woensdag 10 juni 2015

Ալոեի հրաշագործ հատկությունները. Ինչպես խնամել մաշկն ու վերականգնել առողջությունը



                                                        
Եթե ձեր պատուհանագոգին հայտնվել է հրաշագործ այս բույսը, փայփայեք այն և վստահ եղեք, որ ալոեն էլ կհոգա ձեր մասին:

Ալոեն ավելի քան 500 տեսակ ունի և միշտ էլ հայտնի է եղել իր օգտակար հատկություններով: Այն հզոր դեղաբույս էր համարվում դեռ Հին Եգիպտոսում: Հայտնի էր, որ այն արտադրում է գել ու լատեքս, որոնք ապաքինող ազդեցություն ունեն: Այսօր էլ աշխարհահռչակ կոսմետոլոգիական ու դեղարտադրող շատ ընկերություններ օգտվում են հրաշագործ այս բույսից՝ կիրառելով այն տարբեր նյութերի արտադրության մեջ: Ալոեն կարեի է օգտագործել նաեւ տնային պայմաններում:
Ալոեն օգտակար է այրվածքների դեպքում: Ամերիկացի մասնագետների խոսքով, երկրորդ աստիճանի այրվածքները կարելի է վերացնել բավական կարճ ժամանակում՝ 16 օրում, հենց ալոեի քսուքի միջոցով:
Aloe-Vera-for-skin
Օրական 15-20 մլ ալոեի հյութ ընդունելով` կխուսափեք օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացումից և հիպերլիպիդեմիայից (ճարպակալման տեսակներից մեկն է): Ապացուցված է, որ ալոեի այդքան քիչ քանակի հյութը խոլեստերինի մակարդակն իջեցնում է գրեթե 15 տոկոսով: Կա նաեւ տեսակետ, որ ալոեն նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետ ունեցողների արյան մեջ:
Ալոեի գելը նպասում է հերպեսի բուժմանը: Այն արագացնում է թարախաբշտերի խոցերի լավացումը՝ միաժամանակ թեթեւացնելով ցավը: Նպաստում է նաեւ ստամոքսի խոցերի լավացմանը: Գաստրիտի դեպքում օգտակար է ալոեի եւ մեղրի խառնուրդը: Ապացուցված է նաեւ, որ ալոեի հյութը բացում է ախորժակը:
Ալոեն օժտված է հակաբորբոքային հատկություններով: Այն վերականգնում է և փափկեցնում մաշկը՝ երբեմն լիովին վերացնելով ցանը: Ալոեի 2-3 կաթիլը 3-4 ժամը մեկ կփրկի հարբուխի տհաճ զգացողությունից:
Aloe-Vera-Gel-Benefits
Բույսն իր խոնավեցնող հատկության շնորհիվ կարող է խնամքի հիանալի միջոց լինել մազերի համար: Անհրաժեշտ է գելը քսել մազերին, սպասել 20 րոպե, այնուհետև լվանալ և քսել նախընտրելի կոնդիցիոներ: Հայտնի է, որ Կլեոպատրա է շատ սիրել օգտագործել ալոեի քսուքներ:
Մեկ ճաշի գդալ ալոեի հյութին ավելացրեք մեկ թեյի գդալ թթվասեր ու մեկ ձվի դեղնուց, լավ խառնեք, մինչև համասեռ զանգված դառնա, քսեք դեմքին և 20 րոպեից դուք էլ կունենաք Կլեոպատրայի մաշկի նման հիանալի մաշկ:
Եվ վերջապես, ալոեն նաև նիհարեցնող ազդեցություն ունի: Այն ճանաչվել է առողջարար ընպելիք, քանի որ պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում և B12: Այն կարգավորում է ուղեղի աշխատանքը և նյարդային համակարգը ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդն է օգնում մարսողությանը և ներսից մաքրում օրգանիզմը: