zaterdag 13 februari 2016

Տյառնընդառաջի իսկական Հեթանոսական խորհուրդը

Հին ժամանակներում մեր նախնիները պաշտել են կրակը և երկրպագել կրակի աստծուն` Միհր-Միթրային: Վերջինիս պաշտամունքն աղերսվել է արևի ու կրակի վաղնջական պաշտամունքների հետ: Արամազդի որդի Տրդատը հենց այդ պաշտամունքների մարմնավորումն էր, և նրա կառուցած Գառնու հեթանոսական տաճարը համարվում է միհրական մեհյան: Կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ է առնչվում Միհր-Միթրայի տոնը, որը նշվել է փետրվարի 14-ին, այդ պատճառով էլ այս ամիսը մեհեկան է կոչվել: Տոնական հանդիսության ժամանակ վառվող կրակը գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարում` խորհրդանշելով բարեխառն եղանակ, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն: Այս նույն խորհուրդն ունեին նաև տոնական արարողությունները: Մի կողմ թողնելով մեր հեթանոս նախնյաց` կրակին ու արևին նվիրված տոնակատարությունները, ասենք այն որ այս տոնը ունի հազարամյակների պատմություն որը գնալով ներկայացվում է մեր օրերում որպես տոնվող քրիստոնեական տոն: Ինձ համար զարմանալի չէ այն քանի որ հայաստանի առաքելական եկեղեցու տերտերները դրամ վաստակելու համար ամեն մեր ազգային արժեք ոչնչացնելով դարցնում են քրիստոնեական: Ամոթնել լավ բան է:

Geen opmerkingen:

Een reactie posten