maandag 22 februari 2016

համով եւ դուրին գաթա

foto van Իզաբելլա Գրիգորի Սարգսյան.
Իզաբելլա Գրիգորի Սարգսյան aan ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ
-ԳԱԹԱ ---Արաժանով (սերուցք) կամ թթվասերով ---Այս գաթան պատրաստվում է կամ արաժանով( սլիվկի) կամ թթվասերով---- Մեզ պետք է: 250գր== 1տւփ կարագ կամ մարգարին, 1 տուփ...==200 թթվասեր կամ արաժան, 1 թեյի գդալ սոդա, 2 տուփ վանիլին, և ալյուր այնքան, ինչքան վերցնի , որ դառնա ձեռքերին չկպչող խմոր--- Հունցում ենք խմոր թողնում հանգստանա կես ժամ- Որից հետո բաժանում ենք3 մասի : Ամեն գունդը շատ բարակ բացում ենք ալյուր ցանած սեղանի վրա վրան տեղաբաշխում խորիզը և ծայրից- ծայր փաթաթում մինչև վերջ: Հետո արդեն շեղակի կտրատում ենք գաթայի դանակով ,վրան ձու քսում ու դնում թխվելու 170-180%-ի տակ մինչև ոսկեգույն դառնալը-- ԽՈՐԻԶԸ:- Հալած յուղ 250գր (եթե չկա կարող եք կարագ հալեցնել)---1բաժակ շաքարավազ,1,5բաժակ ալյուր, 2 տուփ վանիլին---- լավ խառնել մինչև միատարր զանգված դառնա--ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!!!

zaterdag 13 februari 2016

Տյառնընդառաջի իսկական Հեթանոսական խորհուրդը

Հին ժամանակներում մեր նախնիները պաշտել են կրակը և երկրպագել կրակի աստծուն` Միհր-Միթրային: Վերջինիս պաշտամունքն աղերսվել է արևի ու կրակի վաղնջական պաշտամունքների հետ: Արամազդի որդի Տրդատը հենց այդ պաշտամունքների մարմնավորումն էր, և նրա կառուցած Գառնու հեթանոսական տաճարը համարվում է միհրական մեհյան: Կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ է առնչվում Միհր-Միթրայի տոնը, որը նշվել է փետրվարի 14-ին, այդ պատճառով էլ այս ամիսը մեհեկան է կոչվել: Տոնական հանդիսության ժամանակ վառվող կրակը գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարում` խորհրդանշելով բարեխառն եղանակ, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն: Այս նույն խորհուրդն ունեին նաև տոնական արարողությունները: Մի կողմ թողնելով մեր հեթանոս նախնյաց` կրակին ու արևին նվիրված տոնակատարությունները, ասենք այն որ այս տոնը ունի հազարամյակների պատմություն որը գնալով ներկայացվում է մեր օրերում որպես տոնվող քրիստոնեական տոն: Ինձ համար զարմանալի չէ այն քանի որ հայաստանի առաքելական եկեղեցու տերտերները դրամ վաստակելու համար ամեն մեր ազգային արժեք ոչնչացնելով դարցնում են քրիստոնեական: Ամոթնել լավ բան է: