Զատիկ նշանակում է զատել, բաժանել և հայերի մոտ տոնվել է՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է: Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ: Վարկածներ կան, որ  սկզբնական շրջանում  այն եղել է  անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝  գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով:  Եվ մենք հավատալով այդ վարկածին պատրաստվում ենք մեծ տոնախմբության։ 
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում  Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը, ...
Նապաստակը մարմնավորել է բեղմնավորման իմաստը իսկ գույնեզգույն ձվերը նոր կյանքի գալուստը :