zaterdag 19 januari 2013

Սվետլանա Մարգարյան

Որևիցէ ՄԵԿԸ,ով էլ որ լինի նա,եթե ձեռքը մեկ անգամ գոնե բարձրացրել ու հարվածել է մեր թշնամուն՝ պաշտելի պիտի լինի մեզ համար, 
Ով թեկուզ մեն մի հատիկ անքուն գիշեր է անց կացրել խրամատում, հանուն մեզ՝ պաշտելի պիտի լինի մեզ համար, 
Ով անձնականից վեր է դասել ազգն ու Հայրենին՝ պաշտելի պիտի լինի մեզ համար, 
Ով ունենալով ուժ և իշխանություն,չի օգտագործել այն երբևէ ընդդեմ ազգի,այլ ծառայեցրե´լ է՝ հանու´ն ազգի՝ պաշտելի պիտի լինի մեզ համար,
Ով գտել է,որ փափուկ անկողնու փոխարեն իր անկողինը Հայոց հողն ու կոշկոռն է և բարձի փոխան՝ Հայոց լեռների քարը՝ հանուն մեզ ու մեր երկրի՝ պաշտելի պիտի լինի մեզ համար,
Ով կարողացել է սեփական ցավ համարել ազգային ցավը և արել է կարելին՝ այդ ցավն ի չիք դարձնելու համար,ԱՆԿԱԽ ՆՐԱ ԿԱՏԱՐԱԾ ՍԽԱԼՆԵՐԻՑ, ԿԱՄ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ՝ պաշտելի պիտի լինի մեզ համար...
ԵԿԵՔ ԳՈՆԵ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐԱԾ ՆՐԱՆՑ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ...
Հակառակ պարագային,մենք կդիտվենք որպես կորած ազգի այլասերումից ծնված վիժվածքներ...
Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԱՅԴՊԻՍԻՆ...
Սվետլանա Մարգարյան

Geen opmerkingen:

Een reactie posten