woensdag 15 april 2015

Լավագույն բուսական միջոցները՝ երիկամների քարերի դեմ

Լավագույն բուսական միջոցները՝ երիկամների քարերի դեմ
Երիկամների քարերն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Ի՞նչն է դրանց առաջացման պատճառը: Երբ երիկամները չեն կարողանում դուրս մղել տոքսինները, դրանք առաջացնում են չմշակված հանքանյութերի կամ քարերի բյուրեղացում:
Գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք կօգնեն լուծել նման խնդիրները: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Կիտրոնի հյութ, ձիթայուղ և խնձորի քացախ- Այս համադրությունը համարվում է երիկամների քարերի դեմ պայքարող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: 60 մլ ձիթայուղը խառնեք 60 մլ կիտրոնի հյութով: Ստացված լուծույթը խմելուց հետո 350 մլ ջուր խմեք: Կես ժամ հետո կես կիտրոնի հյութը քամեք և լցրեք 350 մլ ջրի մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ խնձորի քացախ: Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո խմեք լուծույթը: Կարող եք օգտագործել այս միջոցն այնքան ժամանակ, մինչև այլևս ոչ մի ցավ չզգաք:
Նռան հյութ- Այս խնդրի դեմ պայքարելու մեկ այլ արդյունավետ միջոց են նռան հյութն ու հատիկները:
the-best-herbal-remedies-for-kidney-stones-600x450Ձիաձետ (хвощ)- Ձիաձետի թեյը նույնպես օգտակար և արդյունավետ է նման առողջական խնդիրների դեպքում: Օրական 3-4 բաժակ ձիաձետի թեյ խմեք՝ ցավերը հանգստացնելու համար:
Նշենք, որ ձիաձետը պատկանում է ձիաձետազգիների ընտանիքին, այն սպորակիր խոտաբույս է։ Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը՝ մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։ Ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից։ Ձիաձետը տարածված է ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի)։

Ռեհան- Ռեհանը դրական ազդեցություն ունի երիկամների առողջության վրա: Օգտագործեք մեկ թեյի գդալ ռեհան և մեղր, եթե երիկամներում քարեր ունեք:
Բուժիչ նամակներ
Լավ լվացեք սոխուկները, մաքրեք, կճեպը չորացրեք։ Մաքուր հումքը մանր կտրատեք կամ անցկացրեք խոշոր քերիչով։ Հումքը խառնեք շաքարավազի հետ (1։1), դրեք կրակի վրա, անընդհատ խառնեք։ Չորս կգ խառնուրդից պետք է մնա մոտ 2-2,5 կգ սաթի գույն ունեցող զանգված, որը պետք է տեղավորեք կես կգ տարողության ապակյա տարաների մեջ և պահեք սառնարանում։
Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` 50 մլ ջրի հետ։ Առաջին 3-5 օրը մեզի մեջ կնկատվեն ավազ և մանր քարեր։
Բուժումը սկսելուց առաջ և վերջացնելուց հետո անցեք համապատասխան բուժզննում և խորհրդակցեք բժշկի հետ։ Քարերի տրոհման ու հեռացման հետևանքով կարող են առաջանալ ցավեր։ Շարունակեք բուժումը 21 օր։ Կանխարգելիչ նպատակով կրկնեք սոխի «ջեմով» բուժումը 3 տարի պարբերությամբ։
Հերպես. Կտրեք սոխուկի ստորին հատվածը, առաջացած կաթնագույն հեղուկով մշակեք շրթունքների անկյունները։ Զգուշացում։ Կարևոր է իմանալ, որ միզաքարային հիվանդությունը կարող է փոխանցվել ժառանգաբար` անկախ տարիքից, սննդակարգից, ջրի բաղադրությունից։ Առաջարկվող բուժումը հակացուցված է հղիներին, արյան հիվանդությունների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի սուր շրջանում, պարբերաբար կրկնվող` ոչ ստաբիլ շնչահեղձուկի (ստենոկարդիա) դեպքում։
Մանկական չղեկավարվող միզարձակություն. Մանր կտրատեք սոխուկը, 15-20 օր չորացրեք մութ տեղում, փոշիացրեք։ 1 ճ/գ փոշին լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ` խմեցրեք երեխային, օրը 1 անգամ։
Աթերոսկլերոզ. Սոխի 100 գ քերուկը խառնեք 200 գ շաքարավազի հետ, 4 օր թրմեք սենյակային պայմաններում։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 4-6 անգամ, 3 ժամը մեկ։ Շարունակեք 1 ամիս։
Կատարակտ. Խառնեք խատուտիկի և սոխի հյութեր, մեղր (2։1։1), 3-4 ժամ թրմեք մութ տեղում։ Կաթեցրեք աչքերին` 1-2 կաթիլ, օրը 2 անգամ։ Շարունակեք 1 ամիս։ Պահեք սառնարանում` մինչև 10-15 օր։ Օգտագործեք որպես կանխարգելիչ միջոց կատարակտի դեմ և տեսողության անկման դեպքում։
Խորհուրդ. Կարևոր է իմանալ, որ սոխի կճեպն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ (տե՛ս Ջ. Սահակյան, «Մոգական բուժարարներ Սոխը և սխտորը»… գրքույկը, թ.1)։
Չորացրեք կճեպը և պահեք թղթե կամ լաթե պարկիկի մեջ։
Բրոնխիտ, անգինա. Մանրացրեք սոխի կճեպը։ Հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 5-6 անգամ։
Շագանակագեղձի բորբոքում, երիկամների հիվանդություններ. 20 գ կճեպը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2-4 անգամ։
Մրսածություն, կանխարգելիչ թեյ. Թեյի գույնը թրմելիս, թեյնիկի կափարիչի տակ դրեք 20-30 գ սոխի կճեպ։ Խմեք կիտրոնի հետ։
Կարևոր է իմանալ. Կանաչը թեյը նպաստում է ռադիոակտիվ նյութերի հեռացմանն օրգանիզմից։
Կանխարգելիչ լոգանք. 100 գ կճեպը 10 րոպե եփեք 2 լ ջրի մեջ, կատարեք ոտնաթաթերի լոգանք։
Հիպերտոնիա. Խառնեք սոխի կճեպ և մասուրի պտուղ (1։2)։ 3 ճ/գ հումքը 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-5 անգամ։ Սոխի կճեպը կարելի է խառնել եղևնու կամ սոճու «ասեղիկների» հետ (1։1)։ Սխտոր
Սխտորն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ` հատկապես խթանում է լեղու և մարսողության համար անհրաժեշտ խմորիչների (ֆերմենտ) գոյացումը։ Առաջարկվող դեղատոմսն ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խորհուրդ է տրվում ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի, էնտերոկոլիտի, բրոնխիտի ու թոքաբորբի դեպքում։
•Մաքրած սխտորն աղացեք, 200 գ հումքը 14 օր թրմեք 200 մլ բժշկական սպիրտի մեջ, մութ տեղում, զտեք։
Ոգեթուրմի մեջ լուծեք 50 գ բյուրեղացած մեղր և 30 մլ ակնամոմի (պրոպոլիս) 20% ոգեթուրմ, թրմեք ևս 4-5 օր։ Խմեք 5-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` 1 ճ/գ ջրի հետ։
Երիկամների անբավարարության հետևանքով առաջացող հիպերտոնիա. Մանր կտրատեք 1 ատամիկ սխտոր, կանաչի (համեմ, մաղադանոս, նեխուր, սամիթ և այլն) կամ կես թ/գ չոր ծովակաղամբ։ Հումքը խառնեք 200 մլ մածունի հետ, խմեք երեկոյան։
Չոր հազ. Մաքրեք, աղացեք 1 ատամիկ սխտոր և 10 հատ սոխ, 30-45 րոպե եփեք թույլ կրակի վրա` 1 լ կաթի մեջ, 30 րոպե անց լուծեք 2-3 ճ/գ մեղր։ Խմեք 1-3 ճ/գ` օրը 5-6 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
Պանկրեատիտ. Աղացեք 1 կգ (կեղևով, առանց կորիզի կիտրոնի), 300-ական գ մաքրած սխտոր, մաղադանոս։ Հումքը խառնեք, 14 օր թրմեք արծնապատ կաթսայի մեջ, հով, մութ տեղում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք, մինչև խառնուրդը վերջանա, պահեք սառնարանում։
•Խառնեք սև և կարմիր հապալասի, գետնամորու տերևները, լոբու պատիճ, եգիպտացորենի մազմզուկ (բոլորը հավասար)։ 1 ճ/գ հումքը 10 ժամ թրմեք ջերմապահի մեջ` 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, վերոգրյալ միջոցի հետ` ուտելուց 15 րոպե առաջ։
•100 մլ տաք կաթի մեջ լուծեք 20 կաթիլ ակնամոմի 10% ոգեթուրմ, խմեք անմիջապես քնելուց առաջ։ Կատարեք 10 օր, կրկնեք 20 օրից` ընդամենը 6 անգամ։ 



ՋՈՒԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱ