vrijdag 6 november 2015

Սևանում առեղծվածային բնակավայր են հայտնաբերել.

Սևանում առեղծվածային բնակավայր են հայտնաբերել. ջրասուզորդ լրագրողի հետազոտությունները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սևանում առեղծվածային բնակավայր  են հայտնաբերել. ջրասուզորդ լրագրողի հետազոտությունները (Տեսանյութ, ֆոտոշարք)
Արդեն երկու ամիս է՝ ջրասուզորդների հետազոտական խումբը, որի կազմում են Արտակ Էլմասակյանը, Ռաֆայել Մկրտչյանը, հանրային հեռուստառադիոընկերության լրագրող Աննա Մարտիկյանն ու կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը ակնադիտական հետազոտություններ են անցկացնում Սևանա լճի հատակում:
Aravot.am-ի հետ զրույցում Աննա Մարտիկյանն ասաց, որ Սևանը «էքստրեմալ դայվինգի»՝ ստորջրյա զբոսաշրջության առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այն աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ  բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակայից հետո: Սևանն աչքի է ընկնում թթվածնի սակավությամբ:
Ըստ մեր զրուցակցի, այն գրավում է աշխարհի տարբեր երկրների էքստրեմալ դայվինգի սիրահարներին, սակայն նրանցից շատերը մեծ դժվարությամբ են դիմանում թթվածնի սակավությանը, նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել: Վերջին տարիներին ուկրաինացի մի պրոֆեսիոնալ «դայվեր»՝ ջրասուզորդ է մահացել:
Աննա Մարտիկյանը մեր զրույցում պատմեց, որ ջրասուզորդ Ռաֆայել Մկրտչյանի գլխավորությամբ իրենց կատարած ակնադիտական հետազոտությունների ընթացքում նախ փորձել են գտնել Սևանում երբևէ խորտակված ամենախոշոր նավը, սակայն Սևանի տակ պարբերաբար ի հայտ եկող ջրի ուժեղ հոսքերը թույլ չեն տվել հասնել նավին ու տարել են անհայտ ուղղությամբ:
J1 J2 J3 J4 J6 Q1 Q2 Q3 Q4 Q6 Q8 Q9 Q11
«Դուրս եկանք մի հետաքրքիր վայր, որը հնագույն բնակատեղի էր հիշեցնում. քարից կերտված տարաներ կային, որոնցում հնարավոր է հատիկավոր բույսեր են մանրել, ալյուր են աղացել կամ ձեթ են քամել  հնագույն շրջանում: Հանդիպեցինք սարկոֆագ հիշեցնող քարից կերտվածքի: Շատ էին ժայռափոր քանդակներ հիշեցնող կերտվածքները, սալե պատեր հիշեցնող քարեր կային, որոնք ամենայն հավանականությամբ՝ եղել են պատեր, ժամանակին շրջվել են: Տեսանք նաև երկարությամբ ձգվող սալահատակներ ու կանոնավոր կտրվածքով սեպաձև ժայռափորվածքներ:
Չգիտենք այս ամենը մարդու ձեռքի գո՞րծ է, թե՞ մարդն ու բնությունը միասին են կերտել, այս ամեն ինչը ուսումնասիրման փուլում է և դեռ նեղ մասնագիտական հետազոտության կարիք ունեն: Հնագույն բնակավայր հիշեցնող տարածքը գտնվում է  Արդանիշի հրվանդանի մոտ, Շորժայի հատվածում՝ 4-10 մետր խորության վրա: Ի դեպ, նշենք, որ Սևանի հատակին կողմնացույցը ճիշտ չի աշխատում միգուցե մագնիսական անոմալիաների պատճառով: Մեր հիմնական ուղեցույցը ջրասուզակների փորձառությունն էր:
Գնացինք նաև ավանդազրույցների հետևից, համաձայն որոնց Սևանա լճի մեկ այլ ափին՝ Բերդկունքի հատվածում, մոտ 3000-4000 տարի առաջ կառուցված ամրոցի ներքևում եղել է դեպի լճի հատակը տանող քարանձավ: Այդ քարանձավի մուտքը 2011 թվականին բացահայտել էր ջրասուզակ Ռաֆայել Մկրտչյանը: Այս անգամ որոշեցինք հետազոտել, թե դեպի ո՞ ւր է տանում ստորջրյա քարանձավը: Հսկայական ժայռաբեկորները փակել էին մուտքը, մեզ հետ վերցրած սառցահատի օգնությամբ փորձեցինք բացել այն ու հետազոտել, բայց անհնար էր, ավելի հզոր տեխնիկա էր անհրաժեշտ: Քարանձավ չկարողացանք թափանցել, սակայն այդ հատվածից դեպի լճի հատակը ուղղահայաց իջնող երկրաբանական շերտերի մեջ հայտնաբերեցինք նախապատմական կենդանու գլխի ոսկոր: Հետազոտության համար մի փոքր հատված ենք դուրս բերել, հնարավոր չէր  գլուխն ամբողջությամբ անվնաս ազատել դարերի հնությամբ շերտերից ու դուրս բերել:
Հայաստանում առաջին անգամ կատարեցինք նաև ստորջրյա բուսաբանական հետազոտություն. հավաքեցինք 10 տեսակի բարձրակարգ բույսեր ու ջրիմուռներ: Մեր հայտնաբերած բուսատեսակներից առաջինը, որը տեղ գտավ  ՀՀ  ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի պահոցներում ու դարձավ թվով 189197-րդը, փաստորեն առաջինն էր, որը հանվել էր հենց լճի հատակից՝ 7 մետր խորությունից: Մենք փորձում ենք ուսումնասիրել մեր երկիրը և՛ երկրաբանական, և՛ հնագիտական, պատմական, կենսաբանական, բուսաբանական ու այլ ուղղություններով»:
Մեր զրուցակիցը նշում է,  որ  ամենամեծ հիմնախնդիրը լճի աղտոտվածության հետ մեկտեղ ձկնապաշարի կրիտիկական սակավությունն է: «Տասնյակ ժամեր լողալով տարբեր խորություններ Սևանա լճի տարբեր հատվածներում՝  երբևէ չեմ հանդիպել մեծ ձկների, հազվադեպ ինձ հանդիպող ձկներից ամենամեծը հազիվ կհասներ 10 սմ.-ի: Սևանի էկոհամակարգի խաթարման հետևանքով լճի հատակին ահավոր շատացել էին ֆիտոպլանկտոնները և զոոպլանկտոնները, որոնք պետք է կեր դառնային ձկներին: Փաստորեն ձկներ չլինելու պատճառով այդ  մանր գոյացություններն էին պաշարել լճի հատակը՝ որոշ հատվածներում անհնարին դարձնելով տեսանելիությունը: Որոշ հատվածներում տեսանելիությունն անհնար էր դարձել նաև մեկ այլ պատճառով. լճի հատակին շատ էին նաև նեխած խեցգետինների ու ձկների մնացորդներով լքված ցանցերը: Մի որոշ ժամանակ ընդհատելով մեր հետազոտությունները՝ ամբողջ խմբով լճի հատակը մաքրեցինք  մոտ 4 կիլոմետր ցանցերից: Սևանի հատակին քիչ չէր նաև թափված կենցաղային աղբը, ընդհուպ անվադող կար», -մտահոգված պատմում է Աննա Մարտիկյանը:
Նա ասաց, որ  իրենց ուժերով ու ֆինանսական միջոցներով նախաձեռնած այս հետազոտությունները կշարունակեն նաև մյուս տարի:

zondag 1 november 2015

Սիրելի մարդու խոսքն աշխարհի բոլոր բժիշկներից լավ է բուժում: Բայցև սպանում է ավելի արագ, քան ցանկացած մարդասպան:
2. Ինչո՞ւ են ինձ պետք ուրիշները: Ես չեմ ուզում լինել գնացքի  վագոնի նման, որ այնտեղ անվերջ  մտնեն ու մտնեն… ես ուզում եմ ունենալ մի ուղևոր, որի հետ կհասնեմ մինչև վերջին կանգառ:
3. Մարդուն 2 տարի է պետք խոսել սովորելու համար, սակայն նույն այդ մարդուն մի ամբողջ կյանք է պետք լեզուն ատամների արանքում պահելու համար:
4. Ես չեմ նեղանում մարդկանցից, ես պարզապես փոխում եմ նրանց մասին կարծիքս:
11695034_930715796987390_777094123505480899_n-600x600
5. Կարելի է դուրս բերել մարդուն կեղտից, բայց կեղտը նրա միջից՝ երբեք:
6. Դժգույն մարդկանցից տարբերվելու-առանձնանալու համար պարտադիր չէ մազերը կարմիր ներկել, կամ քթի վրա օղակ ունենալ: Պարզապես պետք է կեղտ չլինել:
7. Ես այդքան ժամանակ չունեմ, որ ատեմ նրանց, ովքեր ինձ ատում են, քանի որ ես շատ զբաղված եմ այն մարդկանցով, ովքեր սիրում են ինձ:
8. Հայրս ինձ միշտ սովորեցրել է, որ կյանքում ամենակարևորը պարտքի զգացումն ու պատիվն է: Մարդը, ով չի կարողանում պահել խոսքը, երբեք հարգանքի չի արժանանում:
9. Ես շփվում եմ միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր հոգով ինձ հարազատ են: Գումարը,  արտաքին բնույթն ինձ համար էական չեն:
10389285_899208706812326_7562805214742585441_n-600x600
10. Կյանքը հսկայական սուպերմարկետ է: Վերցրու այն, ինչ ուզում ես, բայց մի մոռացիր, որ վերջում ստիպված ես լինելու վճարել:
11. Ես կնոջս ամուսնության առաջարկություն արեցի մեր ծանոթության  3-րդ օրը, և ողջ կյանքումս փոշմանեցի, որ կորցրել եմ 2 օր:
12. Մարդու արարքը միշտ կարևոր է խոսքից: Մեկը կարող է 2 ժամ գոռգոռալ և օգնել, իսկ  մյուսը՝ լռել 2 տարի և դավաճանել:
Աղբյուրը <a href="http://168.am/2015/11/02/555994.html">© 168.am</a></br>

zondag 19 juli 2015

Սոդան՝ միջոց ծխելու դեմ պայքարում

Սոդան՝ միջոց ծխելու դեմ պայքարում

ТАБАК-ОК
Ծխելը շատ վատ և վտանգավոր սովորություն է, որը լրջորեն վտանգում է մարդու առողջությունը։
Ծխախոտի ծուխը պարունակում է բազմաթիվ կանցերոգեններ, որը ոչ միայն վնասակար է ծխողին, այլ նաև վնասում է այդ ծուխը շնչողներին՝ պասիվ ծխողներին, որոնք կարող են լինել երեխաները։
Լավագույն բանը, որ կարող է անել ծխողը, ծխելը դադարեցնելն է՝ այդպիսով այլևս չվտանգելով իր և շրջապատի առողջությունը։
Այս ժողովրդական միջոցը կարող է օգնել ծխողներին՝ հրաժարվել ծխախոտից։
1 բաժակ ջրի մեջ լցրեք 1 թեյի գդալ սոդա և լավ խառնեք՝ մինչև սոդան ամբողջությամբ լուծվի ջրի մեջ։
Ամեն անգամ, երբ ծխելու ցանկություն կառաջանա, ողողեք բերանը սոդայաջրով։
Պատրաստի սոդայաջուրը կարող եք ձեզ հետ տանել՝ լցնելով փոքր տարայի մեջ, և օգտագործել ամեն պահի, երբ կառաջանա ծխելու ցանկությունը։
Այս տարբերակով շատ արագ կազատվեք ծխելու ցանկությունից։

ԱՐՅՈՒՆՈՏ ՎԱՐԴԱՎԱՌ

ԱՐՅՈՒՆՈՏ ՎԱՐԴԱՎԱՌ

Երբ այգը ծիրանին հագավ,
ՈՒ ելավ Արևին ընդառաջ, ...

Քրմերը հերթով շարվեցին
Աղոթքի՝ բագինի առաջ:

Աղոթքը չավարտվեց տաճարում,
Արյունը հեղվեց կրակին...
Մատաղվեց հանուն նոր աստծո,
Կիսաստված համարվող ազգ մի հին...

..ԵՎ դրսում ավեր էր ու ավար,
Եվ դրսում մորթված մանուկներ,
Արյունով շաղախված Վարդավառ,
Եվ բազում խաչված Հիսուսներ...

Արյունով հաստատված նոր հավատք,
Եվ խաբկանք՝ սուր չվերցնելու,
Մեռլահաց սեղանի պատարագ....
Աստվածներ...որ չեն խաչվելու...

Աստվածներ՝ հզոր ու հպարտ ,,
Աստվածներ՝ Մասիսին բազմած...
Մինչև ե՞րբ,ազգ իմ կուրացած,
Մինչև ե՞րբ խաբված պիտ մնաս...

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
30.07.2014
Բելգիա

dinsdag 14 juli 2015

Վարդեվառի իմաստը հնագույն անցյալում

Այդ օրը որևե ջրային ավազանի, աղբյուրի կամ գետի մոտ հավաքվում էին երիտասարդ աղջիկներն ու տղաները: Այդ օրը տղաներին թույլատրվում էր աղջիկներին ընդամենը մեկ վարդ նվիրել ինչը նշանակում էր, որ այդ տղան ցանկանում է, որ աղջիկն իր համար միակը լինի: Եթե աղջիկն ընդունում է վարդն, ապա դա նշանակում էր որ նա համաձայն է այդ տղայի համար միակը լինել: Այդ դեպքում իրար վրա վարդայուղով օծված ջուր են ցանում ինչը նրանց նոր համատեղ կյանքի մաքրություն է խորհրդանշում: Եթե աղջիկն չի վերցնում վարդը դա նշանակում է, որ նա այլ տղայից էր սեր սպասում: Այդ դեպքում մերժված տղան նույն աղջկան արդեն յոթ հատ վարդ էր նվիրում ինչը նշանակում էր, որ նա աղջկան ցանկանում է ամենայն բարիք ու երջանկություն, որ կա համայն տիեզերքում: Իսկ ինչ գաղտնագիտական իմաստ են դրել Վարդավառի այս ծիսակարգում քրմերը մնում է միայն գուշակել:
Նորայր Ասրյան

vrijdag 10 juli 2015

վարդավառը քրիստոնեության հետ կապ չունի

«Վարդավառի տոնը սկսվում է Աստղիկ աստվածուհուն նվիրված ծեսով. օրհնվում է ջուրը, վարդերը լցվում են ջրի մեջ, որից հետո այդ վարդաջրով իրար ցողում են տոնի մասնակիցները: Վարդը սիրո բացարձակ խորհուրդն է, իսկ վարդել` վառվել բառը նշանակում է վառվել բացարձակ սիրով»,- այսօր ասուլիսի ժամանակ այսպես ներկայացրեց ամեն տարի ամռանը Հայաստանում նշվող և ժողովրդի կողմից սիրված տոնը քրմապետ Գագիկ Հարությունյանը:
Նրա դիտարկմամբ, Վարդավառի տոնի ժամանակ կատարվող դարերի խորքից եկած հիմնական սովորույթի` իրար վրա ջուր լցնելու մեջ պետք է ուղղակի մի փոքր ավելի գեղեցկություն մտցնել:
«Բնականաբար, սիրեցյալիդ ցեխաջրով չես ջրի, իսկ եթե Վարդավառին մի բաժակ ջուր վերցնես, սիրո խոսքեր շշնջաս այդ ջրին ու ցողես դրանով քո սիրո առարկային, նա միանգամից կհմայվի քեզնով, դա հին հմայանքների ձևերից էր, որն օգտագործում էր մեր ժողովուրդը»,- ասաց Գագիկ Հարությունյանը և ցավով նշեց, որ սեր բառն ավելի շատ է օգտագործվում, քան պետք է, մինչդեռ այն երդման պես մի բան է, որը, երևի թե, պետք է մեկ անգամ օգտագործել: Տղաներն ու աղջիկները Վարդավառի օրը դիմել են Աստղիկ դիցուհուն, որպեսզի նա հովանավորի իրենց սերը, և մարդիկ հավատացել են, որ ջրի միջոցով կարելի է սիրո մասին հզոր տեղեկատվություն փոխանցել:
Պատմաբան Վահե Անթանեսյանի համոզմամբ, չնայած այն հանգամանքին, որ Վարդավառն այժմ ներկայացվում է որպես Հիսուսի պայծառակերպության կամ այլակերպության տոն, իրականում այն ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ, եւ ազգային տոն է: Ուրիշ բան, որ եկեղեցին նվիրագործել է այն և ներկայացնում է քրիստոնեական դավանաբանությանը համապատասխան, սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռանանք մեր ակունքներից:
Ակունքներից հեռանալու, ազգային արժեքները մոռացության մատնվելու պատճառներից մեկն էլ, ըստ պատմաբանի, այն է, որ այսօր մեր պետական օրացույցում չունենք գոնե մեկ ազգային տոն. միայն մեռելոցներ ենք նշում:
Ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը նշեց, որ անցյալում այն մարդը, ով ջրով ցողվում էր, բախտավոր էր համարվում: Երջանկաբեր վարդաջրով օծվելը, ըստ ազգագրագետի, նաև մաքրագործման և ապաշխարելու յուրահատուկ ծես էր:
Հիշեցնենք, որ այս տարի Վարդավառը նշվում է վաղը` հուլիսի 7-ին: Հայկական միակ պահպանված հեթանոսական Գառնիի տաճարում այն ավանդաբար նշվում է հատուկ ծիսակարգով և մեծ շուքով: Տոնախմբության կազմակերպիչները` արորդիները, տեղեկացնում են, որ Գառնի մեկնող ավտոբուսները առավոտյան մինչև ժամը 11:00-ն մասնակցել ցանկացողներին կսպասեն Երևանի Դրամատիկական Թատրոնի մոտ:
 

woensdag 10 juni 2015

Ալոեի հրաշագործ հատկությունները. Ինչպես խնամել մաշկն ու վերականգնել առողջությունը



                                                        
Եթե ձեր պատուհանագոգին հայտնվել է հրաշագործ այս բույսը, փայփայեք այն և վստահ եղեք, որ ալոեն էլ կհոգա ձեր մասին:

Ալոեն ավելի քան 500 տեսակ ունի և միշտ էլ հայտնի է եղել իր օգտակար հատկություններով: Այն հզոր դեղաբույս էր համարվում դեռ Հին Եգիպտոսում: Հայտնի էր, որ այն արտադրում է գել ու լատեքս, որոնք ապաքինող ազդեցություն ունեն: Այսօր էլ աշխարհահռչակ կոսմետոլոգիական ու դեղարտադրող շատ ընկերություններ օգտվում են հրաշագործ այս բույսից՝ կիրառելով այն տարբեր նյութերի արտադրության մեջ: Ալոեն կարեի է օգտագործել նաեւ տնային պայմաններում:
Ալոեն օգտակար է այրվածքների դեպքում: Ամերիկացի մասնագետների խոսքով, երկրորդ աստիճանի այրվածքները կարելի է վերացնել բավական կարճ ժամանակում՝ 16 օրում, հենց ալոեի քսուքի միջոցով:
Aloe-Vera-for-skin
Օրական 15-20 մլ ալոեի հյութ ընդունելով` կխուսափեք օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացումից և հիպերլիպիդեմիայից (ճարպակալման տեսակներից մեկն է): Ապացուցված է, որ ալոեի այդքան քիչ քանակի հյութը խոլեստերինի մակարդակն իջեցնում է գրեթե 15 տոկոսով: Կա նաեւ տեսակետ, որ ալոեն նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետ ունեցողների արյան մեջ:
Ալոեի գելը նպասում է հերպեսի բուժմանը: Այն արագացնում է թարախաբշտերի խոցերի լավացումը՝ միաժամանակ թեթեւացնելով ցավը: Նպաստում է նաեւ ստամոքսի խոցերի լավացմանը: Գաստրիտի դեպքում օգտակար է ալոեի եւ մեղրի խառնուրդը: Ապացուցված է նաեւ, որ ալոեի հյութը բացում է ախորժակը:
Ալոեն օժտված է հակաբորբոքային հատկություններով: Այն վերականգնում է և փափկեցնում մաշկը՝ երբեմն լիովին վերացնելով ցանը: Ալոեի 2-3 կաթիլը 3-4 ժամը մեկ կփրկի հարբուխի տհաճ զգացողությունից:
Aloe-Vera-Gel-Benefits
Բույսն իր խոնավեցնող հատկության շնորհիվ կարող է խնամքի հիանալի միջոց լինել մազերի համար: Անհրաժեշտ է գելը քսել մազերին, սպասել 20 րոպե, այնուհետև լվանալ և քսել նախընտրելի կոնդիցիոներ: Հայտնի է, որ Կլեոպատրա է շատ սիրել օգտագործել ալոեի քսուքներ:
Մեկ ճաշի գդալ ալոեի հյութին ավելացրեք մեկ թեյի գդալ թթվասեր ու մեկ ձվի դեղնուց, լավ խառնեք, մինչև համասեռ զանգված դառնա, քսեք դեմքին և 20 րոպեից դուք էլ կունենաք Կլեոպատրայի մաշկի նման հիանալի մաշկ:
Եվ վերջապես, ալոեն նաև նիհարեցնող ազդեցություն ունի: Այն ճանաչվել է առողջարար ընպելիք, քանի որ պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում և B12: Այն կարգավորում է ուղեղի աշխատանքը և նյարդային համակարգը ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդն է օգնում մարսողությանը և ներսից մաքրում օրգանիզմը:

donderdag 14 mei 2015

Հրաշկ հոնը

Հայտնի է հնագույն ժամանակներից, հետքերը հայտնաբերվել են Շվեյցարիայում` ավելի քան 5000 տարվա վաղեմության շինությունում։ Հոնազգիների ընտանիքն ընդգրկում է ավելի քան 30 տեսակներ։ Ունեն տերևաթափ ծառի կամ թփի տեսք, կան բազմամյա խոտաբույսեր, մշտադալար տեսակներ։ Գիտական անվանումն է` Cornus։ Հին Հունաստանում և Հռոմում բույսը շատ հարգի է եղել` պտուղները մշակել և դրել են աղի մեջ, ինչպես ձիթապտուղը։ Տարածված է Սարդինիա կղզում, ուր Cornus բնակավայրի մոտ Ք.ա. 3-րդ դարում ճակատամարտ է եղել Հռոմի և Կարթագենի զորքերի մեջ։ Ըստ ավանդազրույցի` Ռոմուլն իր նիզակով շրջան է ուրվագծում և խրում այն կենտրոնում հողի մեջ։ Աճում է մի հոնի, իսկ ծառի շուրջը տարածվում է չքնաղ Հռոմը։ Հին ժամանակներում հոնը համարել են արյունոտ ծառ, քանի որ աշնանը մատղաշ ծիլերը կարմրում են։ Ըստ մեկ այլ ավանդազրույցի` այս ծառից են պատրաստել Սուրբ Խաչը։ Հոնը եղել է Երուսաղեմում աճող ամենամեծ ծառատեսակը։ Սակայն այն փոքրացրել և վերափոխել են, ճյուղերը կախվել են ներքև, ծաղկի թերթիկները` դարձրել չորս հատ և «խաչել», առէջքները կարմրել են, փշերը` ստացել գամերի տեսք, իսկ պտուղների հյութը` արյան գույն։ Փայտանյութը շատ ամուր է և ճկուն, չմաշվող, դիմացկուն է հարվածային բեռնվածքների հանդեպ։ Հնում պատրաստել են նիզակներ և նետեր, նավակներ, դանակներ, մաքոք, ժամացույցների անվիկներ, կոճակ։ Արդյո՞ք այս ծառի բնափայտից է պատրաստված եղել Հայկ նահապետի նետը, որի մեկ զարկը տապալեց Հսկայակազմ Բելին։ Հնագույն ժամանակներից ռազմիկներն ունեցել են իրենց մոտ հոնի լավաշը։ Այն կանխարգելել է դիզենտերիան և լնդախտը։ Լայնորեն կիրառվել է նաև ցարական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բույսը կիրառում են կաշվեգործության մեջ, նուրբ, մոխրականաչավուն ներկանյութ ստանալու համար։ Հոնի արականը կամ սովորականը C. max հնագույն ժամանակներից աճում է մեր հայրենիքում։ ՀՀ բնական պայմաններում տարածված է հյուսիսարևելյան շրջանների, Սյունիքի խառն անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1100-1400 մ բարձրության վրա։ Ստվերասեր, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն բույս է, ոչ պահանջկոտ հողատեսակի հանդեպ։ Ոսկեդեղին ծաղիկները հավաքված են վահանաձև ծաղկափթթությունների մեջ, ծաղկում է փետրվարի վերջին-մարտին։ Ծաղկման շրջանը 10-14 օր է։ Մեղրատու բույս է, ծաղկափոշին` վաղ գարնանային մեղվահացի հումքի մատակարար։ Պտղաբերում է 12-րդ տարում (մինչև 30 կգ), հասուն ծառը տալիս է մոտ 100 կգ բերք, ապրում է 120 տարի, հաճախ` մինչև 250։ Բույսի անգլերեն անվանումներից մեկը` Hound tree, կարծես թե ինչ-որ հեռավոր աղերս ունի «հոնի» հետ։ Հայերենում անվանվում է նաև զողալենի` հավանաբար այն տեսակներն են, որոնք ունեն թփանման խոտաբույսի տեսք։ Հնագույն ժամանակներից հայտնի են եղել բույսի բուժիչ հատկությունները։ Օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։ Բուժահումք են հանդիսանում արմատը, կեղևը, տերևը, պտուղը, նույնիսկ կորիզը։ Պտուղը հարուստ է P-ակտիվություն ունեցող նյութերով (ռուտին) և ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ ունի ճնշումն իջեցնող հատկություն։ Հարուստ է կարոտինով, պարունակում է տոկոֆերոլներ (E), ունի հակաօքսիդանտ հատկություն։ Կալիումը և մագնիումն օգտակար են սրտին։ Հոնի պտուղը լավացնում է ախորժակը, սթափեցնում գինովցած մարդուն, որպես կանխարգելիչ միջոց` խորհուրդ է տրվում, եթե կա սնդիկից կամ կապարից թունավորվելու վտանգ։ Պտղի մեջ պարունակվող պեկտինը և բջջանյութը նպաստում են թույների հեռացմանն օրգանիզմից։ Հյութն օգտակար է շաքարային դիաբետի, կարծրախտի (սկլերոզ), մրսածության, գիրության դեպքում, կանխարգելում է ածխաջրերի փոխակերպումը ճարպի։ Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` խնձորի, կիտրոնի, սաթի (մինչև 3,5 տոկոս)։ Չինացիները պտղի թուրմով բուժում են ցիստիտը, ականջների աղմուկը, հյութը և օշարակը խորհուրդ են տալիս` որպես օրգանիզմն ամրացնող միջոց։ Հոնի հյութը բուժում է խորը վերքերը, գինու հետ խառնուրդը հեռացնում է իժի թույնը։ Արմատը կամ կեղևը վայրի տանձենու պտղի հետ (1։3) համատեղ եփված` բուժում են լուծը։ Պտղի արմատի կամ կեղևի եփուկը կիրառում են մալարիայի, տենդի, թոքախտի բուժման ժամանակ։ Հոնի և վայրի տանձենու պտուղներից պատրաստված կոմպոտն օգտակար է միզապարկի, երիկամների բորբոքման դեպքում, նվազեցնում է միզաթթվի պարունակությունն օրգանիզմում, նպաստում է մանր քարերի հեռացմանը։ Հոնի և խնձորի թանձր եփուկն ավելացնում է արյունը։ Ցավեր մեջքի հատվածում. Տրորեք պտուղը, տեղադրեք լաթե պարկիկի մեջ, ամրացրեք ցավոտ հատվածին։ Աղմուկ ականջներում. Մանրացրեք հոնի ծառի արմատը, 2 թ/գ 30 րոպե եփեք 200 մլ ջրում (փակ կափարիչի տակ), ավելացրեք 2 ճ/գ երեքնուկ կարմիրի խոտը։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շաքարային դիաբետ. Խառնեք հոնի հյութը ջրի հետ (1։1), խմեք 50-ական մլ, օրը 1-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Հիպերտոնիա. 1 ճ/գ մանրացրած պտուղը (առանց կորիզի) 10 րոպե եփեք 200 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։ Միգրեն. Պատրաստեք և խմեք վերոգրյալ ձևով` 40 գ պտղամիսը։ Թութք, լուծ. 2 ճ/գ պտուղը (կորիզով) 2 ժամ եփեք թույլ կրակի վրա, 500 մլ ջրի մեջ (փակ կափարիչի տակ)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2-3 շաբաթ։ Ռևմատիզմ, հոդատապ.1 ճ/գ արմատը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Զգուշացում։ Պտուղը և թարմ հյութը հակացուցված են` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։Աղբյուրը <a href="http://168.am/2012/09/08/124144.html">© 168.am</a></br>
http://168.am/2012/09/08/124144.html
 

donderdag 7 mei 2015

ես վախենում եմ շատեմ վախենում

Robert Saroyan Էն ՝ ամեն ա , ամեն ա , ամեն ա ՝ թուրքն ՝ ավելի ու ավելի հայ է ՝ քան ՝անՏեր Ասողիկ շունը /dog Քռիստոսությունն -
Թուրքերը 301 թթ օրինակով ՝սրի քաշել հայ ժողովրդին -

301 թթ անՏեր Ասողիկ շունը /dog Քռիստոսությունն «Աստծո» անունից սրի քաշեց ողջ հայ ժողովրդին , Կողոպտեց հայ մշակույթն ու Հայ գանձարանն , և ՝ այլևս՝ մնացածյալ (ողջ մնացած) հայ կենդանի դիակներին ՝ պարտադրելով «Քրիստոնեությունն» վերջնական հաղթանակի է ձգտում ցայսօր -

301 թթ Քրիստոս «Ընտրյալ» ազգն սպանեց «ՀԱՅ» ցեղն ՝ ճիշտ այնպես ՝ ինչպես 1915 թթ Ասողիկ շուն /dog Քռիստոս «Ընտրյալ» ազգն «Թուրք»ի դիմակի տակ
1 500 000 Հայ Արյուն խմեց ... սպանեց «ՀԱՅ» ցեղն:

Արդեն 60/65 թթ Պարույր Սեվակը գոռում կանչում էր ողջ ախահոմ մեկ ընդդեմ Ասողիկ շուն /dog Քռիստոս ԲՈՒԹ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ Ընդդեմ -

Արդեն 10 տարի , 110 տարի , 1010 տարի
Ես վախենում եմ -
Շա՜տ եմ վախենում
Բյուրավոր ու Բու՛թ հավատացյալից .
Բյուրատեսք ու սու՛տ հավատացյալից :
Եթե աստված եք ՝
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը ,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն ,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան .
Որ ..... Եղիցի լու՜ս :
Եվ ո՛չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատղը ,
Որ իրենցը չէ , այլ գողացված է :
Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ
Որ ... զոհ չգնա ինքը հավատը ՝
Մաքու՜ր - վսեմը
Անկե՜ղծ անսու՜տը :
Ու թե աստված եք ՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե՜րն էլ
Նրանց սղոսկուն աղոթքի դիմաց
Անգի՝ր ինքնահո՝ս հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների ՝
Որով ՝ խաբում են ո՛չ իրենց ,
Այլ ՝ Ձեզ :
Եվ - բավակա՜ն է- հասկացե՜ք ընդմիշտ
Որ աստծուն նու՛յնիսկ հայհոյողներն
Շա՜տ ավելի են գերադասելի ,
Վասնզի նրանց բարկացըրել է ինքը հավատը ՝
Խոցված արյունո՛տ ,
Այրվո՜ղ ապտակվա՛ծ
Ցավա՝ծ - ճչացո՛ղ ,
Մանու՝կ հավատը
Որ հայր դառնալու համար է ծնվել :
Ու եթե հայր եք
Մի՛ թողեք
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան :
- Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը
Մանուկ պահելը ծանր է ավելի ...

zondag 3 mei 2015

Հայոց քրմերը եւ նրանց զավակները 301թ. Հայրենական մեծ պատերազմում

Հայոց քրմերը եւ նրանց զավակները 301թ. Հայրենական մեծ պատերազմում

   

“Հայ” պատմիչ-պատմագետների պատմություններից իր տարրական պատմազգացողությունը կորցրած ընթերցողին հասկանալի լինելու համար բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը:
297թ. Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրից անմիջապես հետո Տրդատ Գ-ն Հռոմի Դիոկղետիանոս կայսեր կողմից Արշակունյաց թագը ստանալով՝ հռոմեական զորքերով վերադառնում է Հայաստան, այստեղի հռոմեասեր ուժերի օգնությամբ հաղթում է պարսկական զորքերին ու նրանց օժանդակող հայկական ուժերին՝ այդպես Հռոմի հովանու ներքո վերականգնելով Արշակունյաց թագավորական դինաստիան: Տրդատի՝ Հռոմից բերած բանակը հիմնականում համալրված է լինում ծպտված քրիստոնյաներով, որոնց գլխավորն է լինում Գրիգորիսը՝ թագավորի գրագիրը: Սրանցով թեւավորված՝ ակտիվանում են երկրում գտնվող ծպտյալ ջհուդ, ասորի եւ մյուս այլածին քրիստոնյաները: Շատանում է դրսից քրիստոնեական թափառախմբի հոսքը դեպի երկիր: Այս ամենը, պարզ է, խարխլում է Հայաստանի հավատքային ու բարոյական կյանքը:
Թագավորը ստիպված է լինում քրիստոնեական աղանդը խստիվ արգելող հրովարտակներ հղել իր “աշխարհին”: Ի գործադրումն այդ հրովարտակների՝ բազմաթիվ քրիստոնյաներ են ձերբակալվում (այդ թվում՝ թագավորի գրագիրը) եւ սպանվում (օրինակ՝ գայանեական կույսեր կոչվածները), ինչը եւ մեծապես գրգռում է քրիստոնյաներին: Սրանք Տրդատի դեմ գաղտնի դավադրություն են նախապատրաստում: Դավադրության իրականացումը դրվում է Տրդատի կողմից բերված հռոմեացի քրիստոնյա զինվորների վրա: Եվ ահա, օրերից մի օր, երբ արքան իր մոտ կանչած երկրի նախարարների ու իշխանների (ենթադրելի է՝ մեծ մասի) հետ որոշում է որսի դուրս գալ՝ դավադիրները մտածում են իրականացնել իրենց մտադրությունը: Պատմիչը՝ Ագաթանգեղոսը գրում է, որ երբ Տրդատը իր որսակիցներով մայրաքաղաքից՝ Վաղարշապատից դուրս էր եկել եւ ուղղորդվել դեպի որսատեղի՝ “չար դեւը խփում-նրան կառքից վայր է գցում”: Նույն պատմիչի այդուհետ ասածների վերծանումը բերում է այն համոզման, որ դրանից հետո դավադիրները թագավորի հետ եղողների մի մասին սպանում են, մյուս մասին էլ՝ գերի վերցնում (այդ թվում՝ նաեւ արքային, ով իր թիկնապահների հետ թեեւ կարողանում է շրջապատումը ծանր վիրավորված ճեղքել, եղեգնուտներում թաքնվել, բայց հետո նրան գտնում-բերում են), ապա գրավում են մայրաքաղաքը եւ այդտեղ մեծ սպանդ, ալան-թալան ու ավեր են անում: Դավադիրները հետո ահաբեկելով թագավորի քրոջը՝ Խոսրովիդուխտին, նրա օգնությամբ իրենց ծպտված պարագլխին՝ Գրիգորիսին են Խոր վիրապի բանտից հանել տալիս-բերում:
Այսպիսով, Տրդատ թագավորի թե՛ անձնական, թե՛ տոհմական եւ թե՛ դավանաբանական թշնամին անցնում է շարունակվող դավադրության գլուխ: Նա արդեն դրության տերն էր եւ ազատ էր իր վրեժն առնելու համար: Նկատենք նաեւ, որ նրա մտադրությունները համընկնում էին կայսերականի հետ. վերջինս իր դրածո թագավորից սպասում էր կայսերահաճո քայլեր եւ ոչ այնպիսի, որոնք երկրում ազգայնականությունը կբորբոքեին (դրան էին տանում Տրդատի հրովարտակները):
Մեծ վրիժառուն օգտվելով իր համար ստեղծված նպաստավոր պայմաններից՝ դավադրությունը շարունակեց՝ այն վերաճելով Տրդատի, նրա երկրի ու նրա երկրի բնիկի դեմ մի ահեղ ապստամբության: Ապստամբության միջնաբերդը Վաղարշապատ մայրաքաղաքն էր: Ապստամբության գլխավորը կարողանում է մայրաքաղաքում գտնվող հռոմեական զինուժերի առանցքով, դեպի այդ առանցք երկրի տարբեր տեղերից ոչ հայերի ու խառնածինների՝ թալանի հեռանկարով անթիվ-անհամար հոսքով մի ահռելի՝ մոտ 150 հազարանոց բանակ ձեւավորել ու հարձակվել երկրի ու նրա բնիկի վրա: Սկսվում է Հայոց մեծ հայրենականը, որի գլուխ են անցնում Հայոց քրմերն ու հատուկենտ նախարար-իշխանները (հայոց նախարար-իշխանների մեծամասնությունը, ինչպես նկատվել է, թշնամու կողմից գերված-պատանդված ու սպանված էին): Եկեղեցական պատմիչը՝ Հովհան Մամիկոնյանն անգամ ստիպված է լինում նշել, որ Գրիգորիսի՝ հայերի “դարձի” բերումը ուղեկցվում էր ահեղ “պատերազմով”, որը հայերի համար, պարզ է, Հայրենական պատերազմ էր:
Պատերազմի ժամանակ քրմերի դրսեւորած արիությունը այն աստիճան հիացմունք հարուցող է լինում, որ անգամ եկեղեցական պատմիչները (արիությունից շա՜տ հեռու) չեն կարողանում դրանից մի քանի դրվագ չներկայացնել։ Այսպես, Հովհ. Մամիկոնյանը պատմում է, թե ինչպես “երբ կործանողները (Գրիգորիսի “նորահավատները”,-Ս.Մ.) ներս (մեհյան,-Ս.Մ.) մտան, տեղի սպասավորները ողբաձայն աղաղակներով նրանց վրա հարձակվեցին` գոչելով. – Նախ մենք կմեռնենք, ապա նոր միայն մեր այս մեծ աստվածը”: Նույն պատմիչի մեկ այլ պատմածի համաձայն` գերված քրմին մահվան սպառնալիքով հրամայում են “ցույց տալ (մեհյանի,-Ս.Մ.) (թաքցրած) գանձերի տեղը”. բայց նա չի ասում եւ գերադասում է “նույն կախաղանի վրա մեռնել”: Իսկ ահա թե ինչ է ասում մեհյաններից մեկի Արձան քուրմն իր երկրի թշնամիներին. “…Այս թող հայտնի լինի, որ թեեւ ձեզ հաղթել չենք կարող, սակայն գերադասում ենք մեռնել մեծ աստվածների զոհասեղանի վրա, քան թե նրանց ձեր ձեռքով կործանված ու ապականված տեսնել։ Դրանով էլ իսկ կյանքը ատեցինք եւ մահը նախընտրեցինք”:
Մեծ հերոսականությունը էլ ինչպե՜ս կլինի:
Պատերազմում հայոց ուժերի դիմադրությունը այն աստիճան մեծ է լինում, որ Հովհ.Մամիկոնյանը ստիպված է լինում իր նկարագրություններում Գրիգորիսի ու նրա բանակի վերաբերյալ հաճախ օգտագործել “հուսալքվել”, “անելանելի վիճակ”, “փախստական լինել”, “լուրջ վտանգ է սպառնում”, “թակարդ ընկնել” եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Մարտերից մեկի ժամանակ թշնամու բանակի վիճակը այն աստիճան օրհասական է լինում, որ Գրիգորիսը “արտասուք հեղելով” ասում է. “Հովհաննես Մկրտիչ, Կարապետ Քրիստոսի, մի՞թե չես տեսնում դրանց (հայոց ուժերի,-Ս.Մ.) արածը։ Օգնության հասիր եւ նշանավոր արա այս օրը մեր ազգի (ջհուդ-ասորու,-Ս.Մ.) համար”: Բայց դե ինչ կարող էին անել քրմերի` այստեղ-այնտեղից հապճեպորեն կազմած զինուժերը Գրիգորիսի զորեղ ու միասնական բանակի դեմ: Քրմերի գլխավորած հայրենական մեծ պատերազմն, ավաղ, բացասական հանգուցալուծում ունեցավ:
Գրիգորիսի՝ Հայաստանում “մահվան վերակացուի” (այսպես է բնութագրում Հիսուսին Ագաթանգեղոսը “Պատմության” մեջ) կրոնի տարածումը ուղեկցվում էր, պարզ է, նաեւ մեծ ջարդարարությամբ, ամենուր մահ սփռելով. “չարիքի մեծ գյուտարարը” (արտահայտությունը Նարեկացու “Մատյան”-ից է) , փաստորեն, իր լրումին հասցրեց իր կրոնի հիմնադրի կրոնը տարածելու “մարդու որս”-ի մեթոդաբանությունը` այն վերաճելով‘մարդասպանության, ահ ու սարսափ տարածելու: 301-ի Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի բազում-բազում բնակիչներ, մեծ թե փոքր, քրիստոնեական յաթաղանի զոհ դարձան, բազում-բազումներն էլ վտարանդի ու բնավեր դարձան:
Գրիգորիսը հերթական մեհյաններից մեկում երբ իր քարուքանդն ու ջարդարարությունը անում-պրծնում է, հավաքում է մեհյանի “քուրմերի եւ կռատան պաշտոնյաների բոլոր մանուկներին” եւ հրամայում է “դառնալ դեպի աստվածային հավատքը”, այսինքն` ընդունել քրիստոնեությունը։ Բայց իրենց հերոս` արդեն սպանված հայրերի փոքրիկ հերոս վրիժակ մանուկները Գրիգորիսին պատասխանում են. “Լավ իմացե՛ք եւ (լավ հիշեք), որ եթե կենդանի մնանք` փոխարենը կհատուցենք ձեզ, իսկ եթե մեռնենք` ապա աստվածները մեր փոխարեն կհատուցեն “: Այս խոսքերը լսելով քրիստոնյա “ենիչերը” հրամայում է “խուզել նրանց մազերը եւ տանել Փայտակարան քաղաքի բանտատունը` չորս հարյուր երեսունութ մարդ”: Դժվար չէ ենթադրել, թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել. մանկա՜նց ջարդ, կամ էլ` իր պես ենիչերիների պատրաստում իր կողմից հետագայում ստեղծված “դպրանոցներում”:
Հայոց քրմերի եւ նրանց զավակների այս հերոսականը մի փառահեղ օրինակ չէ՞ հայ հոգեւոր կյանքին իրեն նվիրաբերած հայի համար:
Սերգեյ Մանուկյան

woensdag 15 april 2015

Լավագույն բուսական միջոցները՝ երիկամների քարերի դեմ

Լավագույն բուսական միջոցները՝ երիկամների քարերի դեմ
Երիկամների քարերն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Ի՞նչն է դրանց առաջացման պատճառը: Երբ երիկամները չեն կարողանում դուրս մղել տոքսինները, դրանք առաջացնում են չմշակված հանքանյութերի կամ քարերի բյուրեղացում:
Գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք կօգնեն լուծել նման խնդիրները: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Կիտրոնի հյութ, ձիթայուղ և խնձորի քացախ- Այս համադրությունը համարվում է երիկամների քարերի դեմ պայքարող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: 60 մլ ձիթայուղը խառնեք 60 մլ կիտրոնի հյութով: Ստացված լուծույթը խմելուց հետո 350 մլ ջուր խմեք: Կես ժամ հետո կես կիտրոնի հյութը քամեք և լցրեք 350 մլ ջրի մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ խնձորի քացախ: Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո խմեք լուծույթը: Կարող եք օգտագործել այս միջոցն այնքան ժամանակ, մինչև այլևս ոչ մի ցավ չզգաք:
Նռան հյութ- Այս խնդրի դեմ պայքարելու մեկ այլ արդյունավետ միջոց են նռան հյութն ու հատիկները:
the-best-herbal-remedies-for-kidney-stones-600x450Ձիաձետ (хвощ)- Ձիաձետի թեյը նույնպես օգտակար և արդյունավետ է նման առողջական խնդիրների դեպքում: Օրական 3-4 բաժակ ձիաձետի թեյ խմեք՝ ցավերը հանգստացնելու համար:
Նշենք, որ ձիաձետը պատկանում է ձիաձետազգիների ընտանիքին, այն սպորակիր խոտաբույս է։ Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը՝ մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։ Ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից։ Ձիաձետը տարածված է ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի)։

Ռեհան- Ռեհանը դրական ազդեցություն ունի երիկամների առողջության վրա: Օգտագործեք մեկ թեյի գդալ ռեհան և մեղր, եթե երիկամներում քարեր ունեք:
Բուժիչ նամակներ
Լավ լվացեք սոխուկները, մաքրեք, կճեպը չորացրեք։ Մաքուր հումքը մանր կտրատեք կամ անցկացրեք խոշոր քերիչով։ Հումքը խառնեք շաքարավազի հետ (1։1), դրեք կրակի վրա, անընդհատ խառնեք։ Չորս կգ խառնուրդից պետք է մնա մոտ 2-2,5 կգ սաթի գույն ունեցող զանգված, որը պետք է տեղավորեք կես կգ տարողության ապակյա տարաների մեջ և պահեք սառնարանում։
Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` 50 մլ ջրի հետ։ Առաջին 3-5 օրը մեզի մեջ կնկատվեն ավազ և մանր քարեր։
Բուժումը սկսելուց առաջ և վերջացնելուց հետո անցեք համապատասխան բուժզննում և խորհրդակցեք բժշկի հետ։ Քարերի տրոհման ու հեռացման հետևանքով կարող են առաջանալ ցավեր։ Շարունակեք բուժումը 21 օր։ Կանխարգելիչ նպատակով կրկնեք սոխի «ջեմով» բուժումը 3 տարի պարբերությամբ։
Հերպես. Կտրեք սոխուկի ստորին հատվածը, առաջացած կաթնագույն հեղուկով մշակեք շրթունքների անկյունները։ Զգուշացում։ Կարևոր է իմանալ, որ միզաքարային հիվանդությունը կարող է փոխանցվել ժառանգաբար` անկախ տարիքից, սննդակարգից, ջրի բաղադրությունից։ Առաջարկվող բուժումը հակացուցված է հղիներին, արյան հիվանդությունների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի սուր շրջանում, պարբերաբար կրկնվող` ոչ ստաբիլ շնչահեղձուկի (ստենոկարդիա) դեպքում։
Մանկական չղեկավարվող միզարձակություն. Մանր կտրատեք սոխուկը, 15-20 օր չորացրեք մութ տեղում, փոշիացրեք։ 1 ճ/գ փոշին լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ` խմեցրեք երեխային, օրը 1 անգամ։
Աթերոսկլերոզ. Սոխի 100 գ քերուկը խառնեք 200 գ շաքարավազի հետ, 4 օր թրմեք սենյակային պայմաններում։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 4-6 անգամ, 3 ժամը մեկ։ Շարունակեք 1 ամիս։
Կատարակտ. Խառնեք խատուտիկի և սոխի հյութեր, մեղր (2։1։1), 3-4 ժամ թրմեք մութ տեղում։ Կաթեցրեք աչքերին` 1-2 կաթիլ, օրը 2 անգամ։ Շարունակեք 1 ամիս։ Պահեք սառնարանում` մինչև 10-15 օր։ Օգտագործեք որպես կանխարգելիչ միջոց կատարակտի դեմ և տեսողության անկման դեպքում։
Խորհուրդ. Կարևոր է իմանալ, որ սոխի կճեպն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ (տե՛ս Ջ. Սահակյան, «Մոգական բուժարարներ Սոխը և սխտորը»… գրքույկը, թ.1)։
Չորացրեք կճեպը և պահեք թղթե կամ լաթե պարկիկի մեջ։
Բրոնխիտ, անգինա. Մանրացրեք սոխի կճեպը։ Հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 5-6 անգամ։
Շագանակագեղձի բորբոքում, երիկամների հիվանդություններ. 20 գ կճեպը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2-4 անգամ։
Մրսածություն, կանխարգելիչ թեյ. Թեյի գույնը թրմելիս, թեյնիկի կափարիչի տակ դրեք 20-30 գ սոխի կճեպ։ Խմեք կիտրոնի հետ։
Կարևոր է իմանալ. Կանաչը թեյը նպաստում է ռադիոակտիվ նյութերի հեռացմանն օրգանիզմից։
Կանխարգելիչ լոգանք. 100 գ կճեպը 10 րոպե եփեք 2 լ ջրի մեջ, կատարեք ոտնաթաթերի լոգանք։
Հիպերտոնիա. Խառնեք սոխի կճեպ և մասուրի պտուղ (1։2)։ 3 ճ/գ հումքը 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-5 անգամ։ Սոխի կճեպը կարելի է խառնել եղևնու կամ սոճու «ասեղիկների» հետ (1։1)։ Սխտոր
Սխտորն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ` հատկապես խթանում է լեղու և մարսողության համար անհրաժեշտ խմորիչների (ֆերմենտ) գոյացումը։ Առաջարկվող դեղատոմսն ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խորհուրդ է տրվում ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի, էնտերոկոլիտի, բրոնխիտի ու թոքաբորբի դեպքում։
•Մաքրած սխտորն աղացեք, 200 գ հումքը 14 օր թրմեք 200 մլ բժշկական սպիրտի մեջ, մութ տեղում, զտեք։
Ոգեթուրմի մեջ լուծեք 50 գ բյուրեղացած մեղր և 30 մլ ակնամոմի (պրոպոլիս) 20% ոգեթուրմ, թրմեք ևս 4-5 օր։ Խմեք 5-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` 1 ճ/գ ջրի հետ։
Երիկամների անբավարարության հետևանքով առաջացող հիպերտոնիա. Մանր կտրատեք 1 ատամիկ սխտոր, կանաչի (համեմ, մաղադանոս, նեխուր, սամիթ և այլն) կամ կես թ/գ չոր ծովակաղամբ։ Հումքը խառնեք 200 մլ մածունի հետ, խմեք երեկոյան։
Չոր հազ. Մաքրեք, աղացեք 1 ատամիկ սխտոր և 10 հատ սոխ, 30-45 րոպե եփեք թույլ կրակի վրա` 1 լ կաթի մեջ, 30 րոպե անց լուծեք 2-3 ճ/գ մեղր։ Խմեք 1-3 ճ/գ` օրը 5-6 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
Պանկրեատիտ. Աղացեք 1 կգ (կեղևով, առանց կորիզի կիտրոնի), 300-ական գ մաքրած սխտոր, մաղադանոս։ Հումքը խառնեք, 14 օր թրմեք արծնապատ կաթսայի մեջ, հով, մութ տեղում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք, մինչև խառնուրդը վերջանա, պահեք սառնարանում։
•Խառնեք սև և կարմիր հապալասի, գետնամորու տերևները, լոբու պատիճ, եգիպտացորենի մազմզուկ (բոլորը հավասար)։ 1 ճ/գ հումքը 10 ժամ թրմեք ջերմապահի մեջ` 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, վերոգրյալ միջոցի հետ` ուտելուց 15 րոպե առաջ։
•100 մլ տաք կաթի մեջ լուծեք 20 կաթիլ ակնամոմի 10% ոգեթուրմ, խմեք անմիջապես քնելուց առաջ։ Կատարեք 10 օր, կրկնեք 20 օրից` ընդամենը 6 անգամ։ 



ՋՈՒԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱ 

vrijdag 27 maart 2015

Փորձված հրաշք դեղամիջոց գրիպի տարածված վիրուսների դեմ

Գարնան այս սեզոնին տարածված են հիմնականում գրիպի A կամ B տեսակները: Ըստ Առողջապահության նախարարության մասնագետների՝ այս պահին Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը, որը վերջին տարիներին գրեթե չի հանդիպել:
Ըստ մասնագետների՝ այս գրիպի ախտանիշերն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մի շարք այլ ցավեր և տհաճ ախտանիշեր: Բարձր ջերմությունը պահպանվում է երեք օր, անկողնային ռեժիմ: Ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող է զարգանալ նաև թոքաբորբ: Գրանցվել են դեպքեր, երբ հիվանդության հետևանքով հնարավոր չի եղել խուսափել թոքաբորբից, և հիմնականում տուժողները երեխաներ են:
Եթե առաջին երկու օրը հիվանդության հետնահանջ, վիճակի լավացում չի լինում, ջերմությունը բարձր սանդղակների վրա է պահպանվում, պետք է անմիջապես բժշկի դիմել:
Մեր ընթերցողները առաջարկում են փորձված ու բնական մի դեղամիջոց, որը պատրաստելը չափազանց հեշտ է: Հիմնական բաղադրիչը սխտորն է:
 Բաղադրություն
  • Սխտորի 1 ատամիկ
  • 1 ճ/գ թարմ քամած կիտրոնի հյութ
Սխտորը ճզմեք, խառնեք կիտրոնի հյութի հետ և խմեք՝ ծամելով սխտորը: Օրը 2-3 անգամ կարող եք կրկնել: Արդյունքը շատ արագ նկատելի կլինի:
Բարձր ջերմության դեպքում նաև փորձեք այս դեղատոմսերը 
Տրորեք 1-2 ատամիկ սխտոր, խառնեք 200 մլ գազարի հյութի հետ։ Խմեք 100-ական մլ` օրը 1-5 անգամ:
Գրիպ. Սխտորի քերուկը խառնեք մեղրի հետ (1։1)։ 1 ճ/գ-ն լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, խմեք քնելուց առաջ։
Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։ Սխտորի հյութը և յուղամզվածքն ունեն նաև բարերար ազդեցություն արյան վրա. տրորած սխտորը դանդաղորեն իջեցնում է արյան մակարդելիությունը, ինչի շնորհիվ լավանում է սրտի, գլխուղեղի սնուցումը թթվածնով, հեշտանում է արյան հոսքը դեպի ծայրանդամների մազանոթները։ Սխտորն ունի ոչ միայն հակաբիոտիկ, այլև հակավարակային, ջերմիջեցնող և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկություններ։

donderdag 26 maart 2015

օգտակար խորհոէրդներ

Livingtraditionally.com կայքը ներկայացրել է գերմանական ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը: Այս դեղատոմսը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն կոճապղպեղ, սխտոր, կիտրոն և ջուր:
Այս ըմպելիքը, որը 3 սննդարար մթերքից է  կազմված, դրական է ազդում մարդու առողջության վրա՝ կանխարգելելով հոգնածությունը, ինֆեկցիաները, մրսածությունը, նվազեցնելով արյան մեջ ճարպերի մակարդակը, մաքրելով լյարդը, բարձրացնելով իմունիտետը:
Այս ըմպելիքն իր բաղադրիչների շնորհիվ ազատ ռադիկալների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:
Բաղադրություն
  • 4 սխտոր
  • 3-4 սմ կոճապղպեղ
  • 4 կիտրոն
  • 2լ  ջուր
Պատրաստման եղանակը
Լվացեք կիտրոնները և կտրատեք մի քանի մասերի: Այնուհետև մաքրեք սխտորը և կիտրոնի ու կոճապղպեղի հետ հարեք բլենդերի մեջ: Մետաղյա մեծ տարայի մեջ ջուրը լցրեք, ավելացրեք հարած զանգվածը, տաքացրեք և եփեք մինչև եռալը: Եռալուց առաջ կրակն անջատեք և թողեք՝ խառնուրդը սառչի: Հեղուկը լցրեք շշերի մեջ:
Կիտրոնի հյութը վերացնում է սխտորի հոտը:
Ամեն օր, ուտելուց առնվազն 2 ժամ առաջ,  դատարկ ստամոքսին խմեք այս հեղուկը: Խմելուց առաջ անպայման թափահարեք շիշը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

ոգտակար խորհոէրդներ

Շատերը տառապում են ոտքերի սնկային հիվանդությամբ: Դրանք սովորաբար ի հայտ են գալիս խոնավ գետնին քայլելու կամ մեկ այլ մարդու կոշիկ հագնելու արդյունքում:
Սնկային ինֆեկցիաների ամենատարածված ախտանիշերը
Սկզբում մաշկը թեփոտում է, և անցավ կարմիր հետքեր են հայտնվում: Ցանը տարածվում է, և սաստիկ քոր է առաջանում, ապա՝ տհաճ բշտիկներ, որոնք սաստիկ ցավ են պատճառում: Ամենատարածված ինֆեկցիաներն ի հայտ են գալիս ոտնաթաթի հատվածում, իսկ մաշկի ձևափոխումը տեղի է ունենում ոտնաթաթի տակ:
healthyfoodstar.com-ը ոտնաթաթի՝ սնկից ազատվելու բնական դեղատոմս է ներկայացնում:
Բաղադրություն
  • 3թ/գ խոզի յուղ
  • Սխտորի 3մեծ ատամ
  • 2թ/գ խնձորի քացախ
  • 1թ/գ ջուր
  • Փոքր-ինչ դարչին
Պատրաստման եղանակը
  1. Մաքրեք և կտրատեք սխտորը, տեղադրեք տարայի մեջ և ավելացրեք ջուրը: Այնուհետև ավելացրեք խնձորի քացախը և հետո տրորեք սխտորը՝ հյութ ստանալու համար:
  2. Մեկ այլ տարայի մեջ տեղադրեք խոզի յուղը: Խառնեք և ավելացրեք դարչինը, նորից խառնեք, ամբողջովին քամեք սխտորի հյութը: Այնուհետևսխտորի հյութը լցրեք խոզի յուղով տարայի մեջ և խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Քսուքը պատրաստ է:
Օգտագործման եղանակը
Օրական 2 անգամ օգտագործեք այս քսուքը և թողեք որքան հնարավոր է երկար ժամանակով: Քորն աստիճանաբար կպակասի և շուտով ամբողջովին կվերանա ընդմիշտ, իսկ եղունգները կսկսեն կարգին և բնական գույնով աճել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

recepts

Апельсиновая кожура очень аппетитно выглядит, ее аромат сводит с ума. Потому идея сделать из апельсиновых корок десерт не кажется мне безумной! Наслаждаясь вкусом апельсина, не торопись выбрасывать кожуру. Простой рецепт апельсиновых цукатов тебе точно понравится, это лакомство станет незаменимым атрибутом дружеских чаепитий.

Для приготовления апельсиновых цукатов тебе понадобятся:
  • корки четырех апельсинов
  • сахар — 2,5 стакана
  • вода — 2 стакана

Приготовление:
1. Хорошо промой кожуру. Тщательно очисти ее от внутреннего белого слоя с прожилками, он будет горчить и может испортить вкус десерта.
2. Порежь корочки полосками. Поставь их в холодную воду на 2 часа.
3. Раствори 2 стакана сахара в 2 стаканах воды, помешивая смесь на слабом огне.
4. Высыпь корки в сахарный сироп и вари 30 минут. Проверь, размягчилась ли кожура, если нужно, продли время варки.
5. Застели на противень пергамент. Вынь цукаты из воды, выжми, обваляй в сахаре и корице.
6. Подсуши цукаты в духовке. Готовые цукаты замечательно хранятся в закрытых стеклянных емкостях и могут служить не только лакомством, но и украшением интерьера!

Кухня — волшебное место, магическим образом даже обычная кожура может превратиться в пищу богов. Ты можешь усовершенствовать рецепт, окунув цукаты в растопленный шоколад. Получатся изысканные конфеты собственного приготовления!
Вспомни об этом рецепте, вдыхая аромат сочного апельсина.

maandag 23 maart 2015

Ազատամարտիկ Նորայր Ասրյան· հետաքրքիր պատմություններից մեկը : Արջը

ԱՐՋԸ

Արևն արդեն մայր էր մտնում: Ես պատրաստվում էի մթության քողի տակ անցնել Ղուբաթլու- Հադրութ սահմանը: Դուրս գալով թաքստոցից ես ինչ որ տարօրինակ ձայներ լսեցի: Ականջ դրեցի, բայց ձայնի աղբյուրը կռահել չկարողացա: Ձայնը մոտենում էր: Վերջապես անտառի խիտ թփուտների ու ծառերի միջից դեմ առ դեմ դուրս եկավ մի հսկա արջ: Ապշեցի, մի թե էս պատերազմական թոհ ու բոհի պայմաններում այս տարածքներում դեռ արջ կա: Մենք կանգնել էինք իրարից 5-6մ հեռավորության վրա: Փոքրիկ քոթոթը, որն ամենայն հավանականությամբ, առաջին անգամ էր իմ նման գազան տեսնում, թաքնվեց մոր հետևում ու զարմացած ինձ էր նայում: Ես նայում էի ուղիղ արջի աչքերի մեջ ու մտովի կրկնում <<Դու ինձնից ուժեղ ես, բայց ես զինված եմ: Քեզ ոչ մի վատ բան չեմ ուզում անել: Հեռացիր, պարզապես հեռացիր>>: Դժվար է ասել դա էր պատճառը, թե մեկ այլ բան, բայց արջը հեռացավ ու նստեց քիչ հեռվում գտնվող բացատի այն մասում, որտեղ դեռ հասնում էին արևի ճառագայթները: Քոթոթը մի առ ժամանակ թաքնվեց մոր թիկունքում, իսկ հետո երևի հասկանալով, որ ես վտանգավոր չեմ, սկսեց խաղալ մոր հետ: Արջն անտարբեր էր իր փոքրիկի չարաճճիությունների հանդեպ: Հրաշալի տեսարան էր: Կարելի էր ժամերով նայել, բայց ես պետք է գնայի: Բավական տարածություն անցնելուց հետո կրակոցներ լսեցի: Վատ բան կանխազգալով հետ դառա: Այն ինչ բացվեց աչքերիս առաջ նկարագրել հնարավոր չի: Չորս թուրք սպանել էին արջերին, կտրել նրանց կոկորդներն ու վայրենի ձայներ հանելով ցատկոտում էին արջերի դիակների վրա: Հրհռում էին ու ինչ որ բաներ գորգոռում իրենց պիղծ լեզվով: F1-ի պայթյունը վերջ տվեց այդ բորենիների խրախճանքին: Մի պահ սպասելուց հետո, դուրս եկա ծառի հետևից ու զգուշորեն մոտեցա դրանց: Զգուշությունս իզուր չէր, քանի որ նրանցից մեկը դեռ ողջ էր մնացել: Տեսնելով ինձ գլուխը բարձրացրեց ու հարցրեց.
__ Էրմանի սան:
__ Հա գորշ գայլի վիժվածք, հայ եմ,__ասացի ես ու ավտոմատի փողը դեմ տալով նրա արևահյուսակին, վերջ տվի դրա գարշելի գոյությանը: Քիչ առաջ նրանք էին կանգնած արջերի դիակների վրա, հիմա ես էի կանգնել իրենց դիակների վրա ու սրտիցս արյուն էր հոսում, ոչ պակաս քան արջերի կտրված կոկորդներից: Նայում էի քոթոթի անկենդան, սառած աչքերին ու կատաղությունից չգիտեի ինչ անեմ արդեն իսկ սատկացրածս թուրքերի հետ, որ սիրտս հովանար: Որկրամոլ բորենիներ, գոնե քոթոթին խնայեիք: Դուք թշնամի եք ոչ միայն հայության, այլև բնության: Մոտեցող շան հաչոցներն ինձ ուշքի բերին ու ես նորից հեռացա, իմ հետ տանելով նաև դրանց որսորդական հրացանները: Անտանելի ծանր զգացում էր պատել: Չէի կարողանում ներել ինքս ինձ, որ շուտ հեռացա: Մի 15 րոպե ուշ հեռանայի արջերը ողջ կլինեին, թուրքերն էլի սատկած: Արդեն ոչինչ փոխել հնարավոր չէր: Միակ սփոփանքս այն էր, որ արջի միսն օգտագործվելու էր թուրքի թաղման սեղանին:
Նորայր Ասրյան
23 Մարտ, 2013

dinsdag 10 maart 2015

ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ Նորայր Ասրյանի ՖԲ էջից

ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
301թ.-ին առաքելական քրիստոնյաներն Հայաստանում իրականացրին, մինչ այդ մարդկության պատմության մեջ չլսված, մշակութային եղեռն: Հիմնահատակ ավերվեցին մեհյաններն իրենց գրադարաններով, չփրկվեց վերացումից գեթ մի հատիկ մագաղաթ: Հեթանոս հայերը, որ մինչ այդ երբեք չեն զիջել իրենց դիրքերն ընդհանուր համաշխարհային մշակույթի զարգացման գործընթացում, անհետ կորցրին հազարամյակների մշակութային հարստությունները: Մշակութային եղեռնը, համեմատաբար փոքր մասշտաբներով, շարունակվել է նաև հետագա 17 դարերի ընթացքում: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ 301թ-ից առաջ եղած Հայերի ու Հայաստանի մասին չենք կարող ներկայացնել գոնե մեկ փաստ, որը հիմնված լինի հայկական աղբյուրների վրա: Մենք ցանկացած հարցի պատասխան փորձում ենք գտնել առաքելական պատմիչների կողմնակալ պատմությունների տողամիջում առկա մտքերից ու այլազգի պատմիչների շահագրգիռ պատումներից: Այսպիսի իրավիճակում, որքան էլ մենք մեր մտքերը հիմնավորենք, միևնույն է հոգու խորքում միշտ կասկած է մնում դրանց իսկության հանդեպ: Սրան զուգահեռ, որքան ժամանակակից հեթանոսները որևէ հարցում մոտենում են ճշմարտությանն, այնքան կատաղի ու ցինիկ են դառնում առաքելականների հակազդեցությունները: Ընդ որում, երբ գաղափարական պայքարը մտնում է փակուղի, նրանք անցնում են անձնական ոլորտ, որտեղ էլ նրանց միակ փաստարկը հայհոյանքն է: Բազմաթիվ հարցերից մեկն էլ ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է:
1.Այստեղ հնչող ամենաառաջին մեղադրանքն Արիադավան հեթանոսների հանդեպ, այսպես կոչված <Ֆալոսապաշ-տություն>-ն է: Ֆալոսապաշտությունը Նախնիապաշտության հետ ունի միայն խորհրդանշական աղերս: Բանն այն է, որ հնագույն ժամանակներում մարդիկ իրենց ծագումնաբանությունը բխեցնում էին, ոչ թե ինչ որ գերբնական ուժերից (այդպես եղավ ավելի ուշ ժամանակներում), այլ սեփական ծնողներից: Նրանք համարում էին, որ իրենք իրենց ծնողների սեռական օրգանների աշխատանքի արդյունք են (այս առումով նրանք ավելի գիտակից են, քան այժմյան մեծ ու փոքր աղանդների հետևորդները), որտեղից էլ ծագել է սեռական օրգանների պաշտամունքը: Մայրիշխանության տիրապետության ժամանակ,բնականաբար պետք է երկրպագվեր հակառակ սեռի սեռական օրգանը, որից էլ ծագել է ֆալոսապաշտությունը: Սա եղել է նախնիապաշտության ամենապարզունակ դրսևորում: Սա համընդհանուր զարգացման ելակետային շրջանն է, որը վերաբերվում է երկրագնդի ազգերի մեծամասնությանը: Բայց կան նաև որոշ ազգեր, որոնց այս օրինաչափությունը չի վերաբերվում:Դրանցից մեկն են հեթանոս հայերը:
Այստեղ չխոսեմ այն մասին, որ ինձ դեռ չի հանդիպել մի առաքելական, որը կարողանար բերել թեկուզ մի փաստ, որն ապացուցեր, թե Հայկ Նահապետից մինչև Խոսրով Մեծ, երբևէ հայերը ֆալոսապաշտ են եղել: Հայերը միշտ էլ, սկսած դեռևս մեր ամենահին Արատտա պետության ժամանակներից, ունեցել են աստվածային պանթեոն: Հայերը կրոնական զարգացման տեսանկյունից մարդկությանը ներկայանում են, որպես ի սկզբանե զարգացած կրոնափիլիսոփայական արժեհամակարգ ունեցող ազգ: Համընդհանուր զարգացումից հայերի այս դրական շեղումը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն: Հայերը գոյություն ունեն դեռևս Երկիր մոլորակի նախորդ քաղաքակրթությունից: Հետևաբար չի բացառվում, որ մենք նախորդ քաղաքակրթությունից հայտնի, այսպես կոչված <Աստվածների ռասսա>-ի անմիջական հետնորդներն ենք, ասել է, թե ոչ մի կապ չունենք պարոն Նոյի հետ: Այսինքն Արիադավան հեթանոսներին ֆալոսապաշտության մեջ մեղադրելն ընդամենը հայհոյանք է:
Պատմական Հայաստանի այս կամ այն վայրում ֆալոսների առկայությունը ոչինչ դեռ չի նշանակում: Դրանք կարող էին տեղադրվել նաև այդ տարածքում բնակվող այլազգիներիկողմից կամ ժամանակ առ ժամանակ այդ սահմանային տարածքներն օտար տիրապետության տակ հայտնվելու ընթացքում: Տարբերակները բազմաթիվ են և սա դրոշակ դարձնել հեթանոսների դեմ պայքարում քրիստոնյաներին խորհուրդ չեմ տալիս, քանօի որ աշխարհում քրիստոնյաներն իրենց ֆալոսապաշտությամբ զիջում են միայն հուդայականներին: Ամեն տարի հունվարի 13-ին արդեն ավելի քան 1700 տարի քրիստոնյաները տոնում են քրիստոսի թլպատումը: Մեզ անհիմն փնովելուց առաջ նայեք հայելու մեջ:
2. Նախնիապաշտության ինքնատիպ դրսևորում հեթանոս հայերի մեջ եղել է Արարիչ աստծո` Արի, հանդեպ պաշտամունքը: Մեր հեթանոս նախնիներն իրեն պարզապես անվանել են իրենց ստեղծող աստծո Արի անունով: Այժմ ոչ մի անաչառ մարդու մոտ կասկած չի առաջացնում <Ար- Հար- Հայ> փոխակերպումը: Մեր Մեծագույն Նախնու` Արի, պաշտամունքը մեր հեթանոս նախնիների մեջ այնքան զորեղ է եղել, որ հետագայում անգամ օտարները մեզ տվել են <Արմեն> իմա <Արարիչ աստծո մարդ> անունը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով ժամանակակից հայ հեթանոսներս մեզ անվանում ենք <Արիադավան>:
3.Նախնիապաշտության դրսևորում է նաև զավակներին իրենց պապերի ու տատերի անուններով անվանադրելը: Ես թեև հասկանում եմ, որ սա ծնողների հանդեպ հարգանքի ցուցադրման ձև է, բայց կատեգորիկ չեմ ընդունում այն, քանի որ դա մետաֆիզիկայի տեսանկյունից չխրախուսվող երևույթ է: Մետաֆիզիկան այլ ոլորտ է, հետևբար գերադասում եմ լռել:
4. Նախնիապաշտության մի դրսևորում էլ կա, որը ևս, թեև ոչ այնքան հաճախ, դառնում է հեթանոսներին ուղղված մեղադրանք: Խոսքը վերաբերվում է ծնողների մահից հետո նրանց հետ կապված որևէ իր կամ առարկա, որպես հիշատակ պահելու մինչ օրս հայերի մոտ պահպանված սովորույթը, որն առաքելականները համարում են ֆետիշիզմ, այսինքն` հեթանոսական մնացուկ: Քանի որ հեթանոսական ժամանակներում մարդկանց աշխարհընկալման մեջ գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումներն, ապա այս սովորույթը ևս ունի մետաֆիզիկական հիմնավորում: Թույլատրելիության սահմաններում ասեմ, որ հասարակ մարդկանց մեջ նման սովորույթի առաջացմանը նպաստել են քրմերը: Քրմերը, լինելով բարձր զարգացած անհատականություններ, նպաստել են այս սովորույթին, որպեսզի հարազատի մահը չդառնա այդ հարազատից լիակատար կտրվելու երևույթ, որը համապատասխան հոգեմտավոր պատրաստություն չունեցող հասարակ մահկանացուների մոտ կառաջացնի անկանխատեսելի հետևանքներով ստրես: Ես չեմ բացառում, որ մի գուցե այստեղից է առաջացել <Մեռնողի հետ չեն մեռնում> մեր պապական իմաստնությունը: Ինչևէ, դեռևս հեթանոսական ժամանակներից եկող այս սովորույթը հայոց մեջ շարունակում է մնալ հաստատուն, անկախ առաքելականների քննադատություններից: Այստեղ երևի գործում է ինքնապահպանման բնազդը:
5. Նախնիապաշտության մի դրևորում էլ կա, որն առաքելական իրականության մեջ օր ըստ օրե վեր է ածվում անհեթեթության: Նկատի ունեմ գերեզմանոցներ մահացած հարազատներին այցելությունները: Եթե հեթանոսական ժամանակներում դա տարվա մեջ մի օր էր, երբ մարդիկ այցելում էին մահվան հովիտներ (վայրեր, որտեղ ցրում էին հանգուցյալների աճյունների մոխիրներն) և որոշակի ծիսակատարությունների օգնությամբ հարգանքի տուրք մատուցում իրենց նախնիներին, ապա քրիստոնյաներն այդ անում են իրենց ամեն մի տոնից հետո: Սրանով առաքելական կղերականները, կրոնամիստիկ անհեթեթ հիմնավորումների քողի ներքո, իրականում կատարում են մետաֆիզիկայի տեսանկյունից մի շատ կեղտոտ քայլ: Ամեն անգամ որևէ տոնի ընթացքում ստացած դրական էներգիան, անպայմանորեն չեզոքացնում են հաջորդ օրը գերեզմաններ այցելությամբ ստացված բացսական էներգիայով: Այսինքն` տոները, որոնք ի սկզբանե ունեն մարդկանց մեջ դրական էներգիա կուտակելու իմաստ, կորցնում են իրենց ուժը: Սա նպաստում է հասարակության մեջ բացսական աուրայի մշտական գոյության: Նաև այս պատճառով է, որ առաքելականները հեթանոսական նոր տարին` մարտի 21, երբ բնությունը ծաղկում է, շուրջ բոլորը կյանքի վերազարթոնք է, հետևաբար` դրական էներգիա, փոխարինեցին դեկտեմբերի 31-ով, երբ բնությունը դեռ մեռած է ու առջևում գրեթե 80 օր ցուրտ եղանակ է, հետևաբար` բացսական էներգիա: Սրանով առաքելականները նպաստում են հասարակության մեջ բացսական աուրայի մեծացմանը: Նոր տարվան հաջորդող օրը պարտադիր կերպով գերեզման այցելելը ևս այս նպատակին է ծառայում: Չնայած, որ մեր պապական մեկ այլ իմաստնություն նշում է, որ <Տարին ինչպես սկսես, այնպես էլ կընթանա>, քրիստոնյաները համառորեն մարդկանց քշում են դեպի գերեզմաններ: Ցավոք սրտի այս դեպքում, անգամ ինքնապահպանման բնազդը չի գործում: Այս կետում ավելացնեմ միայն այն, որ առաքելականներն, իրենց բնորոշ լկտիությամբ, այս հիմար սովորույթը պարտադրում են նաև Հայաստանում ապրող այլադավաններին: Այն, որ մենք` Արիադավան հեթանոսներս խուսափում ենք այս սովորույթից, եղանակ չի ստեղծում, քանի որ մենք քանակով շատ քիչ ենք:
6.Նախնիապաշտության մի դրսևորում է նաև ազգի մեծագույն զավակների հանդեպ հարգանքի տուրքի մատուցման ամենատարբեր ձևերը: Սա սկզբունքորեն դրական երևույթ է, քանի որ նախ ամուր է պահում սերունդների միջև կապը և երկրորդ` տալիս է հոգեմտավոր մեծ դրական լիցքեր: Հենց այս դրական մեծ լիցքերն են, որ հանգիստ չեն տալիս մեր ազգի բարին չցանկացողներին և նրանք ամենատարբեր միջոցներ են փնտրում այդ լիցքերը չեզոքացնելու համար: Ամենատարածված, բազմիցս փորձարկված ու ցավոք սրտի հայոց մեջ մեծ հաջողություն ունեցող միջոցն, ազգի մեծագույն զավակի անձի պաշտամունքի ստեղծումն է: Շեշտը դնելով տվյալ մարդու, ոչ թե գաղափարների ու գործունեության, այլ անձի կարևորության վրա, ստեղծվում է տվյալ գաղափարներն ու գործունեությունը երկրորդական համարողների մի բազմություն, որոնք ի վերջո իրենց ֆանատիկությամբ կարողանում են ստվեր նետել այդ գաղափարների վրա:
Մի գուցե կան նախնիապաշտության այլ դրսևորումներ, որոնց մասին ես չնշեցի, բայց նշվածներն էլ հերիք են, որպեսզի պարզ լինի, որ ի սկզբանե դրական համարվող ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ երևույթը մեր ազգի թշնամիների ջանքերով կարող է վերածվել բացսական գործոնի: Հետևաբար հայ ազգայնականները պետք է ծայրահեղ զգույշ լինեն այս հարցում:

Նորայր Ասրյան

maandag 9 maart 2015

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Հայտնի է, որ 301թ-ի ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը ցածր ու միջին դասի քրմերի առաջնորդությամբ կատաղի ու անհավասար կռիվ է մղել Հայաստանի ջհուդացման դեմ: Այդ մասին բազմաթիվ վկայություններ կան: Բայց անգամ հեթանոսների հանդեպ թույն ու թարախ արտաշնչող առաքելական պատմագրությունը ոչինչ չի գրում այդ կռվին հայոց Գերագույն քրմերի ու բարձրաստիճան քրմապետերի որևէ մասնակցության մասին: Եթե նրանք որևէ կերպ մասնակցած լինեին այդ պայքարին, ապա առաքելական պատմագրությունն, իրեն բնորոշ հիստերիկությամբ, հազրապատիկ անգամ կսևացներ այդ մասնակցությունն ու անպայման դրոշակ կդարձներ հակահեթանոսական քարոզարշավում: Բայց տիրում է քար լռություն: Պարզից էլ պարզ է, որ բարձրաստիճան քրմերն այդ պայքարին չեն մասնակցել: Բարձրաստիճան քրմերը սովորական մարդիք չեն եղել, այլ եռամոգեր, ասել է թե կիսաստ- վածներ: Նրանք կատարելապես տիրապետել են մետաֆիզիկական գիտելիքների և ունեցել են պարա- նորմալ ունակություններ, այդ թվում նաև պայծառատեսություն: Նրանք շատ լավ իմացել են,թե անապատի մարդիք (քրիստոնյաներն) ինչ ճակատագիր են նախապատրաստել Արևի աստծո մարդկանց (հեթանոս հայերի) երկրի համար: Գիտեին, բայց ոչինչ չարեցին: Ինչու՞: Այս հարցի պատասխանն արդեն ավելի քան 20 տարի մտատանջում է ինձ: Այժմ, երբ քրիստոնեական ժամանակաշրջանի ամոթի ու խայտառակության, բազմիցս չգոյության, կոտորածների ու կորուստների պատմությունն անժխտելի փաստ է, ես ուզում եմ մի հարց տալ: Պարոնայք բարձրաստիճան քրմեր ու քրմապետեր այդ ի՞նչն էր ավելի թանկ ու ավելի կարևոր, քան հայրենիքը և դուք դա ընտրեցիք ու թույլ տվեցիք, որ Սիոնի բորենիները հոշոտեն Հայաստանը: Ես էլ հեթանոս եմ, բայց ձեզ չեմ հասկանում:
Ինֆորմատիկայի տեսության մեջ կա մի այսպիսի սկզբունք` <Եթե երկու հավասարազոր ինֆորմացիաներից մեկը չհիմնավորված կերպով անտեսվում է, ապա արդյունարար ինֆորմացիան պետք է համարել, ոչ թե կիսով չափ ճիշտ, այլ սխալ>: Այս սկզբունքից ելնելով ես բազմիցս ամենատարբեր առիթներով նշել եմ, որ հեթանոսական ժամանակներին վերաբերվող ցանկացած հարցի քննարկման դեպքում, եթե անհիմն կերպով անտեսվում է հարցի մետաֆիզիկական կողմն, ապա ինչպիսին էլ լինի վերջնական եզրակացությունն, այն լինելու է սխալ: Հարցերից մեկը, որի մասին վերը նշեցի 301թ-ին քրիստոնյա ստահակների կողմից Հայաստանում իրականացված ցեղասպանությանն ու մշակութային եղեռնին Հայոց Գերագույն ու բարձրաստիճան քրմերի անհաղորդ ու դիտորդական պահվածքն է: Ինչու՞ է սա առեղծված, այն էլ մեծագույն: Այս հարցին պատասխանելու համար նախ փորձեմ պարզաբանել, թե ովքեր են այդ քրմերը:
301թ-ին իրագործված եղեռնից հետո մինչև 12-րդ դարում Արևորդիների սպանդն իրականացված բազմաթիվ մանր ու մեծ կոտորածների արդյունքում հայ իրականության մեջ հիմնահատակ ոչնչացվեցին քրմերի մասին բոլոր հավաստի տեղեկությունները: Քրիստոնյա պատմիչներն, ունենալով պատմություն գրելու մենաշնորհ, 1700 տարիներ ի վեր ստեղծել են քրմերի մասին մեղմ ասած <բացսական> կերպար: Այսօր հայ հասարակության մեջ հայոց քրմերին մեծ մասամբ պատկերացնում են, որպես <հեթանոս տերտեր>, այստեղից բխող բոլոր հետևանքներով, այսինքն` Գերագույն Քուրմն օբյեկտներ ու բիզնես ունեցող կաթողիկոս, իսկ բարձրաստիճան քրմերը Բենտլիներով ու Լեքսուսներով պտտվող եպիսկոպոսներ:Եթե կաթողիկոսի ու եպիսկոպոսների պարագայում այս մոտեցումը հիմնավորված է, ապա քրմերի հետ այն ոչ մի աղերս չունի: Հիմնավորեմ ասածս:
Ինչպես ֆիզիկայի, այնպես էլ մետաֆիզիկայի օրենքներն ու սկզբունքները օբյեկտիվ իրականություն են ու անկախ են մարդկանց ռասսայական, ազգային, դավանաբանական, կուսակցական պատկանելիությունից: Այդ օրենքները համասեռ են տիեզերքի բոլոր ուղղություններով և ենթակա չեն մարդու հայեցողական մոտեցմամբ փոփոխվելու: Այս հանգամանքը թույլ է տալիս այլ հեթանոս ազգերի մոտ իրենց քրմերի մասին պահպանված տեղեկությունների հիման վրա որոշակի եզրակացություններ անել նաև հայոց քրմերի մասին, քանի որ թե այլազգի, թե հայ քրմերը առաջնորդվել են նույն մետաֆիզիկական սկզբունքներով:
Մի կողմ թողնելով ամենատարբեր դավանանքների միստիկ ու էթնիկ առանձնահատկությունները մետաֆիզիկայի տեսանկյունից մեծամասնության մոտ նկատելի է հետևյալ փաստը: Կառուցվածքային առումով քրմական համակարգերը բաժանվում են 7 մասի: Հայոց Միհր աստծո քրմապետությունը ևս բաժանված է 7 աստիճանակարգի /տես Հովիկ Ներսիսյանի <Նախաքրիստոնեական աստվածները հայոց, մի թռիչք ճշմարտության երկնակամարում> աշխատությունը/: Այս աստիճանակարգերի բնույթները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց մետաֆիզիկական իմաստը կապված է այդ աստիճանակարգերից յուրաքանչյուրում քրմի գիտակցության մակարդակի հետ: Միաժամանակ հաշվի առնելով, որ քրմերի ընդհանուր զարգացումը բաժանվում է 3 մասի` ռազմիկի, վանականի և իմաստունի ուղիների /Տես իմ <ՈՒժապաշտություն> հոդվածը/ կարելի է ենթադրել, որ այդ 7 աստիճանակարգերի ու 3 աստիճանի միջև պետք է կապ լինի: Այդ կապն, ըստ իս, պետք է լինի հետևյալը:
Մարդու գիտակցությունը բաժանվում է 2 մասի` եռաչափ և եռաչափից բարձր աստիճաների: Հաշվի առնելով, որ գիտակցական մեկ մակարդակից մեկ այլ մակարդակ կտրուկ անցումը համարվում է մարդու էներգոֆիզիկական վիճակի կտրուկ փոփոխություն` ստրես, քրմերը չէին կարող թույլ տալ նման բան: Հետևաբար`ըստ իս, վերը նշածս կապը հետևյալն է
Եռաչափ գիտակցություն
1. Ռազմիկի ուղի
2. Անցումային փուլ Ռազմիկի ու Վանականի ուղիների միջև
3. Վանականի ուղի
4. Անցումային փուլ Վանականի ու Իմաստունի ուղիների միջև
5. Իմաստունի ուղի
Եռաչափից բարձր գիտակցություն
6. Անցումային փուլ Իմաստունի և Եռամոգի միջև
7. Եռամոգի աստիճան
Այստեղ պետք է նշեմ, որ եռամոգը նույն իմաստունի ուղու ամենաբարձր աստիճանն է, որի ընթացքում մարդը հասնում է տիեզերական գիտակցության:
Ռազմիկի ուղի կարող է մտնել սկզբունքորեն յուրաքանչյուր ոք, որը չունի ֆիզիկական ու հոգեմտավոր որևէ արատ: Բայց արդեն հաջորդ իսկ փուլ անցնել կարող են միայն նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել որոշակի փորձություններ`մոգարգելքներ: Այս մոգարգելքները ստեղծվում են այնպիսի սկզբունքով, ըստ որի յուրաքանչյուր քուրմ, որը կփորձի անցնել հաջորդ գիտակցական աստիճան, անպայման պետք է հաղթահարի այդ փորձությունները կամ մահանա: Ձախողումը միայն մահացու ավարտ է ունենում: Սա բացառում է մոգարգելքների իմաստը հաջորդ հավակնորդներին հայտնի դառնալը, հետևաբար յուրաքանչյուր հաջորդ աստիճանակարգ անցնում է միայն արժանին: Բնականաբար ամեն մի հա- ջորդ աստիճանակարգում հայտնվելու համար քուրմը պետք է հաղթահարի էլ ավելի խիստ մոգարգելքներ: Հասկանալի է, որ նման իրավիճակում 1-ից դեպի 7-րդ աստիճանակարգ քրմերի քանակը պետք է նվազի: Քանի, որ 5-ից 6-րդ աստիճանակարգ անցման ժամանակ փոխվում է ոչ միայն քրմի գիտակցական մակարդակն, այլև գիտակցության աստիճանը`եռաչափից դեպի եռաչափից բարձր, ապա ակնհայտ է, որ Միհրի քրմապետության 6 և 7 աստիճանակարգերում գտնվող քրմերը կտրուկ առանձնանում են ստորին հինգ աստիճանակարգերում գտնվող քրմերից ու հանդիսանում են առանձին կաստա կամ օկկուլտային օրդեն, որի առաջնորդն էլ հենց հանդիսանում է Հայոց Գերագույն Քուրմը:
2-րդ աստիճանակարգում ստեղծվում են նախադրյալներ, իսկ արդեն Վանականի ուղու ընթացքում քրմի մոտ ձևավորվում են պարանորմալ ունակություններ, որոնք իրենց զարգացումն են ստանում 4-րդ աստիճանակարգում և հասնում եռաչափ գիտակցության սահմաններում հնարավոր ամենաբարձր մակարդակի Իմաստունի ուղու ընթացքում: Այդ պարանորմալ ունակություններից ամենակարևորը քրմի գործունեության մեջ հանդիսանում է պայծառատեսությունը: Այսպիսի քրմերն ի զորու են լինում դառնալ միջնորդ մարդկանց ու բնության միջև: Նրանք կարողանում են ի շահ ազգի բարգավաճման ներդաշնակեցնել հասարակության զարգացման օրինաչափությունները բնության օրենքների հետ /տես իմ <Առաջնորդապաշտություն>հոդվածը: Այսպիսի քրմերին կարելի է, առանց վերապահության, համարել <Գերմարդ>:
Ինչ վերաբերվում է բարձրաստիճան քրմերի կաստային, ապա նրա անդամների գիտակցությունը գտնվում է այլ` ավելի բարձր, չափողականության սահմաններում: Նրանք ունակ են հավուր պատշաճի ընկալել հիպերտարածությունն ու հիպերժամանակը: Նրանց համար <Հավիտենական ներկա> և <Մտքի /գերլուսային/ արագություն> հասկացություններն ունեն միանգամայն շոշափելի իմաստ: Նրանց համար այլևս չկա որևէ անհասկանալի բան Նյութ- Էներգիա և Էներգիա- Նյութ փոխակերպման գործընթացում: Այսինքն նրանք ընդհուպ մոտեցել են տիեզերքի ընկալման խորագույն աստիճանին` Համատիեզերական Բանականության կամ Բացարձակ Գոյի ընկալմանը: Այս պատճառով էլ նրանց կարելի է անվանել <Կիսաստված>, քանի որ ավելի բարձր գիտակցության տիեզերքում ունակ է միայն Համատիեզերական Բանականությունը, որին եռաչափ գիտակցությամբ մարդիք անվանում են <Աստված>:
Այսպիսով հենց այս կիսաստված քրմերն էլ հազարամյակներ ի վեր կառավարել են Հայոց Աշխարհը: Նրանք են մեր ազգին առաջնորդել բազում փորձությունների միջով, նվազագույնի հասցնելով կորուստները և խուսափելով ապագայի հնարավոր վտանգներից: Այդպիսի մի վտանգ էր նաև 44թ-ին Հայաստան մտած ջհուդական վիրուսը Թադևոս անվամբ: Գրեթե 250 տարի բարձրաստիճան քրմերը անողոք պայքար էին մղում անապատի վարդապետության դեմ, բայց ինչ որ մի պահի նրանք դադարեցին պայքարել: Ինչո՞ւ: Սա ես համարում եմ հայոց պատմության մեծագույն առեղծվածը, քանի որ ոչ մի այլ առեղծված մեր պատմության ընթացքում այդպիսի ճակատագրական նշանակություն չի ունեցել` Հայաստանը կործանվեց:
Քրիստոնյա գաղափարախոսների կողմից շրջանառության մեջ է դրված հիմնականում երեք վարկած, որոնք միտված են բարձրաստիճան քրմերի հանիրավի վարկաբեկմանը:
1. Քրմերի նյութապաշտությունը:
Այս վարկածը հիմնված է 301-ին իրականացված մշակութային եղեռնի նկարագրությունների ընթացքում մեհյանների հարստությունների ծավալից /Տես Ագաթանգեղոսի <Հայոց պատմությունը>:
<Գողը կկարծի, թե ողջ աշխարհը գող է> սկզբունքով քրիստոնյա զեղծարարները մեհյանների այդ հարստությունը բացատրում են քրմերի նյութապաշտությամբ ու ընչաքաղցությամբ: Մինչդեռ մեհյանների հարստությունը պարզ բացատրություն ունի` այն կուտակվել է հազարամյակների ընթացքում: Մինչև քրիստոնյա ստահակների մուտքը Հայաստան հայերն ունեցել են նվազագույնը 2800 տարվա պատմություն /նկատի ունեմ հին թվարկության 2492թ. Հայկի ու Բելի ճկատամարտը/: Եթե ընդունենք, թե յուրաքանչյուր տարի մեհյանում ընդամենը մեկ մշակութային արժեք է հայտնվել, ապա արդյունքում կունենաք յուրաքանչյուր մեհյանում 2800 մշակութային արժեք: Եթե հաշվի առնենք, որ չի բացառվում, որ տարեկան մեհյաններից յուրաքանչյուրում կարող էր հայտնել, ոչ թե մեկ, այլ 10; 20 կամ ավել մշակութային արժեք, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչպիսին է եղել հեթանոս հայերի մշակութային ժառանգությունը, որը քրիստոնյա հարամիների բաժին դառավ:
Ասվածից ակնհայտ է, որ եթե քրմերը նյութապաշտ լինեին, ապա ըստ տրամաբանության հենց իրենք պետք է շահագրգռված լինեին այդ հարստությունը պահպանելու համար, բայց տեղի ունեցավ հակառակը` նրանք մատը մատին չխփեցին այն պահպանելու:
2. Լրտեսի գործունեությունը:
Այս վարկածը հիմնված է այն պատմության վրա, ըստ որի ջհուդ Մովսեսին հաջողվեց մուտք գործել եգիպտացի քրմերի աստիճանակարգի վերին աստիճան ու տիրանալ Եգիպտոսի օկկուլտային գաղտնիքներին: Արդյունքում Եգիպտոսը կործանվեց: Նման լրտեսի առկայությունը նույնիսկ Միհրի քրմապետության ստորին աստիճանակարգերում բացառվում է հենց վերը նշված մոգարգելքների առկայության պատճառով: Իսկ վերին կաստայում սուպեր լրտեսի առկայությունը կարելի է համարել քրիստոնեական հերթական հրաշապատում- զարմանապատում, որին լուրջ վերաբերվելու համար պետք է կամ տխմար լինել կամ քրիստոնյա: Այսպիսի լրտես չէր կարող լինել նախ, որ Միհրի քրմապետություն մուտք ունեին միայն հայերը: Այլազգիների մուտքը բացառվում է, քանի որ այն հայոց աստվածների աստիճանակարգեր են, որտեղ այլազգիներն անելիք չունեն: Երկրորդ, եթե նման սուպեր լրտես լիներ քրմական վերին կաստայում, ապա քրիստոնյա պատմիչները նրան կդարձնեին երկրորդ մարդը Քրիստոսից հետո: Բայց պատմիչները լռում են:
3. Քրմերի դավաճանությունը:
Այս վարկածը ոչ մի հիմք չունի: Այն պայմանավորված է միայն ամեն գնով քրմերի վրա մեղքը բարդելու ցանկությամբ:
Նախ հանուն ինչի՞ պետք է քրմերը դավաճանեին իրենց հայրենիքին, եթե նրանք ամեն ինչ ունեին` իշխանություն, հարստություն, պատիվ ու հարգանք:
Երկրորդ` սկսած Վանականի ուղուց քրմերի համար նյութական արժեքները դառնում են հազարերորդական կարգի, իսկ վերին կաստայի քրմերի համար նյութական աշխարհում կա միայն երկու նյութական արժեք` հայրենիք ու ընտանիք:
Երրորդ` այդ ինչպե՞ս եղավ, որ միանգամից դավաճանեցին անխտիր բոլոր բարձրաստիճան քրմերը:
Ամփոփեմ: Անկախ նրանից, թե <ինչու բարձրաստիճան քրմերը ոչինչ չարեցին 301թ. թույլ չտալու համար> հարցի պատասխանը գտնվում է եռաչափ գիտակցության սահմաններում և մենք մի գեղեցիկ օր հասու կլինենք այն իմանալու, թե գտնվում է եռաչափից բարձր գիտակցության սահմաններում ու մեր համար անհասանելի է, ես ինքս, հեթանոս լինելով հանդերձ, ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացում գտնել քրմական վերին կաստայի այդ կոլեկտիվ որոշմանը: Դա հայակործան որոշում էր, որ հետևանքով Հայաստանը մխրճվեց քրիստոնեական ճահիճ:
Վերը բերված վերլուծությունների արդյունքում ես հանգել եմ հետևյալին: Քանի որ այս առեղծվածային որոշումն ընդունել են մարդիք, ովքեր ունեին եռաչափից բարձր գիտակցություն և անգամ իրենց դավանակից, բայց եռաչափ գիտակցություն ունեցող քրմերին տեղյակ չեն պահել իրենց որոշման մասին, ապա պետք է ենթադրել, որ պատճառը ևս գտնվում է եռաչափ գիտակցությունից դուրս և այն մեզ համար ընկալելի չի: Այսինքն այդ պատճառը հասկանալու համար պետք է հասնել եռաչափից բարձր գիտակցության աստիճանի: Ասել է, թե հայտնվել Միհրի քրմապետության գոնե 6-րդ աստիճանում: 1996թ-ից ի վեր ես ինքս գտնվում եմ այդ քրմապետության 2-րդ աստիճանակարգում և անձնական փորձից գիտեմ, թե որքան դժվար է մի աստիճանակարգից մյուսին անցնելը և որքան երկար ժամանակ է դրա համար պահանջվում` երբեմն բազում տարիներ: Յուրաքանչյուր հաջորդ աստիճանակարգին անցնելն էլ ավելի դժվար է լինում իր նախորդից: Այս իրավիճակում 6-րդ աստիճանակարգում հայտնվելը դառնում է անհասանելի երազանք: Թվում է, թե այդ առեղծվածի լուսաբանումը մեր համար անհույս է: Իսկապես մեր գիատակցական մակարդակի համար դա այդպես է, բայց կան հանգամանքներ, որ ստիպում են մտածել, թե կարելի է , եթե ոչ լուսաբանել, ապա ընդհուպ մոտենալ այդ լուսաբանմանը: Նկատի ունեմ հետևյալը:
Եթե քրմական վերին կաստան չի մասնակցել քրիստոնյաների դեմ պայքարին; նրանց սպանության մասին ևս ոչ մի տեղեկություն չկա, առավել ևս, որ երկիր մոլորակում չկար նման բանի ունակ որևե ուժ; նրանց կոլեկտիվ ինքնասպանության մասին ևս ոչ մի փաստ չկա, առավել ևս, որ նրանք բնապաշտներ էին ու նման քայլի չէին դիմի, քանի որ դա հակաբնական քայլ է, ուրեմն հարց կծագի ի՞նչ կատարվեց նրանց հետ: Ակնհայտ է, որ նրանք պարզապես հեռացել են: Հարց կծագի` ու՞ր: Հնարավոր է 2 տարբերակ
1. Քրմերը հեռացել են երկիր մոլորակից:
Այս տարբերակն առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ, բայց շտապել պետք չի: Ես արդեն նշեցի, որ տիեզերական գիտակցությամբ օժտված քրմերի համար Նյութ- Էներգիա և հակառակ փոխակերպումների խնդրում գաղտնիք չկա, իսկ սա մետաֆիզիկայի տեսանկյունից միանգամայն հնարավոր է դարձնում մարդկանց տելեպորտացիան սկզբունքորեն անսահման հեռու տարածություններ: Բացի այդ հին աշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող որևե մեկին կարիք չկա ապացուցել, որ հազարամյակներ ի վեր Երկիր մոլորակ են այցելել տիեզերական այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչներ: Փաստերը ժայռապատկերների ու տաճարների քանդակների վրա եղած համապատասխան պատկերներն են: Այս առումով չպետք է անտեսել, որ հենց մենք` հայերս, ոմանց կարծիքով, անհիշելի ժամանակներում Երկիր մոլորակ ենք եկել Աղեղնավոր Հայկի (Օրիոն) համաստեղությունից: Եթե սա ճիշտ է, ապա չի բացառվում, որ բարձրաստիճան քրմերն այս մասին գիտեին: Ավելին` գիտեին նաև հետ գնալու հնարավորությունը: Ինչից էլ մի գուցե օգտվել են:
2. Քրմերը մնացել են երկիր մոլորակի վրա:
Եթե քրմերը մնացել են Երկիր մոլորակի վրա, այսինքն` պարզապես հեռացել են Հայաստանից, ապա ու՞ր: Մոլորակի մակերեսին, նրանց գոյության մասին ոչ մի փաստ չկա: Մնում է կարծել, որ նրանք գետնի տակ են: Եթե նրանք կան կամ գոնե կան նրանց սերունդներն, ապա ինչու՞ նրանք իրենց մասին ոչ մի լուր մեզ չեն հայտնում: Ինչու՞ դուրս չեն գալիս, առավել ևս երբ քրիստոնեական 1700 -ամյա խայտառակ պատմությունն արդեն փաստ է, ավելին <Ոսկե միլիարդի> ծրագրի իրականացման շրջանակներում /տես իմ <Ռեգրեսիվ հեղափոխություն> աշխատությունը/ մինչև դարավերջ դրված է նաև Հայի և Հայաստանի ոչնչացման հարցը: Ինչի՞ են սպասում: Երկար տարիներ մտածելով վերջին հարցերի մասին հանգել եմ այն եզրակացության, որ հայ իրականության մեջ սա արդեն շատ ծանոթ իրավիճակ է: Նկատի ունեմ Փոքր Մհերին: Իրավիճակն այն աստիճան համահունչ է, որ ես երբեմն կարծում եմ, թե Փոքր Մհերը հենց հանդիսանում է քրմական վերին կաստայի հավաքական կերպարն, առավել ևս, որ <Սասնա ծռեր> էպոսն ունի հեթանոսական ծագում: Փորձեմ տալ նմանությունները:
Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում: Քրմերը 250 տարի պայքարում են քրիստոնյաների դեմ ու հաղթում: Այնուհետև դադարեցնում է պայքարն ու թաքնվում Ագռավաքարում: Քրմերը նույնպես կտրուկ հրաժարվում են պայքարից: Մհերը փակվում է քարանձավում մեզ թողնելով մի հանելուկ: Քրմերը ևս անհետանում են հանելուկային ձևով:
Մինչև Մհերի ինքնամեկուսացումը Դավիթը նրան անիծել էր ու Մհերն անժառանգ էր: Հոր անեծքն այլաբանորեն հասկանալու և քրմերի հետ համադրության մեջ դնելու դեպքում կարելի է ասել, որ <Հոր> դերը քրմերի համար կարող էր կատարել միայն Համատիեզերական Բանականությունը (Բացարձակ Գո), իսկ անեծքը կարող է լինել ուղակի հրաման: Այս հանգամանքի հաստատմանը բերում է նաև Մհերի պատգամը
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
< Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն >: Այսինքն ինչ որ մեկն էլ հենց հրամանք է տվել մտնել այդտեղ: Ընդ որում նկատի ունեցեք, որ Մհերն իր մասին խոսում է հոգնակի թվով մի ժամանակաշրջանում երբ հայոց մեջ <Դուք>-ով խոսելու սովորույթ չկար / տես <Դուք>-ով խոսելու մասին իմ հոդվածը/: Սա փաստում է Մհերի հավաքական կերպար լինելու իմ միտքը:
< Քանի աշխարք չար է, Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,>: Սա ակնհայտորեն գաղտնագիտություն է: Եթե ինչ որ հրաշքով կարողանանք հասկանալ այս արտահայտության թաքնված իմաստը, հենց դա էլ կլինի հայոց պատմության մեծագույն առեղծվածի բացատրությունը:
< Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի>: Արդյոք սա նկատի չունի <Ոսկե միլիարդի> աշխարհակործան ծրագիրն ու նրանից հետո ստեղծվելիք աշխարհը:
< Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, Ու գարին էղավ քանց ընկուզ մի,>: Ժամանակակից գենետիկ ինժեներիայի տեսանկյունից սա ամենևին էլ անկարելի բան չի:
Ինչպես տեսանք նմանությունները շատ շատ են: Ինֆորմատիկայի տեսության մեկ այլ սկզբունք ասում է <եթե մի երևույթ պատահում է մեկ անգամ, ապա դա պատահականություն է: Եթե նույն երևույթը կրկնվում է երկրորդ անգամ, ապա դա զուգադիպություն է: Իսկ եթե նույն երևույթը կրկնվում է երրորդ և ավելի անգամ, ապա դա օրինաչափություն է>: Այս սկզբունքից ելենելով Հայոց Քրմերի վերին կաստայի ու Փոքր Մհերի պատմությունների նմանությունը ես համարում եմ ոչ պատահական օրինաչափություն: Քրիստոնյա բարբարոսների ձեռքից հրաշքով մազապուրծ մեր էպոսի վերը բերածս հատվածն էլ հենց իր մեջ ամփոփում է առեղծվածի բացատրությունը:
Նորայր Ասրյան