vrijdag 25 november 2016

Քրիստոնեությունը ջհուդական պիղծ բարքեր փաթաթեց մեր վզին…

Օրեր առաջ մի հետաքրքիր նյութ կարդացի պիղծ քրիստոնյա հոգեվորականների մասին ցավոք չեմ հիշում հեղինակի անունը բայց որ լավեր գրվածղ որոշեցի կիսվել:

Առաքելական եկեղեցին իր կամքը ստիպողաբար` շահարկողների ոտքերի ջրերը կտրելու ու նմանատիպ էլ ավելի ցավալի մեթոդներով մտավ Հայոց սուրբ բարքերի մեջ, դուրս մղեց Հային ու Հայկականը, ստորադասեց Պապ թագավորին,նրա հորը Արշակ թագավորին, ստորացրեց Սուրբ Վասակին ու Հայերի կողմից մտածող`ՉՔԾՆՎՈՂ ԲԱԶՈՒՄ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ 

Ասում եք, քրիստոնեությունը հայության մեջ բարոյական նորմեր սահմանեց և ավելին… արգելեց մերձամուսնությունները… ես էլ կասեմ՝ քրիստոնեությունը ջհուդական պիղծ բարքերը փաթաթեց հայության վզին, այդ թվում՝ մերձամուսնությունը…. Հայոց Սմբատ Բ Տիեզերակալ արքան (977-990), ամուսնացել էր սեփական քրոջ դստեր հետ: Լևոն Բ արքայի դուստր Զաբել թագուհին ամուսնացավ իր հոր քեռորդու՝ Հեթում Ա արքայի (1226-1270) հետ: Ասեմ ավելին. Գրիգոր Պարթևի սիրասուն զավակը՝ Հուսիկ կաթողիկոսը, ում շանսատակ արեցին հայոց արքայի հրամանով և ով սրբադասված է եկեղեցու կողմից՝ իր երկու լակոտներին ամուսնացրեց իր քույրերի հետ… տղաներն ամուսնացան իրենց հորաքույրերի հետ…. սա՝ կաթողիկոսի, այն էլ ՍՈՒՐԲ կարթողիկոսի բարի կամքով… հիմա դատեք…քրիստոնեությունը արգելե՞ց մերձամուսնությունները, թե՞ ջհուդական պիղծ բարքեր փաթաթեց մեր վզինղն:

zondag 6 november 2016

ԱՅԼՈՑ ՓԱՌՔԻ ԳՈՂԵՐԸ

ԱՅԼՈՑ ՓԱՌՔԻ ԳՈՂԵՐԸ
  Երբ դանակը հասնում է ոսկորին՝ անկարելի է լռել    Վարուժան Կարապետյանը ԱՍԱԼԱ կազմակերպության եվրոպական կառույցի ռազմական պատասխանատուն էր։ 1983 թվականին Ֆրանսիայում ձերբակալվեց Օռլի օդանավակայանում իրագործած ահաբեկչական գործողությունից հետո եւ դատապարտվեց ցմահ բանտարկության։ 18 տարի ֆրանսիական բանտում պատիժը կրելուց հետո Վ.Կարապետյանը ազատ արձակվեց։ 2001 թվականի ապրիլի 24-ին եկավ Հայաստան, հաստատվեց հայրենիքում եւ ապրում է Դիլիջանում իր ձեռքերով կառուցած տանը։    «Դանակը հասել է ոսկորին, ուրիշի փառքի գողերը շատացել են ու շահագործում են մարդկային զոհողությունը։ Ցավոք, դրանք մեկը կամ երկուսը չեն։ Շատ են։ Հիմա պետք է խոսել ու ասել ճշմարտությունը»,- այսպես սկսեց «Հայոց Աշխարհ»-ին տված բացառիկ հարցազրույցը ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։    -Պարոն Կարապետյան, դուք երբեւէ հարցազրույց չեք ունեցել հայաստանցի լրագրողների հետ, թեեւ արդեն յոթ տարուց ավելի է, ինչ ապրում եք Հայաստանում։ Ի՞նչն է ձեզ այդչափ վրդովել, որ որոշեցիք հանդես գալ մամուլում։    -Երբ եզը արտն է վարում, արորը քաշում է հետեւից ու քրտնում է։ Այս քրտինքի վրա ոջիլներ են լինում։ Արտը վարելուց հետո այդ ոջիլները առիթը բաց չեն թողնում ասելու, թե հերկը իրենք են արել։ Սա մեր կյանքի փիլիսոփայությունն է։    Լավագույն տղերքն իրենց կյանքն են զոհել, իսկ պատեհապաշտներն այսօր օգտագործում են նրանց վաստակը։ Օռլի գործողությունը մենք ձեռնարկեցինք՝ ի պատասխան Լեւոն Էքմեքջյանին 1982 թվականին Ստամբուլում կախաղան բարձրացնելու։ Ծրագրել էինք պայթեցնել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որ տեղափոխում էր թուրքական գաղտնի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների ու դիվանագետների։ Մեր թիրախը հստակ էր։ Գործողության արդյունքում սպանվեցին տասը թուրք, եւս 60-ը վիրավորվեցին։    Ես ձերբակալվեցի, պատիժս կրեցի, ապա ազատվեցի եւ, որպես գաղթական հայի երրորդ սերունդ, վերադարձա հայրենիք։ Անցած յոթ տարիների ընթացքում ոչ մի անգամ քաղաքական դրսեւորում չեմ ունեցել։    Երբ անցյալ դարի 70-ականներին հիմնեցինք Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, մեր գլխավոր նպատակը դասակարգային կամ քաղաքական չէր, այլ հայկական բռնագրավված հողերը ազատագրելը։ Այդ ժամանակ չունեինք պետականություն։ 1991-ին Հայաստանը վերստին անկախացավ։ Ուրեմն այդուհետ Հայ Դատի խնդիրը պետք է հայոց պետության լուծելիքը լինի, չպետք է տուրք տրվի խմբակային կամ կուսակցական մտածողությանը։ Մեր պետության գոյության գրավականը պետական մտածողությունն է։ 90-ականներին, երբ հայրենիքի գոյությունը վտանգված էր, հրամայական էր դարձել Արցախում հայ բազկի զորությունը մեկտեղելը։    Երբ պատերազմը, ազատամարտն ավարտվում է, նահատակվելու պատրաստ ազատամարտիկն էլ պետք է գիտակցի, որ իր առաքելությունն ավարտված է, պետք է կանգ առնի, դադարի պայքարել։ Ազատամարտիկը պետք է կարողանա կանգ առնել իր բարձունքի վրա, չլճանալ, չմտնել քաղաքականության դաշտ՝ որպես ազատամարտիկ, ու կեղտոտվել։ Իմ շատ ընկերներ, շատ ազատամարտիկներ հենց այդպես էլ վարվել են։    Սակայն, պարզվում է, երբ առյուծները բացակայում են, ապա անտառում պար են բռնում աղվեսները։ Հենց նման մի աղվես է Սարգիս Հացպանյան ներկայացող անձը։    -Ո՞վ է իրականում ներկայումս «լեւոնական ակտիվիստ» Սարգիս Հացպանյանը, ի՞նչ առնչություն ունի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին։    -Երբ բանտարկված էինք, պատեհապաշտներից մեկն էլ Սարգիս Հացպանյանն էր, որ օգտագործեց մեր կարգավիճակը։ Նա եկավ անկախացած Հայաստան, ներկայացավ որպես Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ, նույնիսկ ղեկավար ու շահարկեց մեր ժողովրդի ամենանուրբ հայրենասիրական զգացումները։    Հացպանյանը խորհրդավոր տիպ է։ Նրա իրական ազգանունը Էքմեքջյան է։ Նա դեռ Ֆրանսիայում՝ պարզապես շահարկելով նահատակ հերոս Լեւոն Էքմեքջյանի ազգանվանակից լինելու հանգամանքը, սակայն որեւէ առնչություն չունենալով ո՛չ Լեւոնի, ո՛չ էլ մեր բանակի հետ, Սփյուռքում բազմաթիվ հանգանակություններ է կազմակերպել։ Բանտարկված ազատամարտիկներին օգնելու, նաեւ Արցախի ազատամարտին աջակցելու համար հավաքված միջոցները նա շորթել եւ յուրացրել է։    Ֆրանսիայում նա տուն չուներ, բառի բուն իմաստով բոմժ էր, բայց իր իբր բարեսիրական կազմակերպության միջոցով անհատական հարստություն դիզեց։ Հիմա Սարգիս Էքմեքջյանը թուրքերենից թարգմանել է իր ազգանունը՝ դարձել է Հացպանյան, Հյուսիսային պողոտայում շքեղ խանութ եւ Թումանյան փողոցում տուն ունի։    Հացպանյան կոչվածը հիմա ներկայանում է որպես Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած ջոկատի ազատամարտիկ, նախկինում՝ ԱՍԱԼԱ-ի անդամ, թեեւ ոչ մի կապ չի ունեցել ո՛չ գաղտնի բանակի հետ, ո՛չ էլ գոնե մեկ ժամ եղել է Արցախի ռազմադաշտերում։    Նրան մեկ անգամ եմ հանդիպել։ Մեր խոսակցության ժամանակ ուրացավ, թե երբեւէ ներկայացել է ԱՍԱԼԱ-ի անդամ, բայց պնդեց, թե Ֆրանսիայում 1983-ին մի քանի ամիս բանտ է նետվել Օռլիի գործով։ Ես հնարավոր համարեցի, որ կարող է նրան ճանաչած չլինեմ կամ տեղյակ չլինեմ նրա առնչության մասին։ Սակայն հետո Օռլի գործողությանը քաջատեղյակ Հայ Ավետարանական եկեղեցու գերապատվելի Ռենե Լեւոնյանից պարզեցի, որ Հացպանյան կոչեցյալը ոչ միայն լկտի ստախոս է, այլեւ այլոց տառապանքով ձեռք բերած փառքի գող։ Այդ ողորմելի ու հասարակության համար վտանգավոր անձը ինձ մի պատմություն է հիշեցնում։    Երկու բանտարկյալ մտերիմ ընկերներ են լինում։ Երբ մոտենում է նրանց ազատման ժամը, մեկը մյուսին հարցնում է, թե ի՞նչ է անելու բանտից դուրս գալուց հետո։ Առաջինը հիշեցնում է, որ բանտ է ընկել իրենց գյուղի երկու սրիկաներից մեկին սպանելու համար ու չի կարող հանգիստ ապրել մինչեւ երկրորդի հետ էլ հաշիվները չմաքրի։ Մյուսը ասում է, թե սարի գլխին մի առանձին տուն է կառուցելու եւ իր ընտանիքի հետ խաղաղ ապրելու է։ Տարիներ անց առաջինը հյուր է գալիս ընկերոջը, տեսնում է, որ նա ուզածն իրագործել է, ուրախանում է։ Ապա նաեւ խոստովանում է, որ իր ծրագրածը չի իրագործել, քանի որ բանտում եղած տարիներին գյուղում սրիկաները շատացել են։    Ես էլ, երբ բանտից դուրս եկա, տեսա, որ սրիկաները շատացել են։ Շատ դժվար է հաշտվել այն մտքին, որ սրիկաներն են վայելում քո զոհողության արդյունքները։ Բայց ինչ անես, երբ նրանք բազմաթիվ են։ Նրանց վերացնել չի լինի։ Ուրեմն անհրաժեշտ է նրանց էությունը բացահայտել։ Ժողովրդական իմաստնությունն է ասում, որ գողությունն ու բոզությունը քառասուն օրից ավելի թաքցնել չի լինում ու ճշմարտությունը պետք է ի հայտ գա։    Ես սարսափում եմ, երբ նման պատեհապաշտներն ու պոռնիկներն են սկսում հոգալ Արցախի ճակատագրի մասին։ Այդպիսի մարդկանց համար Հայաստանն այն գեղեցիկ աղջիկն է, որին նրանք ուզում են բռնաբարել։ Սա է պատճառը, որ ես ընդհատում եմ իմ լռությունը։
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ