov irents isk azgi shae..
  • ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Վանո Սիրադեղյան
    (Խոսում են վկաները)

    Հատված Սմբատ Հովսեփյանի «ՀՀՇ-ն ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ
    ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» գրքից

    ...Հայաստանի հանրապետությունում իրադարձությունները զարգանում էին արագ թափով:ԼՏՊ-ի հրաժարականը լայն արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում,այլև նր սահմններից շատ հեռու:
    Իսկ իրականում ի/'նչ էր կատարվում Հայաստանում:Ինչու՞ տարիներ առաջ իշխանության համար կրքոտ և հետևողական պայքարի մարտիկները հանկարծ կամավոր հրժարվեցին իշխանությունից:Որո՞նք էին դրա իսկական պատճառները:Ոմանք գտնում են,թե նախագահի հրաժարականի պատճառը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն էր,թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը Հարաբահգի հարցը փուլային եղանակով լուծելու գործում,իր դեմ հանեց անգամ հհշական շատ գործիչների:Մեր կարծիքով Ղարաբաղի հիմնահարցը ոչ թե պատճառ էր,այլ միջոց իշխանությունից հրաժարվելու համար:ՀՀՇական ավելի քան վեցը տարվա իշխնությունը երկիրը հասցրսց տնտեսական,ֆինանսական,բարոյա-հոգեբանական և հատկապես քաղաքական խոր ճգնաժամի:ՀՀՇական իշխանության հակաժողովրդական քաղաքականությունը,հիմնովին քայքայեց հանրապետության ամբոհջ ժողովրդական տնտեսությունը,աղքատությունն ու թշվառությունը դարձան հանրապետության բնակչության ավելի քան 80%-ի ուղեկիցները:Ակնհայտ էր ժողովրդական լայն զանգվածների զայրույթն ու ցասումը իշխանությունների ու նրա ղեկավարների նկատմամբ:Սովորական երևույթ էր դարձել ահաբեկչությունը:Դատարկ էր պետական բյուջեն:Անհնարին էր դարձել բավարարելու ժողովրդի պահանջմունքները:Ցածր էին աշխատավարձը,կենսաթոշակառուների թոշակները և վերջապես հանրապետությունում քիչ բան էր մնացել թալանելու,կողոպտելու:Այդ ամենը լցրել էր ժողովրդի համբերության բաժակը:Երկրում ստեղծվել էր հեղափոխական օբյեկտիվ իրադրություն:Ժողովուրդը ծայր աստիճան դժգոհ էր իշխանությունից և իր դժգոհությունը հայտնու էր հրապարակայնորեն:Անգամ սպառնալիքներ էին հնչում իշխանության և նրա ղեկի մոտ կանգնած ղոչիների հասցեին:
    ԼԿՏ-ն,որն այնքան էլ տգետ չէր քաղաքականության հարցերու,հասկանում էր,որ հանրապետությունում ստեղծված ծանր կացությունը կարող է հասցնել նրան,որ ժողովրդական զանգվածները ոտքի կանգնեն և ոչ մի ուժ չի կարող զսպել նրան և որ իրենք կնկնեն ծանր վիճակի մեջ ու իրենց կյանքով կհատուցեն կատարած հանցագործությունների համար:ԼՏՊ-ն չէր կարող հաշվի չառնել նաև այն,որ անցած տարիներին 2-3 անգամ մեհափորձ էր կատարվել հարևան հանրապետությունների նախագահների՝ Էդվարդ Շևերդնաձեի և Հեյդար Ալիևի կյանքի դեմ:Չէ՞ որ այդ նույնը կարող էր կատարվել նաև Հայաստանու,իր կյանքի դեմ:Այդ իսկ պատճառով նա վարետորեն օգտագործեց ղարաբաղյան գործոնը:ԼՏՊ-ն առաջարկեց ղարաբաղյան հիմնահարցի լուծման փուլային տարբերակը,ըստ որի առաջին փուլում պետք է Ադրբեջանին վերադարձվեր 1992-1994 թվականներին հայ-ադրբեջանական պատերազմում Ադրբեջանից գրաված շրջանները,երկրորդ փուլում դրվելու էր Շուշիի և Լաչինի հարցը և եզրափակիչ փուլում պետք է քննարկվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:Յստ ԼՏՊ-ի, Լեռնային Ղարաբաղը պետք է լայն ինքնավարությամբ մտներ Ադրբեջանի կազմի մեջ:ԼՏ-ն լավ էր հասկանում,որ իր առաջարկության դեմ կարտահայտվեն ոչ միայն ընդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները,այլև որոշ ՀՀՇականներ:Դրանով իսկ անվստահություն կստեղծվի իր նկատմամբ և սահմանադրության համաձայն ինքն իրավունք կունենա հրաժարական տալու:Այդես էլ ստացվեց:Ազգային ժողովու ստեղծված «Հանրաետություն» խբակցությունը փաստորեն կազմալուծվեց,նրա շատ անդաներ դուրս եկան խմբակցությունից և տան «Երկրապահ» խմբակցության մեջ,քանի որ այդ խմբակցությունն իրեն համարում էր նորընտիր նախագահի հենարանը Ազգային ժողովու:ՀՀՇ-ականները Ազգային ժողովում դարձան փոքրամասնություն,իսկ Երկրապահները կազմեցին մեծամասնություն (72 ձայն):Նախագահը սահմանեց հրաժարականների հաջորդականություն,սկզբում հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը,ապա մյուսները...
    Այսպիսով իր լիազորություններն ավարտեց հհշականների անփառունակ իշխանությունը,որի ղեկի մոտ կանգնած բեզմաթիվ ՀՀՇականներ իրենց հետ տարան հսկայական հարստություն:Եվ քանի որ նրանց կառավարման շարջանում ստեղծվեց անպատժելիության մթնոլորտը,ուստի մինչ օրս էլ նրանք հանգիստ վայելում են իրենց «քրտնաջան աշխատանքի» պտուղները:
    ՀՀՇականների անցած ուղին անսկզբունքայնության,զրպարտչական հայտարարությունների ուղին էր,բարձրագոչ,անապացույց դեմագոգիայի և անսքող ուժային ճնշման ուղին:Դա ապացուցվեց նրանց կատարած ծանրագույն հանցագործություններով հայ ժողովրդի նկատմամբ:Յուրաքանչյուր ոք,ով խոչնդոտում էր նրանց սև գործին,վերացնում էին ճանապարհից,անկախ նրա անձից,դիրքից ու դեմքից:Այս էր պահանջում նրանց անձնական շահը,հարստանալու անզուսպ ձգտումը:Եվ դա անում էին ոչ թե առանձին անհատներ,այլ բարձրաստիճան մի քանի այրեր:Որոշումը կայացնում էին հիմնականում երեքով (կարծում եմ հասկանալի է,թե ովքեր-Ս.Մ),իրագործում էր մեկը:
    Նրանց չարագործությունների ու ահաբեկչության բացահայտման սկիզբը դրեց հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը:Հանրապետության դատախազության հետաքննության նյութերում գրաված է. Ազգային ժողովի պատգամավոր Վանո Սմբատի Սիրադեղյանըհանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ներքին Գործերի նախարար:Անձնական շահագրգռությունից ելնելով,1993 թվականի դեկտեմբերին ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել «Հայկական միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը»:Այնուհետև նշվում է,որ սպանությունն իրագործելու նպատակով Նորայր Թադևոսյանին տրամադրվել է Վանո Սիրադեղյանի կողմից տրված խլացուցիչ ատրճանակ:երեք հազար ԱՄՆ դոլլար, ընթացիկ ծախսերի համար և նա գործուղվել է Մոսկվա՝ Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի մասնակցությամբ Սերժ Ջիլավյանին սանելու նպատակով:Նորայր Թադևոսյանը Արթուր Հովհաննիսյանի,Կարեն Ռաֆայելյանի և մի խումբ այլ մարդկանց հետ համատեղ ,Մոսկվայում ձեռնարկել են սպանությունն իրագործելուն ուղղված միջոցառումները:Սակայն հանցագործություն նախապատրաստական փուլում ՌԴ իրավապահ մարմինների կողմից նրանք ձերբակալվել ու վնասազերծվել են,որի հետևանքով սպանությունը մինչվ վերջ չի հասցվել,Վանո Սիրադեղյանից անկախ պատճառներով:Ազատվելով ձերբակալությունից,նրանք բոլորը վերադարձել են Երևան:Եվ ահա 1994 թվականի հունվարի 22-ին Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆայելյանը Երևանի Երիտասարդական Պալատի մոտակայքից անհետացել են:Հետաքննության նյութերու միաժամանակ նշվու է,որ «Սերժ Ջիլավյանի սպանությունը ձախողելու համար,ինչպես նաև այդ հանցագործությունը թաքցնելու միտումով,Վանո Սիրադեղյանը՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի առևանգումը,ապօրինի ազատազրկումն ու սպանությունը»:
    Ձերբակալվածներին տարել են Նուբարաշենի ամառանոց և այնտեղից 1994 թվականի հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղափոխել Երևան-Նուբարաշեն-Վարդաշեն ճանապարհների խաչմերուկին հարող ամայի տարածք,գնդակահարել ու թաքցրել դիակները:Բացի այդ,Վանո Սիրադեղյանը,չարաշահելով իր պաշտոնական դիրքը,1994 թվականի Մայիս-հուլիս ամիսներին Վահան Հարությունյանին հանձնարարել էնախապատրաստել և իրագործել ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը»:
    Զավեշտականը նաև այն է,որ երբ Կարեն Ռաֆայելյանի հայրը,կինոռեժիսոր Մայիս Ռաֆայելյանը իր մինուճար տղային երկար որոնումներից հետո արժանանում է Վանո Սիրադեղյանի ընդունելությանը և նրանից պահանջում հայտնել որդու տեղը,Վանոն ստում է և ասում. «Հանգիստ եղեք,ձեր որդին գտնվում է Բուլղարիայում»:Հայրը մեկնում է Բուլղարիա,երկար որոնում և չգտնելով որդուն,վերադառնում ձեռնունայն...

    (Շարունակելի)
    ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
  • Svetlana Margarian
    ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Վանո Սիրադեղյան
    (Խոսում են վկաները)

    Հատված Սմբատ Հովսեփյանի «ՀՀՇ-ն ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ
    ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» գրքից . Մաս 2-րդ

    Հետաքրքիր է նաև այն,թե ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը ինչպես էր կազմավորում մարդասպանների,կողոպտիչների բանդաները,ովքեր էին ընդգրկվում դրանցում և ինչ խնդիրներ էր դրել նրանց առջև:Պարզվում է,որ բացի Վահան Հարությունյանի կազմավորած բանդիտական խմբից,Սիրադեղյանը կազմավորում էր նաև պրոֆեսիոնալ մարդասպանների մի խումբ,իր չար նպատակներն իրագործելու համար:Զինված հանցավոր խումբը,1992 թվականի ամռանը կազմավորվել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ,հովանավորությամբ ու աջակցությամբ:Վանոյի միջոցով ՀՀՇ վարչության շենքում բանդային տրամադրվել է առանձնասենյակ,որն օգտագործվել է որպես հանցավոր խմբի հավաքատեղի:Բանդայի կազմակերպման գործը դրվել է Վանոյի հավատարիմ մարդկանցից մեկի՝ Արմեն Տեր-Սահակյանի վրա,որի նկատմամբ նա ուներ արտակարգ վստահություն:Բանդայի կազմավորման շրջանում,1992 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Արմեն Տեր-Սահակյանը հանցավոր խմբի կազմում ընդգրկել է իր ազգականներ Ալիկ և Մարզպետ Գրիգորյաններին,Արշակ Շուխյանին,ինչպես նաև Սուրեն Հարությունյանին,Արթուր Ալոյանին,Իսրայել Սարգսյանին,Կամո Նարիբեկյանին,Հայկազ Աշխատոյանին,նրանց նախապես տեղեկացնելով,որ իրենց խումբը ստեղծվում է ՀՀՇ ղեկավարության և դրան հարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց հատուկ հանձնարարությունները կատարելու և առաջադրանք ստանալու դեպքում ՝ որոշակի անձանց սպանելու նպատակով:
    Կազմակերպելով և իրագործելով բազմաթիվ հանցագործություններ,այդ թվում և ավազակային հարձակումներ,շորթումներ,ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություններ ու սպանության փորձեր,Արմեն Տեր-Սահակյանը միջոցներ է ձեռնարկել հանցագործությունների բացահայտումը կանխելու,դրանց կատարման գործիքներն ու միջոցները թաքցնելու ուղղությամբ և ամեն կերպ իր հովանու տակ առնելով բանդայի անդամներին,հնարավորություն էր ստեղծել ,որ նրանք գործեն առանձին հանդգնությամբ և անպատժելիության համոզումով:
    Հանցագործների այդ խումբը զինելու նպատակով,Վանո Սիրադեղյանը ապօրինաբար ,առանց որևէ ձևակերպման Արմեն Տեր-Սահակյանին տրամադրել է «ԱԿ-74» տեսակի 5-45 տրամաչափի ինքնաձիք (ավտոմատ) հրազեն:Բացի այդ,Տեր-Սահակյանը ,բանդայի անդամներ Կամո Նարիբեկյանը,Ավագ Դավթյանը,Ալիկ Գրիգորյանը և Արթուր Ալոյանը,Վանոյի ցուցումով 1992 թվականի հուլիսի 24-ին ձևականորեն հրամանագրվել են ՆԳ նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում որպես միլիցիոներներ և նրանց իբրև ՆԳ նախարարի թիկնապահների,հատկացվել է «Մակարով» տեսակի 5 ատրճանակ և փամփուշտներ:
    Ահա պատվիրված առաջին սպանության սցենարը:Համբարձում Ղանդիլյանի սպանության մի քանի փորձ են ձեռնարկել բանդայի անդամները:Դրանք մեկ առ մեկ թվարկվում են և վերլուծվում մեղադրական եզրակացության մեջ:Եվ հետաքրքիրն այն է,որ այդ ընթացքում չեն դադարել ավտոմեքենաների հափշտակությունները,հանցավոր կամայականությունները քաղաքացիների նկատմամբ:
    1993 թվականի մայիսի 3-ի վաղ առավոտյան,հանցավոր խմբի անդամներ Արշակ Շուխյանն ու Արթուր Ալոյանը հավաքվել են Սուրեն Հարությունյանի ՝ Որբելու փողոցի վրա գտնվող բնակարանում,այնտեղից վերցրել գնդակներով լիցքավորված երկու ինքնաձիգները և տանտիրոջ վարած ավտոմեքենայով գնացել Ալիկ Գրիգորյանի ետևից,որը նրանց սպասում էր Արմեն Տեր-Սահակյանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող բնակելի շենքի մոտ:Նրան վերցնելով,հանցավոր խմբի անդամները քողարկման նկատառումով հանել և բեռնախցիկում են դրել մեքենայի պետհամարանիշները և առավոտյան ժամը 7-ի սահմաններում գնացել Սայաթ-Նովա փողոց Ղանդիլյանի տան մոտ,որտեղ վերջինիս ծառայողական «ՎԱԶ-2106» ԱԴԶ 15-97 պետհամարանիշի ավտոմեքենայով արդեն սպասելիս է եղել վարորդ Հակոբ ՈՒնիկյանը:
    Կանգնելով նշված ավտոմեքենայից քիչ հեռու և մնալով ավտոմեքենայի մեջ,բանդայի անդամները դարանակալել ու սպասել են:Տնից դուրս է եկել Ղանդիլյանը և նստել ավտոմեքենայի ետևի մլասում:Դարանակալած մեքենան հետևել է նրան:Հարյուր մետր անցնելուց հետո,նրանց համար անսպասելի,Ղանդիլյանի մեքենան կանգնել է և նրա կողքին նստել է հանցավոր խմբին անծանոթ մի տղամարդ,Ղանդիլյանին մտերիմ,պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը:
    Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտ,Սուրեն Հարությունյանը իր վարած մեքենայով ձախով վազանցել է հետապնդվող ավտոմեքենան,որպեսզի Շուխյանի և Գրիգորյանի համար նպաստավոր դիրք ապահիվի Ղանդիյանի մեքենան գնդակոծելու համար:Ճարճատել են դիմահար կրակոցները.Ղանդիլյանն ու Իսահակյանը տեղում մահացել են,նույն օրը մահացել է նաև ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված վարորդ Հակոբ ՈՒնիկյանը:
    Համոզված,որ իրենց նպատակին հասել են,հանցավոր խմբի անդամները գնացել են Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տուն,որտեղ գտնվել է շեֆը և նրան զեկուցել հերթական առաջադրանքը կատարելու մասին:Հետո էլ Արմեն Տեր-Սահակյանն է այդ մասին անձամբ զեկուցել Վանո Սիրադեղյանին:
    Հաջորդ օպերացիան:
    1993 թվականի օգոստոսի կեսերին Արմեն Տեր-Սահակյանը Վանո Սիրադեղյանից հանձնարարություն է ստանում բանդայի միջոցով իրագործել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը:
    Մինչ այդ,ինչպես վկայել է Հովհաննես Սուքիասյանի եղբայրը՝ Հարություն Սուքիասյանը,շրջխորհրդի գործկոմի նախորդ նախագահը,որը ՀՀՇ-ական է եղել,իր լիազորությունները վայր է դրել պատգամավորների 2/3-ի պահանջով,ինչին ակտիվորեն մասնակցել է Հովհաննես Սուքիասյանը:Վերջինս չգիտեր և չէր էլ կասկածում,որ հանրապետության երու բարձրաստիճան ղեկավարները արնախում մարդիկ են և կանգ չեն առնի իրեն գնդակահարելու ճանապարհին:Հովհաննես Ղուկասյանն ընտրվել է գործկոմի նախագահ ՀՀՇ-ական նախագահի փոխարեն,իսկ նա ՀՀԴ անդամ էր:Յնտրվելուց հետո նա գործից ազատել է նաև իր երկու տեղակալներին,ովքեր նույնպես ՀՀՇ-ականներ էին:
    Նախագահ ընտրվելուց հետո,նրան իր մոտ է կանչել ԼՏՊ-ն ու դժգոհություն հայտնել Աշտարակում ՀՀՇ կազմակերպությունը «ջախջախելու» կապակցությամբ:Հանդիպմանը ներկա է եղել Բաբկեն Արարքցյանը:Ժողովուրդը սիրել ու հարգել է նորընտիր գործկոմի նախագահին,բայց հանրապետության ղեկավարները նրան լավ չեն ընդունել:Հետագայում,ինչպես վկայում է սպանված Սուքիասյանի եղբայրը,Վանո Սիրադեղյանը գործկոմի նախագահի մոտ է ուղարկել զինվորական համազգեստով 5-6 անձնաց,ովքեր Վանոյի անունից պահանջել են հրաժարական տալ:Արդյունքի չհասնելով,այս անգամ Վանոն 2 այլ մարդկանց քաղաքացիական հագուստով,նորից է ուղարկել նրա մոտ նույն պահաջով,սակայն ապարդյուն:
    Հանցավոր խմբի նույն անդամները,Երևանի երկաթուղու պետ Ղանդիլյանի սպանության ճիշտ նույն օրինակով,սեպտեմբերի 18-ին,Աշտարակից-Ագարակ տանող ճանապարահատվածին,իր ծառայողական «ԳԱԶ-24» ավտոմեքենայում, դիմահար կրակով սպանել են Հովհաննես Սուքիասյանին և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանին:
    Այս սպանությունն իրագործելու նպատակով,հանցավոր խմբի անդամները ավազակային հարձակմամբ ,Քանաքեռ ՀԷԿ-ի շրջակայքում հափշտակել են քաղաքացի Ռամիկ Ավետիսյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:Սպանությունն իրագործելուց հետո,հետքերը կորցնելու նպատակով,այն տարել են Հրազդանի կիրճ և հրկիզել:
    Հաջորդ օրը Արմեն Տեր-Սահակյանը անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին,առաջադրանքը կատարելու մասին,իսկ երեկոյան բանդայի բոլոր անդամները մեկնել են Հանքավան և շուրջ 10 օր թաքնվել «Արագած» նախկին պիոներական ճամբարում:Վերադարձել են,երբ բացահայտման վտանգն անցել է:Այդ ողբերգական դեպքից հետո,Վանո Սիրադեղյանը բանդայի բոլոր անդամներին ընդգրկել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի վարչության համակարգու,Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամբ ստեղծելով «Հետախուզական խումբ» ապօրինի մի նոր կառույց,որն անիջականորեն ենթարկվել է իրեն:
    Պատվիրված հաջորդ սպանությունը բաեբախտաբար ավարտվել է անհաջողությամբ:Քննությամբ պարզվել է,որ ՀՀ դատախազության քննչական վարչության ետ Վլադիիր Գրիգորյանին սպանելու ատվերը նույնես ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն է տվել:Սպանության նախաատրաստուը տեղի է ունեցել նույն սցենարով:Սկզբում որոշվել է սպանությունն իրագործել Վանո Սիրադեղյանի տված խլացուցիչ ատրճանակով,բայց ի վերջո,դարձյալ Վանոյի խորհրդով որոշվել է օգտագործել ինքնաձիգ հրազեն,քանի որ «այդ միջոցը փորձված է և լավ քննություն է բռնել»:Սպանությունն իրականացնելու երկու փորձ անհաջող է անցել,բայց առանց աղուկի,ինչև որ հունիսի 2-ի առավոտյան ձեռնարկվել է երրորդը:
    Պատմում է Վլադիմիր Գրիգորյանը. «1994 թվականի հունիսի 2-ի առավոտյան ելնելով բակ,որ աշխատանքի մեկնեի,նկատեցի մայթեզրին կանգանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա,որը հանկարծ կտրուկ ետընթաց կատարեց,'ակելով իմ ավտոեքենայի ճանաարհը:Տեսա նաև,որ վարորդի մոտ նստած տղաարդը բաց պատուհանից ինձ վրա է ուղղել ավտոմատ հրազենի փողը:Վարկյենապես կողմնորոշվեցի:Ակնթարթորեն բացեցի մեքենայի դուռը և ինձ գցեցի գետնին,մեքենային զուգահեռ պառկեցի ասֆալտի վրա:Միաժաանակ լսեցի ավտոմատային ուժգին կրակահերթ,որն ինձ բավականին երկար թվաց և չկարողացա հասկանալ,թե քանի հրազենից է այն արձակվել:Զգացի,որ ձախ ուսիս շրջանում վնասվածք եմ ստացել...»:Մարդասպանների խմբի ավտոեքենան դեպքից անմիջապես հետո շարժվել է դեպի Բաղրայան պողոտա,որտեղ պայմանավորվածության համաձայն,Արմեն Տեր-Սահակյանը պետք է քաղաքում հայտնի Ռազմիկ Արեյանից 50 հազար ԱՄՆ դոլլար կաշառք ստանար,Վանոյի միջոցով նրա որդու հարցը կարգավորելու համար:Երբ ստացած կաշառքից 25 հազար դոլլարը գրանում Տեր-Մինասյանը մտնում է Վանոյի առանձնասենյակ,այն նրան հանձնելու,հենց այդտեղ,Վանոյից էլ տեղեկանում է,որ Վլադիմիր Գրիգորյանը և նրա վարորդը ողջ են նացել:Այս դեպքում էլ հանցագործները շտապել են Հրազդանի կիրճ և այրել ավտոմեքենան:
    Հունիսի 3-ին,Վանո Սիրադեղյանն իր ոտ է կանչել ներքին գործերի վարչության ետ Վահան Հարությունյանին և հայտնել,որ «Արեն Տեր-Սահակյանի լակոտները ուզեցել են խփել Գրիգորյան Վալոդյային ու վառվել են»,հանձնարարել է հրամանագրված Տեր-Սահակյանին և նրա խբի բոլոր անդաներին,կեղծիքների կատարմամբ որքան հնարավոր է ետին ամսաթվով ազատել ՆԳՆ հաակարգից:Հրաանն ի կատար է ածվել և 1994 թվականի արիլի 16-ի ասաթվով ազատվել են,հաստիքների կրճատան պատճառաբանությամբ:Նույն օրը Վանո Սիրադեղյանը մեկ այլ կարգադրություն է արել՝ դատախազության քննիչների գալու դեքում նրանց վարչության շենք չթողնել,անձնական գործեր,'աստաթղթեր և տվյալներ չտրամադրել,մինչվ որ կձեռնարկի համապատասխան միջոցներ:
    Եվ իրոք,հունիսի 3-ից մինչև 11-ը,քննիչներին մտացածին պատճառաբանություններով արգելվել է մուտք գործել ՆԳ վարչության շենք:
    Մինչև 1998 թվականը հունվար,այս նույն բանդան կատարել է ուրիշ բազմաթիվ սպանություններ և հետագայում,ձերբակալվելուց հետո Արմեն Տեր-Սահակյանը հաստատել է,որ սպանելու հանձնարարությունները Վանո Սիրադեղյանն է տվել,ասելով,որ «դա պետության և ազգի շահերի համար է արվում»:Սպանությունների համար խմբի անդամները չեն վարձատրվել,Վանոն միայն ասել է.«ձեր համար գուլյատ ըլեք»:Երբ Ղանդիլյանի սպանության համար Արմեն Տեր-Սահակյանը հայտնել է Վանոյին,նա միայն ասել է.«նորմալ է» և ուրիշ ոչինչ:
    Եվ այսպես,Վանոն պաշտոնական աթոռին նստած,իրեն ձևացնու էր ժամանակի հերոս,անպատժելի բռնակալ և կողոտիչ :Հանրաետությունու գործող եռյակը (ԼՏ-ն,Վազգենն ու Վանոն) շարքից հանում և ոչնչացնում էր այն մարդկանց,ովքեր փորձում էին բացահայտել իրենց հանցագործությունները,նրանց,ովքեր ազնիվ էին ու պաշտպանում էին պատության ու ժողովրդի շահերը:Եվ զարանալին այն էր,որ հայ ժողովուրդը,Հայաստանի Հանրաետությունում գործող քաղաքական կուսակցությունները համոզված լինելով նրանց կատարած հանցագործությունների մեջ,քար անտարբերություն էին ցուցաբերում:Միայն առանձին անհատներ,վախվորած հանդես էին գալիս մամուլում և հանրահավաքներում,պահանջում հանցագործներին պատժել ամենայն խստությամբ:Բայց նրանց ելույթները արձագանք չէին գտնում,որովհետև իշխանությունը գտնվում էր հանցագործների,Հայաստան աշխարհը կործանողների ու մարդասպանների ձեռքում:
    Իհարկե,ՀՀՇ-ական «ազգային ջոջերի» հանցագործությունները չեն սահմանափակվում միայն մարդասպանությամբ ու ահաբեկչությամբ:Նրանց կատարած սև գործերը տարածվում են նաև տնտեսական և ֆինանսական ոլորտների վրա:Մինչև 1999 թվականը,Հայաստանի Հանրապետությունը արտասահմանից տարբեր ժամկետներով ու տոկոսադրույքներով ստեցել է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար,որից յուրածվել է ավելի քան 800 միլիոնը...

    Հ.Գ.- (Ս.Մ.)Սա մի փոքր մասն է կատարված ու շարունակվող այն բոլոր հանցագործությունների,որի հիմքը դրեց ՀՀՇ-ն և մինչ օրս անպատիժ շարունակում են նրանց նախկին հովանավորյալներն ու «ախպեր տղերքը»:Իսկ հիշողությունը «կորցարած» ոմանք,դեռ այսօր էլ հանդիսանում են Լևոնի վկաներ և հրապարակում բռունցք են բարձրացնում ի շահ Վանո Սիրադեղյանի վերադարձի,որպես մազորխիստներ՝ ցանկանալով ապահովել իրենց գլխին նախկին արյունոտ մահակի ներկայությունը և հանրապետությանն ու ժողովրդին պարտադրել հանցագործների հավերժական շրջապտույտ-պաշտոնավարումը...

    ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

donderdag 20 juni 2013

Քաղաքակրթական մշակույթ. գենոտիպ Arthur Armin

Նախ, ի՞նչ է մշակույթ, և ի՞նչ է քաղաքակրթական մշակույթ։ 
Քոչվորական կենսաձևով ապրող ցեղերը կամ ժողովուրդներն ունեն մշակույթ (երգ, պար և այլն), բայց չունեն քաղաքակրթական մակարդակի մշակույթ (դպրություն, փիլիսոփայություն, ճարտարապետություն, քաղաքաշինություն և այլն)։ Քաղաքակրթական մշակույթ ստեղծում են նստակյաց ազգերը, ժողովուրդները` դարերի ընթացքում։ Եվ մշակույթը կարող է լինել միայն` ազգային–համամարդկային և երբեք` կոսմոպոլիտ–համամարդկային։  

Այո՛, ցածր քաղաքակրթության մակարդակի վրա գտնվող ժողովուրդը կարող է հաղթել նույնիսկ ամենաբարձր քաղաքակրթական մակարդակ ունեցող կայսրապետություններին` պատերազմելու կենսաձև որդեգրելով և անհամեմատ մեծ քանակի շնորհիվ։ Համաշխարհային պատմագիտությունը և մարդկային քաղաքակրթությունների փիլիսոփայական քննությունները վաղուց փաստել են, որ`

1. Երբ ցածր քաղաքակրթական մշակույթ ունեցող ժողովուրդը հաղթում ու գրավում է իրենից անհամեմատ ավելի բարձր քաղաքակրթություն ունեցող ժողովրդին, ապա ժամանակի` դարերի ընթացքում հաղթողը` «ցածրը», ինքն է ձուլվում այդ բարձր քաղաքակրթության մեջ։ 
Իրականում կատարվում է հետևյալը` «ցածրը» բարձրացնում է իր` թե՛ ընդհանրական գենոտիպը, թե՛ իր քաղաքակրթական և մշակութային մակարդակը։ Իսկ «բարձրը»` երկար ժամանակ զարգացման տեղատվություն ապրելով, իջնում է իր «մակարդակով»։ Արդյունքում ունենում ենք «միջակը»։

2.– Երբ բարձր քաղաքակրթություն ունեցող ժողովուրդն է գրավում ցածր քաղաքակրթական մակարդակ ունեցող ժողովրդին, ապա դրանից օգտվում է այդ գրավված ժողովուրդը` քաղաքակրթական և մշակութային առումով, նա թռիչքաձև զարգացում է սկսում ապրել։ Թեև այդ «ցածրը» կարող է կորցնել իր տեսակից բխող իր թեկուզ ցածր, բայց ի՛ր մշակութային ինքնատիպությունը։ 

3.– Եթե բարձր քաղաքակրթական և մշակութային մակարդակ ունեցող պետություն–ժողովուրդը գրավում է իրեն հավասարազոր մեկ ուրիշ ժողովրդի, ապա կատարվում է քաղաքակրթական և մշակութային փոխանցումներով հարստացումներ, ինչպես նաև տեղատվություն (բյուզանդական և հռոմեական քաղաքակրթությունների երկարատև առճակատումից օգտվեցին քոչվորահոտային վարքագծով առավելապես օժտված ցեղերը, որոնք ի վերջո կործանեցին այդ քաղաքակրթական կայսրությունները)։ 

Բնության մեջ կա ընդհանրական դաշտի որակական բարձրացման համար «բարձրի» որոշակի մասի զոհաբերում–դոնորություն «ցածրին»։ 
Եվ այսպիսով, վերևի երեք տարբերակներում էլ պարզ տեսանելի է, որ էքսպանսիայի դեպքում, երեք տարբերակներում էլ, «բարձր» տեսակը տուժում է` կորցնում է իր որակը։ Հաղթում է «նորին մեծություն միջակը»։

Հ.Գ.
Լեզուն և դպրությունը քաղաքակրթական մշակույթ է։ Լեզվի մակարդակը` բառապաշար, դարձվածքաբանություն, շարահյուսություն, քերականություն, դպրություն և այլն, պարզ ցուցում է, թե տվյալ ազգը իր պատմության ընթացքում եղե՞լ է գերհզոր, թե՞ ոչ։ Որևէ ազգի հզորությունը չի չափվում նրա քանակով, նրա աշխարհածավալումների հաջողություններով։ Որևէ ազգի կենսունակությունը և զորությունը որոշվում է նրա անհատների գենային տաղանդով, աշխարհին տված նրա քաղաքակրթական մակարդակի կենսունակությամբ։
 Arthur Armin