zondag 7 december 2014

Սա վերջն է - Սոֆիա Խաչատրյան
Սա վերջն է
Կարծես սա վերջն է աշխարհի, աշխարհը չարացել է ավելի, Ամենուր պատերազմ ու անեծք, ամենուր անկատար իղձեր:
Կործանվու՞մ է աշխարհը մեր, թե՞ սա սկիզբն է վերջի:
Բյուրավոր չարացած մտքեր, զայրույթից կատաղած աչքեր
Ետեվում անդունդ անտակ առջեւում փառքերի պատրանք:
Պարում են խենթերն ասես պատառոտում դեմքերն անտես:
Չարագործն գիտուն դարձած գիտունին տալիս է դաս :
Տղամարդը դարձել է մի կին, իսկ կինը սառցե մի դին:
Կենդանին դարձել է մարդ, իսկ մարդը մի դատարկ տակառ:
Կրոններ ստեղծում սուտ սուտ ու փառքին դառնում նեցուկ:
Պղծում են մանուկ ու մեծ, պղծում են ամեն արժեք:
Սատանան դրցել է պարոն պոռնիկին հանել մեյդան:
Նայում է աշխարհն ասես արտասվում խելահեղ մոր պես:
Էլ չունի ասես հույս ու հավատ, ամեն բան դարձել է արատ:
Սոֆի 03-05-2014

Sofia Khachatrian fb page