zondag 19 juli 2015

Սոդան՝ միջոց ծխելու դեմ պայքարում

Սոդան՝ միջոց ծխելու դեմ պայքարում

ТАБАК-ОК
Ծխելը շատ վատ և վտանգավոր սովորություն է, որը լրջորեն վտանգում է մարդու առողջությունը։
Ծխախոտի ծուխը պարունակում է բազմաթիվ կանցերոգեններ, որը ոչ միայն վնասակար է ծխողին, այլ նաև վնասում է այդ ծուխը շնչողներին՝ պասիվ ծխողներին, որոնք կարող են լինել երեխաները։
Լավագույն բանը, որ կարող է անել ծխողը, ծխելը դադարեցնելն է՝ այդպիսով այլևս չվտանգելով իր և շրջապատի առողջությունը։
Այս ժողովրդական միջոցը կարող է օգնել ծխողներին՝ հրաժարվել ծխախոտից։
1 բաժակ ջրի մեջ լցրեք 1 թեյի գդալ սոդա և լավ խառնեք՝ մինչև սոդան ամբողջությամբ լուծվի ջրի մեջ։
Ամեն անգամ, երբ ծխելու ցանկություն կառաջանա, ողողեք բերանը սոդայաջրով։
Պատրաստի սոդայաջուրը կարող եք ձեզ հետ տանել՝ լցնելով փոքր տարայի մեջ, և օգտագործել ամեն պահի, երբ կառաջանա ծխելու ցանկությունը։
Այս տարբերակով շատ արագ կազատվեք ծխելու ցանկությունից։

ԱՐՅՈՒՆՈՏ ՎԱՐԴԱՎԱՌ

ԱՐՅՈՒՆՈՏ ՎԱՐԴԱՎԱՌ

Երբ այգը ծիրանին հագավ,
ՈՒ ելավ Արևին ընդառաջ, ...

Քրմերը հերթով շարվեցին
Աղոթքի՝ բագինի առաջ:

Աղոթքը չավարտվեց տաճարում,
Արյունը հեղվեց կրակին...
Մատաղվեց հանուն նոր աստծո,
Կիսաստված համարվող ազգ մի հին...

..ԵՎ դրսում ավեր էր ու ավար,
Եվ դրսում մորթված մանուկներ,
Արյունով շաղախված Վարդավառ,
Եվ բազում խաչված Հիսուսներ...

Արյունով հաստատված նոր հավատք,
Եվ խաբկանք՝ սուր չվերցնելու,
Մեռլահաց սեղանի պատարագ....
Աստվածներ...որ չեն խաչվելու...

Աստվածներ՝ հզոր ու հպարտ ,,
Աստվածներ՝ Մասիսին բազմած...
Մինչև ե՞րբ,ազգ իմ կուրացած,
Մինչև ե՞րբ խաբված պիտ մնաս...

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
30.07.2014
Բելգիա

dinsdag 14 juli 2015

Վարդեվառի իմաստը հնագույն անցյալում

Այդ օրը որևե ջրային ավազանի, աղբյուրի կամ գետի մոտ հավաքվում էին երիտասարդ աղջիկներն ու տղաները: Այդ օրը տղաներին թույլատրվում էր աղջիկներին ընդամենը մեկ վարդ նվիրել ինչը նշանակում էր, որ այդ տղան ցանկանում է, որ աղջիկն իր համար միակը լինի: Եթե աղջիկն ընդունում է վարդն, ապա դա նշանակում էր որ նա համաձայն է այդ տղայի համար միակը լինել: Այդ դեպքում իրար վրա վարդայուղով օծված ջուր են ցանում ինչը նրանց նոր համատեղ կյանքի մաքրություն է խորհրդանշում: Եթե աղջիկն չի վերցնում վարդը դա նշանակում է, որ նա այլ տղայից էր սեր սպասում: Այդ դեպքում մերժված տղան նույն աղջկան արդեն յոթ հատ վարդ էր նվիրում ինչը նշանակում էր, որ նա աղջկան ցանկանում է ամենայն բարիք ու երջանկություն, որ կա համայն տիեզերքում: Իսկ ինչ գաղտնագիտական իմաստ են դրել Վարդավառի այս ծիսակարգում քրմերը մնում է միայն գուշակել:
Նորայր Ասրյան

vrijdag 10 juli 2015

վարդավառը քրիստոնեության հետ կապ չունի

«Վարդավառի տոնը սկսվում է Աստղիկ աստվածուհուն նվիրված ծեսով. օրհնվում է ջուրը, վարդերը լցվում են ջրի մեջ, որից հետո այդ վարդաջրով իրար ցողում են տոնի մասնակիցները: Վարդը սիրո բացարձակ խորհուրդն է, իսկ վարդել` վառվել բառը նշանակում է վառվել բացարձակ սիրով»,- այսօր ասուլիսի ժամանակ այսպես ներկայացրեց ամեն տարի ամռանը Հայաստանում նշվող և ժողովրդի կողմից սիրված տոնը քրմապետ Գագիկ Հարությունյանը:
Նրա դիտարկմամբ, Վարդավառի տոնի ժամանակ կատարվող դարերի խորքից եկած հիմնական սովորույթի` իրար վրա ջուր լցնելու մեջ պետք է ուղղակի մի փոքր ավելի գեղեցկություն մտցնել:
«Բնականաբար, սիրեցյալիդ ցեխաջրով չես ջրի, իսկ եթե Վարդավառին մի բաժակ ջուր վերցնես, սիրո խոսքեր շշնջաս այդ ջրին ու ցողես դրանով քո սիրո առարկային, նա միանգամից կհմայվի քեզնով, դա հին հմայանքների ձևերից էր, որն օգտագործում էր մեր ժողովուրդը»,- ասաց Գագիկ Հարությունյանը և ցավով նշեց, որ սեր բառն ավելի շատ է օգտագործվում, քան պետք է, մինչդեռ այն երդման պես մի բան է, որը, երևի թե, պետք է մեկ անգամ օգտագործել: Տղաներն ու աղջիկները Վարդավառի օրը դիմել են Աստղիկ դիցուհուն, որպեսզի նա հովանավորի իրենց սերը, և մարդիկ հավատացել են, որ ջրի միջոցով կարելի է սիրո մասին հզոր տեղեկատվություն փոխանցել:
Պատմաբան Վահե Անթանեսյանի համոզմամբ, չնայած այն հանգամանքին, որ Վարդավառն այժմ ներկայացվում է որպես Հիսուսի պայծառակերպության կամ այլակերպության տոն, իրականում այն ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ, եւ ազգային տոն է: Ուրիշ բան, որ եկեղեցին նվիրագործել է այն և ներկայացնում է քրիստոնեական դավանաբանությանը համապատասխան, սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռանանք մեր ակունքներից:
Ակունքներից հեռանալու, ազգային արժեքները մոռացության մատնվելու պատճառներից մեկն էլ, ըստ պատմաբանի, այն է, որ այսօր մեր պետական օրացույցում չունենք գոնե մեկ ազգային տոն. միայն մեռելոցներ ենք նշում:
Ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը նշեց, որ անցյալում այն մարդը, ով ջրով ցողվում էր, բախտավոր էր համարվում: Երջանկաբեր վարդաջրով օծվելը, ըստ ազգագրագետի, նաև մաքրագործման և ապաշխարելու յուրահատուկ ծես էր:
Հիշեցնենք, որ այս տարի Վարդավառը նշվում է վաղը` հուլիսի 7-ին: Հայկական միակ պահպանված հեթանոսական Գառնիի տաճարում այն ավանդաբար նշվում է հատուկ ծիսակարգով և մեծ շուքով: Տոնախմբության կազմակերպիչները` արորդիները, տեղեկացնում են, որ Գառնի մեկնող ավտոբուսները առավոտյան մինչև ժամը 11:00-ն մասնակցել ցանկացողներին կսպասեն Երևանի Դրամատիկական Թատրոնի մոտ: