zondag 23 december 2012

Մի մոռացեք,ազգը ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ…


Մի մոռացեք,ազգը ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ…


Արմեն Մխիթարյան,իսկ այն տարիներին,երբ իր կաբինետից ոչ մի անգամ դիրքեր չմտած ու թշնամու դեմ մեկ անգամ գոնե գնդակ չարձակած ձեր սիրելի «հերոս սպարապետն» էր ոչնչացնում,կամ թիկունքից նենգաբար ոչնչացնելու հրաման տալիս,կամ սարքովի ու խայտառակ մեղադրանքներով բանտերն էր լցնում իսկական հերոս մարտիկներին,որ հետո նրանց գործերը վերագրի իրեն,դուք ինչու՞ այսպես չէիք վրդովվում ու պաշտպան կանգնում այդ մարտիկներին:Թե՞ ըստ ձեզ, հերոս կարող էին լինել միայն Վազգենին հավատարմության երդում տվածները,որոնցից շատերը թեև սահմանի երես անգամ չեն տեսել,բայց գնդապետներ են այսօր ու գեներալներ…Ողբալի է իրոք այս ամենը…Մի մոռացեք,ազգը ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ…
Հերոս եք հա՞…Բա ազգի ու երկրի ազատության համար կյանք ու արյուն տված հերոսը 20 տարի կկանգնի ու անտարբեր կնայի,թե ինչպե՞ս են այդ նույն պատերազմում վիրավորված ու հաշմանդամ դարձած շատ ու շատ իսկական հերոս տղաներ այսօր օրվա հացի կարոտ մնացել ու սովամահ լինում:Այն էլ այն դեպքում,երբ դուք՝ «հերոս » գեներալ ու գնդապետներդ չգիտեք, թե որտեղ ծախսեք ձեր հափշտակած փողերը:Մեկ անգամ գոնե այս տարիներին մտածե՞լ եք,որ շատ ու շատ մարտիկներ օգնության կարոտ են,բուժման,սննդի,ընտանիքները պահելու,գլխներին գոնե մի փոքր տանիք ունենալու խնդիր ունեն,դղյակների մեջ ապրող պարոն «հերոս» գեներալներ:Դուք ի՞նչ հերոսներ,կամ ի՞նչ գեներալներ:Դուք ընդհամենը մաուզերիստներ եք եղել ու կաք,դուք հարազատ ծնուննդն եք ձեր իսկ ժամանակի:Դուք,այդ գեներալ ու գնդապետ կոչվածներդ ի՞նչ ընդհանրություն, կամ նմանություն կարող եք ունենալ Անդրանիկի,Նժդեհի,Մախլուտոյի,Դրոյի ու մյուս նվիրյալների հետ:Անդրանիկը ևս գեներալ էր ու ազգի հերոս:Պատասխան տվեք,ո՞րն է ուրեմն Անդրանիկի և Մանվելի ընդհանրությունը…որքան ծիծաղելի է սա,նույնքան և ողբալի:Այդ հերոսներն իրենց ողջ կյանքի ընթացքում չունեցան սեփական ոչինչ,իսկ դու՞ք:որտեխի՞ց գոյացան գեներալ Մանվելի ու մյուս գեներալների ու գնդապետների միլիոններե:Բա ազգի ու երկրի համար ԻՐՈՔ կյանք,արյուն տված հերոսը վամպի՞ր կդառնա այդ նույն ազգի գլխին: Բա չե՞ք մտածում,որ ախր այս տարիներին ձեր կատարած այդ բազում ստոր գործերը,ձեր ապրելակերպը,ձեր ցինիկ պահվածքը,ազգի գլխին չարիք դառնալու ձեր այս իրական կեցվածքն են,որ ամբողջական պատկերացում են տալիս ձեր կատարած գործերի ու ձեր թմբկահարվող «հերոսությունների» իրական լինել-չլինելու մասին:Ինչու եք նեղանում ուրեմն Սեֆիլյանից և համաձայն «ազգային հերոսի» ,սակայն իրականում մաուզերիստների ձեր իրական պահվածքի՝ փորձում ահաբեկել նրան:Տեղին չե՞ն այրդյոք Սեֆիլյանի խոսքերը? Թե՞ հավատացել եք իրոք,ժամանակին լակած վիճակում ձեր «հերոս սպարապետի» արտահայտած ցինիկ հայտարարությանը,թե.«Անդրանիկը ո՞վա մեր դեմը,Անդրանիկը մի հատ հարիֆա մեր հետ համեմատած»:
Կգա ժամանակը,չկասկածե´ք,և պատվանդաններից ցած կգլորվեն սուտ կուռքերը և այդ անկումը կլինի ահավոր,քան թե նրանց ապրած կյանքն էր ու կատարած սև գործերը և շատ «հերոսներ,գեներալներ ու գնդապետներ» ևս ցած կնկնեն իրենց ավազահիմք «բարձունքներից» և ամեն բան կգա ի շրջանս յուր…Ահա,սրա սարսափից են նորաթուխ «հերոս գեներալներն» այդքան սիրով փայփայում այն պատվանդանն ու հոգում նրա հարատևության մասին,որի վրա հանիրավի բարձրացված է ժամանակին ողջ ազգի ու երկրի համար չարիք հանդիսացող ինչ որ մի սարքովի «հերոս սպարապետ»…
Svetlana M.

գեղեղիկ մտքերը



Եթե հայաստանում գողության համար ձեռքերը կտրեին՝ ազգային ժողովում կսկսեին քվեարկել պեդալով…

Սեփական ժողովրդի ցեղասպանության մենաշնորհը վաղուց անցել է կառավարությանը…

Ասում են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը… Բայց մեր ժողովուրդն ունի շատ ավելի այլանդակ կառավարություն, քան ինքն արժանի…։

Մեր կառավարութձան աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը… բայց երկուսն էլ աճում են հետույքից…
կարելի է ազգային լոզունգ դարձնել, ափսոս որ մեր պատգամավորները անգրագետ են թե չէ իրենք ևս կարող էին կարդալ այս տողերը


dinsdag 18 december 2012

կանիբալիզմ թե հարգանք

Շտապեմ ասել,որ ես երբեք չեմ ուտի մարդու միս,բայց խիստ հետաքրքիր է ուղղակի,թե ինչ համ ունի. եթե որպես օրինաչափուություն վերցնենք,որ խոզերը ամենակեր են ,մարդու պես,ապա պետք է ենթադրել,որ մարդու միսը ունի մոտավորապես նույն համը:ամեն դեպքում իր համային առումով մարդու միսը չպետք է հեռու լինի այն կենդանիների մսի համից,որոնք մատուցվում են ռեստորաններում եվ այլուր:բայց սա այլ ,մեկ այլ կողմ էլ ունի եվ շատ կարեվոր կողմ: հայտնի բան է ,որ մսի գործածումը նպաստում է աճող օրգանիզմի համար:մենք կազմված ենք այն բանից,ինչ որ ուտում ենք. բոլոր քիմիական տարրերը որը մեզնում առկա է ,ստանում ենք սննդից:
հունական դիցաբանությունում այդ մասին ուղղակի տեղոկություններ են պահպանված այդ մասին. հիշենք թեկուզ հենց Քրոնոսի իր զավակներին կուլ տալը...Հունսատանի պես երկիրը...որը ներկա դրությամբ սննդի հաթայթման առումով աղքատ չէ,այն ժամանակներում ինչ է եղել? եվ այս առումով,Հայաստանը եվս չպետք է բացառություն լինի... մի հնագիտական նյութ են գտել հայկական լեռնաշխարհում,որտեղ գտել են մոտ տ

ասնհինգի չափ գանգեր,վրան կտրվածքի հետքերով:
Իսկ ինչու չենթադրել,որ հենց մարդիկ են կերել ուղեղը տվյալ մարդկանց...?որոշ կապիկների մոտ այդ երեվույթը կա ,որպես ուղղակի ակնարկ :Ուսանող ժամանակ մեր հայոց պատմության մասնագետն էր,բացատրում էր,թե իբր դա վիրահատություն է,այնինչ չի կարող դա ապացուցել,ժամանակաշրջանի մասին չի խոսվում...ուրեմն ավելի շատ հակված եմ այն մտքին,որ հենց կերել են այդ մարդկանց գլխուղեղը:Պատահական չէ,որ աչքի վիրահատությունից հետո բժիշկը խորհուրդ է տալիս վիրահատվածին տեսողության վերականգնման համար ուտել ,ասենք,կովի ուղեղ...
մարդակերությունը նախ պետք է պայմանավորված լինի սննդի բացակայությամբ.ամեն անգամ պապը գաթա չի ուտում.. մի անգամ էլ եվ դա ավելի հաճախ կարող է պատահած լինել անբարենպաստ կլիմայական պայմաններից,նախամարդը կարող էր վրիպել եվ որս չունենալ,ուրեմն պիտի սնվել... զոհի դերում պիտի լիներ ամենաթույլը... ուրիշ կերպ չի լինում - Մենք ,հայերս էլ ենք անցել հաստատապես այդ էտապով: Հիշենք Լենինգրադի Բլոկադան եվ ոչ միայն... ես քիչ առաջ նայեցի . մոտ հազար յոթ հարյուր զեկույց է եղել այդ մարդակերության մասով Ներքին Գործերի Ժողկոմ... եվ այն էլ որ դարում.ինչ մի հազարամյակ,կամ տասհազարամյակ... հետեվաբար ճիշտ է ասված - ՝՝կարիքը զորեղ է ամեն ինչից՝՝ : Ուրեմն... հայերի մեջ եղել է մարդակերություն,առավել եվս,որ սառցադաշտային էտապում,երբ կլիման դեռ նոր պիտի իր նուրբ ձեվակերպումները գտներ Հայոց Լեռնաշխարհում,այնտեղ եվս եղել է մարդակերություն,եվ նկատեմ,որ գտնվում ենք մոտավորապես նույն Զուգահեռականի վրա,ինչպես եվ Հունաստանը: Սառցադաշտերի նահանջի մասով եմ իհարկե ասում:Պեղածո նյութերը եվս իրենցը ասում են,լրացնում են տրամաբանականը:


Ես մի կոլեգա ունեմ որ ծագումով Մոլուկ է 
իրենց մոտ հարգանքի նշան է իրենց հանգուցյալ հարազատի միսե եփեն եւ ուտեն
իմ այնհարցին թէ մարդու միսը ինչ համ ունի, պատասխանեց որ յուրահատուկ համ որը նման չէ ոչ մի այլ համերի ունի քախցրություն եւ չի հագըցնում սոված մարդուն:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=fhmPyCFn-Qc

woensdag 12 december 2012


Եվրոպան ձեր նանը չի, որ գնում եք մոտը հոնգուր-հոնգուր լաց լինում

Պեպանյան Արծրուն

Պարզաբանում՝ 
Մի անգամ մեր դեպուտատներից մեկը Ստրասբուրգում անողոք քննադատության է ենթարկում մեր իշխանություններին: Ընդմիջմանը մի ֆրանսիացի դեպուտատ նրան մի կողմ է հրավիրում ու ասում.
- Էդ որ քննադատում ես, իմաստը ո՞րն է. հո՞ւյս ունես, թե ֆրանսիացի զինվորը գալու է քո փոխարեն կռի՞վ տա քո իշխանությունների դեմ: Այս հողը, որի վրա հիմա կանգնած ես, հարյուր տարի ողողվել է մեր ազգի լավագույն որդիների արյամբ, մինչև որ մենք կարողացել ենք վերափոխել մեր երկիրը: Այնպես որ այստեղ ճառ ասելու փոխարեն գնա ու քո երկիրն ինքդ շտկի:
http://hayasaashkharh.blogspot.be/2012/04/blog-post_07.html