zaterdag 10 november 2012

Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արաքսի ափին

http://www.hayary.org/wph/


Առաջին անգամն է, որ հայ արիներն իրենց տոների շարքում նոյեմբերի 8-ին նշել են Հայ Տեսակի Արարման տոնը:
Հայ արիները փառաբանել են Տիեզերքի Արարչին՝ Հայ Տեսակի Արարման համար, եւ իրենց նվիրվածությունն են հայտնել Ամենայն Արարողին:
Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը, հավաստել են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին եւ Հայ Տեսակի Առաքելությանը:
Արի հայերը փառաբանել են Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար:
Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածն այդ Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը (իմա՝ Հայը՝ Արարված Հայկական Լեռնաշխարհում)…
Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածն այդ Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը (իմա՝ Հայը՝ Արարված Հայկական Լեռնաշխարհում)…
Հայ արիները Հայ Տեսակի Արարման տոնը նշել են Արարատյան դաշտում՝ Մայր Արաքսի ափին եւ Հայր Մասիսի ճերմակափայլ գագաթների հայացքի ներքո…
Արիադավա-հեթանոսական ծիսական արարողությունը կատարել են հայարիական քրմերն ու քրմի թեկնածուները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Տոնական արարողությունը կատարվել է հենց Արաքսի ափին:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
08.11.2012թ.

3 opmerkingen:

  1. ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՈՆԻԶՄԻ ՁԵՌՆԱՐԿ:
    Մաս 1
    http://hayasaashkharh.blogspot.be/2012/04/blog-post_07.html

    BeantwoordenVerwijderen
  2. http://www.louysworld.com/archives/21619

    BeantwoordenVerwijderen
  3. Եվրոպան ձեր նանը չի, որ գնում եք մոտը հոնգուր-հոնգուր լաց լինում

    Պեպանյան Արծրուն
    Պարզաբանում՝
    Մի անգամ մեր դեպուտատներից մեկը Ստրասբուրգում անողոք քննադատության է ենթարկում մեր իշխանություններին: Ընդմիջմանը մի ֆրանսիացի դեպուտատ նրան մի կողմ է հրավիրում ու ասում.
    - Էդ որ քննադատում ես, իմաստը ո՞րն է. հո՞ւյս ունես, թե ֆրանսիացի զինվորը գալու է քո փոխարեն կռի՞վ տա քո իշխանությունների դեմ: Այս հողը, որի վրա հիմա կանգնած ես, հարյուր տարի ողողվել է մեր ազգի լավագույն որդիների արյամբ, մինչև որ մենք կարողացել ենք վերափոխել մեր երկիրը: Այնպես որ այստեղ ճառ ասելու փոխարեն գնա ու քո երկիրն ինքդ շտկի:

    BeantwoordenVerwijderen