vrijdag 16 december 2016

Այստ տարվա ամենա լավ լուրը , բանտից ազատվել է իմ երազանքների տղամարդը

Այստ տարվա ամենա լավ լուրը ԱՄՆ­-ում ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում է շնորհվել...Մնաց Ասեն Արծրունունել հրաշքով ազատեն 


ԱՄՆ կառավարությունը ներում է շնորհել Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին 1982 թվականին սպանելու մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանին, ով 34 տարի 11 ամիս գտնվում էր ամերիկյան բանտում և դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Այդ մասին հաղորդում է Dailysabah.com­-ը:
Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի` ներում ստանալու խնդրանքը։
Սասունյանը եղել է Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անդամ:
1982-­ին առավոտյան 9։40­-ին 19­-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել էր Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի։ Սասունյանը ծնվել է 1963­-ին։

Geen opmerkingen:

Een reactie posten