zaterdag 24 december 2016

Հերթական նողկալի լուրերը Էջմիածնի տերտերների տաղտկալի որջից,
Նախ Էջմիածինը արդեն վաղուց Վաղարշապատ է կոչվում և ամեն ինչ է բացի սուրբ կոչվելուց, իսկ երկրորդ ոչ մի հանելուկել չկա, ինքս եմ եղել այնտեղ մի Եպիսկոպոսի միջնորդությամբ որնել ինձ պատմեց Եկեղեցի տակում գտնվող մեհյանի մասին, ինձ ուղղեկցող գիտնել մի երիտասարդ աղջիկ էր որը մանրամասն պատմեց որ 1950 թվերին Կաղողիկոս Վազգենի կողմից եկեղեցու վերանորոգումից հետո այն գաղտնի է պահել , լավ հասկանալով որ դա ազգաին արժեք է և սերունդներին հետագայում պետկ կգա, իսկ տերտեր սատանա Ասողիկը այնքան տականք է որ փորցում է այն թոնրա տան վերածել:

http://armeniasputnik.am/armenia/20161214/5779739/armenia-ejmiatsin-mayr-tajar-qahan.html

Մեհյան, թե՞ թոնիր. Էջմիածնի կառուցման վայրը` պատմության վկայությամբАрхив Эчмиадзина ՀԱՅԱՍՏԱՆ 08:14 14.12.2016(Թարմացված է 20:06 14.12.2016) Ստանալ կարճ հղումը68044 Ըստ 5–րդ դարի պատմիչների` առաջին քրիստոնեական եկեղեցիները կառուցվել են մեհյանների տեղում։ Մինչև այսօր մասնագետներ կան, որոնք համոզված են` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես կառուցվել է մեհյանի տեղում։ Մայր Աթոռում հերքում են այս կարծիքը` վստահեցնելով, որ իրականությունն այլ երես ունի։ ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Այն, որ Մայր Տաճարը կառուցվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, բացառում են Սուրբ Էջմիածնում։ Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտում է` Տաճարը կառուցվել է աստվածային հայտնությամբ, ուրույն մի ճարտարապետական տիպով, որը հայ եկեղեցական ճարտարապետության ավանդն է քրիստոնեական քաղաքակրթության մեջ առհասարակ: Իսկ այն, ինչ 1950-ական թթ. պեղումների ժամանակ բացվել է Մայր Տաճարի Ավագ խորանի տակ, ոչ թե մեհյան է կամ հեթանոսական տաճարի մնացորդ, այլ՝ թոնիր, օջախ։ АРХИВ ЭЧМИАДЗИНА Մայր Տաճարի Ավագ խորանի տակ թոնիր կա «Ըստ հնագետների` այդ շինվածքը 2-3-րդ դարով թվագրվող թոնիր է։ Թե այն ինչ նպատակով է օգտագործվել, բնակարանի մա՞ս է կազմել, թե՞ աղյուսի թրծման վառարան, ուսումնասիրողները դեռ հստակ չեն կողմնորոշվել»,-ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։ Մեկնաբանությունները, թե մեհյանի կործանման վայրում է կառուցվել Տաճարը, Տեր Ասողիկ քահանայի խոսքով, հակասում է պատմական վկայություններին։ Իսկ պատմությունը վկայում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունեցել` Աստծո Միածին Որդին իջնելով երկնքից այն տեղն է ցույց տվել, որտեղ պետք է կառուցվեր Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը։ «Ըստ Ագաթանգեղոս պատմիչի, երբ առավոտյան Լուսավորիչ Հայրապետը Տրդատ թագավորին պատմում է իր ունեցած տեսիլքի մասին՝ գալիս են և այդ տարածքը ցանկապատում, դուռ են դնում և փայտե խաչ կանգնեցնում, որպեսզի այնուհետև սկսեն Տաճարի կառուցումը»,- պատմեց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։ Քահանայի խոսքով` 4-րդ դարի սկզբին՝ Տաճարի կառուցման ժամանակ, այդ վայրում չի եղել մեհյան, Ագաթանգեղոսի պատմության մեջ չկա այդպիսի տեղեկություն: Սակայն, ինքնին, անառարկելի է, որ այդ տարածքում հնագիտական տարբեր շերտեր կան: Այսօր դեպի «պատմական թոնիր» տանող մուտքի դուռը բոլորի համար ու պարբերաբար բաց չէ։ Մուտքը հասանելի է հատուկ խմբերի համար`հնագետներ, պատմաբաններ, մշակութաբաններ, նրանք, ովքեր հետաքրքրված են պատությամբ, հնագիտությամբ։ АРХИВ ЭЧМИАДЗИНА Թոնիր Մայր Տաճարի Ավագ խորանի տակ «Քանի որ Ավագ խորանի ներքնահարկը նեղ է և անձուկ՝ անհարմարություն ունի բոլոր այցելուներին միաժամանակ ընդգրկելու, ուստի զգուշավորության ու անվտանգության հանգամանքներով պայմանավորված՝ այդ վայրի դուռը մշտապես բաց չենք պահում»,-ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Read more: http://armeniasputnik.am/armenia/20161214/5779739/armenia-ejmiatsin-mayr-tajar-qahan.html

vrijdag 16 december 2016

Անահիտ դիցուհու և բոլոր հայ դիցերի ամենահռչակավոր մեհյանները գտնվում էին Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Գայլ գետի մոտ և Եփրատի մերձակայքում Մեծ ու Փոքր Հայքերի միջև

Նախաքրիստոնեական Հայաստանում գործող բոլոր սրբավայրերը անխնա ավերվեցին և թալանվեցին քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորչի և իր համախոհների ձեռքով: Գաղտնիք չէ, որ ավերված տաճարների վրա կառուցվեցին եկեղեցիներ, սակայն որքան էլ փորձեցին ոչնչացնել հայոց հնագույն հավատքի հիմքերը, միևնույն է, տաճարի հիմքերն իրենց մասին հիշեցնում են:
Անահիտ դիցուհու և բոլոր հայ դիցերի ամենահռչակավոր մեհյանները գտնվում էին Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Գայլ գետի մոտ և Եփրատի մերձակայքում Մեծ ու Փոքր Հայքերի միջև: Այստեղ Անահիտի աշտամունքը ու հանդիսությունները այնքան մեծ հռչակում ունեին, որ մինչև իսկ գավառը Անահտական կոչվեց, և երկիրն էլ ընծայվեց նրան ու քրմերին:
Հայտնի է, որ Անահիտին նվիրված ոսկեղեն մի կուռք է կանգնեցվել Երիզայում, որի համար Տրդատը Գրիգորին հրամայել է. «զի պսակս և թաւ ոստս ծառոց ՝ նուէրս տարցի բագնին Անահտական պատկերին»: Իսկ Գրիգորը ասում էր. «Զոր դուդ կոչես Մեծ Անահիտ Տիկին, լեալ իցե ն արդեօք մարդիք ոք յայնժամ երբեմն ժամանակի. Քանզի դիցապաշտ կախարդութեամբ զմարդիկն որ յայնժամ էին՝ ցնորիւք կերպս կերպս լինելով դիւացն, հաւանեցուցին զմեհեանս շինել և պատկերս կանգնել և երկիր պագանել, որ ոչ իսկ են» և այլն: Եվ 13 տարի անց Տրդատը ուրնում է և «զգաստացեալ զօրօքն՝ փշրէին զոսկի պատկերեն Անահտականաց դիցն, և ամենեւին զտեղին քանդեալ վատնէին, և զոսկին և զարծաթն աւար առեալ» և եկեղեցու սեփականությունը դարձրին ոչ միայն կուռքերը, այլև մեհյանին նվիրվածները:
Անանիա վարդապետը ասում է. «Օրհնեալ ես դու լուսանկար առագաստ, որ շքեղաճոխ նազանօք զօրացար ի վերայ պատկերացն դրօշելոց, և հարեալ խորտակեցեր զսնոտի պաճուճանս դիւանուէր և քաջապերճ պարծանաց Անահիտն տիկնոջ»:
Փոքր Հայքին սահմանակից Պոնտոսի Զելա ու Կոմանա քաղաքներում էլ կային Անահիտի մեծաժողով ուխտատեղիներ ու մեհյաններ (Ստրաբոն XII):
Եկեղյաց Երիզայում՝ Արմավիրում՝ հայոց հին մայրաքաղաքում, երևելի մի մեհյան կար, որտեղ Վահունի քրմերը Ապոլոնի անդրիի հետ միասին կանգնեցրին նաև Արտաշեսի բերած Արտեմիսի պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը, որը հետագայում Երվանդը այլ աստվածների արձանների հետ փոխադրեց Բագարան: Այդտեղից էլ նրա օրինավոր հաջորդը՝ Արտաշես Բ-ն, փոխադրեց Արտաշատ, որտեղ ընկավ Լուսավորիչի և Տրդատի կուռքաակործան ձեռքերի տակ: Դրանից առաջ Բարդուղիմեոս առաքյալը «մի խաչով կործանել էր Անձևացյաց երկրի Դարբնաց քարում կանգնեցված Անահիտի կուռքը և այդ խաչը կանգնեցրել էր այնտեղե:
Ծոփք գավառում հիշվում է Անահիտի աթոռ լեռը (կարծիք կա, որ այն ներկայումս Քեոշմեր է կոչվում): Այնտեղ 4-րդ դարի վերջում ճգնում էր Եպիփանոսը՝ ս. Դանիել ծերունու աշակերտը: Տարոնի հայոց ավանի Առաքելոց վանքի մոտերքում կա Տիրինկատար կամ Ծիրինկատար կոչվող բերդատեղին Տավրոս լեռներում՝ Արեգակնածագ բլուր կոչված տեղում, որտեղ կար Անահիտի մի պատկեր, որի մասին Գրիգորը գրում է. «Խորտակեցաք, և տոււաք զԲերդն Տիրինկատարի՝ իւր քաղաքովն և ամենայն սահմանօքն՝ ընծայ Ս. Առաքելոցն»: Ղ. Ալիշանը գրում է. «Տիկին-ի փոխարեն այստեղ ասված է Տիրին, ասել է թե՝ Տիրուհի հայոց: Սրա նման հին էտրուսկները ևս (որ համարվում են Հայաստանից գաղթած) իրենց Աստղիկ դիցուհուն կոչում էին Տուրան»:
Կարծիք կա, որ Աշտիշատի երկրորդ՝ Ոսկեմայր Ոսկեծին դիցի մեհյանը, որի բագինն է Ոսկեհատը, լինի Անահիտինը, թեև Սեմեոն վարդապետն այն համարում է Դեմետրինն ու Գիսանեինը:
Կեսարիայից վերադառնալիս Լուսավորիչը կործանում է նաև այս բագինն ու դրա վրայինը և այդտեղ կանգնեցնում առաջին եկեղեցին՝ տոնի օր սահմանելով սահմի ամսի յոթերորդ օրը (հոկտեմբերի 15):
Ըստ այդմ՝ Անահիտին նվիրված մեհյաններ կային Արտաշատում, Արմավիրում, Քաջարանում, Անահտաձորում, Աշտիշատում, Վասպուրականի Անձևացյաց գավառում, Սյունիքի Անատձոր վայրում, Տարոնի Քարքե լեռան վրա:
Նշվում է, որ Անահիտի գրեթե բոլոր մեհյանները վերածվել են Մարիամ աստվածածնին նվիրված եկեղեցիներ: Լուսավորիչը, վերցնելով Անահիտի պաշտամունքի գաղափարախոսությունը, Անահիտի հատկանիշները, այն վերագրել է Մարիամ աստվածածնին:
Անահիտի բոլոր տաճարներն ու արձաններն անխնա ոչնչացվել են: Հիշատակվում է նաև,  որ մ.թ.ա. 34 թվականին հռոմեացի զորավար Անտոնիոսը և նրա զինվորները ջարդել են Անահիտի Երիզայում գտնվող ոսկեձույլ արձանը և բեկորները միմյանց մեջ բաժանելով տարել Հռոմ:
Աղբյուրներ՝
Ղևոնդ Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը»
Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց»
Հովիկ Ներսիսյան, «Հայագիտական Ուսումնասիրություններ»

Free Hampig Sassounian & Arsen Ardzrouni now !!

https://www.youtube.com/watch?v=ZCXNoHOW07I

Այստ տարվա ամենա լավ լուրը , բանտից ազատվել է իմ երազանքների տղամարդը

Այստ տարվա ամենա լավ լուրը ԱՄՆ­-ում ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում է շնորհվել...Մնաց Ասեն Արծրունունել հրաշքով ազատեն 


ԱՄՆ կառավարությունը ներում է շնորհել Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին 1982 թվականին սպանելու մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանին, ով 34 տարի 11 ամիս գտնվում էր ամերիկյան բանտում և դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Այդ մասին հաղորդում է Dailysabah.com­-ը:
Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի` ներում ստանալու խնդրանքը։
Սասունյանը եղել է Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անդամ:
1982-­ին առավոտյան 9։40­-ին 19­-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել էր Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի։ Սասունյանը ծնվել է 1963­-ին։

vrijdag 25 november 2016

Քրիստոնեությունը ջհուդական պիղծ բարքեր փաթաթեց մեր վզին…

Օրեր առաջ մի հետաքրքիր նյութ կարդացի պիղծ քրիստոնյա հոգեվորականների մասին ցավոք չեմ հիշում հեղինակի անունը բայց որ լավեր գրվածղ որոշեցի կիսվել:

Առաքելական եկեղեցին իր կամքը ստիպողաբար` շահարկողների ոտքերի ջրերը կտրելու ու նմանատիպ էլ ավելի ցավալի մեթոդներով մտավ Հայոց սուրբ բարքերի մեջ, դուրս մղեց Հային ու Հայկականը, ստորադասեց Պապ թագավորին,նրա հորը Արշակ թագավորին, ստորացրեց Սուրբ Վասակին ու Հայերի կողմից մտածող`ՉՔԾՆՎՈՂ ԲԱԶՈՒՄ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ 

Ասում եք, քրիստոնեությունը հայության մեջ բարոյական նորմեր սահմանեց և ավելին… արգելեց մերձամուսնությունները… ես էլ կասեմ՝ քրիստոնեությունը ջհուդական պիղծ բարքերը փաթաթեց հայության վզին, այդ թվում՝ մերձամուսնությունը…. Հայոց Սմբատ Բ Տիեզերակալ արքան (977-990), ամուսնացել էր սեփական քրոջ դստեր հետ: Լևոն Բ արքայի դուստր Զաբել թագուհին ամուսնացավ իր հոր քեռորդու՝ Հեթում Ա արքայի (1226-1270) հետ: Ասեմ ավելին. Գրիգոր Պարթևի սիրասուն զավակը՝ Հուսիկ կաթողիկոսը, ում շանսատակ արեցին հայոց արքայի հրամանով և ով սրբադասված է եկեղեցու կողմից՝ իր երկու լակոտներին ամուսնացրեց իր քույրերի հետ… տղաներն ամուսնացան իրենց հորաքույրերի հետ…. սա՝ կաթողիկոսի, այն էլ ՍՈՒՐԲ կարթողիկոսի բարի կամքով… հիմա դատեք…քրիստոնեությունը արգելե՞ց մերձամուսնությունները, թե՞ ջհուդական պիղծ բարքեր փաթաթեց մեր վզինղն:

zondag 6 november 2016

ԱՅԼՈՑ ՓԱՌՔԻ ԳՈՂԵՐԸ

ԱՅԼՈՑ ՓԱՌՔԻ ԳՈՂԵՐԸ
  Երբ դանակը հասնում է ոսկորին՝ անկարելի է լռել    Վարուժան Կարապետյանը ԱՍԱԼԱ կազմակերպության եվրոպական կառույցի ռազմական պատասխանատուն էր։ 1983 թվականին Ֆրանսիայում ձերբակալվեց Օռլի օդանավակայանում իրագործած ահաբեկչական գործողությունից հետո եւ դատապարտվեց ցմահ բանտարկության։ 18 տարի ֆրանսիական բանտում պատիժը կրելուց հետո Վ.Կարապետյանը ազատ արձակվեց։ 2001 թվականի ապրիլի 24-ին եկավ Հայաստան, հաստատվեց հայրենիքում եւ ապրում է Դիլիջանում իր ձեռքերով կառուցած տանը։    «Դանակը հասել է ոսկորին, ուրիշի փառքի գողերը շատացել են ու շահագործում են մարդկային զոհողությունը։ Ցավոք, դրանք մեկը կամ երկուսը չեն։ Շատ են։ Հիմա պետք է խոսել ու ասել ճշմարտությունը»,- այսպես սկսեց «Հայոց Աշխարհ»-ին տված բացառիկ հարցազրույցը ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։    -Պարոն Կարապետյան, դուք երբեւէ հարցազրույց չեք ունեցել հայաստանցի լրագրողների հետ, թեեւ արդեն յոթ տարուց ավելի է, ինչ ապրում եք Հայաստանում։ Ի՞նչն է ձեզ այդչափ վրդովել, որ որոշեցիք հանդես գալ մամուլում։    -Երբ եզը արտն է վարում, արորը քաշում է հետեւից ու քրտնում է։ Այս քրտինքի վրա ոջիլներ են լինում։ Արտը վարելուց հետո այդ ոջիլները առիթը բաց չեն թողնում ասելու, թե հերկը իրենք են արել։ Սա մեր կյանքի փիլիսոփայությունն է։    Լավագույն տղերքն իրենց կյանքն են զոհել, իսկ պատեհապաշտներն այսօր օգտագործում են նրանց վաստակը։ Օռլի գործողությունը մենք ձեռնարկեցինք՝ ի պատասխան Լեւոն Էքմեքջյանին 1982 թվականին Ստամբուլում կախաղան բարձրացնելու։ Ծրագրել էինք պայթեցնել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որ տեղափոխում էր թուրքական գաղտնի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների ու դիվանագետների։ Մեր թիրախը հստակ էր։ Գործողության արդյունքում սպանվեցին տասը թուրք, եւս 60-ը վիրավորվեցին։    Ես ձերբակալվեցի, պատիժս կրեցի, ապա ազատվեցի եւ, որպես գաղթական հայի երրորդ սերունդ, վերադարձա հայրենիք։ Անցած յոթ տարիների ընթացքում ոչ մի անգամ քաղաքական դրսեւորում չեմ ունեցել։    Երբ անցյալ դարի 70-ականներին հիմնեցինք Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, մեր գլխավոր նպատակը դասակարգային կամ քաղաքական չէր, այլ հայկական բռնագրավված հողերը ազատագրելը։ Այդ ժամանակ չունեինք պետականություն։ 1991-ին Հայաստանը վերստին անկախացավ։ Ուրեմն այդուհետ Հայ Դատի խնդիրը պետք է հայոց պետության լուծելիքը լինի, չպետք է տուրք տրվի խմբակային կամ կուսակցական մտածողությանը։ Մեր պետության գոյության գրավականը պետական մտածողությունն է։ 90-ականներին, երբ հայրենիքի գոյությունը վտանգված էր, հրամայական էր դարձել Արցախում հայ բազկի զորությունը մեկտեղելը։    Երբ պատերազմը, ազատամարտն ավարտվում է, նահատակվելու պատրաստ ազատամարտիկն էլ պետք է գիտակցի, որ իր առաքելությունն ավարտված է, պետք է կանգ առնի, դադարի պայքարել։ Ազատամարտիկը պետք է կարողանա կանգ առնել իր բարձունքի վրա, չլճանալ, չմտնել քաղաքականության դաշտ՝ որպես ազատամարտիկ, ու կեղտոտվել։ Իմ շատ ընկերներ, շատ ազատամարտիկներ հենց այդպես էլ վարվել են։    Սակայն, պարզվում է, երբ առյուծները բացակայում են, ապա անտառում պար են բռնում աղվեսները։ Հենց նման մի աղվես է Սարգիս Հացպանյան ներկայացող անձը։    -Ո՞վ է իրականում ներկայումս «լեւոնական ակտիվիստ» Սարգիս Հացպանյանը, ի՞նչ առնչություն ունի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին։    -Երբ բանտարկված էինք, պատեհապաշտներից մեկն էլ Սարգիս Հացպանյանն էր, որ օգտագործեց մեր կարգավիճակը։ Նա եկավ անկախացած Հայաստան, ներկայացավ որպես Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ, նույնիսկ ղեկավար ու շահարկեց մեր ժողովրդի ամենանուրբ հայրենասիրական զգացումները։    Հացպանյանը խորհրդավոր տիպ է։ Նրա իրական ազգանունը Էքմեքջյան է։ Նա դեռ Ֆրանսիայում՝ պարզապես շահարկելով նահատակ հերոս Լեւոն Էքմեքջյանի ազգանվանակից լինելու հանգամանքը, սակայն որեւէ առնչություն չունենալով ո՛չ Լեւոնի, ո՛չ էլ մեր բանակի հետ, Սփյուռքում բազմաթիվ հանգանակություններ է կազմակերպել։ Բանտարկված ազատամարտիկներին օգնելու, նաեւ Արցախի ազատամարտին աջակցելու համար հավաքված միջոցները նա շորթել եւ յուրացրել է։    Ֆրանսիայում նա տուն չուներ, բառի բուն իմաստով բոմժ էր, բայց իր իբր բարեսիրական կազմակերպության միջոցով անհատական հարստություն դիզեց։ Հիմա Սարգիս Էքմեքջյանը թուրքերենից թարգմանել է իր ազգանունը՝ դարձել է Հացպանյան, Հյուսիսային պողոտայում շքեղ խանութ եւ Թումանյան փողոցում տուն ունի։    Հացպանյան կոչվածը հիմա ներկայանում է որպես Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած ջոկատի ազատամարտիկ, նախկինում՝ ԱՍԱԼԱ-ի անդամ, թեեւ ոչ մի կապ չի ունեցել ո՛չ գաղտնի բանակի հետ, ո՛չ էլ գոնե մեկ ժամ եղել է Արցախի ռազմադաշտերում։    Նրան մեկ անգամ եմ հանդիպել։ Մեր խոսակցության ժամանակ ուրացավ, թե երբեւէ ներկայացել է ԱՍԱԼԱ-ի անդամ, բայց պնդեց, թե Ֆրանսիայում 1983-ին մի քանի ամիս բանտ է նետվել Օռլիի գործով։ Ես հնարավոր համարեցի, որ կարող է նրան ճանաչած չլինեմ կամ տեղյակ չլինեմ նրա առնչության մասին։ Սակայն հետո Օռլի գործողությանը քաջատեղյակ Հայ Ավետարանական եկեղեցու գերապատվելի Ռենե Լեւոնյանից պարզեցի, որ Հացպանյան կոչեցյալը ոչ միայն լկտի ստախոս է, այլեւ այլոց տառապանքով ձեռք բերած փառքի գող։ Այդ ողորմելի ու հասարակության համար վտանգավոր անձը ինձ մի պատմություն է հիշեցնում։    Երկու բանտարկյալ մտերիմ ընկերներ են լինում։ Երբ մոտենում է նրանց ազատման ժամը, մեկը մյուսին հարցնում է, թե ի՞նչ է անելու բանտից դուրս գալուց հետո։ Առաջինը հիշեցնում է, որ բանտ է ընկել իրենց գյուղի երկու սրիկաներից մեկին սպանելու համար ու չի կարող հանգիստ ապրել մինչեւ երկրորդի հետ էլ հաշիվները չմաքրի։ Մյուսը ասում է, թե սարի գլխին մի առանձին տուն է կառուցելու եւ իր ընտանիքի հետ խաղաղ ապրելու է։ Տարիներ անց առաջինը հյուր է գալիս ընկերոջը, տեսնում է, որ նա ուզածն իրագործել է, ուրախանում է։ Ապա նաեւ խոստովանում է, որ իր ծրագրածը չի իրագործել, քանի որ բանտում եղած տարիներին գյուղում սրիկաները շատացել են։    Ես էլ, երբ բանտից դուրս եկա, տեսա, որ սրիկաները շատացել են։ Շատ դժվար է հաշտվել այն մտքին, որ սրիկաներն են վայելում քո զոհողության արդյունքները։ Բայց ինչ անես, երբ նրանք բազմաթիվ են։ Նրանց վերացնել չի լինի։ Ուրեմն անհրաժեշտ է նրանց էությունը բացահայտել։ Ժողովրդական իմաստնությունն է ասում, որ գողությունն ու բոզությունը քառասուն օրից ավելի թաքցնել չի լինում ու ճշմարտությունը պետք է ի հայտ գա։    Ես սարսափում եմ, երբ նման պատեհապաշտներն ու պոռնիկներն են սկսում հոգալ Արցախի ճակատագրի մասին։ Այդպիսի մարդկանց համար Հայաստանն այն գեղեցիկ աղջիկն է, որին նրանք ուզում են բռնաբարել։ Սա է պատճառը, որ ես ընդհատում եմ իմ լռությունը։
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ